Ցու․ Միկենաս,Պ․Պ․ Աչեքսանդրավիչյուս, Բ․ Վիշնյաուսկաս), Լատվիայի (Թ․ Զաչ– կուչն, 6ա․ Զարին, Լ․ Վ․ Բուկովսկի), էստոնիայի (6ա․ Սոանս, է․ Ռոոս, Մ․ Վա– րիկ, Ա․ Կաազիկ, 6․ Հերվ) և մյուս միու– թենական հանրապետությունների քան– դակագործները։ XX դ․ Ք–յան մեջ առանձ– նապես մեծ, պատմական ու գեղարվես– տական նշանակություն ունեն ժամանակի առաջադիմական գաղափարները մեկնա– բանող, կոմունիցմ կառուցողների կեր– պարները, ֆաշիզմի դեմ սովետական ժո– ղովրդի հաղթանակը մարմնավորող հա– մալիրային մոնումենտալ կերտվածքները (Վ․ Ի․ Մուխինայի «Բանւ]որը և կոլտնտե– սուհին», Ե․ Վ․ Վուչետիչի՝ սովետական բանակի մարտիկներին նվիրված հուշար– ձանախմբերը Բեռլինի Տրեպտով զբոսայ– գում և Վոլգոգրադում են), որոնք ի հա– կակշիռ մոդեռնիզմի անկումային արվես– տի՝ շարունակում են դասական ավան– դույթները և նոր գաղափարական ու գե– ղարվեստական կողմնորոշում տալիս հա– մամարդկային Ք–յանը։ Նման ուղիով է ընթանում սոցիալիստ, մյուս երկրների Ք․ (Ք․ Դունիկովսկին Լեհաստանում, Ֆ․ Կրեմերը ԳԴՀ–ում, Ա․ Ավգուստինչիչը Հարավսլավիայում, ժ․ Կիշֆաչուդի– Շտրոբչը Հունգարիայում և ուրիշներ)։ Հակադրվելով ֆաշիզմի և պատերազմի սպառնալիքին՝ եվրոպ․ շատ երկրների առաջադեմ քանդակագործներն ստեղծել են հումանիստական պաթոսով ներթա– փանցված գործեր (Մ․ Մաձակուրատին, Ջ․ Մանցուն Իտալիայում, Վ․ Աաչտոնենը Ֆինլանդիայում և ուրիշներ)։ Ք․ Հայաստանում սկզբնավորվել է հը– նուց։ Քարի մշակումը հայկ․ տարածքում վկայված է դեռես պալեոլիթից, սակայն մեզ հասած հնագույն քանդակները (ժայ– ռապատկերներ) վերաբերում են նեոլի– թին։ Բրոնզի դարում արդեն կար հետզհե– տե ստվարացող բոլորաքանղակ ու բարձ– րաքանդակ՝ ոչ միայն քարից (վիշապներ), կավից, փայտից, այլե գունավոր մետաղ– ներից (բրոնզե արձանիկներ Լճաշենից, առյուծապատկեր ոսկե գավաթ Կիրովա– կանից են)։ Երկաթի դարի Ք․ իր բարձր զարգացմանն է հասել և ստեղծել մոնու– մենտալ արձաններ, հարթաքանդակներ ու քանդակազարդ իրեր՝ ուրարտական արվեստում, որի ավանդույթներն իրենց շարունակությունն են գտել մ․ թ․ ա․ VI–IV դդ․ Ք–յան մեջ։ Հելլենիստական շրջանում Ք․ տակավին եղել է կերպ– արվեստի առաջատար բնագավառ, հա– րըստացել մեծ մասամբ Հունաստանից բերված և սրբավայրերում ու քաղաքնե– րում կանգնեցված բարձրարվեստ կո– թողներով։ Տեղում ստեղծված արձան– ներում հաճախ առկա է հունականի սին– թեզը տեղական ավանդույթների և ազ– գագրական առանձնահատկությունների հետ։ Դրա ակնառու նմուշներից են Նեմ– րութ լեռան վրա մ․ թ․ ա․ I դ․ Երվանդու– նիների դրած մոնումենտալ քանդակները, որոնցում արտացոլվել է նաև հուն, և հայկ․ դիցաբանների ի մի գալը։ Պատմ․ և գեղարվեստական մեծ արժեք են ներ– կայացնում այդ շրջանի արծաթագործու– թյան նմուշները, դրամները (Տիգրան Բ Մեծի, Սրտավազդ Բ–ի դիմաքանդակնե– րով), Գառնիի տաճարի զարդաքանդակ– ները։ Ֆեոդալիզմի և քրիստոնեության հաստատումը, միջնադարյան քաղաքնե– րի զարգացումը արվեստներին առաջա– դրել են նոր գաղափարական–գեղարվես– տական խնդիրներ։ Զանգվածային եկե– ղեցաշինության հետ կապված, Ք․ հիմնա– կանում զարգացել է որպես ենթակայի ֆունկցիաներով ճարտ–յան հետ սինթեզ– ված արվեստ։ ճիշտ է, Եղիշեի վկայու– թյամբ եղել են նաև ինքնուրույն դիմա– քանդակներ, բայց դրանցից ոչ մի նմուշ մեզ չի հասել։ Եկեղեցաշինության մեջ լայն տարածում է գտել դեկորատիվ զար– դաքանդակը, որոշ հուշարձաններում հա– մադրված սյուժետային բարձրաքանդակ– ների հետ։ Դրա վաղ նմուշները վերա– բերում են դեռես V դ․ (Դվին, Տեկոր, Երե– րույք)։ VII դ․ այդ պրոցեսն իր փայլուն պսակումն է գտել Զվարթնոցում, Մրե– նում, իսկ X–XIII դդ․՝ Անիի հուշարձան– ներում, Աղթամարում (ճարտ․ և քանդա– կագործ Մանուեչ), Գանձասարում, Սաղ– մոսվանքում։ ճարտ–յան մեջ հաճախ քան– դակազարդվել է նաև փայտը՝ դռների [Մշո Առաքելոց վանքի (1134), Սևանի Առաքելոց եկեղեցու (1486) դռները], եր– բեմն խոյակների [Սեանի Առաքելոց եկե– ղեցու գավթի խոյակը (874)] համար։ Եղել են թեմատիկ փայտաքանդակներ («Խա– չից իջեցումը» Հավուց Թառից․ XI դ․)։ ճարտ–յան հետ են կապված նաև նվիրա– տուների պատկերաքանդակները [Աղթա– մար, Դագկաշեն (Գագիկ Ա թագավորի տուֆակերտ արձանը), Հաղպատ, Աանա– հին], որոնցում ցայտուն դրսևորում են գտել ժող․ արձանագործության ձեերը։ Միջնադարյան Հայաստանում Ք–յան լայ– նորեն տարածված մյուս բնագավառը հու– շակոթողներն են՝ դրված հանգուցյալնե– րի շիրիմներին կամ կանգնեցված ի հուշ կարեոր իրադարձությունների։ Դրանց վաղ նմուշները (IV–VII ղղ․․ Աղց․ Օձուն․ Թաչին) ունեն թեմատիկ քանդակապատ– կերներ և աղերսվում են հեթանոսական շրջանի արվեստի հետ։ IX դարից սկսել են տիրապետող դառնալ խաչքարերը, որոնք բուն հայկ․ երեույթ են և իրենց մեջ են ներառել ազգ․ զարդամոտիվների անսպառ հարստություն։ Միջնադարում Ք–յան զարգացած բնագավառներից էր նաե մետաղների գեղարվեստական մշա– կումը, ինչը լայնորեն կիրառվում էր եկե– ղեցական ու կենցաղային իրեր, ինչպես նաե գրքի կազմեր պատրաստելիս։ Նոր ժամանակների հայկ․ պրոֆեսիո– նալ Ք․ երփնագրի համեմատ հապաղել է և հանդես է եկել XIX դ․ վերջերին Կ․ Պոլ– սում, որտեղ ստեղծագործում էր իտալ․ ակադեմիզմին մոտ կանգնած Ե․ Ոսկանը։ Հաջորդ սերնդի ներկայացուցիչները՝ Ա․ Տեր–Մարուքյանը, ինչպես եՄ․Միքայեչյա– նը, որոշակիորեն դեմոկրատական կողմ– նորոշում ունեցող ռեալիստներ էին և դի– մաքանդակի ու կենցաղային ժանրերում արվեստ բերին ազգ․ թեմաներ ու կեր– պարներ։ Նույն սերնդին են պատկանում ԱՄՆ–ում հանգրվանած և բազմաթիվ հու– շարձաններ կերտած Հ․ Բադիկյանն ու Հ․ Փափազյանը։ Հայաստանում սովետական կարգերի հաստատումը հնարավորություն է ստեղ– ծել, որպեսզի հայ Ք–յան ազգ․ դըպ– րոցը զարգանա սեփական հողի վրա։ 1921–22 թվականներից Աովետական Հայաստանում սկսել է իրականացվել մոնումենտալ պրոպագանդայի լենինյան ծրագիրը, որը գաղափարական առումով կարեոր իրադարձություն էր և սովետա– հայ Ք–յան սկզբնավորման փուլը։ Հայ Ք․, որպես պրոֆեսիոնալ արվեստ, Սո– վետական Հայաստանում ձևավորվել և իր հասունությունը դրսևորել է նախ և առաջ Ա․ Սարգսյանի և նրանից փոքր–ինչ հետո Հայաստան տեղափոխված Ս․ Ստե– փան յանի, Ս․ Թարյանի, Ա․ Ուրարտուի, ապա և Ե․ Քոչարի հայրենանվեր ջանքե– րով։ Նրանց շնորհիվ հայ Ք․ հարստացել է մի ստվար շարք բարձրարվեստ մոնու– մենտալ, հաստոցային ու դեկորատիվ ստեղծագործություններով ու իր պատշաճ տեղն է գրավում սովետական բազմազգ արվեստում։ Սովետահայ Ք–յան զարգաց– մանը, նրանում սոցիալիստ, ռեալիզմի մեթոդի հաստատմանը մեծ նպաստ են նաև բերել Մոսկվայում ու Լենինգրադում ապրող հայազգի արձանագործներ Ս․Մեր– կուրովը, Դ․ Քեպինովը, Տ․ Դավթյանը, Ա․ Ստեփանյանը և ուրիշներ։ Հայրենա– կան մեծ պատերազմի և ետպատերազմ– յան տարիներին սովետահայ Ք․ համալըր– վում է միութենական բուհերում և հիմնա– կանում արդեն Երևանում գեղարվեստա– կան կրթություն ստացած բազմաթիվ կա– րող արվեստագետներով՝ Ն․ Նիկողոս– յան, Մ․ Բաղդասարյան, Ղ․ Չուբարյան, Ա․ Հարությունյան, Թ․ Միրզոյան, Ա․ Հով– սեփյան, Ա․ Գրիգորյան, Խ․ Իսկանդար– յան, Դ․ Դանիեչյան, Կ․ Մեծատուրյան, Ա․ Շահինյան, Ռ․ Եկմալյան, Հ․ Բեշան– յան, Գ․ Բադաչյան, Ե․ Վարդանյան, Ռ․ Համբարձումյան, Ա․ Շիրազ, Տ․ Հա– կոբյան, Լ․ Թոքմաջյան, Ս․ Նազարյան, Ֆ․ Սողոյան, Կ․ Նուրիջանյան, Ֆ․ Առաքել– յան և ուրիշներ։ Բուլղարիայից հայրենա– դարձվել ԷԳ․ Ահարոնյանը։ խեցեգործա– կան քանդակներ են ստեղծել Ռ․ Շահ– վերդյանը, Հ․ Սիմոնյանը, Հ․ Բդեյանը և ուրիշներ։ Նրանց բոլորի գործունեու– թյամբ է, որ սովետահայ Ք․ դարձել է մասսայական բնագավառ, ընդլայնել իր ոչ միայն ստեղծագործական հնարավո– րությունները, այլև աշխարհագրական ընդգրկումը, հուշարձաններ է կանգնեց– րել նաև Հայաստանից դուրս՝ Կիևում, Ղրիմում, Ուլյանովսկում, Ղազախստա– նում, Միջին Ասիայում, Մոսկվայում, Փա– րիզում և այլուր։ Մոսկվայի կենտրոնում է դրվել Ռ․ Համբարձումյանի քանդակած 6ա․ Մ․ Սվերդլովի հուշարձանը։ Սփյուռ– քում քանդակագործների թիվը համեմա– տաբար մեծ չէ, սակայն այստեղ էլ կան մնայուն արժեքներ ստեղծած ականավոր դեմքեր։ Նրանցից միջազգային համբավ է վայելում 1921-ից Փարիզում հանգրվա– նած Հ․ Գյուրջյանը։ Դիմաքանդակի ու սոցիալական–մարդասիրական հարցեր բարձրացնող կոմպոզիցիաների ճանաչ– ված հեղինակներ են Դ․ Կամսարականը Ֆրանսիայում, Ն․ Զարյանը Իտալիայում, Մ․ Սարկիսովը Շվեյցարիայում։ 1930- ական թվականներից ԱՄՆ–ում լայն աս– պարեզ են դուրս եկել Ն․ Թուրը (Թու– րունճյան), Հ․ Լիոնը (Արսլանյան),
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/414
Արտաքին տեսք