կոյան կոմունիստական համալսարանի դիրեկտոր։ 1941–42-ին մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, այնու– հետև նշանակվել Թելավի զինվ․ ուսում– նարանի ավագ դասախոս։ 1944–48-ին՝ Երևանի հեռակա մանկավարժական ինստ–ի ռեկտոր, 1948–63-ին՝ ընդհանուր պատմության ամբիոնի վարիչ։ 1963-ից աշխատել է Ի*․ Աբովյանի անվ․ հայկ․ մանկավարժական ինստ–ում (ընդհանուր պատմության ամբիոնի վարիչ, պատմու– թյան ֆակուլտետի դեկան)։ Գիտ․ ուսում– նասիրությունները վերաբերում են հայ ժողովրդի և ընդհանուր պատմության տարբեր հարցերի։ Երկ․ Միջազգային դիվանագիտությունը և հայկական եղեռնը, Ե․, 1966։ Հայ ժողովրդի ազատագրական պայքարի և ազգային–ազա– տագրական շարժման օրինաչափության հար– ցի շուրջը, Ե․, 1969։
ՔԱՐԱՍՏԱՆ Կոսաանդին Անդրանիկի (7․12․1923–2․4․1986, Երևան), հայ սովե– տական երկրաբան։ Երկրաբանա–հանքա– բանական գիտ․ դ–ր (1977)։ ՍՄԿԿ անդամ 1948-ից։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։ 1951-ին ավարտել է Երևանի համալսարանը։ 4>ույն թվականից աշխա– տել է ՀՍՍՀ ԳԱ երկրբ․ գիտ․ ինստ–ում, 1982-ից՝ օգտակար հանածոների բաժնի վարիչ։ Հիմնական աշխատությունները վերաբերում են ՀՍՍՀ մետաղային հան– քավայրերի երկրաբանության և միներա– լոգիայի հարցերին։ Պարգևատրվել է Կար– միր աստղի 2 շքանշանով։ Երկ․ Структура и условия образования Дастакертского медно-молибденового место– рождения, Е․, 1962; Каджаранское медно– молибденовое месторождение, Е․, 1969 (и др․); Геологическое строение, структура и условия образования медно-молибденовых месторож– дений Зангезурского рудного района, Е․, 1978; Минеральные ассоциации и минералы месторождений Зангезурского рудного райо– на, Е․, 1983․
ՔԱՐԱՄՏԱՆ Հրաչյա Գրիգորի [10(23)․10․ 1909, գ․ Բռնակոթ (այժմ՝ ՀՍՍՀ Սիսիանի շրջանում) –10․9․1986, Երևան], հայ սո– վետական մանկավարժ, մանկավարժ, գիա․ դ–ր, պրոֆեսոր (1950)։ ՀՍՍՀ գիտ․ վաստ․ գործիչ (1961)։ 1932-ին ավարտեւ է Դոնի Ռոստովի մանկավարժ, ինստ–ը։ 1935–46-ին Բաքվում Ադրբեջանի ուսուց– չական ինստ–ի դիրեկտորի տեղակալն էր։ 1950–75-ին Երևանի մանկավարժ․ ԳՀԻ–ում սեկտորի, ապա Ա․ ժդանո– վի անվ․ ռուս, մանկավարժ․, այնուհետև Խ․ Աբովյանի անվ․ հայկ․ մանկա– վարժ․ ինստ–ների մանկավարժության ամբիոնների վարիչն էր։ 1975 –86-ին դասախոսել է Երևանի համալսարանի դասախոսների վերապատրաստման ֆա– կուլտետում։ Աշխատությունները հիմնա– կանում նվիրված են սովետական մանկա– վարժության մեթոդոլոգիական, երեխա– ների գեղագիտ․ դաստիարակության տե– սության և մեթոդների, բարձրագույն դըպ– րոցի մանկավարժության, մանկավարժու– թյան պատմության հարցերին։ Պարգե– վատրվել է «Պատվո նշան» շքանշանով (1962)։ Երկ․ Գիտատեխնիկական հեղափոխությունը և մանկավարժության հարցերը, Ե․, 1971; Теория и мастерство лекционного препода– вания в высшей школе, Е․, 1983․
ՔԱՐԱՍՏԱՆ Մարտին Խաչատուրի [ծն․ 25․3․1912, գ․ Վարխունո (այժմ՝ ՎՍՍՀ Թեթրիծղարոյի շրջանում)], հայ սովետա– կան գրող։ ՍՍԿԿ անդամ 1940-ից։ Ավար– տել է Թբիլիսիի համալսարանի հայկ․ բաժանմունքի լեզվի և գրկ–յան ֆակ–ը (1941), մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ Աշխատել է «Մովետական Վրաստան», «Լենինյան դրոշ» և այլ թեր– թերի, Վրաստանի ռադիոկոմիտեի հայկ․ հաղորդումների (1937–41, 1956–64), «Մերանի» հրատարակչության (1972–75) խմբագրություններում։ Ղեկավարել է ՎՍՍՀ գրողների միության հայկ․ մասնա– ճյուղը (1964–74)։ Հեղինակ է քնարա– կան բանաստեղծությունների ժող–ների («Ցասման կրակ», 1945, «Մտերիմ խոս– քեր», 1952, «Հայրենիքի ճամփաներում», 1961, «Դարի բովում», 1975, «Ձմեռնա– մուտի արշալույս», 1982 ևն), պատերազ– մի ու ժամանակակից գյուղի թեմաներով պատմվածքների, հուշերի («Աշխարհը Լալվարից», 1972, «Ապրած տարիներ», 1978, ժող–ներ)։ Ք․ թարգմանություններ է կատարել վրաց․ գրողների ստեղծագոր– ծություններից («Հարազատ ձայներ», մաս 1–2, 1961 –1963, ժող․)։ Ք–ի գործերը թարգմանվել են ռուս․, վրաց․։
ՔԱՐԱՍՏԱՆ Միխայիլ Գևորգի (ծն․ 18․1․ 1912, Թիֆլիս), հայ սովետական անաս– նաբույծ, գյուղատնտ․ գիտ․ դ–ր (1963), պրոֆեսոր (1965), ՀՍՍՀ բարձրագույն դպրոցի վաստ․ գործիչ (1980)։ ՍՄԿԿ ան– դամ 1943-ից։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ Ավարտել է Անդրֆե– դերացիայի անվ․ (այժմ՝ Երևանի) անաս– նաբուծ․ –անասնաբուժ․ ինստ–ը (1935)։ 1946-ից աշխատում է նույն ինստ–ում․ 1952-ից՝ մանր անասնաբուծության ամ– բիոնի վարիչ, 1969–74-ին՝ գիտության գծով պրոռեկտոր։ Ք–ի ղեկավարությամբ ու մասնակցությամբ մշակվել են հանրա– պետության խառնացեղ ոչխարաբուծու– թյան զարգացման գիտականորեն՝ հիմ– նավորված ուղիները, ստեղծվել ոչխարնե– րի բարձր մթերատու տիպեր՝ զանգեզուր– յան, Լոռի–Փամբակի, հայկական կորի– դել, բացահայտվել դրանց մսային, բըր– դային և ոչխարենու մթերատվության ձևա– վորման օրինաչափությունները օնտոգե– նեզի ընթացքում։ Պարգևատրվել է «Պատ– վո նշան» շքանշանով։ Երկ․ Ոչխարաբուծություն [Ուս․ ձեռնարկ], Ե․, 1966 (հեղինակակից՝ Պետրոսյան Կ․)։ Մ, Բչրցյան
ՔԱՐԱՍՏԱՆ Սրբուհի Հովհաննեսի (1900, Շուշի –1968, Երևան), Հայաստանում սո– վետական իշխանության համար պայքա– րի մասնակից, կուս․ և պետ․ աշխատող։ ՍՄԿԿ անդամ 1919-ից։ 1920-ին Ք․ ընտա– նիքով տեղափոխվել է Զանգեզուրի գա– վառի Քարահունջ գյուղ։ Այստեղ նա ներ– գրավվել է տեղի ընդհատակյա կուսկազ– մակերպության աշխատանքներում, ըն– տրվել կոմբջջի քարտուղար։ Մասնակցել է Զանգեզուրում սովետական իշխանու– թյան համար մղված պայքարին։ 1920-ին կարմիր բանակի զորամասերի հետ Ք․ եկել է Բաքու, որպես պատասխանատու քարտուղար աշխատել քաղաքային կո– միտեի կինբաժնում։ 1921-ի հունիսից՝ Զանգեզուրի գավկոմի կինբաժնի վարիչ, 1924–27-ին՝ գավառային արհմբյուրոյի քարտուղար։ 1931-ին, Անդրկովկասյան կոմհամալսարանը ավարտելուց հետո, նշանակվել է ՀԿ(բ)Կ ԿԿ կազմբաժնի հրա– հանգիչ։ 1933–36-ին կուս․ աշխատանք է կատարել Վադարշապատում (էջմիա– ծին), 1936–38-ին՝ ՀԿ(բ)Կ ԿԿ ապարա– տում, 1939–41-ին՝ Երևանում։ 1943– 1947-ին եղել է ՀՍՍՀ տեքստիլ արդյու– նաբերության ժողկոմի տեղակալ, 1948– 1956-ին՝ ՀԱՄ1ս–ի քարտուղար։ ՀՍՍՀ II – IV գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Ընտրվել է ՀԿԿ ԿԿ անդամ։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի 2 շքանշանով։ Հ․Օհանյան
ՔԱՐԱՍՇԱԿ ՈՒՍ, բնական քարին պա– հանջվող ձև տալու և արտաքին դրվագման պրոցեսը։ Ընդգրկում է կրաքարից, մար– մարից, գրանիտից, տուֆից, բազալտից և բնության մեջ լայնորեն տարածված այլ ապարներից ճարտարապետական դետալ– ների (սյուներ, քիվեր, ճաղեր ևն) և երե– սապատման շինվածքների (սալեր, չորսու– ներ ևն) արտադրությունը։ Ք–ման պրոցեսը բաղկացած է 3 հիմնական գործողություն– ներից․ քարի սղոցահատում նախապատ– րաստուկների, սալերի (չորսուների) եզ– րատաշում ըստ չափսի կամ քարին տրված պրոֆիլի հաղորդում, երեսի մակերևույթի մակատեսքային մշակում։ Հումք են ծա– ռայում քարհանքից (հազվադեպ նաև հան– քահորից) ապարների զանգվածից ներ– կարված խոշոր բլոկները (առնվազն 0,45 մ3 ծավալով)։ Կ․ Վարդանյան
ՔԱՐԱՍՐԻԿ, տես Մրիկասնկեր։
ՔԱՐԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ, բնական և արհեստական քարային շինանյութերից շենքերի և կառույցների քարե կոնստրուկ– ցիաներ կառուցելու շինարարական աշ– խատանքներ։ Ք․ ա–ի մեջ, բացի հիմնա– կան պրոցեսներից (շաղախով աղյուսի կամ քարերի շարում, քարի մատակա– րարում և դասավորում, շաղախի հավա– սարեցում ևն) մտնում են նաև օժանդակ պրոցեսները (փայտամածների և լաստակ– ների ամրացում, աշխատատեղում շի– նանյութերի նախապատրաստում ևն)։ Ք․ ա․ իրականացվում են հատքար շարվածքով և մեծ բլոկների ու պա– տի պանելների (պատրաստված աղյու– սից, խեցենյութերից և բետոնե բլոկ– ներից ու բնական հատքարից) մոնտաժ– մամբ։ Հատքար շարվածք են համարվում խամքարաորմածքը (երկրա– չափական որոշակի ձև չունեցող խամքա– րերով և շաղախով շարվածք), խ ա մ ք ա– րաբետոնը (նույնանման քարերով և բետոնախառնուրդով որմածք, հիմնա– կանում օգտագործվում է ստորգետնյա կառույցներում), աղյուսե շարված– ք ը (կավով, սիլիկատային, սովորական, սնամեջ ու ծակոտկեն աղյուսներով շար– վածք, որն օգտագործվում է պատերի, սյուների և շենքի այլ կոնստրուկցիանե– րում), խեցենյու թերից և բե– տոնե սնամեջ բլոկներից (կիրառվում են կարկասային և սակավա– հարկ շենքեր կառուցելիս), բետոնե և բնական քարից (շենքի և կառույց– ների պատերը և սյուները շարելիս) և մեծ բլոկներից (կատարվում են 2–4 շարանի կտրվածքներով) շարվածքները։