Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/274

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

նանում են աքքադերենի գաղափարա– գրերին, սակայն չհասավ արդյունքի։ Ապարդյուն անցան նաև Ֆ․ Լընորմանի և Ա․ Դ․ Մորդմանի վերծանման փորձերը (1870-ական թթ․), որովհետև նրանցից առաջինն այդ սեպագրերի լեզուն դիտում էր վրացերենը, իսկ երկրորդը՝ հայերե– նը։ 1880-ին ֆրանսիացի աշշուրագետ Մ․ Գյույարը, կռահելով, որ արձանագրու– թյունների եզրափակիչ տողերը նույնօրի– նակ կրկնվող անեծքի բանաձև են, ասո– րեստանյան զուգահեռ բնագրերի համա– դրությամբ վերծանեց մի քանի բառեր ու քերական, դարձվածքներ։ Հաջողությամբ օգտագործելով վաղամեռիկ Գյույարի վեր– ծանման բանալին՝ անգլիացի աշշուրա– գետ Ա․ Հ․ Սեյսը ընթերցեց բազմաթիվ բառեր ու դարձվածքներ, իսկ 1882-ին նա Բրիտ․ Ասիական ընկերության ամ– սագրում հրատարակեց այն ժամանակ հայտնի արձանագրությունները՝ տալով դրանց հնարավոր թարգմանություններն ու քերականության ընդհանուր ուրվա– գիրը։ Մի շարք արձանագրությունների հրատարակման և մեկնաբանման հարցե– րում Սեյսին աջակցել է հայագետ Ք․ Պաւո– կանյանը։ Ա․ Սեյսի շնորհիվ ուրարտ․ սեպաձև արձանագրությունները վերծան– վեցին այնքանով, որքանով դա հնարա– վոր էր աշշուրագետի իմացությամբ ու հա– յեցակետով։ 1893-ին ռուս արևելագետ Մ․ Վ․ Նի– կոչսկին Արլ․ Հայաստանում ուսումնա– սիրեց մի շարք սեպաձև արձանագրու– թյուններ ու հուշարձաններ (հնագետ Վ․ Ա․ Իվանովսկու հետ), իր «Անդրկովկասի սեպաձև արձանագրությունները» աշխա– տությունում (1896, ռուս․) ամփոփեց այդ տարածքում հայտնաբերված արձանա– գրությունները, տվեց դրանց թարգմանու– թյունները, մի շարք բառերի ու քերական, ձևերի նշանակությունը։ 1898–99-ին գեր– մանացի գիտնականներ Կ․ Ֆ․ Լեհման– Տաուպաը և Վ․ Բե[քը Հայաստանում հե– տազոտեցին բազմաթիվ հուշարձաններ, ճշգրտեցին սեպաձև արձանագրություն– ների կասկածելի ընդօրինակությունները, պեղումներ կատարեցին Վանում և մերձա– կա Թովւրախ–կաւեում։ 1911 –12-ին Թոփ– րախ–կալեում պեղումներ կատարեց և հա– րուստ նյութեր հայտնաբերեց Հ․ Օրբե– լին։ 1916-ին, երբ ռուս, զորքերն առժա– մանակ ազատագրեցին Արմ․ Հայաստանի զգալի մասը, Վանում և Թոփրախ–կալեում պեղումները շարունակեց Ռուս, հնագիտ․ ընկերության արշավախումբը՝ Ն․ Մառի և Հ․ Օրբելու գլխավորությամբ (վերջինս Վանի ժայռախորշում պեղեց Սար դուրի Ր թագավորի տարեգրությունը)։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո Լեհման–Հաուպտն ուսումնասիրեց Վ․ Բել– քի հետ իր հավաքած հարուստ նյութերը, նախապատրաստեց հայտնաբերված ար– ձանագրությունների լիակատար ժողովա– ծուն, բայց հետագայում (1928-ին և 1935-ին) կարողացավ հրատարակել միայն երկու պրակ, որոնցում ամփոփված են 110 արձանագրություն։ Ու–յան զարգաց– ման գործում (հատկապես արձանագրու– թյունների հավաքման և հրապարակման) կարևոր ավանդ ունեն Մխիթարյան միա– բաններ Ն․ Սարգիսյանը, Հ․ Մանտալճ– յանը և ուրիշներ։ 1900-ին Հ․ Սանտալճյա– նը հրատարակեց (ֆրանս․) ուրարտ․ հայտնի արձանագրությունների ժողովա– ծուն, իսկ 1901-ին քաղվածաբար հրատա– րակեց Նաիրի և Ուրարտու երկրներին վե– րաբերող ասորեստանյան արձանագրու– թյունների հայերեն թարգմանությունը։ Այնուհետև ուրարտ․ սեպաձև արձանա– գրությունների լեզվի ուսումնասիրումն զգալիորեն առաջ մղվեց շնորհիվ Ն․ Մա– ռի, Ի․ Ի․ Մեշչանինովի, Ի․ Ֆրիդրիխի, Ա․ Գյոտցեի, Գր․ Ղափանցյանի մի շարք աշխատությունների, որոնցում մեկնա– բանվեցին բազմաթիվ բառեր ու քերական, ձևեր։ Կարևոր արդյունք ստացվեց ուրարտ․ սեպագիր լեզուն խեթերենի ու հայերենի (Գր․ Ղափանցյան), մասնա– վորապես՝ խուռիերենի (Շպայզեր, Ֆրիդ– րիխ) հետ համեմատություններից։ Դեռ– ևս Հ․ Աանտալճյանը սեպագիր բառերի վերլուծությունից եզրակացրեց, որ մի շարք բառարմատներ ունեն հնդեվրոպ․ բնույթ և մատնանշեց դրանց հայկ․ զու– գահեռները։ Սեպագիր մի շարք բառար– մատների, հատկապես տեղանունների, անձնանունների, ցեղանունների ու դի– ցանունների հնդեվրոպ․ բնույթը շեշտել են նաև Լեհման–Հաուպտը, Պ․ Կրեչմերը, Ռ․ Այսլերը, Գր․ Ղափանցյանը և ուրիշ– ներ։ Իսկ Գ․ Բ․ Ջահուկյանն ուրարտ․ արձանագրությունների լեզվում ի հայտ բերեց այնպիսի զգալի քանակի ու որա– կի հնդեվրոպ․ «տարրեր», որ այդ բոլորը սովորական փոխառությամբ կամ սուբս– տրատային ազդեցությամբ մեկնաբանելը դարձավ անհնարին։ Արձանագրություն– ների բառապաշարի ու քերական, կա– ռուցվածքի մեջ մատնանշելով բազմաթիվ «հնդեվրոպաբանություններ»՝ նա հան– գեց այն եզրակացության, որ այդ լեզուն ցեղակցական սերտ կապերի մեջ է եղել հնդեվրոպ․ լեզուների, հատկապես՝ հա– յերենի հետ («Ուրարտերենը և հնդեվրո– պական լեզուները», 1963, ռուս․)։ Մինչ– դեռ հակառակ դիրքերից ելնող ուսումնա– սիրողները (Ի․ Մ․ Դյակոնով և ուրիշներ) իրավացիորեն ընդունելով, որ ուրարտ․ սեպագրերի լեզուն խուռիերենի հետ կազ– մում է մի ուրույն լեզվաբան, խումբ, սակայն անտեսում են նրա հնդեվրոպ․ «տարրերը»՝ լավագույն դեպքում դրանք համարելով շրջակա հնդեվրոպ․ ցեղերի ու ժողովուրդների սոսկ ազդեցության արդյունք։ Հայաստանում սովետական կարգերի հաստատումից հետո հնագիտ․ կանոնա– վոր պեղումներ ծավալվեցին ուրարտ․ մի շարք հնավայրերում՝ Կարմիր բչուրում, Արին բերդում և այլուր։ Կարմիր բլուրի պեղումների արդյունքները Բ․ Բ․ Պիուո– րովսկին ամփոփեց իր «Ուրարտուի պատմությունն ու մշակույթը» (1944), ինչ– պես նաև «Կարմիր–բլուր» եռամասն (1950–55) աշխատություններում։ 1951-ին ի․ Մ․ Դյակոնովը հրատարակեց Ուրար– տուի մասին աշշուրա–բաբելական սկըզբ– նաղբյուրների ռուս, թարգմանությունները։ 1953–54-ին և 1971-ին Գ․ Ա․ Մեւիքիշվի– 1ին հրատարակեց ուրարտ․ արձանագրու– թյունների համահավաք բնագրերը, դը– րանց ռուս, թարգմանություններն ու մեկ– նաբանությունները, քերականությունը։ Այդ հրատարակության շնորհիվ ուրարտ․ սեպաձև արձանագրությունները դարձան մատչելի ու լիարժեք պատմ․ աղբյուր։ 1955-ին ավստրիացի գիտնական Ֆ․ Քյո– նիգը նույնպես հրատարակեց համանման ժողովածու, սակայն այն նյութի ամբող– ջականությամբ և թարգմանության (գերմ․) որակով զգալիորեն զիջում է Գ․ Ա․ Մե– լիքիշվիլու աշխատությանը։ Վերջինս գը– րեց նաև «Նաիրի –Ուրարտու» ծավալուն աշխատությունը (1954, ռուս․), որի մեջ գրավոր աղբյուրների լիակատար քննու– թյամբ մանրամասնորեն շարադրեց Ուրարտուի պատմությունը։ Ուրարտուի պատմության, մշակույթի, տեղագր․ ու կրոն, հարցերով Հայաստանում, Գր․ Ղա– փանցյանից բացի, զբաղվեցին նաև Ն․ Վ․ Հարությունյանը, Մ․ Ա․ Իսրայելյանը, Հ․ Մարտիրոսյանը, Հ․ Կարագյոզյանը և ուրիշներ։ Ուրարտ․ հնագիտ․ նյութերի հավաքա– ծուների խոշոր կենտրոններ են Լենին– գրադի էրմիտաժը, Հայաստանի պատ– մության թանգարանը, էրեբունի թանգա– րանը, Վրաստանի պատմության թանգա– րանը, Բրիտ․ և Բեռլինի թանգարանները։ Կարմիր բլուրից և Արին բերդից պեղված առանձին առարկաներ պահպանվում են Սոսկվայի պետ․ պատմության թանգա– րանում և Ա․ Ս․ Պուշկինի անվ․ կերպար– վեստի թանգարանում։ Գրկ․ Ղափանցյան Դ․ Ա․, Ուրարտուի պատմությունը, Ե․, 1940։ ПаткановХ․ Ո–, Շ клинообразных надписях ванской системы, открытых в пределах России, СПБ, 1893; Никольский MB․, Клинообразные надписи Закавказья, «Материалы по архео– логии Кавказа», в․ 5, М․, 1896; Мещани– нов И․ И․, Халдоведение․․Баку, 1927; Его же, Язык ванских клинописных над– писей, ч․ 1–2, Л․, 1932–35; Его же, Грам– матический строй урартского языка, ч․ 1, Именные части речи, М․–Л․, 1958, ч- 2; Структура глагола, М․–Л․, 1962; Его же, Аннотированный словарь урартского (биайн- ского) языка, Д․, 1978; Лемма н-Гаупт К․ ф․, Вступительная лекция по истории и культуре халдов, «Труды Тбилисского гос․ университета», 1938, т․ VI; Меликишви- л и Г․ А․, Урартские клинообразные над– писи, М․, 1960; Его же, Урартские клино– образные надписи, II (Открытия и публика– ции 1954–70 гг․), «Вестник древней истории», 1971, № 3,4; Его ж е, Урартский язык, М․, 1964; Дьяконов И․ М․, Урартские пись– ма и документы, М․–Л․, 1963; Его же, Языки древней Передней Азии, М․, 1967; Арутюнян Н․ В․, Новые урартские надписи Кармир-блура, Е․, 1966; Фрид– рих И․, Дешифровка забытых письменно– стей и языков, пер․ с нем․, М-, 1961; Е г о ж е, История письма, пер․ с нем․, М․, 1979; Его ж е, Beitrage zu Grammatik und Lexikon des Chaldischen, «Caucasica», VII–VIII, 1931; К о n i g F․ W․, Handbuch der chaldischen inschriften, Graz, 1955․

ՈՒՐԱՐՏԱԿԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, Ուր ար mn ւ (Արարատյան) թագավորու– թյան սեպագիր արձանագրությունները՝ հիմնականում՝ նորխուռիերեն, մասամբ՝ նաև աքքադերեն, փորագրված ժայռերի, քարակոթողների, շինաքարերի, կավե սա– լիկների և բրոնզե ու ոսկրե իրերի վրա։ Պարունակում են տեղեկություններ Արա– րատյան թագավորների մղած պատերազմ– ների, Հայկ․ լեռնաշխարհի տարանջատ