Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/406

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

վել է 300–500 մլն և թերսնվել մոտ 1 մլրդ մարդ։ Ք․ հաղթահարվում է միայն հասա– րակության սոցիալիստ, վերակառուց– մամբ․ ՄՄՀՄ–ում Ք․ և զանգվածային թերսնումը լիովին վերացված են։ Մաչթուսականության և նեոմալթուսա– կանության բուրժ․ տեսությունները, որոնք ձգտում են Ք–ի անխուսափելիությունը ար– դարացնել սննդամթերքի արտադրության աճը ազգաբնակչության աճից ետ մնալով, հերքվել են սոցիալիստ, երկրների փոր– ձով։

ՔԱՂՑԱՐՈՒԺՈՒԹՅՈՒն, բուժական քաղց, բուժման մեթոդ, որն իրակա– նացվում է օրգանիզմի քաղցածության վիճակ ստեղծելով։

ՔԱՂՑԱԾՅԱՆ (Գ ո I ո դ ո վ) Անդրեաս [1809, Ղարասուբազար (այժմ՝ Բելո– գորսկ)–1856, Աեաստոպոլ], հայ կոմպո– զիտոր։ ինքնաշխատությամբ սովորել է նվագել ֆլեյտա, դաշնամուր, երգեհոն և այլ երաժշտ․ գործիքներ։ 1842–44-ին սովորել է Բերդիչև քաղաքում։ Վերադառ– նալով հայրենի քաղաք, մասնակցել է ինքնագործ թատեր․ ներկայացումների, գրել երաժշտություն այդ ներկայացում– ների համար (պատմ․ ողբերգություններ «Մավուղ», «Տրդատ» ևն)։ 1852-ին փոխա– դրվել է մնաստոպոլ և դարձել ծովա– կալ Պ․ Ս․ Նախիմովի գլխավորած նավա– տորմի փողային նվագախմբի կապելմայս– տեր։ Ք–ին են պատկանում Փողային նվա– գախմբի համար գրված «Մինոպյան քայ– լերգը» (տպագրվել է Պետերբուրգում), «Չու հաճույս իյարասու–բազարի» քայլեր– գը (սրանց դաշնամուրային փոխադրու– թյունները տպագրվել են «Բազմավեպում», 1881, JNP 1)։ Մյուս ստեղծագործություն– ները կորել են։ Ք․ Կարա–Մուրզան իր համերգներում կատարել է նաև Ք–ի երգերից («Չու հաղթանակի», «Պատե– րազմի նեղ օրերուն», «Առավոտյան երգ», «Զարթիր, սիրտ իմ»․ «Պանծասցին փա– ռոք> ևն)։ Մ․ Մուրադյան

ՔԱՂՑԱԾՈՒԹՅՈՒՆ, սով, օրգանիզմի վիճակ, որն առաջանում է սննդանյութե– րի, նրանց բաղադրամասերի բացակայու– թյան կամ անբավարարության, ինչպես նաև դրանց յուրացման խանգարման հե– տևանքով։ Ոոպես բնականոն ֆիզիոլո– գիական երևույթ Ք․ նկատվում է բնության մեջ՝ որոշ կենդանիների (օրինակ, ար– ջերի, գետնասկյուռների, ոզնու) ձմեռա– յին քնի, երկկենցաղների, ձկների սառ– նամանիքային թմրության շրջանում։ Նըշ– ված ժամանակներում Ք․ զուգակցվում է կենտրոնական նյարդային համակարգի արգելակման, նյութափոխանակության խիստ անկման հետ, որը հնարավորու– թյուն է տալիս կյանքը պահպանել էներ– գիայի աննշան ծախսման պայմաններում։ Մարդկանց ախտաբանական Ք․ կարող է առաջանալ սննդառության անբավարա– րության, մարսողական համակարգի հի– վանդությունների, մարսողության խան– գարման հետևանքով։ Տարբերում են լ ը– ր ի վ (սննդանյութեր չի ընդունում օրգա– նիզմը, բայց ջուր ընդունում է), բ ա ց ա ր– ձ ա կ (նաև ջուր չի ընդունում) և հ ա ր ա– բ և ր ա կ ա ն (ավելի քիչ սննդանյութ է ընդունում, քան նրա էներգետիկ ծախ– սերն են) Ք․։ Լրիվ Ք–յան ընթացքում օր– գանիզմի կյանքը պահպանվում է պահես– տային սննդանյութերի (հատկապես ճար– պերի) հաշվին։ Այդ վիճակին հասուն մար– դու օրգանիզմը կարող է դիմանալ 65–70 (բացարձակի դեպքում մի քանի օր), հավերը՝ 14–20, շները՝ 40–60, ձիերը՝ մինչև 80 օր։ Երեխաները, երիտասարդ, աճող օրգանիզմներն ավելի քիչ են դիմանում Ք–յանը, քան հասունները։ Լրիվ և հարաբերական Ք․ օգտագործ– վում է բուժիչ նպատակով, ճարպակալու– մը, նյութափոխանակության խանգարում– ների հետ կապված այլ հիվանդություննե– րը (ռևմատիզմ, պոդագրա, շաքարային, հիպերտոնիկ) բուժելու համար։ Մովետա– կան գիտնական Ա․ Բակուլևը ք ա ղ ց ա– բ ու ժ ու թ յ ու ն ն օգտագործել է ենթա– ստամոքսային գեղձի, լեղուղիների սուր բորբոքումները, խոցային հիվանդությու– նը, ճարպակալումը բուժելու համար և դրական արդյունք է ստացել։ Քաղցա– բուժության ժամանակ կիրառվում է նաե սահմանափակող դիետա (հիվանդներն ավելի հեշտ են տանում), բեռնաթափող ռացիոն։ Քաղցաբուժությունը կատարվում է միայն ստացիոնար պայմաններում, բժշկի հսկողության տակ և որոշակի օրերի քանակով։ Քաղցաբուժության ավարտից հետո, առաջին օրերին, պետք է օգտագործել կաթնա–բուսական, վիտա– միններով, հանքային աղերով (բացի կե– րակրի աղից) հարուտ սնունդ։

ՔԱՂՑԿԵՂ, կ ա ն ց և ր (< լատ cancer, carcinoma, հուն, xapxtvoc; – խեցգետին), էպիթելային հյուսվածքից ծագող չարորակ ուռուցք, որին բնորոշ է բջիջների ինքնա– վար և անվերադարձ աճը։ Ք․ կազմում է չարորակ ուռուցքների շուրջ 90% –ը; Բացահայտված է, որ քիմ․ և ֆիզիկ, քաղց– կեղածին գործոններից շատերն օժտված են մուտագեն հատկությամբ, որի պարզա– բանմամբ դրվեց Ք–ի սոմատիկ մուտա– ցիայի պատճառական տեսության հիմքը։ Դրանով Ք․ որակվեց որպես սոմատիկ բջիջների գենետիկական նյութի որակա– կան փոփոխությունների կամ մուտացիա– յի հետևանքով առաջացած հիվանդու– թյուն։ Ի տարբերություն էքսոֆիտ բնույթ ունեցող էպիթելային բարորակ ուռուցք– ների, էնդոֆիտ Ք–ի դեպքում ուռուցքա– յին բջիջները կամ նրանց խմբերն անսահ– մանորեն թափանցում, ներաճում են ինչ– պես տվյալ օրգանի խորանիստ շերտերը, այնպես էլ հարևան հյուսվածքները։ Ուռուցքը ներաճում է դեպի ավշային և արյունատար անոթները, Ք–ային բջիջ– ները տարածւիսմ են ամբողջ օրգանիզ– մում և առաջ բերում ուռուցքային նոր հան– գույցներ՝ մետաստազներ։ Դրա հետ մեկ– տեղ լինում են նաև խառը՝ էքսո–էնդոֆիտ ձևեր, երբ ներաճման հետ նկատվում է նաև էքսոֆիտ աճ դեպի օրգանի կամ հյուսվածքի խոռոչը։ Ք–ային հյուսվածքի արյան շրջանառու– թյան խանգարման հետևանքով ուռուցքը խոցակալվում է և դառնում ափսեանման (ստամոքսի, աղիքի Ք․)։ Երկրորդային փոփոխությունների հետևանքով ուռուց– քի հյուսվածքը այտուցվում է, լորձակալ– վում, անոթները խցանվում կամ քայքայ– վում են, նկատվում են կիստաների գո– յացում, սպիացման և կրակալման, իսկ հազվագյուտ՝ ոսկրացման օջախներ։ Ք–ի անվանումը երբեմն պայմանավորված է բջիջների արտադրած նյութով կամ նրա կառուցվածքով։ Տարբերում են լորձար– տադրող, լորձանման, կեղծ–լորձային կամ մատանիանման բջիջներ, որոնք բոլորն էլ գեղձային բջիջներ են և առավել հա– ճախ նկատվում են ստամոքսի կամ հաստ աղիքի ախտահարման դեպքում։ Երբեմն այսպիսի ուռուցքը կորցնում է իր գեղձա– յին կառուցվածքը, իսկ ուռուցքային բջիջ– ները միայնակ կամ խմբերով տեղակայ– վում են լորձային զանգվածում (լորձա– յին Ք․)։ Լորձային Ք․ խիստ չարորակ է և բնորոշվում է վաղ մետաստազավորմամբ։ Մաշկի տափակբջջային Ք–ի դեպքում հաճախ առաջանում է եղջերացնող նյութ, այսպես կոչված «Ք–ային մարգարիտների» տեսքով, որը գոյանում է բնականոն վեր– նամաշկի բջիջներից։ Ք–ի առավել ընդունելի անվանումը ադենոկարցինոման է, որը բնորոշում է ուռուցքի ինչպես չարորակ բնույթը, այնպես էլ հյուսվածքային պատ– կանելությունը։ Գոյություն ունեն Ք–ի կլինիկական 2 դասակարգումներ՝ հայրե– նական և միջազգային։ Համաձայն հայ– րենական դասակարգման տարբերում են 4 փուլեր։ Առաջին փուլ, փոքր, սահ– մանափակ ուռուցք՝ առանց մոտակա ավ– շահանգույցների մետաստատիկ ախտա– հարման։ Երկրորդ փուլ, ավելի մեծ չափերի ուռուցք նույն օրգանի սահման– ներում կամ նույն չափի, ինչ առաջին փուլի դեպքում, մոտակա ավշահանգույց– ների հատուկենտ մետաստատիկ ախտա– հարմամբ։ Երրորդ Փուլում ուռուցքը տարածվում է հարևան օրգանների ու հյուսվածքների վրա և մոտակա ավշահան– գույցներում առկա են բազմաթիվ մետաս– տազներ։ Չորրորդ փուլ, հարակից օրգանների և հյուսվածքների ուռուցքա– յիէւ տարածուն ախտահարում, մոտակա ավշային հանգույցների կամ հեռավոր օր– գանների մետաստատիկ ախտահարմամբ։ Միջազգային կլինիկական դասակար– գումը կատարվում է 3 ցուցանիշներով՝ ուռուցքի մեծությամբ, մոտակա ավշա– հանգույցներում մետաստազների առկա– յությամբ, ինչպես նաև հեռավոր օրգան– ների կամ հյուսվածքների մետաստատիկ ախտահարմամբ։ Ք–ի վաղ հայտնաբեր– ման և ժամանակին բուժման շնորհիվ հնարավոր է ստանալ կայուն բուժական արդյունք։ Բ ու ժ ու մ ը․ պետք է լինի համակցված, կիրառվում են վիրաբուժական, ճառա– գայթային և դեղորայքային բուժման տար– բեր եղանակների զանազան զուգորդում– ներ։ Հիվանդության ելքը պայմանավորված է Ք–ի կլինիկական և հյուսվածաբանական տեսակներով, Ք–ային բջիջների տարբե– րակման աստիճանով, ինչպես նաև ուռուց– քի տեղակայումով։ Հիվանդության ելքի վրա մեծ ազդեցություն ունի հիվանդ օր– գանիզմի իմունաբանական վիճակը (ար– տահայտված ընկճվածության դեպքում հիվանդության ելքն անբարենպաստ Է)։ Գրկ․ Эволюция вирусогенетической теории возникновения опухолей, М․, 1975; Эпиде– миология рака в СССР и США, под ред․