Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/41

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Տ․ վարում է չեզոքության և դաշինքներին չմիանալու արտաքին քաղաքականություն։ 1960-ին Տ․ դիվանագիտ․ հարաբերություններ է հաստատել ՍԱՀՄ–ի հետ, կնքվել են առևտր․ (1961), մշակութային (1965), տնտ․ և տեխ․ համագործակցության (1978) ևն համաձայնագրեր։

Քաղաքական կուսակցությունները և արհմիությունները։ Տ ո գ ո լ ե զ ա կ ա ն ժ ո ղ ո վ ր դ ի մ ի ա վ ո ր ու մ (ՏԺՄ), կառավարող կուսակցությունն է (երկրում միակը), ստեղծվել է 1969-ին։

Տ ո գ ո յ ի ա շ խ ա տ ա վ ո ր ու թ յ ա ն ա զ գ ա յ ի ն կ ո ն ֆ ե դ ե ր ա ց ի ա (ՏԱԱԿ), կազմավորվել է 1973-ին։

Տնտեսաաշխարհագրական ակնարկ։ Տ․ տնտեսապես հետամնաց երկիր է։ Օտարերկրյա (հիմնականում ֆրանս․ և արևմտագերմ․) կապիտալը մեծ տեղ է գրավում արդյունաբերության մեջ և առևտրում։

Գ յ ու ղ ա տ ն տ ե ս ու թ յ ա ն ը բնորոշ է կիսաբնատնտեսային և մանր ապրանքային տնտեսությունը։ Տիրապետում է համայնքային հողատիրությունը։ Առաջատար ճյուղը հողագործությունն է։ Մշակվում է երկրի տերիտորիայի 11%-ը։ Զարգանում են կապիտալիստ. հարաբերությունները։ Մշակում են կակաո, սուրճ, յուղատու արմավենի, բամբակենի, յամս, մանիոկ, եգիպտացորեն, կորեկ, սորգո, բրինձ։ Զարգացած է արոտային անասնապահությունը։ 1983-ին երկրում կար 0,3 մլն խոշոր եղջերավոր անասուն, 1,5 մլն այծ ու ոչխար, 0,2 մլն խոզ, 5,4 մլն թռչուն։ Զկան որսը կազմել է 10,3 հզ․ ա։

Ա ր դ յ ու ն ա բ ե ր ու թ յ ու ն ը։ Անկախությունից հետո կառուցվեցին քիմ․ արդյունաբերության, նավթավերամշակման, տեքստիլ, օծանելիքի, բամբակազտիչ ձեռնարկություններ։ Զարգանում է հանքարդյունահանող արդյունաբերությունը։ Արդյունահանում են ֆոսֆորիտներ, մարմար, դոլոմիտ, կրաքար, ծովի ջրից՝ կերակրի աղ։ Լոմե, Կպեմե քաղաքներում կա ջէկ, Կպալիմե քաղաքի մոտ՝ հէկ։ էլեկտրաէներգիա ստացվում է նաև Գանայից։ Առավել զարգացած է մշակող (հիմնականում սննդի) արդյունաբերությունը։

Տ ր ա ն ս պ ո ր տ ը։ Երկաթուղիների երկարությունը 570 կմ է (1983), ավտոճանապարհներինը՝ 7850 կմ, Լոմե նավահանգսաի բեռնաշրջանառությունը՝ 1,5 մլն տ (1983)։ Ունի միջազգային օդանավակայան։

Ա ր տ ա ք ի ն ա ռ և տ ու ր ը։ Տ–ի առևտր․ հաշվեկշիռը բացասական է։ Արտահանում է կակաո, սուրճ, ֆոսֆորիտներ, բամբակ, արմավի մթերքներ, գետնանուշ, մարմար ևն։ Ներմուծում է պարենամթերք, արդ․ ապրանքևեր, տարբեր սարքավորումներ, մետաղի գլոցվածք, նավթամթերք և տրանսպորտային միջոցներ։ Հիմնական գործընկերներն են Ֆրանսիան, Նիդերլանդները, Նիգերիան, ԳՖՀ։ Դ ր ա մ ա կ ա ն մ ի ա վ ո ր ը աֆրիկական ֆրանկն է։

Բժշկասանիտարական բնութագիրը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով 1979-ին ծնունդը կազմել է 1000 բնակչին 49, մահացությունը՝ 19,9, մանկ. մահացությունը 1000 ողջ ծնվածին՝ 90։ Գերակշռում են վարակիչ և մակաբուծական հիվանդությունները, որոնք էլ մահացության հիմնական պատճառներն են։ Տարածված են մալարիան, տրախոման, մանկ. վարակիչ հիվանդությունները։ 1978-ին գործում էին 119 հիվանդանոց՝ 4 հզ․ մահճակալով (1000 բնակչին 1,7 մահճակալ), աշխատում էին 139 բժիշկ (20,0 հզ․ բնակչին 1 բժիշկ), 94 բժշկի օգնական, 4 ատամնաբույժ, 23 դեղագործ և ավելի քան 1 հզ․ միշին բուժաշխատող։ Բժիշկները պատրաստվում են համալսարանի բժշկական դպրոցում, միշին բուժաշխատողները և օժանդակ անձնակազմը՝ հատուկ հիմնարկներում։

Լուսավորությունը։ Առաջին պետ․ դպրոցները բացվել են 1905-ին, մինչ այդ լուսավորության հարցերով զբաղվել են վանական միաբանությունները։ 1980-ին անգրագետ էր 15 տարեկանից բարձր բնակչության մոտ 64%-ը։ Կրթական համակարգը կառուցված է ֆրանսիականի օրինակով։ Նրա մեջ մտնում են․ տարրական 6-ամյա (պարտադիր, անվճար, ընդունվում են 6 տարեկանից), միջնակարգ հանրակրթական (ունի 2 տիպ՝ 4-ամյա հանրակրթական կոլեջներ ն 7-ամյա լիցեյներ) դպրոցները։ 1980 –81-ին տարրական դպրոցներում սովորում էր 506,4 հզ․, միջնակարգում՝ 130 հգ․ աշակերտ, բուհերում՝ 4,750 հզ․ ուսանող։ Ուսուցումը ֆրանս․ է։ Պրոֆտեխ․ ուս․ հաստատությունները (7-ամյա տեխ․ լիցեյ Լոմեում, 4-ամյա տեխ․ կոլեժներ և 2–3-ամյա աշակերտության կենտրոններ) գործում են տարրական դպրոցի հիման վրա։ Լոմեում է գտնվում Բենինի համալսարանը (հիմն. է 1965-ին համալսարանի ստատուս՝ 1970-ից), 4 այլ բուհ–կոլեջներ և բարձրագույն դպրոցներ։ Բարձրագույն նորմալ դպրոցը (հիմն. է 1970-ին, ՅՈԻՆԵՍԿՕ–ի աջակցությամբ, Ատակպամե) ուսուցիչներ է պատրաստում տարրական և միջնակարգ դպրոցների համար։ Խոշորագույնն են համալսարանին կից (5 hq․ գիրք) և Լոմեի Ազգ․ (7 հզ․ գիրք) գրադարանները։ Ունի 11 գիտ․ հիմնարկ։

Մամուլը, ռադիոհաղորդումները, հեռուստատեսությունը։ Լոմեում լույս տեսնող կառավարական հրատարակություն ներն են․ «Տոգո պրես» («Togo-Presse», կառավարական օրաթերթ, 1962-ից, ֆրանս․ և էվե լեզուներով), «ժուռնալ օֆիս ել դելա Րեպյուբլիկ Տոգոլեզ» («Journal Officiel de la République Togolaise», կառավարական լրատու), «Տոգո դիալոգ» («Togo Dialogue*, քաղ․ պատկերազարդ ամսագիր, 1975-ից, ֆրանս․), «Գամեսու» («ժամանակը եկել է», ամսաթերթ, էվե լեզվով) ևն։ Կառավարական ինֆորմացիոն գործակալությունը՝ Տոգոյի մամուլի գործակալությունը, հիմնադրվել է 1975-ին։ Ռադիոհաղորդումները տրվում են 1953-ից (ֆրանս․ և տեղի լեզուներով), հեռուստահաղորդումները՝ 1974-ից։

ճարտարապետությունը և կերպարվեստը։ Անտառային գոտում տարածված են ծղոտե կոնաձև տանիքներով, հատակագծում կլոր կավե տները։ Լեռնային և հվ․ շրջաններում տափարակ կամ երկթեք տանիքներով, ուղղանկյուն, կիպկապված ծառաբներով տներ են։ Որոշ քաղաքներում (Լոմե ևն) վարչ․ կենտրոնները և նոր թաղամասերը կառուցապատվում են եվրոպ․ տիպի շենքերով (1960-ական թթ․ տեղի ճարտ-ներ՝ Խ․ էկուեի, Ա․ դա Սիլվայի, Ս․ Օլիմպիկոյի նախագծերով), կանգնեցվում հուշարձաններ (այդ թվում՝ Անկախության մոնումենտը Լոմեում, բետոն, 1960, ճարտ. և քանդակագործ՝ ժ․ Կուստեր)։ Փայտե քանդակներից աչքի են ընկնում պաշտամունքային բնույթի, երկարավուն համամասնություններով մարդկային ֆիգուրները, քանդակազարդ գահերը, բարդ, բագմաֆիգուր հիմքով վառ ներկված անոթները։ Հայտնի են երկաթե (ռազմի աստված Դու) և սուրբ կենդանիներ պատկերող կավե արձանները։ 1960-ական թթ․ ձևավորվում է գեղանկարչության ազգ․ դպրոցը։ Գանայում և Լոմեի Տոկոին կոլեջում սովորած նկարիչները պատկերում են ժողովրդի կյանքը, նրա ծեսերն ու ֆոլկլորը (գեղանկարիչ և քանդակագործ Պ․ Այի և ուրիշներ)։ Գեղարվեստական արհեստներից տարածված են ջուլհակությունը, փայտի, մետաղի, փղոսկրի քանդակազարդումը, հյուսումը։ Թատրոնը։ XX դ․ 40-ական թթ․ սկսել է զարգանալ ժամանակակից տիպի թատրոնը։ Միսիոներական և կղերական կազմակերպությունների ազդեցության տակ