ների առաջացման պատճառները, զարգացման մեխանիզմները, կլինիկական ընթացքը, մշակում բուժման ու կանխարգելման մեթոդներ։ Ու–յան զարգացումը պայմանավորված է կենսաբանության (առանձնապես բջջաբանության և գենետիկայի), քիմիայի (մասնավորապես կենսաքիմիայի) և բնական այլ գիտությունների, տեսական բժշկ․ (ախտաբանություն) և կլինիկական (վիրաբուժություն, ռադիոլոգիա, գինեկոլոգիա են) դիսցիպլինների հաջողություններով։ Որպես ինքնուրույն բժշկակենսաբանական դիսցիպլին Ու․ ձևավորվել է XX դ․, չնայած ուռուցքները մարդկությանը հայտնի են եղել շատ վաղուց։ Ու–յան ձեավորմանը նպաստել է փորձառական Ու–յան զարգացումը, որի հիմնադիր Մ․ Ա․ Նովինսկին առաջինն է աշխարհում շների վրա կատարել չարորակ ուռուցքի փոխպատվաստողը (1876)։ XX դ․ 30-ական թթ․ ապացուցվեց արոմատիկ ածխաջրածինների (մասնավորապես բենզապիրենի), էստրոգենների և իոնացնող ճառագայթների որոշ տեսակների քաղցկեղածին ներգործությունը։ 1903-ին ֆրանսիացի Ա․ Բորելն առաջարկեց ուռուցքների վիրուսային ծագման հիպոթեզը։ Այնուհետև փորձնական և տեսական Ու–յան բնագավառում հանդես եկան 3 հիմնական ուղղություններ՝ քիմ․, վիրուսային և ճառագայթային։ Կլինիկական Ու–յան արագ զարգացումը կապված է վիրաբուժության և ռադիոլոգիայի հաջողությունների հետ, որոնք հանգեցրին չարորակ նորագոյացությունների բուժման և ախտորոշման մեթոդների կատարելագործմանը (ֆրանսիացի Կ․ Ռեգո, գերմանացի Կ․ Բաուեր, ամերիկացի Զ․ Պակ և ուրիշներ)։ Ու–յան զարգացմանը նպաստել են ռուս գիտնականները․ 1910-ին հրատարակվել է ուռուցքների վերաբերյալ առաջին ձեռնարկը Ռուսաստանում (Ն․Պետրով, «Ընդհանուր ուսմունք ուռուցքի մասին»)։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո խոշոր հաջողությունների հասան փորձառական Ու–յան բնագավառում (քարածխի խեժով և քիմիապես մաքուր քաղցկեղածին նյութերով ուռուցք– ներ առաջացնելը)։ 1937-ին Լ․ Շաբադն ուռուցք առաջացրեց քաղցկեղից մահացածների հյուսվածքների մզվածքը կենդանիների օրգանիզմ ներարկելով։ 1956-ին ՍՍՀՄ առողջապահության մինիստրությունը հիմնել է քաղցկեղածին նյութերով զբաղվող կոմիտե։ Ու–յան նոր ճյուղ է ուռուցքների համաճարակագիտությունը, որի զարգացումը ՍՍՀՄ -ում պայմանավորված է Ա․ Չակլինի և այլոց աշխատանքներով։ Ժամանակակից Ու–յանն արդեն հայտնի են բազմաթիվ ուռուցքածին վիրուսներ։ Լ․ Զիլբերն ստեղծել է ուռուցքների վիրուսագենետիկական ուսմունքը։ Ուռուցքների իմունաբանության վերաբերյալ նրա աշխատանքները հանգեցրին առանձնահատուկ ուռուցքային հակածինների հայտնագործմանը (1948)։ Այդ գիտական ուղղության զարգացումը հնարավորություն տվեց հաստատել լյարդի ուռուցքներում սաղմնային հատուկ սպիտակուցի՝ ալֆա–ֆետոպրոտեինի (1962) առկայությունը և մշակել լյարդի քաղցկեղի ախտորոշման արժեքավոր մեթոդ (Գ․ Աբելե, 1968)։ Հետագայում բուռն զարգացան ուռուցքների վիրաբուժական, ճառագայթային և դեղորայքային բուժման վերաբերյալ փորձառական և կլինիկական հետազոտությունները։ ՍՍՀՄ–ում ստեղծվեց գիտականորեն հիմնավորված ուռուցքաբանական օգնության համակարգ, որի կենտրոնական հիմնարկությունն ուռուցքաբանական դիսպանսերն է։ Վերջինիս խնդիրներն են․ ուռուցքների կանխարգելումը, վաղ հայտնաբերումը և ժամանակին ու արդյունավետ բուժումը։ Ռուսաստանում ուռուցքաբանական առաջին հիմնարկությունը (ուռուցքների բուժման Մորոզովների անվ․ ինստ․, Մոսկվա) ստեղծվել է մասնավոր միջոցներով, որը հետագայում լրիվ վերակազմավորվել է և վերանվանվել Պ․ Գերցենի անվ․ ինստ․։ 1926-ին, Ն․ Պետրովի նախաձեռնությամբ, Լենինգրադում հիմնվել է ուռուցքաբանության (այժմ՝ Ն․ Պետրովի անվ․) ինստ․։ 1952-ին Մոսկվայում հիմնվել է ՍՍՀՄ ԲԴԱ փորձառական և կլինիկական Ու–յան ինստ․։ Ու–յան ինստ–ներ են գործում նաև Կիևում, Մինսկում, Ալմա Աթայում, Տաշքենդում, Երևանում (տես Ռենտգենաբանության և ուռուցքաբանության ինստիտուտ), Թբիլիսիում, Բաքվում և այլ քաղաքներում։ 1954-ին կազմակերպվել է ուռուցքաբանների համամիութենական գիտական ընկերություն, որը նույն թվին ընդգրկվել է հակաքաղց– կեղային միջազգային միության (հիմնված 1933-ին) կազմում։ 1955-ից Լենինգրադում հրատարակվում է «Վոպրոսի օնկոլոգիի» («Вопросы онкологии») ամսագիրը։ Ու–յան հարցերը լուսաբանվում են նաև արտասահմանյան մի շարք ամսագրերում։ ՀՍՍՀ–ում մինչև 1937-ը ուռուցքաբանական հիմնարկներ չեն եղել։ 1937-ին, առաջին անգամ Երեանի 1-ին կլինիկական հիվանդանոցին կից կազմակերպվել է ուռուցքաբանական կայան (10 մահճակալանոց)՝ ախտաբանա–հյուսվածքաբանական լաբորատորիայով և երկու կետերով (Երևանի 1-ին և 2-րդ պոլիկլինիկաներում)։ Կայանի հիմնական խնդիրն էր հանրապետությունում հակաքաղցկեղային պայքարի կազմակերպումը՝ չարորակ ուռուցքներով հիվանդների վաղաժամ հայտնաբերումն ու բուժումը։ 1946-ին Երևանում կազմակերպվեց ՀՍՍՀ առողջապահության մինիստրության ռենտգենաբանության և ուռուցքաբանության գիտահետազոտական ինստ–ը (1977-ից՝ Բ․ Ա․ Ֆանարջյանի անվ․), 1952-ին՝ հան–րապետական ուռուցքաբանական դիսպանսերը, որոնք ապահովեցին ՀԱՍՀ–ում հակաքաղցկեղային պայքարի պլանաչափ կազմակերպումը (ուռուցքներով հիվանդների վաղաժամ հայտնաբերում, քաղցկեղի կանխարգելման, բուժման մեթոդների բարելավում, ուռուցքաբան բժիշկների պատրաստում)։ ՀՍՍՀ–ում գիտական Ու–յան զարգացմանը նպաստել են Բ․ Ֆանարջյանի, Կ․ Բազիկյանի, Ս․ Աթանեսյանի, Գ․ Դա– նիելյանի, Լ․ Մկրտչյանի, Հ․ Գալստյանի և այլոց աշխատանքները։
ՈՒՌՈՒՑՔՆԵՐ, նորագոյացություններ, բլաստոմաներ, ավելցուկային, ախտաբանական հյուսվածքների գերաճ, որը շարունակվում է նույնիսկ ուռուցքածին պատճառի ազդցության ընդհատումից հետո։ Ու․ կազմված են որակապես փոփոխված, տարբերակումը կորցրած բջիջներից, որոնց հատկությունները փոխանցվում են իրենց սերունդներին։ Ու․ լինում են բարորակ և չարորակ։ Բարորակ Ու–ին բնորոշ է էքսպանսիվ աճը, որի հետևանքով ճնշվում, երբեմն ետ են զարգանում հարևան հյուսվածքները։ Բարորակ Ու․ ունենում են պատիճ։ Չարորակ Ու․ ներաճում են հարևան հյուսվածքների մեջ և քայքայում։ Դրանց բնորոշ է մետաստազավորման հատկանիշը (տես Մետաստազ), որով և տարբերվում են բարորակ նորագոյացություններից։ Գոյություն ունեն նաև այսպես կոչված տեղային կազմափոխական (դեստրուկտիվ) աճով բնորոշվող Ու․, որոնք ունեն ինֆիլտրացնող–ներաճող հատկություն՝ առանց մետաստազավորման։ Ու․ տարածված են ինչպես մարդկանց, այնպես էլ կենդանիների ու բույսերի մոտ։ Տնտեսապես զարգացած երկրներում ընդհանուր մահացության պատճառների մեջ Ու․ գրավում են II տեղը (15–23%), զիջելով սիրտ–անոթային համակարգի հիվանդություններին։ Ու–ով տարեկան հիվանդանում է մոտ 6,3 մլն մարդ, որոնցից մահանում է 4,3 մլն։ Մահացությունը հիմնականում բարձր է թոքի, կրծքագեղձի և վերջնաղու քաղցկեղից։ ՍՍՀՄ–ում նույնպես նկատվում է չարորակ Ու–ով հիվանդացության (հատկապես տղամարդկանց) աճ։ Ու–ի առաջացման պատճառը 90%–ով արտաքին աշխարհի վնասակար գործոններն են, իսկ 10%-ը՝ ժառանգական գործոններն ու վիրուսները։ Մեծ նշանակություն ունի իոնացնող ճառագայթների, ուռուցքածին նյութերի և վիրուսների ազդեցությունը, որը կարող է ուժեղանալ կամ ձևափոխվել ոչ ուռուցքածին գործոններով։ Տարբեր Ու–ի զարգացման հարցում կարող են գերակշռել առանձին պատճառական գործոններ ․Այսպես, մաշկի քաղցկեղի առաջացմանը նպաստում են ուլտրամանուշակագույն ճառագայթները, թոքերի և ըմպանի քաղցկեղին՝ ուռուցքածին նյութերը (ծխախոտ), աղտոտված մթնոլորտային օդի մշտական շնչումը, միզապարկի քաղցկեղին՝ ուռուցքածին ցիկլիկ ամինները, իսկ այլ դեպքերում՝ օրգանիզմի ներքին ուռուցքածին գործոնները՝ տրիպաոֆանի կամ թիրոզինի ածանցյալները։ Ուռուցքածին նյութերի ազդեցությանը կարող են նպաստել նյութափոխանակության, ինչպես նաև ֆերմենտային համակարգի խանգարումները, միզակապությունը են։ Արգանդի, կրծքագեղձի, շագանակագեղձի, վահանագեղձի, հիպոֆիզի և մակերիկամի Ու–ի առաջացման համար մեծ է հորմոնային տեղաշարժերի դերը։ Ուռուցքածին գործոններն ազդում են բջիջների այն մակրոմոլեկուլների վրա, որոնցով պայմանավորված է սպիտակուցի կենսասինթեզը, հետևապես