ՈՒՆԱԲ (Ziziphus), դժնիկազգիների ըն տանիքի պտղատու բույսերի ցեղ։ հայտ նի է մոտ 40 տեսակ ։ Տարածված են Ասիա յի, Աֆրիկայի, ^ս․ Ամերիկայի և Ավստրա– լիայի արևադարձային ու մերձարևադար ձային շրջաններում։ վայրի վիճակում հանդիպում է Առաջավոր Ասիայում, Տի– մալայներում, ՝Հս․ Չինաստանում, ճա– պոնիայում։ Մշակում են ճապոնիայում, Պակիստանում, Աֆղանստանում, Չինաս տանում ևն, ՍՄՀՄ–ում՝ Թուրքմենիայում և Ուզբեկստանում։ ՀՍՄՀ–ում հանդիպում է Նոյեմբերյանի, էջմիածնի, Մասիսի, Ար– տաշատի շրջանների տնամերձ այգինե րում։ Առավել տարածված է Չինական Ու․ (Z․ jujuba)։ Խոշոր կամ միջին մեծու թյան ծառեր են, 4–8 մ բարձրության։ Մատղաշ ընձյուղները փշապատ են։ Բազ մամյա ճյուղերը բաց գորշագույն են, ծռմռված։ Տերևները՝ ձվաձև, էլիպսաձև, երբեմն՝ նշտարաձև։ Ծաղիկները՝ երկ սեռ, խաչաձև փոշոտվող, դեղին գույնի։ Պտուղը կորիզապտուղ է, հիմնականում՝ գլանաձև, երկարությունը՝ 3–4 uil, լայ նությունը՝ մինչև 1,5 սմ, դեղնավուն կամ ․կարմրավուն հարթ, լերկ մաշկով։ Պտղա միսը հաստ է, բաց կանաչ կամ Սպիտակ գույնի, քաղցր է (մինչև 30%շաքարներ)։ Պտղաբերում է 3–4 տարեկան հասակում։ Բազմանում է․ սերմերով և վեգետատիվ ճանապարհով։ ԱԱՏՄ–ում մշակվում են Լանգ, Չինական–1, Ադրբեջանական–22, և Տաջիկական–24 սորտերը։ է․ Մորիկ յան
ՈՒՆԱԿԱՅԻՆ ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ, տես
Ռեակտիվ դիմադրություն։
ՈՒՆԱԿԱՅԻՆ ԿԱՊ, տես Կապված շըղ–
թաներ։
ՈՒՆԱԿԱՅԻՆ ՏՎԻՉ, ոչ էլեկտրական մե
ծությունները (հեղուկի մակարդակը, մե
խանիկական ճիգը, ճնշումը, խոնավու
թյունը ևն) էլեկտրական ունակության
արժեքների փոխակերպող չափիչ փոխա
կերպիչ։ Ըսա կառուցվածքի Ու․ տ․ հարթ–
զուգահեռ կամ գւանաձև էլեկտրական
կոնդենսատոր է (նկ․), որի թիթեղների
Տեղափոխությունների ունակային տ ը–
վ ի չ ն և ր․ ա․ հարթ–զուգահեո, p․ գլանաձև,
I․ և 2․ կոնդենսատորի շրջադիրներ, 3․ արան–
քաչափիչ, 4․ հետազոտվող մակերևույթ
միջև արանքը կամ դրանց փոխադարձ
ծածկման մակերեսը փոխվում են չափ
ման ժամանակ։
ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ, տես էւեկտրաունակու–
թյուն։
ՈՒՆԱՄՈՒՆՈ (Unamuno) Միգել դե (1864–
1936), իսպ․ գրող, փիլիսովւա, հասարա
կական գործիչ։ Ազգությամբ՝ բասկ։ Կըր–
թությամբ՝ բանասեր։ 1891-ից՝ Մալա–
մանկայի համալսարանի պրոֆեսոր,
1901-ից՝ ռեկտոր։ 1924-ին բռնապետու
թյան դեմ ուղղված ելույթների համար աք
սորվել է Կանարյան կղզիներ, որտեղից
փախել է Ֆրանսիա (տարագիր՝ մինչև
1930-ը)։ Հանրապետության տարիներին
եղել է կորտեսների դեպուտատ, 1932-ից՝
ակադեմիկոս։ Հանդես է եկել հանրա
պետության դեմ, գտնելով, որ այն չի
կարող ապահովել քաղաքացիական խա
ղաղություն և ազգ․ միասնություն, սա
կայն արդեն* 1936-ին դատապարտել է ֆաշիստ, խռովությունը։ Ֆաշիստ, բռնա
պետության հաստատումը խորացրել է Ու–ի հոգևոր ողբերգությունը․ Սալաման–
կայի համալսարանի ռեկտորի պաշտո
նից հեռացվելուց շատ չանցած նա վախ
ճանվում է հոգևոր լիակատար մեկուսաց
ման վիճակում։
Ու․ որպես հրապարակախոս քննադա
տական դիրքորոշում է ունեցել իսպ․
բուրժուա–կալվածատիրական հասարա
կարգի նկատմամբ։ Հետաքրքրվել է սո
ցիալիզմի գաղափարներով (Բակունին,
Լասալ, Մարքս), հետագայում հեռացել է սոցիալիզմից և մշակել փիլ․ ըմբռնում՝
նախանշելով պերսոնաչիզմի ու էկզիստեն–
ցիափզմի մի շարք դրույթներ։ Ու–ի փիլ–
յան հիմնական պրոբլեմն անձնավորու
թյան հոգևոր կյանքն է։ Ու․ մուծում է «հոգևարք» հասկացությունը՝ բանականու
թյան ու հավատի անհաշտելի դուալիզմի
հարուցած կյանքի հատուկ ողբերգական
ընկալումը («Կյանքի ողբերգական զգա
ցումը․․․», 1913, «Քրիստոնեության հոգե
վարքը», 1924)։ Ստեղծագործությունը,
սերը, բարեկամությունը, մայրությունն
ուրույն միջոցներ են, որոնցով մարդը
հաղթահարում է գոյության վերջավորու
թյունը («Դոն Կիխոտի և Սանչոյի կյան
քը», 1905, «Աբել Սանչես», 1917 ևն)։
«Աշխարհը պատերազմի ժամանակ»
(1897) առաջին վեպից հետո անցել է փոր
ձարարական գեղ․ պատումի («Մառա
խուղ», 1914)։ Այնուհետև վերադարձել է ռեալիզմին, սակայն «ներքին իրակա
նությունը» հակադրել է «արտաքին իրա
կանությանը»՝ ձգտելով արտացոլել սոսկ
առաջինը («խրատական նովելներ», 1920)։
Ու–ի բանաստեղծական հարուստ ժառան
գությունն աչքի է ընկնում հումանիստա
կան ճոխ թեմատիկայով, դասական պար
զությամբ, իսպ․ ոտանավորի անթերի
իմացությամբ, խոստովանանքի անկեղ
ծությամբ («Երգարան», հրտ․ ետմահու)։
Ու–ի գրական և փիլ․ ստեղծագործության
մեջ կարևորագույն տեղ է գրավում Իս
պանիայի ժողովրդի ու մշակույթի ճակա
տագիրը։
Ու․ հսկայական ազդեցություն է գործել
XX դ․ իսպ․ մշակույթի վրա։
Երկ․ Obras completas, v․ 1–14, Madrid,
1958–72; Две матери, М․, 1927; Три по
вести о любви с прологом, М․, 1929; Нази
дательные новеллы, М․–Д․, 1962; Туман,
М․, 1972; Соч․, т․ 1-2, М․, 1981․
Зыкова А․ Б․, Экзистенциализм
в Испании, в сб․։ Современный экзистен
циализм, М․, 1966; Тертерян И․ А․,
Испытание историей․ Очерки испанской ли
тературы XX века, М․, 1973․
ՈՒՆԱՆԻՄԻԶՄ [ֆրանս․ unanimisme,
< unanime (լատ․ unani-mus–միահա
մուռ)], գրական ուղղություն՝ ֆրանս․
գրկ–յան մեջ։ Առաջացել է XX դ․ 1-ին տաս
նամյակում՝ համախմբելով ժ․ Ռոմենին
(ուղղության պարագլուխ, հեղինակ «Ունա–
նիմիստական զգացումները և պոեզիան»
մանիֆեստի, 1905), ժ․ Դյուամելին, ժ․ Ռ․
Արկոսին, ժ․ Շենևիեռին, Շ․ Վիլդրակին,
Լ․ Դյուրտենին և ուրիշների։ Իրենց հայ
տարարելով սիմվոչիզմի հակառակորդ
ներ՝ նրանք ձգտում էին կյանքի ճըշ–
մարտացի պատկերման, ոճի պարզու
թյան։ Քարոզում էին ժողովուրդների միա
բանություն, բնության հետ մարդու միա
ձուլում ։Ու–ի փիլ․ հիմքն են կազմել է․ Դյուրկ–
հեյմի սոցիոլոգիան, Ա․ Բերգսոնի փիլ–յան
սկզբունքները, ինչպես և ամեր․ պրագ
մատիզմի որոշ դրույթներ։ Ու–ի համար
գրական օրինակ է ծառայել Ու․ Ուիտմենի
և է․ Վերհարնի պոեզիան։ Չնայած իդեա
լիստական կողմնորոշմանն ու ելակետա
յին հակասություններին, Ու․ իր առաջաց
ման շրջանում դրական ազդեցություն է գործել ֆրանս․ գրկ–յան զարգացման վրա։
ՈՒՆԱՆՅԱՆ Ներսես (ծն․ 1920, Սամոս,
Հունաստան), սփյուռքահայ քանդակա
գործ։ 1928-ին ընտանիքով տեղափոխվել
է Ուրուգվայ։ Ավարտել է Մոնտեվիդեոյի
համալսարանի Պլաստիկ արվեստների
դպրոցը։ Երկու տարի սովորելուց հետո,
մասնակցել է Ազգ․ սալոնի մրցույթին և «Մերկ կինը» քանդակի համար արժանա
ցել հատուկ մրցանակի, իսկ 1942-ին՝
օտարերկրացիների համար սահմանված
ոսկե մեդալի։ Նույն մեդալին Ու․ արժա
նացել է 1944-ին՝ «Մտորում», 1948-ին՝
«խաչից իջեցնելը», 1949-ին՝ «Մայրու
թյուն», 1950-ին՝ «Կյանքի դեգինտեգրա–
ցիա» հարթաքանդակների համար։ 1949-ին
կատարել է 16 նկարազարդում բանաս
տեղծ է․ Պինտոյի գրքի համար։ Հետա
գա գործերից են՝ «Օջախ» և «Տրիստան
և Իգոլդ* հարթաքանդակները, «Տրիաոա–
նի գլուխը», «Բանվորը», Ռ․ , Թեքեյանի
կիսանդրին ևն։ 1950-ին կազմակերպել
է առաջին անհատական ցուցահանդեսը՝
ներկայացնելով տարբեր ժանրերի մոտ
70 աշխատանք (քանդակներ քարից, գիպ
սից, թրծակավից, փորագրանկարներ,
գծանկարներ)։ Ու․ հետևել է տարբեր
ուղղությունների։
Գրկ․ Avedissian О․, Peintres et
sculpteurs armeniens, Le Caire, 1959․
Ի․ Գասպարյան
ՈՒՆԵԶՐԿՈՒՄ, 1․ պետ․ մարմինների կող
մից շարժական կամ անշարժ գույքի հար
կադիր օտարում։ 2․ Մի դասակարգի (կամ
նրա ներսում խավի) կողմից մյուսին սե
փականությունից և նախկին սոցիալ․
դրությունից զրկելը (տես Ազգայնացում)։
ՈՒՆԻԱ (< ուշ լատ․ unio – միասնու
թյուն, միավորում), մեկ գերիշխանության
ներքո մի շարք միապետությունների միա
վորման ձև։ Պետ․ իրավունքում տարբե
րում են անձնական (անհատական) և
իրական (օրգ․) Ու․։ Անձնական Ու–ով
միավորված պետությունները պահպա
նում էին ինքնուրույնությունը, իսկ ընդ
հանուր միապետի իշխանությունը հա
ճախ եղել է անվանական։ Իրական Ու․
ստեղծվել է պայմանագրի (օրինակ, Շվե
դիայի և Նորվեգիայի Ու․ 1814–1905-ին),