Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/251

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

կամ ուժեղ պետության միակողմանի ակ տի (Ավստրիայի և Հունգարիայի Ու․ 1867– 1918-ին, Դանիայի և Իսլանդիայի Ու․ 1918–1944) հիման վրա։ Միջազգա յին հարաբերություններում իրական Ու․ հանդես հ եկել որպես միասնական սու վերեն պետություն։


ՈՒՆԻԹՈՐՈՒԹՏՈՒՆ (ունիտորություն) (< լատ․ unitor – միաբանող), մ ի ա– ր ա ր ու թ յ ու ն, կաթոլիկական եկեղե ցու հետ քրիստոնեական տարբեր եկեղե ցիների միության (ունիայի) վրա հիմնված եկեղեց․ ուղղություն, որն ընդունում է Հռոմի պապի գերագահությունը, կաթոլի կական դավանանքը՝ պահպանելով ավան դական ծիսակարգը և ժամերգության ազգ․ լեզուն։ Գոյություն ունեն հուն․, ղպտա– կան, մարոնական են ունիթորական եկե ղեցիներ։ XVI դ․ վերջին ունիթորական եկեղեցի է ստեղծվել նաև Ուկրաինայում և Բելոռուսիայում (տես Բրեաոի ունիա /596)։ Ու–յան առաջ գալը պայմանավոր ված էր պապության U արեմտաեվրոպ․ տերությունների աշխարհակալական քա ղաքականությամբ (տես Կաթոփկու– թյուն)։ Ու–յան նախադրյալներ ստեղծվել են XI դ․ վերջին՝ պայմանավորված առա ջին խաչակրաց արշավանքներով։ Հայկ․ իրականությունում նույնպես Ու․ ուներ քաղ․ երանգավորում, կաթոլիկական եկե ղեցու հետ միավորվելու միտումը նպա տակ էր հետապնդում Արմ․ Եվրոպայի ռազմաքաղ․ օգնությամբ ազատագրվել օտար լծից և վերականգնել հայկ․ պետա կանությունը։ Ու․ տարածում է գտնում առաջին հերթին Կիչիկյան Հայաստա նում։ Կիլիկիայի լատին և լատինամետ (առետրատնտ․ կապերով Եվրոպայի հետ սերտորեն կապված) հայ բնակչությունը որոշակի ուժ ու դիրք է ձեռք բերում և իր նկրտումներն առավել եռանդով դրսևո– րուս հատկապես ճգնաժամային պայման ներում։ Կիլիկյան միարարների և ազգ․ ավանդներին հավատարիմ հոսանքի հե տևորդների միջև սուր պայքար ծավալ վեց Կիլիկիայի հայկ․ պետության անկման շրջանում (1289–1375)։ 1307-ին Ասում և 1316-ին Ադանայում (տես Ադանայի ժողով 1316) գումարված ժողովներն անվերապա հորեն ընդունեցին կաթոլիկական եկեղե ցու դավանանքը, ծիսակարգը և Հռոմի պապի գերիշխանությունը։ Սակայն, ակն կալած ռազմաքաղ․ օգնությունը չստանա– լուց հետո, 1361-ին Սսում չեղյալ հայտա րարվեց նախորդ ժողովների ընդունած «ունիան» (տես Սսի ժողովներ)։ XIII դ․ սկզբից պապական քարոզիչներն սկսեցին թափանցել նաև բուն Հայաս տան և տարանցիկ առևտր․ ճանապարհ ների կարևոր հանգուցակետերում հիմնե ցին շահութաբեր արքեպիսկոպոսություն– ներ և եպիսկոպոսություններ՝ փորձելով «ճշմարիտ հավատի» բերել հայ ժողովըր– դին։ Սկզբում այդ հարցով հիմնականում զբաղվում էին Ֆրանցիսկյան միաբաննե րը (Հայաստանում նրանց հիմնական նվա ճումն Արտազի թեմական կենտրոն Ս․ Թա– դեի վանքի կաթոլիկացումն էր), իսկ 1318-ին նրանց փոխարինեցին Դոմինիկ– յան միաբանները, որոնց աջակցությամբ աճեց Անիի, Կարինի, Թիֆլիսի, Թավրի– զի, Մարաղայի և այլ վայրերի կաթոլիկա ցած հայ համայնքների ազդեցությունը։ Ամենաազդեցիկը Քռնայի դպրոցն էր, որի դեմ դավանաբանական պայքար են մղել Եսայի Նչեցին, Մաղաքիա Ղրիմե– ցին, Հովհան Որոտնեցին, Գրիգոր Տա թևացին և ուրիշներ։ Պապության նվաճո ղական ձգտումների նոր պոռթկման հետ XVI դ․ վերջին սկսվեց Ու–յան 2-րդ շըր– ջանը։ Հիսուսյան, Թեատինյան ու այլ միաբանությունների անդամների և Ուր– բանյան դպրոցի (որի հայկ․ բաժինը 1884-ին վերածվեց Քահանա յա պետական նեոնյան վարժարանի) ուսուցիչների ու սաների ջանքերով կաթոլիկ հայերի հա մայնքներ ստեղծվեցին նաև այլ վայրե րում։ ժողովրդի ազատագրման և կորսված պետականության վերականգնման գաղա փարը XVII դ․ 2–րդ կեսին հանգեցրեց էշմիածնականության և սսականության առաջացմանը, հետագայում դրսևորվեց ավանդական ազգ․ եկեղեցու կողմնակից ների և կաթոլիկ հայերի (որոնց անվա նում էին «ֆռանկ» կամ «աղթարմա») հա ճախ արյունահեղությունների հասնող եր կարատև պայքարի, ապա՝ հւսսունյան և հակահասունյան ընդհարումների ձևով (տես Հասունյան Ա․) և, ի վերջո, մարեց կամ իր նշանակությունը կորցրեց XIX դ․ վերջին։ Ունիթորական շարժման հետա– պնդած նպատակները չիրականացան, այն ունեցավ բացասական հետևանքներ՝ ազգ․ ավանդներից հեռացած հայ կաթո լիկները հիմնականում ապազգայնացան և միաձուլվեցին մահմեդական ու եվրոպ․ ազգերին։ Գրկ․ Հովհաննիսյան Ա․, Դրվագ ներ հայ ազատագրական մտքի պատմության, գիրք 1–2, Ե․, 1957–59։ Խաչիկյան ն․, Քռնայի հոգևոր–մշակութային կենտրոնը և Հովհաննես Քռնեցու գիտական գործունեու թյունը, տես Ցովհաննես Բռնեցի, «Ցաղագս քերականին», Ե․, 1977։ Ա ն ա ս յ ա ն Հ․, XVII դ․ ազատագրական շարժումներն Արև մտյան Հայաստանում, Ե․, 1961։ Арев- ա а т я н С․ С․, К истории философских школ средневековой Армении, Е․, 1980; Oudenrijn М․, Linguae Haicanae Scrip- tores, Bern, 1960; Richard J-, -La Papau- te et les Missions d’Orient au Moyen Age (XIIIe-XVe siecles), Roma, 1977․ Յու․ Վարդանյան


ՈՒՆԻՊՈԼԱՅԻՆ ԻՆԴՈՒԿՑԻԱ (< լատ․ unus – մեկ և հուն․ JtoXo£ – բևեռ), միաբևեռ ինդուկցիա, էչեկտրա– շարժ ուժի (էլշու) առաջացումը մագնի սացած մարմնում, երբ վերջինս շարժվում է մագնիսացման առանցքին ոչ զուգա հեռ։ Ընդ որում էլշուն ուղղահայաց է այն հարթությանը, որի վրա դասավորված են մագնիսի մագնիսական ինդուկցիայի В և արագության v վեկտորները։ Եթե մագնիսացած մարմինը հաղորդիչ է, ապա Ու․ ի․ կարող է բացատրվել դասական էլեկտրադինամիկայի շրջանակներում, ազատ էլեկտրոնները մարմնի ներսում Լորենցի ուժի ազդեցությամբ տեղափոխ վում են v և В ուղղություններին ուղղա հայաց այնքան ժամանակ, մինչև մարմ նում առաջանում է այդ տեղափոխությանը խանգարող էլեկտրական դաշտ։ Ու․ ի–ի երևույթի հետևողական բացատրությու նը տալիս է հարաբերականության տեսու թյունը։ Մագնիսի հետ կապված հաշվարկ ման համակարգում Е էլեկտրական դաշտը բացակայում է։ Եթե հաշվարկման լաբո րատոր համակարգում մագնիսը շարժվում է համընթաց, հավասարաչափ և ուղղա– –► գիծ՝ v արագությամբ, ապա դաշտերի լար վածությունների ձևափոխման ռելյատի վիստական բանաձևերի համաձայն, Е= = –[vB]/c, որտեղ c-ն լույսի արագու թյունն է։ Այս բանաձևը կիրառելի է մագ նիսացած մարմնի ինչպես ներսի, այնպես էլ դրսի տիրույթների համար, անկախ այն բանից՝ մարմինը հաղորդիչ է, թե անհա ղորդիչ։ Ու․ ի․ օգտագործվում է ունիպո– լային մեքենաներում՝ հաստատուն հո սանք ստանալու համար։ Սակայն «Ու․ ի․» անհաջող տերմին է, առաջացել է այն պատճառով, որ ունիպոլային մեքե նայում էլշուի մակածման կոնտուրը տե ղավորված է մագնիսի մի բևեռի մոտ։


ՈՒՆԻՍՈՆ (իտալ unisono,< լատ․ unus – մեկ և sonus – հնչյուն) և ր ա ժ շ տ ու– թ յ ա ն մեջ՝ միահնչություն։ 1․ Միև նույն բարձրության երկու կամ ավելի հնչյունների միաժամանակյա հնչումը։ 2․ Միևնույն երաժշտության միաժամանակ յա կատարումը մի քանի երաժիշտների կողմից, ինչպես և այդ ձևով կատարող ների խումբը։


ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ԱՈ–ԵՎՏՈՒՐ, տես Առևտուր։


ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՀԱՇՎՈՂԱԿԱՆ ՄԵՔԵՆԱ, լայն շրջանի տնտ․ և գիտատեխ․ խնդիր ներ լուծող թվանշանային հաշվողական մեքենա (ԹՀՄ)։ Բոլոր ունիվերսալ ԹՀՄ–ները կառուցված են Ջ․ Ֆ․ Նեյմանի պահվող ծրագրի (խնդրի լուծման կոդա վորված ալգորիթմ) Ու․ հ․ մ–ի սկզբունքով։ Ու․ հ․ մ–ի առանձնահատկություններն են հիշող սարքերի առկայություն, մարդու և մեքենայի միջև ինֆորմացիայի փոխա նակման զարգացած համակարգ, որն ապահովում է ինֆորմացիայի մուտքի և ելքի (տես Մուտքի և եչքի սարքեր) հար մարությունը, հեշտացնում ծրագրի կար գաբերումը, ինչպես նաև հաշվողական պրոցեսի վրա մարդու օպերատիվ Ներ գործությունը, հրամանների ճյուղավոր ված համակարգ, զարգացած մաթեմատի կական ապահովում։ Ու․ հ․ մ․ են £ԷՍՄ–6 (տես հԲԷՍՄ»), ԵՍ 1030, ԵՍ 1045, ԵՍ1046 (ստեղծվել են Երևանի մաթեմատիկական մեքենաների ԳՀԻ–ում), ԵՍ1020, ԵՍ1022, ԵՍ 1033, Ի£Մ360 (հայրենական), ԻՐՄ370 (արտասահմանյան) և այլ ԹՀՄ–ներ։ Վ․ Տեր–Իսրայեչյան


ՈՒՆԻՎԵՐՍԱԼԻԱՆԵՐ (< լատ․ universa lis – ընդհանուր),, ընդհանուր հասկա ցություններ, միջնադարյան փիլ–յան կա րևորագույն կատեգորիաներից և խնդիր ներից։ Այդ ՛խնդրի լուծումն ունեցել է գոյաբանական (ընդհանուրի ինքնակա գոյությունը), իմացաբանական (հասկա ցությունների և իմացության պրոցեսում դրանց առաջացման էությունը) և տրամա բանական (հասկացությունների և եզակի իրերի հարաբերությունը) տեսանկյուն։ Ըստ Պլատոնի, մտածողության մեջ ընդ հանուրին համապատասխանում է գեր զգայական աշխարհում ընդհանուրը։ Ըստ Արիստոտելի, Ու․ թե՝ գոյաբանական, թե՝ իմացաբանական առումով ածանցված են