Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/470

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

րը, որոշակի գաղափար է կազմվել «Ք․»-ի բովանդակության մասին։ Թվաբանության բաժնում Շիրակացին հայոց այբուբենը, որն արդեն կարգված էր տասնորդական համակարգով՝ ձախից աջ․ աբգդեզէըթ ժիլխծկհձղ ճմյնշոչպջ ռսվտրցւփք դասավորել է վերից վար՝ ա ժ ճ ո բ ի մ ս Գ 1 J Վ դ խ ն տ և ծ շ ր 4 Կ ո ց է հ չ ւ ը ձ պ փ թ ղ ջ ք ։Այդ դասակարգումը անվանվել է Անա– նիայի այբուբեն։ Նպատակն էր թվաբա– նական գործողություններ կատարելիս նույնպես գրել ձախից աջ․ ա ա բ, բ գ և (1 + 1 = 2 2+3=5) ևն։ Շիրակացին այդ բաժնում շարադրել է գիտելիքներ թվերի տեսության, անկյունավոր, զույգ և կենտ թվերի, գումարման, հանման, բազմա– պատկման, բաժանման գործողություննե– րի, հինգհազարյակի, վեցհազարյակի, բազմապատկման աղյուսակի, թվաբանա– կան և զվարճալի խնդիրների, չափերի և կշիռների մասին։ Երկրաչափության բա– ժինը բաղկացած է նախագիտելիքից, Էվկ– լիդեսի երկրաչափությանը (հատված), աշխարհագրությանը, մղոնաչափությանը, նավարկությանը և ծովային ճանապարհ– ներին վերաբերող, աստղաբաշխական երկրաչափության, երկրաչափական ճար– տարապետության և այլ մասերից։ «Ք>-ի վերականգնման աշխատանքները շարու– նակվում են։ Գրկ․ Սաեփանոս Տարոնեցի (Ասողիկ), Պաամութիւն տիեզերական, ՍՊԲ, Դ՚րիգււր Մագիստրոս, Փ՜ըղ– թեր, Ալեքսաեդրաաոլ, 1910։ Ա բ և ղ յ ա ն Մ․, Հայոց հին գրականության պատմություն, գիրք Բ, Ե․, 1946, էշ 20–21։ Մաթևոս– յան Ա․, Նորից Շիրակացու «Քննիկոնի մասին», «ՊԲՀ», 1981, JsG 2։ Ա․ Մաթևոսյան

ՔՆՆԻՉ, դատախազության, ներքին գոր– ծերի և պետ․ անվտանգության մարմին– ների պաշտոնատար անձ, որը լիազոր– ված է կատարելու քրեական գործերի նախաքննություն։ Նախաքննության մար– միններում գործում են Ք–ներ, ավագ Ք–ներ և կարևորագույն գործերի Ք–ներ։ Ավագ Ք–ներն ու կարևորագույն գործերի Ք–նե– րը քննում են առավել բարդ կամ հասա– րակական հատուկ նշանակություն ունե– ցող գործեր։ Դատախազության Ք–ներն իրավունք ունեն քննել ամեն մի գործ, ներ– քին գործերի և պետ․ անվտանգության մարմինների Ք–ները՝ միայն այն գործե– րը, որոնց հարուցման ու քննության իրա– վունքը օրենքով վերապահված է նրանց։ Ք․ կատարում է քննչական գործողու– թյուններ՝ ընտրում է խափանման միջոց, հարցաքննում վկաներին, տուժողներին, փորձագետին, այլ մասնագետներին, մե– ղադրյալին, օրնական ներկայացուցիչ– ներին, պահանջում է փաստաթղթեր ևն։ Քննիչն իրավունք ունի ձերբակալել կաս– կածյալին, ձեռնարկել քաղաքացիական հայցն ու գույքի բռնագրավումն ապահո– վող գործողություններ։ Նախաքննություն կատարելիս Ք․ բոլոր որոշումներն (բա– ցառությամբ այն գործողությունների, որոնց կատարման համար պահանջվում է դատախազի սանկցիա) ընդունում է ինք– նուրույն։ ՀՍՍՀ քրեական օրենսգրքի 24 և 41 հոդվածների հիմքերով դատախազի որոշմամբ կարող է լուծվել Ք–ին գործի վարույթին մասնակցելու իրավունքից զըր– կելու (բացարկի) հարցը։ Նրա դեմ կա– րող են բացարկ հայտնել նաև կասկած– յալը, տուժողը, քաղաքացիական հայց– վորն ու քաղաքացիական պատասխանողը կամ նրանց ներկայացուցիչները։ Կան– խահայտորեն անօրինական կալանքի, կանխահայտորեն անմեղ անձին քրեա– կան պատասխանատվության ենթարկելու համար ևն Ք․ կրում է քրեական պատաս– խանատվություն։ Հ․ Պիվազյան

ՔՆՆՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ, սո– վետական քրեական դատավարությունում ապացույցների հավաքման և ստուգման ուղղությամբ քննիչի, հետաքննություն կատարող անձի և դատարանի ձեռնար– կած գործողությունները։ Ք․ գ–ի տեսակ– ները, կատարման եղանակներն ու կարգը սահմանվում են միութենական հանրապե– տությունների քրեական դատավարության օրենսգրքերով։ ՀՍՍՀ քրեական դատա– վարության օրենսգիրքը Ք․ գ–ի թվին է դասում հարցաքննությունը, առերեսու– մը, անձանց և առարկաների ճանաչման ներկայացնելը, առգրավումը, խուզարկու– թյունը, զննումը (տեղազննում, դիազննում ևն), քննչական փորձարարությունը, հա– մեմատական հետազոտման համար նմուշ– ներ վերցնելը, կասկածյալի ձերբակալու– մը ևն։ Ըստ ընդհանուր կանոնի, Ք․ գ–ի կատարումը թույլատրվում է քրեական գործի հարուցումից հետո, անհետաձգե– լի դեպքերում տեղազննում կարող է կա– տարվել մինչև քրեական գործի հարուցու– մը։ Ք․ գ․ կատարելու իրավունքը վերա– պահվում է բացառապես քննիչին, հետա– քննություն կատարող անձին, դատախա– զին և դատարանին։ Ք․ զ–ից պետք է տարբերել դատական փորձաքննությունն ու վերստուգումը։ Հ․ Պիվազյան

ՔՆՆՉԱԿԱՆ ԶՆՆՈՒՄ, ըստ սովետական իրավունքի դատավարական գործողու– թյուն, որով քննիչն անմիջականորեն ուսումնասիրում և ամրագրում է քրեական գործի հետ առնչվող օբյեկտները՝ հան– ցագործության նյութական հետքերը հայտնաբերելու կատարման հանգամանք– ներն ու պայմանները, ապացուցման նշա– նակություն ունեցող այլ հանգամանք– ները բացահայտելու նպատակով։ Ք․ q-ման կարող են ենթարկվել դեպքի վայրը, տեղանքը, շինությունները, առար– կաներ, փաստաթղթեր, դիակներ, փոս– տային առաքումներ։ Ք․ զ–ման տարա– տեսակ է մեղադրյալի (կասկածյալի), տու– ժողի, վկայի զննումը։ Ք․ զ–մանը մասնա– կից են դարձվում ընթերականեր, իսկ դեպքի վայրում հայտնաբերված դիակի զննմանը՝ բժիշկ։ Ք․ գ, կատարելու մա– սին քննիչը կազմում է արձանագրու– թյուն, որին կցվում են լուսանկարները, պլանները, հայտնաբերված հետքերի ծեՓապատճենները, դրոշմահետքերը ևն։

ՔՆՆՉԱԿԱՆ ՓՈՐՁԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ, քննչական գործողություն, որով քննիչը (դատարանը) փորձեր կատարեւու միջո– ցով ստուգում և պարզում է քննությանը հայտնի իրադրության, երևույթի, գոր– ծողության օբյեկտիվ հնարավորությունը կամ անհնարինությունը (օրինակ, որո– շակի հեռավորությունից ձայնը լսելու, օբյեկտը տեսնելու կամ ճանաչելու, որո– շակի ժամանակամիջոցում որևէ գործողու– թյուն կատարելու հնարավորությունը ևն)։ Ք․ փ–յան միջոցով ստուգվում են ընտրված վարկածները, հերքվում կամ հաստատ– վում ապացույցները, ինչպես նաև ստա– նում նոր ապացույցներ։ Այն կատարվում է ընթերակաների ներկայությամբ։ Ք․ փ–յանը կարող են մասնակից դարձվել տուժողը, վկան, կասկածյալը, մեղադըր– յալը, մասնագետը ևն։ Ք․ փ–յան մասին կազմվում է արձանագրություն։ Ր․ Հովհաննիսյան

ՔՆՆՈՒԹՅՈՒՆ, քրեական դատավարու– թյունում ապացույցների հավաքում և ստուգում, որոնք անհրաժեշտ և բավարար են ապացուցման առարկա հանդիսացող հանգամանքների բավարարման համար։ Ք․ հավաքական հասկացություն է․ ընդ– գրկում է նախաքննությունը, որը հաջոր– դում է քրեական գործերի հարուցմանը, և դատաքննությունը, որը կազմում է առա– ջին ատյանի դատարանի դատական քըն– նության մասը։ Դատաքննության ընթաց– քում ւլատարանը ամբաստանյալի, պաշտ– պանի, օրինական ներկայացուցչի, տու– ժողի, քաղաքացիական հայցվորի և քա– ղաքացիական պատասխանողի (նրանց ներկայացուցիչների) մասնակցությամբ դատական նիստում անմիջականորեն հե– տազոտում է գործի ապացույցները։ Ըստ որում, ստուգվում են նախաքննության (հետաքննության) ընթացքում ձեռք բեր– ված ապացույցները, հավաքվում և ստուգ– վում են նոր ապացույցները՝ գործի էա– կան բոլոր հանգամանքները օբյեկտիվո– րեն, լրիվ և բազմակողմանիորեն բացա– հայտելու նպատակով։ ՍՍՀՄ–ում դատա– քննությունը կատարվում է բանավոր, հրապարակորեն, դատական քննության բոլոր մասնակիցների իրավահավասա– րության պայմաններում։ Դատավճռի կամ որոշման հիմքում կարող են դրվել միայն դատաքննության ընթացքում հետազոտ– ված ապացույցները։ Ապացուցման նյութի անբավարարության բացահայտումը օրեն– քով սահմանված դատավարական կարգով հանգեցնում է Ք–յան (նախաքննության) վերականգնմանը։ Հ․ Պիվազյան

ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀ Մ–ՈԼ մ, սովո– րողների, ինչպես նաև ուս․ հաստատու– թյուն ընդունվողների և ավարտողների գիտելիքների հանրագումարային ստուգ– ման ձև։ Ի տարբերություն ստուգարքի՝ Ք–յան ընթացքում դրսևորված գիտելիք– ները, բանավոր թե գրավոր, գնահատվում են թվանշաններով։ Հոկտեմբերյան հե– ղափոխությունից հետո (1917) Ռուսաս– տանում գոյություն ունեցած Ք․ վերաց– վել են։ Ըստ միջնակարգ հանրակըր– թական դպրոցի կանոնադրության (1970) Ք–ի կարգը սահմանում է միութենական հանրապետության լուսավորության (ժող– կրթության) մինիստրությունը։tVIIItև