Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/331

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

(1824–26), որւոեղ վարել է ճարտասանու– թյան, տրամաբանության, հայոց լեզվի քերականության U կրոնագիտության դաս– ընթացները։ 1828-ին հիմնադրվել է Դում– Դափուի «Ընծայարան» ուսումնարանը, որի տնօրեն և գլխ․ ուսուցիչ է նշանակվել Փ․։ 1830-ին վերաբացվել է Մայր վարժա– րանը (տես Պեզճյան Մայր վարժարան), և Փ․ միաժամանակ եղել է նաև նրա տնօ– րենը։ 1829-ին լույս է տեսել Փ–ի «Քերա– կանութիւն հայկազեան լեզուի» աշխա– տությունը, որը փաստորեն գրաբարի քե– րականության դպրոցական դասընթաց է։ «Բառգիրք հայկազեան լեզուի» (հ․ 1–2, 1844–46) աշխատությունը Փ․ գրել է 1826-ից առաջ, սակայն չի ավարտել, այն լրացրել են նրա աշակերտները։ Փ․ աշխատությունների մեծ մասը գրել է մաքուր աշխարհաբարով։ «Կրթութիւն քաղաքավարութեան» (1829) և «Վարժու– թիւն բարւոք խոստովանութեան» (1854, երկուսն էլ՝ աշխարհաբար) գործերը մեծ դեր են խաղացել աշակերտների բարոյա– կան դաստիարակության գործում։ «Լու– սաշափղ․․․» (1848) գրքում Փ․ պաշտպա– նել է բնական իրավունքի տեսությունը, ըստ նրա, միայն բնական իրավունքին համապատասխանող քաղաքացիական իրավունքը կարող է նպաստել հասարա– կության առաջընթացին։ Նա ղեմ է եղել միապետական, արիստոկրատական կա– ռավարման ձևերին և պաշտպանել է ժո– ղովրդապետությունը։ «Տրամաբանութիւն կամ արուեստ բանական» (1854, գրա– բար) երկում խիստ նկատելի է XVIII ղ․ 2-րդ կեսի իտալ․ փիլիսոփա Ֆրանչեսկո Սոավեի «Արվեստ բանական» գրքի ազ– դեցությունը։ Փ․ գոյաբանական հարցերը լուծել է դեիզմի դիրքերից, իսկ իմացա– բանության մեջ հետևել է Ջ․ Լոկին։ Ըստ Փ–ի, տրամաբանությունը հավասարապես զբաղվում է ինչպես ճշմարտության բա– ցահայտման, այնպես էլ դրա հիմնավոր– ման օրենքներով։ Ընղհանուր առմամբ լինելով մատերիալիստական ուղղության սենսուալիստ փիլիսոփա, որոշ հարցե– րում նա տուրք է տվել ռացիոնալիզմին։ Փ․ ունեցել է ուսուցման ուրույն մեթոդ, դասերը դարձրել է հաճելի և գործնական, հեշտից գնացել է դեպի դժվարը, ծանոթից՝ անծանոթը։ ^«Ընծայարանի» համար Փ–ի մասնակցությամբ վերակազմվել է կա– նոնադրությունը, ըստ որի արգելվել է ծեծը, ֆիզիկ, պատիժը, հայհոյանքը, աշա– կերտների անարգական անվանումը ուսու– ցիչների կողմից։ Գրկ․ Ծ ա լ յ ա ն Մ․, Գրիգոր պատվելի Փեշտիմալճյան (1773-1837), Կահիրե, 1912։ Ագատյան Թ․, Հարյուրամյա հոբելյան Պեզճյան Մայր վարժարանի (1830–1930), ԿՊ, 1930։ Չորմիսյան Լ․, Համապատ– կեր արեմտահայոց մեկ դարու պատմության (1850-1878), հ․ 1, Բեյրութ, 1972։ Թ և Ո U- յան Ա․ Մ․, Հայ տրամաբանական միտքը XIX դարում, Ե․, 1976։ Ա․ Թևոսյան, Ի․ Կաբաղեւյան

ՓԵՇՏԻՄԱԼՃՅԱՆ Տիգրան (1837, Կ․ Պո– լիս – 1894), հասարակական–քաղ․ գոր– ծիչ, բժիշկ, հրապարակախոս։ Սկզբնա– կան կրթությունն ստացել է ծննդավայ– րում, 1855– 1862-ին՝ սովորել Փարիզի համալսարանի բժշկագիտ․ ֆակուլտե– տում։ 1861-ին Փարիզում ծանոթացել է Մ․ Նալբանդյանի հետ, դարձել նրա հա– մախոհը, հաստատել նամակագրական կապ։ Աշխատակցել է Ստ․ Ոսկանյանի <Արեեւք> պաիբերականին։ 1880-ական թթ․ եղել է Կ․ ^ոլսի «Միացյալ ընկերու– թյուն հայոց» բարեգործական կազմա– կերպության գհրծադիր մարմնի նախա– գահը, «Մասիւ», «Փարոս Հայաստանի» պարբերականներում հրապարակել Արմ․ Հայաստանի I Կիլիկիայի տնտ․ զար– գացման, երկրագործության առաջընթա– ցի ծրագիր, որն էապես աղերսվում է Մ․ Նալբանդյէսնի «Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ» աշխատության հիմնադրույթներին։ Հ․ Ղազարյան

ՓԵՍԱՆ ԴԱՇՏ, լգավառակ Արևմտյան Հա– յաստանում, Վանի վիլայեթի Շատախ գավառի hu-nuf, Արտոս, Զմեն և Բարա– դոտիկ լեռների միջև ընկած բարեբեր հովտում։ Հիմնական բնակիչները հա– յերն էին։ Փ–ի հայոց նշանավոր ուխ– տատեղին էր Նառ գյուղի մոտ գտնվող Խոսրովավանքը (Հոսրովավանք, Խոսրո– վային Ս․ Նշան կամ Ս․ Աստվածածնի վանք), որի կառուցումը ավանդաբար վե– րագրվում է Խոսրով Անձևացուն։ Փ–ի հայաբնակ գյուղերից նշանավոր էին՝ Առեղը, Գոմերը, Դարենցը (Ստորին և Վերին), Կաղազիզը, Կայնամերանը, Կա– րադերը, Նառը, Շիդանը, որոնք ունեին իրենց եկեղեցիներն ու կից դպրոցները։ 1896-ին Փ․ ենթարկվել է թուրք, ջարդե– րին ու կողոպուտներին։ 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ, Փ․ կարևոր դեր է խա– ղացել Շատախի պաշտպանական մար– տերում (տես Շաաախի հերոսամարտ 1915)։ Դիմադրության շնորհիվ ջարդից փրկված փեսանդաշտցիներն ապաստա– նել են Արլ․ Հայաստանում։ 9*․ Բաղաւյան

ՓԵՏՐԱՒՈՏ (Stipa), ս մ բ ու լ, դաշւո– ավլուկազգիների ընտանիքի չորասեր հա– ցազգի խոտաբույսերի ցեղ։ Հիմնակա– նում բազմամյա, ամուր ճիմ առաջացնող խոտաբույսեր են։ Հայտնի է Փ–ի շուրջ 300 (ԱՍՀՄ–ում՝ 80) տեսակ՝ տարածված երկու կիսագնդերի բարեխառն, մերձ– արևադարձային և արևադարձային շըր– ջաններում։ Փ–ի շատ տեսակներ տափաս– տանների բուսականության հիմնական տարրերից ե1։ ՀՍՍՀ միջին լեռնային գոտում՝ 1500--2200 մ բարձրության վրա, հանդիպում է Փ–ի 13 տեսակ։ Փ–ի ցո– ղունը բարակ է, մինչև 1 մ բարձրու– թյամբ, տերևները՝ կոշտ, նեղ գծային, սովորաբար ետ ոլորված եզրերով կամ խողովակաձև (հերձանցքները ծածկելու համար)։ Հասկիկները միածաղիկ հու– րաններում հավաքված, նուրբ և ճկուն փետուրների տեսք ունեն։ Փ–ի 4–5 տե– սակ գրանցված է ՀՍՍՀ Կարմիր գրքում։

ՓԵՏՐԱԿԵՐՆԵՐ (Mallophaga), միջատ– ների կարգ։ Թռչունների և կաթնասուննե– րի մշտական, արտաքին մակաբույծներ են։ Կարգը բաժանվում է 2 ենթակարգե– րի․ իսկական Փ․ (Amblycera) և մազա– կերներ (Ischnbcera)։ Փ․ անթև են, մարմինը փոքր–ինչ տա– փակացած է, կլոր, ձվաձև կամ ձգված, 0,5–11 մմ երկարությամբ, բաց դեղնա– վունից մինչև գորշ, հաճախ նաև սև գու– նավորմամբ։ Բերանային ապարատը կըր– ծող տիպի է։ Կյանքի ամբողջ ցիկլը անց Փետրակերներ․ /․ աղավնու, 2․ շան մազակեր են կացնում տիրոջ մարմնի վրա։ Զար– գանում են ոչ լրիվ կերպարանափոխու– թյամբ, թրթուրը նման է հասուն միջատին։ Փ–ի զարգացման լրիվ ցիկլը տևում է 3– 4 շաբաթ։ Հայտնի է Փ–ի մոտ 2500 (ՍՍՀՄ–ում՝ 400, ՀՍՍՀ–ում՝ 10–13) տե– սակ։ Փ–ի հիմնական մասը բնակվում է թռչունների վրա, սնվում են փետրանյու– թով կամ մազերի եղջերացած մասերով։ Պայքարի միջոցները, վարակ– ված կենդանիների մշակումը միջատա– սպաններով։ Հ․ Տերաերյան

ՓԵՏՐՎԱՐՅԱՆ ԲՈՒՐԺՈՒԱԴԵՄՈԿՐԱ–

ՏԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ (1917), երկ– րորդ հեղափոխությունը Ռուսաստանում, որի հետևանքով տապալվեց ինքնակա– լությունը և հնարավորություն ստեղծվեց անցնելու հեղափոխության սոցիալիստ, փուլին։ Այն իմպերիալիզմի դարաշրջա– նի առաջին հաղթական ժող․ հեղափոխու– թյունն Է, որով ավարտվեց Ռուսաստանի պրոլետարիատի ազատագրական շարժ– ման բուրժուադեմոկրատական փուլը։ Փ․ բ․ հ–յտն առջև կանգնած էին նույն այն խնդիրները, որոնց լուծումը հետա– պնդում էր 1905–1907-ի հեղափոխությու– նը (տես Ռուսաստանում 1905–07 հեղա– փոխություն)․ ցարական ինքնակալու– թյան տապալում և դեմոկրատական հան– րապետության հաստատում, կալվածա– տիրական հողատիրության և ազգ․ ճընշ– ման վերացում։ Հեղափոխության արագ հասունացմա– նը մեծապես նպաստեց առաջին համաշ– խարհային պատերազմ 1914–/8-ը։ Ինչպես գրում էր Վ․ Ի․ Լենինը, երկրում ծավալ վեց «․․․խոր պրոլետարական և մասսա– յական, ժողովրդական (քաղաքների և գյուղերի ամբողջ ամենաչքավոր բնակչու– թյունը) հեղափոխական բնույթ կրող շար– ժումը հանուն հացի, հանուն խաղաղու– թյան, հանուն իսկական ազատության» (Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 31, Էջ 20)։ Երկրում հասունացող համընդհանուր ճգնաժամը իր ոլորտի մեջ առավ նաև միապետական հետադիմական ուժերր, առևտրաարդ․ խոշոր և լիբերալ բուր– ժուազիային։ Հեղափոխությունը կանխե– լու նպատակով ցարիզմն ուժեղացրեց հալածանքները և սեպարատ հաշտություն կնքելու համար գաղտնի բանակցու– թյուններ սկսեց Գերմանիայի հետ։ Բուր– ժուազիան դեմ էր սեպարատ հաշտու– թյանը և հանուն նոր շահույթների ձգտում ԷՐ Է4 ավելի եռանդով շարունակել պա– տերազմը։ Այսպես կոչված «Պրոգրեսիվ բլոկը» որոշեց վերահաս հեղափոխությու– նը կանխել ցարին փոխելու միջոցով։ Իմ– պեր․ բուրժուազիայի պարագլուխները մտադիր էին ձերբակալել Նիկոլայ 11-ին,