ՈՒԱԵԿՅԱՆՆԵՐ, հայ խոշոր առևտր․, մե– ծահարուստ տոհմ XIII–XIV դդ․։ Հիմնա– դիրը մանազկերտցի ճարի որդի Ումեկն է, որը նախ հաստատվել է Կարինում, իսկ 1240-ական թթ․ տեդավւոխվել Տվպիս։ Ծավալած առետր․ գործունեության և կուտակած հարստության շնորհիվ մեծ դիրք և ազդեցություն է ձեռք բերել վրաց (աղբյուրներում հիշվում է «Վրաց Գավիթ թագավորի հայր» տիտղոսով) և մոնդ․ արքունիքներում։ Մոնղ․ կառավարությու– նը հովանավորել է Ումեկին՝ նրա եկա– մուտներից գանձելով խոշոր տուրքեր։ Ումեկը Տփղիսի Մեյդան թաղամասում կառուցել է Ս․ Գևորգ հայկ․ եկեղեցին, Զաքարյաններից գնել Նոր Գետիկի վան– քը՝ իր մերձակա կալվածքով։ Կնության է առել Խաչենի իշխան Զա լալ Դոլայի դուստր Մամախաթունին՝ սերտ կապեր հաստատելով հայ իշխանական տների հետ։ Ումեկի մահից (մոտ 1267) հետո, նրա գործը շարունակել են որդիները՝ Քարիմատինը և ճարը (ծնված առաջին կնոջից՝ Թագուհուց), որոնք դարձել են խոշոր հողատերեր։ Քարիմատինը նույ– նիսկ ձեռք է բերել իշխանական կոչում։ Մամախաթունից ծնված Ումեկի որդու՝ վախթանգի (մահ․ 1344), Եղեգիսում թաղ– վելու փաստը հիմք է տվել ենթադրելու, որ Ու․ ազգակցական կապ են հաստատել նաև Օրբելյանների իշխանական տան հետ։ Նոր Գետիկի արձանագրություննե– րում հիշվում են նաև Քարիմատինի և ճարի զավակների անունները, որոնք շինարար, գործունեություն են ծավալել վանքում և շրջակա կալվածատներում։ Ու^ի տոհմին վերաբերող վերջին տեղեկու– թյունը թվագրվում է 1345-ին։ Գրկ․ Հովսեփյան Գ․, Վախաանգ որ– դի Ումեկայ և նորա տոհմը, տես նրա Նյու– թեր և ուսումնասիրություններ հայ արվեստի պատմության, հ․ 1, Ե․, 1983։ Ի>․ Թորոսյան
ՈՒՄԻԿՏԱՆ Հայկ Արշակի [6( 19)․8․1916, Թիֆլիս –15․6․1985, Թբիլիսի], հայ սո– վետական դերասան և ռեժիսոր։ վրաց․ ՍՍՀ (1981) և Աբխազ․ ԻՍՍՀ (1983) ար– վեստի վաստ․ գործիչ։ ՍՄԿԿ անդամ 1945-ից։ Թատեր․ կրթությունն ստացել է Մոսկվայի հայկ․ դրամատիկ, ստուդիա– յում (1933–36)։ 1936-ից աշխատել է Թբիլիսիի Շահումյանի անվ․ հայկ․ պետ․ թատրոնում։ Կատարել է 100-ից ավելի դեր, թարգմանել ու բեմականացրել մի շարք գործեր, բեմադրել 200-ից ավելի պիես։ Բեմադրություններից են՝ Սուն– դուկյանի «Խաթաբալա», «Քանդած օջախ», «Պեպո», «Հին Թիֆլիսում» (ըստ Սուն– դուկյանի վոդևիլների), Շիրվանզադեի «Նամուս», Բորյանի «Կամուրջի վրա», Պապայանի «Աշխարհն, այո, շուռ է եկել», Սեյրանյանի «Բալլադ Շահումյանի մա– սին», Ցագարելու «Խանում», Դումբաձեի «Մեղադրական եզրակացություն»։ Պար– գևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։ Բ․ ՀովակիԱրսն
ՈՒՄՄԱ (շումեր․ Ու բ մ ե), հին շումերա– կան քաղաք–պետություն Հվ․ Միջագետ– քում (ներկայիս Զողա քաղաքը Իրաքում)։ Մ․ թ․ ա․ III հազարամյակում պայքարել է Լւսգաշի դեմ՝ սահմանամերձ տարածք– ների և ջրանցքների համար։ Մ․ թ․ ա․ XXIV դ․ Ու–ի կառավարիչ Լուգալզագե– սին հաղթել է Լագաշին։ Մ․ թ․ ա․ XXIV դ․ վերջին Աքքադի թագավոր Սարգոն Հինը գրավել է Ու․։ Մ․ թ․ ա․ մոտ 2200-ին են– թարկվել է կուտիների (գուտիներ) հար– ձակմանը։ Մ․ թ․ ա․ XXI դ․ Ու․ Շումերի և Աքքւսղի թագավորության (Ուրի III դինաստիայի) մարզային կենտրոն էր։ Ուրի III դինաստիայի անկումից (մ․ թ․ ա․ մոտ 2000) հետո կորցրել է իր նշանակու– թյունը։ XX դ․ սկզբին Զողայի բնակիչնե– րի հայտնաբերած սեպագիր աղյուսակ– ները (մ․ թ․ ա․ XXIII – XXI դդ․ արքունա– կան–տաճարային տնտեսությունների ար– խիվը) վկայում են շումերական հասարա– կության ստրկատիրական բնույթի մա– սին։ Գրկ․ Струве В․ В․, Новые данные об организации труда и социальной структуре общества Су мера эпохи III династии Ура, ■«Советское востоковедение», 1949, № 6; Тюменев А․ И․, Государственное хо– зяйство древнего Шумера, М․–Л․, 1956․
ՈՒԱՈՒՏՈՒՄ, գյուղ Արմ․ Հայաստանում, էրզրումի վիլայեթի համանուն գավառում։ 1909-ին ուներ 80 տուն հայ բնակիչ։ Գյու– ղում կար եկեղեցի՝ կից վարժարանով։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մա– սը զոհվել է գաղթի ճանապարհին։ Սա– կավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։
ՈՒՅՂՈՒՐԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ույ– ղուրների գրկ․։ 1917-ից զարգացել է սո– վետական Ու․ գ․ և արտասահմանյան ույ– ղուրների գրկ․ (Արլ․ Թուրքեստան, այժմ՝ Սինցզյան–Ույղուրական ինքնավար շըր– ջան ՉԺՀ–nuf)։ Ույղուր, դպրությունն ու գրական մշակույթը սկզբնավորվել են VII–VIII դդ․։ Բուդդայական շրջանի հու– շարձանները կրոնախրատական գրքերի՝ սուտրաների թյուրք, թարգմանություն– ներն են։ Դասական Ու․ գ–յան հուշարձան– ների նշանակալից մասը Միջին Ասիայի և Արլ․ Թուրքեստանի մի շարք թյուրքալե– զու ժողովուրդների ընդհանուր ժառանգու– թյունն է։ XIV դ․ է վերաբերում Ռաբղուզիի «Ասք մարգարեների մասին» մուսուլմանա– կրոն․ բովանդակությամբ գրական հուշար– ձանը։ XV դարից մեզ է հասել «Օղուզնա– մե» անանուն ձեռագիրը՝ ույղուրերենով։ Ու․ գ–ում զարգացման հատուկ դարաշրջան է սկսվում Մուհամադ Իմին Խիրկատի (1634–1724) ստեղծագործությամբ, որի լավագույն ավանդույթներն են զարգացվել Զալելիի (մոտ 1674–1723) և Նովբատիի (ծն․ և մահ․ թթ․ անհտ․) քնարերգությու– նում։ XVII –XVIII դդ․ պոեզիան Ու․ գ–ում հասել է գեղարվեստական բարձր մակար– դակի։ XVIII դ․ վերջին և XIX դ․ սկզբին հայտնի են դարձել բանաստեղծներ Շա– յիր Ախունը, Արշին, Ւփսլատ Կաշգարին, Նորուզախուն Զիյային, Տուրդը Ղարի– բին և ուրիշներ, սակայն առանձնահա– տուկ նշանակություն է ունեցել Աբդուռա– հիմ Նիզարիի (1770– մահ․ թ․ անհտ․) ստեղծագործությունը։ 1917-ի Հոկտեմբերյան սոցիալիստ, մեծ հեղափոխությունից հետո ՍՍՀՄ–ում ապ– րող ույղուրների կյանքում տեղի են ունե– ցել արմատական փոփոխություններ՝ տնտեսության մեջ ու մշակույթում։ Տպա– գրվել են Ումար Մուհամադիի (1906–31) պատմվածքները, Տուրդը Հասանովի (1909-37), Իզիմ Իսկանդերովի (1906– 1970), Նուր Իսրաիլովի (1910–53) բա– նաստեղծությունները։ Ույղուր գրողներն ստեղծել են սոցիալիստ, ռեալիզմի գրկ․ [Զիյա Սամեդի (ծն․ 1914), Ջամալ Բոսա– կով (ծն․ 1918), Հիզմեթ Աբդուլին (ծն․ 1925), Զալալ Մուսաև (ծն․ 1927), Ահմեդ– ջան Աշիրով (ծն․ 1938), Պատիգուլ Սաբի– տովա (ծն․ 1936), Դոլկուն Ցասենով (ծն․ 1938)]։ Արտասահմանյան ույղուրների գրկ․ առաջին քայլերն արել է 1931–33-ի ապս– տամբության հաղթանակից հետո։ Գրկ․ Хамраев М․ К․, Веков неуми– рающее слово, Алма-Ата, 1969․
ՈՒՅՂՈՒՐԵՐԵՆ, նոր ու յ ղ ու ր և ր և ն, ա ր և և լ ա–թ ու ր ք և ր և ն, ույղուրնե– րի լեզուն։ Պատկանում է թյուրք, լեզվա– ընտանիքի հվ–արլ․ (միջինասիական կամ կառլուկյան) խմբին։ Խոսվում է ՉԺՀ–ի Սինցզյան–Ույղուրական ինքնավար շըր– ջանում (5,5 մլն մարդ, 1975), Աֆղանստա– նի, Պակիստանի, Հնդկաստանի, ինչպես նաև Ղազախ․, Ուզբ․, Կիրգիզ․, Թուրքմ․ ՍՍՀ–ների մի քանի շրջաններում (ավելի քան 181 հզ․ մարդ, 1979)։ Ունի 3 բարբառ՝ հս–արմ․ կամ կենար, (միավորում է 10 խոսվածք, որոնցից իլիականն ընկած է ժամանակակից գրական Ու–ի հիմքում), արլ․ կամ լաբնորական, հվ․ կամ խատա - նական։ Հնչյունական յուրահատկություն– ներից են 10 ձայնավոր և 26 բաղաձայն հնչյունների առկայությունը։ Ձևաբանու– թյան մեջ հետևում է թյուրք, լեզունե– րին։ Այբուբենն արաբագիր է (Սինցզյա– նում մինչև այժմ, ՍՍՀՄ–ում մինչև 1930)․ 1930–46-ին ՍՍՀՄ–ում եղել է լատինա– գիր, 1946-ից՝ ռուսագիր՝ հատուկ հնչյուն– ների համար որոշ նշանների կիրառումով։ Ու․ ծագումնաբանորեն հին Ու–ի ժառան– գը չէ։ Գրկ․ Кай дар о в А․ Т․․ Уигурскии (новоуйгурский) язык, в кн․։ Языки наро– дов СССР, т․ 2, М․, 1966․
ՈՒՅՂՈՒՐՆԵՐ, ժողովուրդ, ՉԺՀ Սինցըզ– յան–Ույղուրական ինքնավար շրջանի ար– մատական բնակչությունը։ Ընդհանուր թիվը՝ ավելի քան 6,3 մլն (1983)։ Բնակ– վում են նաև ՍՍՀՄ–ի, Աֆղանստանի, Պակիստանի, Հնդկաստանի որոշ շրջան– ներում։ Խոսում են ույղուրերեն՝․ Հավա– տացյալները մահմեդականներ են (XIV– XVII դդ․ դուրս են մղվել շամանականու– թյունը, մանիքեականությունը, քրիստո– նեությունն ու բուդդայականությունը)։ Մարդաբանորեն պատկանում են եվրո– պեոիդ ռասային (մոնղոլոիդյան աննշան խառնուրդով)։ Ու․ Կենտր․ Ասիայի թյուր– քալեզու հին ժողովուրդներից են (գրա– վոր աղբյուրներում հիշատակվում են III դարից)։ Զբաղվում են հիմնականում հո– ղագործությամբ և տնային զանազան ար– հեստներով։ ՍՍՀՄ–ում Ու․ բնակվում են Ղազախ․, Կիրգիզ․, Ուզբեկ․, Թուրքմեն․ ՍՍՀ–ների մի շարք շրջաններում (ընդհանուր թիվը՝ 235 հզ․, 1983)։ Աշխատում են հիմնակա– նում կոլտնտեսային արտադրության, մա– սամբ՝ արդ–յան մեջ։ Գրկ․ Народы Средней Азии и Казахста– на, т․ 2, М․, 1963; Народы Восточной Азии, М․-Л․, 1965․