Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/468

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

նը։ Ընկերության գործունեությունը եր– կար չի տեել։ Այն սկսել է թուլանալ Դ․ Երանյանի մահից (1862, հոկտեմբեր) հետո, իսկ հաջորդ տարում վերջնականա– պես դադարել։ Դրանում որոշիչ նշանա– կություն են ունեցել Զեյթունի ապստամ– բության ճնշումից հետո ծավալված հա– լածանքներն ու բանտարկությունները։ Մ․ Մուրադյան «ՔՆԱՐ ՀԱՏԿԱԿԱՆ», երաժշտ․ կիսամսյա (վերջում4 վեցամսյա) հանդես։ <Քնար հայկական» երաժշտ․ ընկերության պաշ– տոն․ հրատարակություն։ Լույս է տեսել 1861–64-ին, Կ․ Պոլսում։ Նախաձեռնել և խմբագրել է Դ․ Երանյանը (Տ․ Չուխաճ– յանի U Ն․ Թաշճյանի մասնակցությամբ)։ Ցուրաքանչյուր համարում ներկայացրել է եվրոպ․ նոտագրության (վարել է Գ․ Երանյանը) և նոր հայկական ձայնա– գրության (Լիմոնճյանի համակարգ, վա– րել է Հ․ Չերչյանը) դասընթացներ։ Տպա– գրել է ազգային–հայրենասիրական եր– գեր։ Պարբերականում տեղ են գտել Տ․ Չուխաճյանի «Երգ թատերական, օն մեր նախնի»-ն, որը հայկ․ ազգ․ թատրոնի մանիֆեստի նշանակություն ձեռք բերեց, Կ․ Ֆոսքինիի (Մ․ Պեշիկթաշլյանի խոսքե– րով) «Եղբայր եմք մեք» և այլ գործեր։

ՔՆԱՐԱԿԱՆ ԵՐԳԵՐ, ավանդական երա– ժըշտ․ բանահյուսության այն բաժինը, որը կազմող երգերում առավել անմիջականու– թյամբ ու հստակորեն դրսևորվում են հերոսի անձնական զգացմունքները, շըր– ջապատող իրականության նկատմամբ նրա հուզական վերաբերմունքը։ Լայն առումով Ք․ ե․ ընդգրկում են մարդկանց սոցիալ․ կացության բոլոր երևույթների հետ կապված անդրադարձումներ, ինչ– պես և կյանքի փիլ․ ընկալման խոհեր ու բնության պատկերումներ։ Քնարականու– թյունը առկա է նաև մի շարք այնպիսի թեմային երգախմբերում, որոնք (այդ առումով) ընդունված է դիտարկել առան– ձին՝ ըստ երգի կենցաղային ֆունկցիայի (օրինակ, ւցանդխաի երգեր, հորովեչներ, օրորոցային երգեր, զինվորի և զինվորա– գրության երգեր ևն)։ Թեմային ընդգրկման լայնության և բազմազանության հետ կապ– ված է Ք․ ե–ի երաժշտ․ մարմնավորման, արտահայտչամիջոցների ու արտահայտ– ման եղանակների բազմազանությունը։ Նեղ առումով Ք․ ե․ անվանումը վերագրում են միայն սիրո թեմային, որը նրանցում ամենամեծ տեղն է բռնում։ Հայկ․ ժող․ երաժշտության մեջ քնարա– կանությունը բարձր զարգացման է հասել դեռևս միջնադարում։ Հայկ․ քնարական երգերին բնորոշ է արտահայտման զըս– պությունը, ինչը բանաստեղծական տեքս– տում իրականացվում է մտքի խտաց– վածությամբ, հերոսի հուզաշխարհի և բնության պատկերների զուգահեռներով կամ հակադրություններով, կենսական ռեալ իրադրությունների հետ անմիջա– կան կապերով, մեղեդիներում՝ արտա– հայտչական միջոցների «տնտեսված» գոր– ծադրությամբ։ Այնպիսի խորապես հու– զական երգեր, ինչպիսիք Կոմիտասի գրա– ռած «Գարուն ա, ձուն ա արել» կամ «Կուժն առա, ելա սարը»-ն են, մեղեդիա– պես մարմնավորված են ընդամենը չոր– սական տարբեր հնչյունների և ամենա– պարզ ռիթմերի միջոցով։ Փոքրածավալ Ք․ ե․ Կոմիտասր երբեմն անվանել է «խա– ղեր»։ Կան նաև ծավալուն երգեր և մի քանի ինքնուրույն երգերից կազմված ամ– բողջություններ, որոնք մեղեդիապես բազմատարր են և բարդ կառուցվածք ունեն («Հով արեք», «Ծիրանի ծառ», «Ալագյազ աչերդ», «Ցոթն օր, յոթ գիշեր» ևն)։ Ռ․ Աթայան

ՔՆԱՐԱՀԱՎԵՐ (Menuridae), ճնճղուկազ– գիների կարգի թռչունների ընտանիք։ Մարմնի երկարությունը (պոչի հետ միա– սին) 75–130 աէ է։ Արուների պոչի եզ– րային փետուրները քնարաձև կորացած են (այստեղից՝ անվանումը), էգերի պոչը երկու անգամ կարճ է, սովորական կա– ռուցվածքով։ Գունավորումը գորշ է։ Պա– րանոցը և կտուցը երկար են, ոտքերը ուժեղ են, բութ մագիլներով։ Հայտնի է Քնարահավեր Ք–ի երկու տեսակ՝ մ և ծ Ք․ (M․ novaehol- landiae) ևալբերտի Ք․ (M․ alberti, անհետացող տեսակ է)՝ տարածված Հվ–Արլ․ Ավստրալիայում (1934-ին տար– վել են Տասմանիա)։ Ապրում են խիտ ան– տառներում։ Լավ երգում են, նմանակե– լով ուրիշ թռչունների։ Բազմացման շըր– ջանն սկսվում է աշնանը (մարտ–ապրիլ)։ Պոլիգամ են։ Բները (կտուրով) կառուցում են էգերը, գետնին, ժայռերի ճեղքերում, ծառերի վրա։ Հունիսին–հուլիսին էգը դնում է 1 ձու, թխսում 45 օր։ Սնվում են միջատներով, փափկամորթներով, սեր– մերով։ Մ․ Ադամյան

ՔՆԱՐԵՐԳՈՒԹՅՈՒՆ, լ ի ր ի կ ա (< հուն․ ХтЗра – երաժշտ․ գործիք, որով նվագակց– վել է բանաստեղծության, երգի կատա– րումը), գեղարվեստ, գրկ–յան երեք սե– ռերից մեկը։ Իրականության գեղարվեստ, արտացոլման և գնահատման բազմազան ձևերն ու եղանակները վերջին հաշվով արտահայտվում են էպիկ, (պատմողա– կան), դրամատիկ, (թատերգական) և քնա– րական երկերի մեջ։ Այդ հիման վրա էլ, դեռ անտիկ աշխարհից սկսած, գրկ․ բա– ժանվել է երեք սեռի, որոնք ունեն իրենց վառ արտահայտված յուրահատկությու– նը, ինչպես արտացոլվող բովանդակու– թյան, այնպես էլ նրա բացահայտման սկզբունքների առումով։ Եթե էպիկ, և դրամատիկ, երկերում գրողն ստեղծում է արտաքին աշխարհի պատկերներ, դեպ– քերի որոշակի շղթայի (սյուժեի) մեջ հան– դես եկող օբյեկտիվ մարդկային կերպար– ներ, ապա Ք․ ունի գերազանցապես սուբ– յեկտիվ բնույթ։ Այստեղ կյանքի, մարդուն շրջապատող հանգամանքների արտացո– լումը տեղի է ունենում ոչ այնքան ուղղա– կի պատկերման, որքան դրանց նկատ– մամբ վերաբերմունքի բացահայտման ճա– նապարհով։ Առաջին պլան են մղվում ոչ թե արտաքին աշխարհի երևույթները, դեպքերը, այլ անհատի հոգում դրանց հարուցած տրամադրությունը, զգացմուն– քըն ու ապրումները։ Դա էլ հենց դառնում է իրականության ըմբռնման ու հուզա– գաղափարական գնահատման ելակետ։ Քնարական ստեղծագործությունը, որը սովորաբար փոքր ծավալի չափածո երկ է, հիմնվում է որևէ ապրում–պատկերի վրա։ Վերջինիս արտահայտման և ծավալ– ման եղանակով էլ պայմանավորված է քնարական ստեղծագործության կառուց– վածքն ու զարգացման ընթացքը։ Սակայն իր արտահայտման եղանակով լինելով սուբյեկտիվ, Ք․ կարող է ներկա– յացնել օբյեկտիվ իրականության լայն պատկերը՝ բեկված անհատական վերա– բերմունքի և ապրումների մեջ։ Քնարա– կան ստեղծագործության հասարակական ու գեղարվեստական արժեքի հիմնական չափանիշն այն է, թե բանաստեղծի ան– հատական հուզաշխարհի միջոցով ինչ– պես են արտահայտվում ժողովրդի հոգե– կան նկարագրի ու ժամանակի էական գծերը։ «Մեծ պոետը,– գրել է Վ․ Բելինս– կին,– խոսելով իր մասին, իր եսի մա– սին՝ խոսում է ընդհանուրի–մարդկության մասին, որովհետև նրա խառնվածքի մեջ կա այն ամենը, ինչով ապրում է մարդկու– թյունը» (Բելինսկի Վ․ Գ․, Փիլ․ ընտ․ երկ․, հ․ 1, 1954, £ջ 317)։ Ք–յան մեջ ևս հանդես է գալիս որոշակի գեղարվեստ․բնավորություն, որը,սակայն, ամբողջանում է ոչ թե դեպքերի ու կենսա– կան հարաբերությունների, այլ ապրում– ների և վերաբերմունքի բացահայտման ճանապարհով։ Այդ պատճառով էլ այդ կերպարը կոչվում է քնարական հերոս։ Դա մեծ մասամբ իր՝ բանաստեղծի, աշ– խարհազգացողության և նույնիսկ կենսա– գրական գծերի ուղղակի կրողն է, բայց ազատված պատահական ու երկրորդա– կան կողմերից, հասցված տիպականաց– ման, ճանաչողական ու դաստիարակիչ նշանակության որոշակի աստիճանի (օրի– նակ՝ Պ․ Դուրյանի, Վ․ Տերյանի, Մ․ Մե– ծարենցի պոեզիայի մեջ հանդես եկող քնարական բնավորությունը)։ Սակայն առանձին դեպքերում սեփական հուզաշ– խարհի ինքնաբացահայտմամբ, այսինքն՝ իբրև քնարական հերոս, կարող են հան– դես գալ նաև այնպիսի դեմքեր, որոնք չեն կարող նույնացվել հեղինակի հետ (օրինակ, Հ․ Թումանյանի «Գութանի եր– գը», Ա․ Իսահակյանի «Մաճկալ ես, բե– զարած ես․․․» բանաստեղծությունները)։ Քնարական սեռի մեջ մտնում են մի շարք տարատեսակներ (ժանրեր)։ Դեռ անտիկ աշխարհում, ելնելով քնարական ստեղծագործության արտահայտած տրա– մադրության բնույթից, տարբերել են այն– պիսի ժանրեր, ինչպիսիք են ներբողը, հիմնը, դիֆիրամբը, եղերերգը, տապանա– գիրը, հովվերգությունը ևն։ Նոր ժամա– նակներում, հատկապես XX դ․, ավելի բնորոշ է դառնում Ք–յան թեմատիկ բա– ժանումը։ Ըստ այդ բաժանման՝ տարբե– րում են քաղաքացիական և անձնական , խոհափիլ․ և բնանկարային, սիրային և