Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/252

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

եզակի իրերից։ Այդ պրոբլեմը, հատկա– պես Ու–ի գոյաբանական կարգավիճակի հարցը, առավել հստակ դրել է, թեե չի լուծել Պորփյուրը, որի ձեակերպմամբ էլ (Բոեցիուսի միշոցով) այն ներթափանցել է սխոչաստի^այի մեջ և դարձել ամբողջ միջնադարյան փիլ–յան կենտր․ և վիճար– կելի խնդիրներից (տես Նոմինաչիզմ և ռեաչիզմ, Կոսցեւցտուաչիզմ)։ Արդի բուրժ․ փիլ–յան մեջ շեշտը դրվում է գիտության լեզվի վերլուծության կամ էլ գիտ․ տեքս– տերի համաձայնեցման վրա (հարցի սոցիալ․ տեսանկյունը)։ Ու–ի պրոբլեմի դիալեկտիկամատերիալիստական ըմբըռն– ման հիմքը եզակիի, առանձնահատուկի և համընդհանուրի դիալեկտիկան է։ Ու–ի պրոբլեմը հայ փիլ–յան մեջ առա– ջին անգամ որոշակիորեն դրել և բազմա– կողմանիորեն վերլուծել է Դավիթ Ան– հաղթը։ Նա ցույց է տվել անտիկ նոմինա– լիզմի և ռեալիզմի տարատեսակների ակունքները և առաշ քաշել հարցի 3 հիմնական և հնարավոր լուծումներ (ընդ– հանուրը գոյություն ունի մինչ իրերի բազ– մությունը, իրերի բազմության մեջ և իրե– րի բազմությունից հետո)։ Թեե Դավիթ Անհաղթի ուսմունքը կրում է սինկրետիկ բնույթ, այնուամենայնիվ նշմարվում է հարցի նոմինալիստական լուծումը, որը հիմք ծառայեց Հայաստանում նոմինա– լիստական ուսմունքների առաշացման համար։ Ու–ի հարցին անդրադարձել են Հովհան Օձնեցին, Խոսրովիկ թարգմա– նիչը, հետագայում այն դարձել է հայ փիլ–յան գլխ․ խնդիրներից․ Հովհաննես Իմաստասերը, Հովհան Որոտնեցին, Գրի– գոր Տաթեացին, Հակոբ Ղրիմեցին և ուրիշներ դրսեորել են ակնհայտ նոմինա– լիստական դիրքորոշում, Վահրամ Րա– բունին ստեղծել է նոմինալիստական ամ– բողջական ուսմունք։ Նոմինալիստական հայեցակետի գերիշխումը Հայաստանում պայմանավորված էր ինչպես բնագիտա– կան մտքի զարգացմամբ և հայ փիլ–յան էմպիրիկ–սենսուալիստական ուղղվածու– թյամբ, այնպես էլ պապության նկրտում– ների դեմ մղված զաղափարախոսական– դավանա բանա կան պայքարում ազգ․ ինք– նուրույն եկեղեցու գոյության արդարաց– ման գաղափարով։ Գրկ․ Котарбиньский Т․, Спор об универсалиях в средние века, Избр․ про– изв․, пер․ с польского, М․, 1963, с․ 410–415; Попов П․ С․, С тяжки н НИ․, Раз– витие логических идей от античности до эпо– хи Возрождения, М․, 1974; Գ ա բ ր ի և լ– յ ա ն Հ․ Գ․, ՝՝Հայ փիլիսոՓայական մտքի պատմություն, հ․ 1–2, Ե․, 1956–58։ Չ ա լ ո– յ ա ն Վ․ Կ․, ՝՝Հայոց փիլիսոփայության պատ– մություն, Ե․, 1975։ ․ Կ․ Միրումյան

ՈՒՆԻՏԱ» («Լ’ Unitk», «Միասնություն»), օրաթերթ։ Իտալիայի կոմունիստական կուսակցության Կենտկոմի օրգան։ Հիմ– նադրել է Ա․ Գրամշին։ Առաջին համարը լույս է տեսել 1924-ի փետր․ 12-ին։ Տպա– քանակը 600 հզ․ է, տոն օրերին և քաղ․ կարեոր իրադարձությունների ժամանակ՝ մինչե 1 մլն։ Հրատարակվում է Հռոմում և Միլանում, փոխարինովի էշերը՝ մարզե– րում և խոշոր քաղաքներում։ Տարածում են կոմկուսակցության ակտիվիստները, որոնք միավորված են «Ունիտա»-ի բարե– կամներ» ասոցիացիայում։ Ամեն տարի անց են կացվում <Ունիաա»-ի տոնախմբու– թյուններ» գյուղերում ու քաղաքներում, ապա գավառներում, մարզերում և եզրա– փակվում համազգային տոնախմբությամբ (մասնակցում է շուրջ 1 մլն մարդ, այդ թվում նաև արտասահմանյան պատվիրա– կություններ)։

ՈՒՆԻՏԱՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ (ֆրանս․ uni- taire, < լատ․ unitas – միասնականու– թյուն), պետ․ կառուցվածքի ձե, որի դեպ– քում պետության տերիտորիան, ի տար– բերություն ֆեդերացիայի, բաժանված է միայն վարչաաերիտորիալ մասերի (դե– պարտամենտ, մարզ, շրջան են)։ Ու․ պ․ ունի միասնական սահմանադրություն, իրավունքի ընդհանուր համակարգ, պետ․ իշխանության մարմինների միասնական համակարգ։ Այդպիսի կառուցվածքի դեպ– քում պայմաններ են ստեղծվում երկրի ողջ տերիտորիայում կենտր․ իշխանու– թյան ազդեցության ուժեղացման համար։ Ու․ պ–ներ են սոցիալիստ, բոլոր պետու– թյունները, բացառությամբ ԱԱՀՄ–ի, Չե– խոսլովակիայի և Հարավսլավիայի։ Բուրժ․ պետությունների մեծ մասը (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա, ճապո– նիա են) Ու․ պ–ներ են։ Ունիտար․ միտում– ները, պայմանավորված պետ–մոնոպո– լիստական կապիտալիզմին հատուկ տնտ․ և քաղ․ կենտրոնացման պրոցեսներով, ուժեղանում են նաև ֆեդերատիվ պետու– թյուններում, որտեղ ֆեդերալ իշխանու– թյունների դերը շարունակ աճում է։

ՈՒՆԻՖԻԿԱՏՈՒՍ* (< լատ․ unus – մեկ և facere – անել), տես Միատեսակացում։

ՈՒՆՑԻԱԼ ԳԻՐ (< ուշ լատ․ uncialis), լատ․ և հուն, գրի գեղագիր տարբերակը, որ տարածված է եղել IV–IX դդ․։ Ու․ գ․ ունի հավասար խոշոր կորերով տառեր, որոնք դուրս չեն գալիս տողի սահմաննե– րից․ գրվել է առանց կցագրերի և բառա– կան առանձնացումների։tVIIItդ․ դուրս է եկել գործածությունից և որոշ ժամանակ պահպանվել է որպես վերնագրերի գիր։ ՈՒՆ43ԱՐ–ԻՍՔԵԼԵՍԻԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ 1833, կնքվել է Ռուսաստանի և Թուրքիա– յի միջե, Ունքյար–Իսքելեսիում (սուլթա– նի ամառային նստավայրը Կ․ Պոլսի մոտ), հունիսի 26 (հուլիսի 8)-ին։ 1831–33-ի եգիպտ․ ճգնաժամի (երբ Մուհամմեդ Աչիի հաղթանակները սպառնում էին Օսմ․ կայսրությանը) ժամանակ, ցարական կա– ռավարությունը Թուրքիայում իր ազդե– ցությունն ուժեղացնելու նպատակով, սուլ– թան Մահմուդ II-ին առաջարկեց ռազմ, օգնություն, որը պաշտոնապես խնդրել էր թուրք, կառավարությունը։ 1833-ի ւիե– տըրվարին Րոսֆոր ժամանեցին ռուս, ռազմանավերը, իսկ ապրիլին շուրջ 14 հզ․ ռուս, զինվորներ ափ իջան Ունքյար– Իսքելեսիում և փակեցին եգիպտ․ բանակի ճանապարհը դեպի Կ․ Պոլիս։ Ռուս–թուրք․ մերձեցումից անհանգստացած Անգլիան և Ֆրանսիան նպաստեցին Եգիպտոսի և Թուրքիայի հաշտեցմանը (1833-ի մայիս)։ Թուրքիայից ռուս, ուժերի դուրս բերման նախօրյակին, Ունքյար–Իսքելեսիում կընք– վեց Ու–Ի․ պ․, համաձայն որի Ռուսաստա– նը պարտավորվում էր անհրաժեշտության դեպքում Թուրքիային ցուցաբերել ռազմ, օգնություն։ Պայմանագրի գաղտնի հոդ– վածի համաձայն, Թուրքիան պարտավոր– վում էր պատերազմի դեպքում Ռուսաստա– նի պահանջով փակել Դարդանելի նե– ղուցը բոլոր օտարերկրյա ռազմանավերի համար։ Ու–Ի․ պ․ նշանակում էր Ռուսաս– տանի դիրքերի ուժեղացումը Մերձավոր Արևելքում, որը և հանգեցրեց արմ–եվ– րոպ․ տերությունների հետ Ռուսաստա– նի հարաբերությունների սրման։ 1840– 1841-ին Ռուսաստանը համաձայնվեց չնո– րոգել պայմանագիրը և ստորագրեց նե– ղուցների վերաբերյալ կոնվենցիա (տես Լոնդոնյան կոնվենցիաներ)։

ՈՒՇԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ, գիտակցության հանկարծակի կարճատև կորուստ, որն ուղեկցվում է շնչառության ու սրտի գոր– ծունեության թուլացումով և պայմանավոր– ված է գլխուղեղի արագ զարգացող սակա– վարյունությամբ։ Ու․ սկսվում է գլխապը– տույտով, սրտխառնոցով, ընդհանուր թու– լությամբ։ Նոպայի ժամանակ հիվանդը գունատվում է, վերջույթները սառչում են, շնչառությունը դառնում է մակերեսային, դանդաղ։ Ու․ տնում է մի քանի վայրկ– յանից մինչե 5–10 րոպե։ Ու–յան ժամա– նակ հարկավոր է հիվանդին պառկեցնել մեջքի վրա, գլուխը քիչ ցածր, արձակել օձիքը, թուլացնել գոտին, դեմքին սառը ջուր ցանել կամ տալ շնչելու անուշադրի սպիրտ։ Գիտակցությունը վերականգնե– լուց հետո տալ տաք թեյ կամ կատվախո– տի (վալերիանա) թուրմի կաթիլներ։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, անհատի հոգեկան գործունեության ուղղվածությունն արտա– քին կամ ներհոգեկան (ապրումներ, մտա– պատկերներ, մտքեր) որոշակի օբյեկտ– ների վրա, որով այդ գործունեությունը ձեռք է բերում որոշակի բովանդակու– թյուն։ Օբյեկտի նկատմամբ անձի Ու–յան առկայության նշաններից մեկն այն է, որ տվյալ օբյեկտը նրան շրջապատող այլ առարկաների համեմատ, ավելի հըս– տակ է ընկալվում ու գիտակցվում։ Ու․ փորձառական ուսումնասիրությունների ա– ռարկա է դարձել XIX–XX դդ․ սահմանա– գծում (Վ․ Վունդտը, Ն․ Լանգեն, Թ․ Ռի– բոն և ուրիշներ)։ Այժմ Ու․ ուսումնասիր– վում է ընդհանուր և ինժեներական, աշ– խատանքային, բժշկ․, մանկավարժ, հո– գեբանության և այլ բնագավառներում։ Ըստ սովետական հոգեբանության մեջ ընդունված տեսակետի (Ն․ Ֆ․ Դոբրինին, Պ․ Յա․ Դալպերին), մարդու Ու․ նրա գոր– ծունեության ներքին վերահսկողության մեխանիզմն է և թույլ է տալիս այն դարձ– նել պլանաչափ, կազմակերպված և նպա– տակաուղղված։ Ու․ սերտորեն կապված է անձի հիշողության և դիրքորոշումների հետ։ Ու–յան դրական առանձնահատկու– թյունների ձեավորումն անձի արդյունա– վետ գործունեության հիմնական պայման– ներից է։ Ա․ Նաչչաջյան