Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/332

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Կանանց ցույցը Պեւորոգրադում (1917-ի փն– ւոըրվար) նրան ստիպել հրաժարվել գահից՝ հօ– գուտ փոքրահասակ որդու՝ Ալեքսեյի, իսկ որպես խնամակալ նշանակել ցարի եղ– բորը՝ մեծ իշխան Միխայիլին։ Հեղափո– խության օբյեկտիվ և սուբյեկտիվ գոր– ծոնների հասունացումը փաստ դարձավ։ 1917-ի հունվ․ 9(22)-ին բոլշևիկների կո– չով երկրի մի շարք քաղաքներում տեղի ունեցան ցույցեր և քաղ․ գործադուլներ։ Ամենախոշոր գործադուլը, որին մասնակ– ցեց 145 հզ․ բանվոր, կայացավ Պետրո– գրադում։ Դա ցարիզմի դեմ զանգվածա– յին գործողությունների և բաց քաղ․ պայ– քարի անցման սկիզբն էր։ Կառավարու– թյունը հեղափոխությունը կանխելու հա– մար դիմեց ծայրահեղ միջոցների։ Ընդդիմադիր կուսակցություններից միայն բոլշևիկների կուսակցությունն էր, որ մասսաներին հետևողականորեն նա– խապատրաստում էր ինքնակալության դեմ վճռական մարտի։ Չնայած պատե– րազմի տարիներին բոլշևիկների նկատ– մամբ ցարիզմի կիրառած ոստիկանա– կան տեռորին, լենինյան կուսակցությու– նը շարունակում էր վճռական դեր խա– ղալ՝ մասսաներին նախապատրաստելով հեղափոխության։ 1917-ի սկզբին բոլ– շևիկների կուսակցության շարքերում կար 24 հզ․ անդամ։ 1916-ի նոյեմբերից Պետրո– գրադում նոր կազմով (Ա․ Դ․ Շլյապնիկով, Պ․ Ա․ Զալուցկի, Վ․ Մ․ Մոլոտով) գոր– ծունեությունը վերսկսեց ՌԱԴԲԿ ԿԿ ռուս, բյուրոն, որը մշտական կապ էր պահպա– նում Վ․ Ի․ Լենինի և Կենտկոմի արտա– սահմանյան բյուրոյի հետ։ Ուժեղացավ կապը տեղական կազմակերպություննե– րի հետ։ Փետրվ․ 17 (մարտի 2)-ին, բոլշևիկների ղեկավարությամբ գործա– դուլ արեցին Պուտիլովյան գործարանի բանվորները։ Գործարանի վարչությունը որոշեց ամսի 22-ին փակել գործարանը։ Պետրոգրադի բոլշևիկյան կոմիտեն (Ա․ Կ․ Սկորոխոդով, Կ․ Ի․ Շուտկո, Ն․ Գ․ Տոլ– մաչև և ուրիշներ) բանվորներին կոչ արեց ամսի 23-ը (մարտի 8-ը)՝ կանանց միջազ– գային օրը, նշել քաղ․ միտինգներով։ Դեպի քաղաքի կենտրոն շարժվող պու– տիլովյան բանվորների ցույցին միացան մյուս գործարանների բանվորները։ Հա– ջորդ օրը գործադուլավորների թիվը հասավ 214 հզ–ի։ Փետրվ․ 25 (մարտի 10)-ին շարժումը վերաճեց ընդհանուր քաղ․ գործադուլի։ Երեկոյան Պետրոգրա– դի օկրուգի հրամանատար գեներալ Խա– բալովը Նիկոլայ II-ից հրաման ստացավ՝ «Վերջ տալ անկարգություններին»։ Պետ– րոգրադ բերվեցին լրացուցիչ զորամասեր։ Փետրվ․ 26 (մարտի 11)-ին քաղաքի մի շարք շրջաններում տեղի յունեցան ար– յունալի ընդհարումներ։ Փետրվարի 27 (մարտի 12)-ին համընդհանղւր քաղ․ գոր– ծադուլը վերաճեց զինված ապստամբու– թյան։ Երեկոյան ապստամբած ժողովրդի կողմն անցած զինվորների թիվն անցավ 66 հզ–ից։ Ապստամբները գրավեցին կա– մուրջները, կայարանները! հեռագրա– տունը, գլխ․ փոստը, գլխ․ զինանոցը, գրա– վեցին մի շարք կառավարական հիմնարկ– ներ, զինաթափեցին ոստիկանությանը, ձերբակալեցին ցարական մինիստրնե– րին, վարչական կարևոր պոստեր զբաղեց– նող գեներալների, բանտերից ազատեցին քաղ․ բանտարկյալներին։ Հեղափոխու– թյունը մայրաքաղաքում հաղթանակեց։

ՌՍԴԲԿ ԿԿ ռուս, բյուրոս հրապարա– կեց «Ռուսաստանի բոլոր քաղաքացինե– րին» մանիֆեստը։ Նրանոււ’ կոչ էր ար– վում ստեղծել ժամանակավււր հեղափոխ․ կառավարություն, երկրում հաստատել դեմոկրատ, հանրապետություն, 8-ժամ– յա բանվ․ օր, բռնագրավել կալվածատի– րական հողերը, անհապալ վերջ տալ իմպեր․ պատերազմին։ Հպղթական հե– ղափոխությունը խորտակեց Ռոմանովնե– րի արյունոտ միապետությունը։ Հեղա– փոխական իրադրության պայմաններում Պետրոգրադի պրոլետարիււտը ձեռնա– մուխ եղավ բանվորների դեպուտատների սովետի ստեղծմանը։ Փետր 27-ի երեկո– յան Տավրիկյան պալատում փեղի ունեցավ Բանվորների և զինվորների դեպուտատ– ների Պետրոգրադի սովետի (տես Բանվոր– ների և զինվորների դեպուտատների սո– վետներ) առաջին նիստը։ Սակայն իրա– դրությունը Պետրոգրադում դասավորվեց այնպես, որ սովետը չդարձսվ ժամանա– կավոր կառավարությունը ստեղծող մար– մինը, ինչպես նախատեսում էին բոլշևիկ– ները։ Սովետում ճնշող մեծամասնություն կազմեցին մանրբուրժ․ սոցիալիաոները՝ էսէռներն ու մենշևիկները։ 4․ ի․ Լենինը դա բացատրում էր նրանով, որ հեղափո– խությունը շարժման մեջ ներգրավեց մի– լիոնավոր ու միլիոնավոր մանրբուրժ․ զանգվածների։ Պետրոգրադի սովետը, որի կազմում փետրվար–մարտ ամիսներին ընտրվել էր 2800 դեպուտատ, մա րաքաղաքում դարձավ փաստական իշխանություն, որի կարգադրություններն էր կատարում ապստամբած ժողովուրդը։ էսէռների ու մենշևիկների համաձայնությամբ կառա– վարության կազմմամբ զբաղվեց փետրվ․ 28-ին ստեղծված IV Պետ․ դամայի ժամա– նակավոր կոմիտեն Ռոձյանկոյի ղեկավա– րությամբ։ Բուրժ․ կուսակցությունների պարագլուխներից կազմված այդ կոմի– տեն բանակցությունների մ^ջ մտավ ցա– րական կառավարության հետ և ձերբա– կալված մինիստրների փոխարեն մինիստ– րություններ ուղարկեց իր էմիսարներին։ Մարտի 1-ին Պետրոգրադի Սովետի գործ– կոմն իր էսէռամենշևիկյան մեծամասնու– թյամբ որոշեց, իրավունք տ^սլ Պետ․ դու– մայի ժամանակավոր կոմիււեին իր հա– յեցողությամբ կազմելու կառավարություն։ Այնուհետև որոշման մեջ նշվում էր, որ սովետի ներկայացուցիչներն այդ կառա– վարության մեջ չեն մտնի։ Բուրժուազիան եռանդով գործի անցավ։ Ռոձյանկոն և մյուսները սովետի համաձայնությունից բացի ցանկացան ստանալ նաև ցարի հա– մաձայնությունը։ Այդ նպատակով բուրժ․ հայտնի գործիչներ օկտյաբրիստ Գուչկո– վը և միապետական Շուլգինը ուղևորվե– ցին Պսկով, որտեղ այդ օրերին գտնվում էր Նիկոլայ II։ Նրանք ստացան ցարի հրաժարականը՝ հօգուտ իր եղբոր՝ Մի– խայիլի։ Բայց, նկատի ունենալով ապս– տամբած ժողովրդի զայրույթը միապետու– թյան դեմ, Միխայիլ Ռոմանովը ևս հրա– ժարվեց գահից, հայտարարելով, որ ինքը դրան կհամաձայնվի միայն Սահմանա– դիր ժողովի որոշմամբ։ Մարտի 2(15)-ին ստեղծվեց բուրժ․ ժամանակավոր կառա– վարությունը իշխան Գ․ Ե․ Լվովի գլխա– վորությամբ։ Դա բուրժուազիայի և կալ– վածատերերի կառավարություն էր։ Նոր կառավարությունը սկզբից ևեթ վարեց հա– կաժող․ քաղաքականություն, փորձեց խեղդել հեղափոխությունը, չլուծեց և մը– տադիր էլ չէր լուծելու ժողովրդին հուզող որևէ կենսական հարց։ Նրա գլխավոր հոգսն էր հաղթական ավարտի հասցնել իմպեր․ պատերազմը։ Անտանտի իմպե– րիալիստները ի դեմս ժամանակավոր կառավարության տեսան իրենց եռանդուն դաշնակցին և շտապեցին ճանաչել նրան։ Մարտի 9(22)-ին այդ կառավարությունն առաջինը ճանաչեցին ԱՄՆ–ը, 11(24)-ին՝ Անգլիան և Ֆրանսիան։ Երկրում հաստատվեց երկիշխանու– թյուն։ Տեղի ունեցավ երկու դիկտատու– րաների՝ բուրժուազիայի և պրոլետարիա– տի ու գյուղացիության հեղափոխական– դեմոկրատական դիկտատուրաների մի յուրատեսակ միահյուսում։ Բուրժուազիա– յի կողմից իշխանության գրավումը հիմ– նականում բացատրվում էր հաղթական հեղափոխության շնորհիվ շարժման մեջ մտած բուրժուազիայի ու պրոլետարիատի միջև տատանվող մանրբուրժ․ ալիքի բարձրացմամբ, էսէռամենշևիկյան կու– սակցությունների համաձայնողականու– թյամբ, պրոլետարիատի և գյուղացիու– թյան անբավարար կազմակերպվածու– թյամբ ու գիտակցականությամբ։ Այդ գոր– ծում իր դերը խաղաց նաև օտարերկրյա կապիտալիստների օգնությունը։ Փետըր– վարյան հեղափոխության մեջ վճռական նշանակություն ունեցավ Պետրոգրադի պրոլետարիատի հաղթանակը։ Դրան առաջինն արձագանքեց Մոսկվան։ Փետրվ․ 28 (մարտի 13)-ը Մոսկվայում հեղափոխու– թյան բռնկման առաջին օրն էր։ Ապստամ– բականներին միացան զորամիավորում– ները։ Ձեռնարկություններում ստեղծված բանվ․ ջոկատները զինվորների օգնու– թյամբ արդեն մարտի 1(14)-ի երեկոյան գրավեցին քաղաքի հանգուցային կետե– րը․ Կրեմլը, զինանոցը, կայարանները, կամուրջները, պետ․ բանկը։ Մարտ ամսվա ընթացքում հեղափոխությունը հաղթականորեն տարածվեց ամբողջ երկ– րով մեկ։ Ծավալվեց բանակի դեմոկրա– տացման գործը, ճակատում և թիկունքա– յին զորամասերում առաջացան զինվ․ կո– միտեներ։ Հեղափոխությունը ընդգրկեց Ռուսաստանի ազգ․ ծայրամասերը։ Փետրվարյան հեղափոխության հաղթա– նակը Ռուսաստանը վերածեց պատերազ–