Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/424

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Բնական քարից (հրաբխային տուֆ, կրաքար, ավազաքար, դոլոմիտ) շարվածքները կատարվում են 20 և 30 սմ բարձրության շարքերով։ Կանոնավոր ձևի տուֆ քարից շարվածքը կատարվում է 390X190X288 մմ չափսերի սղոցված քարերով։ Բնական քարից շարվածք է նաև ՀՍՍՀ–ում լայնորեն տարածված «Միդիս» տիպի շարվածքը (հատքարերով շարվում են արտաքին շերտերը, որոնց միջև լցվում են խամքարեր և կապակցվում ջրիկ շաղախով)։ «Սիդիս» տիպի շարվածքով պատի հաստությունը կազմում է 50 սմ–ից ոչ պակաս՝ երկայնական և լայնական կարանապատումով։ Մշակման են ենթարկվում երեսապատման քարերի ոչ միայն երեսի մակերևույթը, այլև հորիզոնական և ուղղաձիգ կողերը։ Մշակվել է «մաքուր տաշված» քարի մեքենայացված արտադրություն և դրանով պատի շարվածքի նոր տեխնոլոգիա։

Հ․ Կանեցյան

ՔԱՐԱՅԻՆ ՁՈՒԼՈՒՄ՛, բազալտային ձ ու լ ու մ, խարամային ձ ու լ ու մ, հալման եղանակով ապարներից բնական քարի հատկություններ ունեցող տարբեր շինվածքների արտադրություն։ Քարից ձուլված շինվածքները ենթարկում են թրծման (800–900°C ջերմաստիճանում), ապա դանդաղ սառեցնում՝ ամրություն, հակակոռոզիոն և այլ հատկություններ հաղորդելու համար։ Ք․ ձ–ման համար որպես հումք են ծառայում գլխավորապես բազաւտը, հազվադեպ՝ դիաբազը և այլ ապարներ։ Շինվածքներն աչքի են ընկնում բարձր մաշակայունությամբ և թթվահեստությամբ։

ՔԱՐԱՅԻՆ ՇԻՆԱՆՅՈՒԹԵՐ, քարանման կառուցվածքով շինանյութերի և շինվածքների ընդարձակ խումբ։ Տարբերում են բնական (ստացվում են ապարների մեխանիկական մշակմամբ, երբեմն նաև առանց հատուկ մշակման) և արհեստական (արտադրվում են միներալային հումքի տեխնոլոգիական վերամշակմամբ) Ք․ շ․։ Շինարարական բարձր հատկությունների տարածվածության և բնական հումքի անսահմանափակ պաշարների շնորհիվ լայնորեն կիրառվում են ժամանակակից շինարարության մեջ։ Ըստ ձևի Ք․ շ․ լինում են անկանոն ձև ունեցող կտորների (խամքար, խիճ) և կանոնավոր ձև ունեցող հատավոր շինվածքների (բլոկներ, սալեր, ձևավոր շինվածքներ) տեսքով, ըստ խտության (ծավալային զանգվածի)՝ ծանր (1800 կգ/մ3-ից ավելի), թեթե (1800–1200 կգ/մ3) և հատկապես թեթե (1200 կգ/մ3-ից պակաս)։ Որպես ջերմամեկուսիչ նյութեր օգտագործվող արհեստական Ք․ շ․ կարող են ունենալ շուրջ 500 կգ/մ3 խտություն։ Ք․ շ–ի հիմնական ցուցանիշը ամրության սահմանն է սեղմելիս, որը բնութագրվում է մակնիշով։ Ըստ այդ հատկանիշի Ք․ շ․ լինում են կարծր (գրանիտ, բազաչտ, քվարցիտ), միջին կարծրության (մարմար, կրաքար, տուֆ), փափուկ (գիպսաքար, թույլ կրաքար)։ Ք․ շ–ի ամրությունը ձգելիս 7–15 անգամ պակաս է սեղմման դեպքում ունեցած ամրությունից, ուստի արհեստական Ք․ շ․ հաճախ ամրանավորում են թելքավոր նյութերով (ասբեստ, ապակե կամ օրգ․ մանրաթել) կամ մետաղով (պողպատե ամրան)։ Արտաքին կոնստրուկցիաներում կիրառվող Ք․ շ․ պետք է ունենան որոշակի սառնակայունություն և ջրակայունություն։ Կիրառման բնագավառներից կախված Ք․ շ․ գնահատվում են ջրակլանման, թթվակայունության հատկություններով, քերամաշելիության աստիճանով։
Ըստ մեխանիկական մշակման եղանակների բնական Ք․ շ․ լինում են հետևյալ հիմնական տեսակների, ավազ և կոպիճ (ստացվում են համապատասխան փուխր ապարների մաղումով և լվացումով), խամքար (ստացվում է գլխավորապես կրաքարի, ավազաքարի և այլ նստվածքային ապարների մշակմամբ), խիճ (ստացվում է ապարների ջարդումով, հիմնականում ծառայում է հենապատերի, շենքերի հիմքերի շարվածքի համար), սղոցված քարեր և բլոկներ (անմիջապես քարհանքում քարակտրիչ մեքենաներով սղոցվում է փափուկ ապարներից՝ տուֆ, խեցեքար ևն), երեսապատման քարեր, սալեր և ձևավոր շինվածքներ [տես Դրվագման (հարդարման) նյութեր]։ Առավել տարածված են ավազը, կոպիճը և խիճը (լայնորեն կիրառվում են բետոններ և շինարարական շաղախներ պատրաստելիս), սղոցած քարերն ու բլոկները (օգտագործվում են որպես տեղական որմնանյութ), երեսապատման քարերը, սալերը և ձևավոր շինվածքները (շենքերի ներքին և արտաքին դրվագման, հատակի փռվածքի, աստիճանների, քիվապատերի, ծածկերի պատրաստման համար)։ Բնական Ք․ շ–ով շատ հարուստ է ՀՍՍՀ, որտեղ կան աշխարհում հայտնի գրեթե բոլոր տեսակի քարերը։ Առանձնապես աչքի են ընկնում հրաբխային ծագում ունեցող քարանյութերը՝ հրաբխային տուֆը, հրաբխային խարամները, պեմզան, պեռլիտը, տրավերտինը, դոլոմիտը, պորֆիրիտը ևն։
Արհեստական Ք․ շ․ կարող են ստացվել կավե կամ խեցեղեն զանգվածից՝ հաջորդական թրծմամբ (կավե աղյուս, խեցեքարեր), սիլիկատային հալույթներից (քարային ձուչում, ապակե շինվածքներ), կապակցանյութեր պարունակող խառնուրդներից (բետոնե, երկաթբետոնե և սիլիկաբետոնե պանելներ ու բլոկներ, սիլիկատային աղյուս ևն)։ Արհեստական Ք․ շ–ի կարևորագույն, առավել ինդուստրիալ տեսակը բետոնե և երկաթբետոնե կոնստրուկցիաները և շինվածքներն են։
Գրկ․ Հացագործյան Զ․ Ա․, Մարտիրոսյան Օ․ Ա․, Հայաստանի տուֆերը և մարմարները, Ե․, 1959։ Беликов Б․ П․, Петров В․ П․, Облицовочный камень и его оценка, М․, 1977․ Ջ․ Հացագործյան

ՔԱՐԱՅՐ, քարանձավ, անձավ, այր, երկրակեղևի վերին շերտերի խոռոչ, դատարկ տարածություն, որը երկրի մակերևույթ է դուրս գալիս մեկ կամ մի քանի ելքերով։ Առաջանում են ջրի ներգործությամբ հեշտ լուծվող ապարների (կրաքար, դոլոմիտ, գիպս են) տարալվացման և այլ պրոցեսների հետևանքով։ Առավել խոշոր Ք–երը կարստային են։ Դրանք սրահների և անցումների բարդ համակարգ են և ունենում են մի քանի տասնյակ կմ երկարություն (Մամոնտի քարանձավը ԱՄՆ–ում)։ ՀՍՍՀ–ում Ք–եր կան Եղեգնաձորի շրջանում։ Նախնադարում Ք–երն օգտագործվել են իբրև բնակարան։ Դրանցում հայտնաբերվել են բրածո կենդանիների ու մարդկանց ոսկրամնացորդներ, աշխատանքի գործիքներ, կենցաղային իրեր, ժայռերի պատերին նկարված և փորագրված զանազան ժայռապատկերներ։ Հայկ․ լեռնաշխարհում հնագույն Ք․–հնավայրերից է Շանիդարը։ Հայաստանում նախնադարյան Ք․–կայաններ են հայտնաբերվել Հրազդան գետի միջին հոսանքի շրջանում (Երևանյան լճի, Արզնու Ք–երը ևն)։ Գետահովիտներում, կիրճերում գտնվող բնական և արհեստական (սովորաբար՝ ավազաքարերում, կրաքարերում, դեղնահողերում փորված) շատ Ք–եր միջին դարերում ևս օգտագործել են իբրև բնակավայրեր, ապաստարաններ և պաշտամունքային վայրեր (տաճարներ, վանքեր), որոնք մեծ մասամբ համադրվել են արհեստական կառույցների հետ։ Նման Ք–եր հայտնի են ՍՍՀՄ–ում (օրինակ, Ուփլիսցիխեն, Վարձիան՝ Վրաստանում, Գեղարդը, Սպիտակի վիմափոր բնակավայրը՝ Հայաստանում, Կալամիաան, Մագնուտը՝ Ղրիմում են), Բալկանյան երկրներում, Իտալիայում, Չինաստանում, Հնդկաստանում և այլուր։ Միջնադարյան քարայրային բնակավայրերը «քարայրային քաղաքներ» ընդհանուր անվանումով այժմ դարձել են զբոսաշրջիկների այցելության վայրեր։

ՔԱՐԱՇԱՄԲ, գյուղ ՀՍԱՀ Նաիրիի շրջանում, Արագետի ստորին հոսանքի հովտում։ Պտղաբուծական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև անասնապահությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։ Ունի ութամյա դպրոց, մշակույթի տուն, գրադարան, կենցաղսպասարկման տաղավար, կինո, բուժ–
Քարաշամբ
Քարաշամբի Ս․ Գևորգ եկեղեցին (VII դ․) հարավից