Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/471

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

X(XI) դասարաններում անց են կացվում պարտադիր ավարտական Ք․, որոնց հանձ– նողները համապատասխանաբար ստա– նում են 8-ամյա դպրոցի ավարտական վկայական կամ միջնակարգ կրթության ատեստատ։ Միութենական հանրապետու– թյան լուսավորության (ժողկրթության) մինիստրության որոշմամբ IV–VII և IX(X) դասարաններում կարող են սահ– մանվել փոխադրական Ք․, որոնց թիվը յուրաքանչյուր դասարանում չպետք է անցնի երեքից։ 8-ամյա դպրոցի ավարտա– կան վկայական կամ միջնակարգ կրթու– թյան ատեստատ կարելի է ստանալ նաև էքաոեռևսաւի համակարգի միջոցով։ Բարձրագույն և միջնակարգ մասնագի– տական ուս․ հաստատություններում ըն– դունելության մրցույթային, կուրսային, կիսամյակային և պետ․ ավարտական Ք–ի ժամկետը և կարգը որոշում է ՍՍՀՄ բարձ– րագույն և միջնակարգ մասնագիտ․ կըր– թության մինիստրությունը։ Շատ բուհե– րում և տեխնիկումներում պետ․ Ք–ի փո– խարեն մասնագիտական առարկաների գծով անց է կացվում դիւցւուէային աշ– խատանքի կամ նախագծի պաշտպանու– թյուն։

ՔՈՐԱՅՐԻ ՎԱՆՔ, XII–XIII դդ․ վանքա– յին համալիր, հայկ․ ճարտ․ հուշարձանա– խումբ ՀՍՍՀ Թումանյանի շրջանում, Քո– րեր ե/գ կայարանին կից ավանի արմ․ մասում՝ Դեբեդի ձորալանջի բարձրադիր դարավանդների վրա։ Ք․ վ․ եղել է գրչու– թյան ու մշակութային կարևոր կենտ– րոն։ Որպես մենաստան կազմավորվել և հռչակվել է XIII դ․ 1-ին կեսին։ Այդ ժա– մանակ այն Կյուրիկյաններից արդեն անցել էր Զաքարյաններին, ընդունել քաղկեդոնականություն։ Հուշարձանների հիմնական խումբը բաղկացած է երեք եկեղեցուց, գանգակատուն–տապանատը– նից, սեղանատնից, մատուռներից, խաչ– քարերից, պարսպապատերի մնացորդ– ներից։ Տարածքը եզերող ժայռերում կան դժվարամատչելի այրեր և պատսպարան– ներ։ Մեծ եկեղեցին, որ կիսավեր է (XII դ․ վհրշ –XIII դ․ սկիզբ), երկայ– նական ձգված ուղղանկյուն միանավ դահ– լիճ է (10,4 i/X8,5 մ)։ Ծածկված է եղել միջանկյալ զույգ կամարներով ուժեղաց– ված կիսագլանաձև թաղով՝ առնված երկ– լանջ կտուրի տակ։ Եզրակալներով հար– դարված մուտքերը հս–ից և հվ–ից են։ Արլ․ ճակատում աչքի են ընկնում ճակատի գրե– թե ողջ բարձրությունը բռնող հյուսկենա– զարդ խաչը, պատուհանների հարուստ զարդաքանդակներով պարակալները, վե– րասլաց ճակտոնը։ Հս–ից հետագայում կցվել են մատուռ–ավանդատուն և սյու– նասրահ։ Միանավ թաղածածկ Մարիամա– շեն եկեղեցին գտնվում է մեծ եկեղեցու արլ․ կողմում՝ ժայռի եզրին։ Կառուցվել է 1171-ին, Կյուրիկե Բ թագավորի դուստր Մարիամի կողմից (պահպանված կառույց– ներից ամենահինն է)։ Զանգակատուն– տապանատունը հուշարձանախմբի տա– րածքի միջին մասում է։ Քառակուսի հա– տակագծով թաղածածկ դահլիճ է, որն արլ–ից ավարտվում է կիսաշրջանաձև խո– րանով։ Պսակված է եղել ութսյունանի զանգաշտարակով (պահպանվել են հիմ– քի ձևավոր քարերով շարքը և սյուների խարիսխների մի մասը)։ Կառուցվել է Շահնշահ ամիրսպասալարի որդի Մխար– գրձելի և նրա կին Վանենու կողմից՝ 1279-ին։ Վանքի սեղանատունը (XIII դ․) տեղադրված է մեծ եկեղեցու հս–արմ․ բարձրադիր մասում, ուղղանկյուն դահ– լիճ է (12,1 t/X8,2 t/, կիսավեր)։ Հիմնա– կան մուտքը հս–ից Է, առանց հարդարան– քի (մուտք ունեցել է նաև հվ–արլ․ անկյու– նային մասից)։ Ծածկված է եղել զույգ կամարներով ուժեղացված կիսագլանա– ձև թաղով, որից միայն հիմքի քարերն են պահպանվել։ Սրահավոր միանավ եկե– ղեցին (XIII դ․) գտնվում է հիմնական խմբի հս․ կողմում։ Սրահը բռնում է հվ․ ճակատի միջին մասը՝ հվ․ և արլ․ կողմե– րից ունենալով զույգ կամարակապ բաց– վածքներ։ Պարսպի մնացորդները՝ 4–5 մ բարձրությամբ, պահպանվել են տարած– քի հս․ և հս–արլ․ մասերում։ Գլխ․ մուտքը սրահավոր թաղակապ բացվածք Է՝ կի– սագլանաձև զույգ աշտարակներով։ Ք․ վ–ի հետ սերտորեն կապվում են նրանից հվ–արլ․ գտնվող ստորգետնյա դամբա– րանով միանավ եկեղեցին («Չիթախանց վանք») և հս–ում գտնվող «Գյուղատեղի» հուշարձանները (եկեղեցի, մատուռներ, խաչքարեր, կացարանների մնացորդներ ևն)։ Ք․ վ․ առավելապես հռչակված է իր բարձրարվեստ որմնանկարներով, որոնք զարդարում են նրա 4 շինությունները՝ մեծ եկեղեցին, մատուռ–ավանդատունը, սյունասրահը և զանգակատուն–տապա– նատունը․ վերջին երկուսում մնացել են որմնանկարների միայն աննշան մնա– ցորդներ։ Մեծ եկեղեցում որմնանկար– ները պահպանվել են աբսիդի գմբե– թարդում, ուր պատկերված է Աստվա– ծամայրը, կողքերին՝ հրեշտակապետե– րը, ավելի ցած, երկու շարքով, «Հաղոր– դությունն» է և սրբազանները, բեմի պա– տերին՝ մարգարեները։ Մատուռ–ավան– դատանը պահպանվել են աբսիդի որմնա– նկարի հս․ մասը, ինչպես և հս․ և արմ․ պատերի և թաղի հս․ լանջի որմնանկար– ների հատվածներ։ Աբսիդի գմբեթար– դում «Դեիսուսն» Է, նրա տակ՝ «Հաղոր– դությունը», ցածի շարքում՝ սրբազաննե– րը։ Արմ․ պատին և հս․ պատի ցածի շար– քում պահպանվել են պատվիրատունե– Քոբայրի վանքը (XIJ-XJII դդ․) րի դիմանկարներ։ Հս․ պատի պատվի– րատուների նկարներից վեր նշմարվում է «Աստվածածնի վերափոխումը» պատկե– րը։ Նրա կողքին ու թաղի լանջերին վատ պահպանված տեսարաններ են, որոնք, ըստ երևույթին, վերաբերում են Աստվածածնի կյանքին։ Այս երկու եկեղեցիների որմնանկար– ների գեղարվեստական առանձնահատ– կությունները ոճական սերտ առնչություն– ներ ունեն, որոնք վկայում են դրանց մոտավորապես նույն ժամանակի (XIII դ․ 60-ական և 80-ական թթ․ միջև), նույն խմբի, ավելի շուտ՝ նույն արվեստանոցի վարպետների ձեռքով նկարված լինելու մասին։ Գեղարվեստական բարձր որակի շնորհիվ Ք․ վ–ի որմնանկարները միջնա– դարյան հայկ․ մոնումենտալ գեղանկար– չության նշանավոր հուշարձաններից են։ Պատկերազարդումը տես ՀՍՀ, հ․ 8, Էջ 648–649-ի միջև՝ ներդիրում։ Գրկ․ Եղիազարյան Հ․, Ալավերդու շրջանի կուլտուրայի հուշարձանները, Ե․է 1952։ Մուրադյան Պ․, Հայաստանի վրա– ցերեն արձանագրությունները, Ե․, 1977։ Дрампян И․ Р․, Фрески Кобайра, Е․, 1979; Ն ու յ ն ի, К вопросу о датировке и интерпретации фресок Кобайра, «Кавказ и Византия», 1984, в․ 4; Т h i е г г у N․, Les peintures de la Cathedrale de Kobayr (Tachir), «Cahiers archeologiques», 1980–81, № 29․ Գ․ Շախկյան, Ի․ Դրամբյան

ՔՈՐԵՐ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԿԱՅԱՐԱՆԻՆ ԿԻՑ ԱՎԱՆ, ՀՍՍՀ Թումանյանի շրջանում, Դեբեդի կիրճում։ Վարչատերիտորիալ կար– Քոբեր գով ենթարկվում է Թումանյանի ավանա– յին սովետին։ Հիմնադրվել է 1898-ին։ Կա– յարանամերձ տարածքը հարուստ է պատմ․ հուշարձաններով։ Մեկ կմ հեռավորության վրա պահպանվել են Քոբայրի վանքի կա– թողիկե եկեղեցին (XII դ․), մատուռներ (XIII – XIV դդ․), արհեստական քարայ– րեր (XIII – XVI դդ․), գերեզմանոցներ (XII –XYII դդ․), կոթող–խաչարձան (1223), թևավոր խաչարձան (1303), ամրոց, գյու– ղատեղի (X–XVII դդ․)։

ՔՈԲՈՒԼԱՁԵ Սերգո (Ս և ր գ և յ) Սո– լոմոնի (1909–1978), վրաց սովետական նկարիչ։ ՎՍՍՀ ժող․ նկարիչ (1958)։ ՍՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի թղթ․ անդամ (1958)։ ՍՄԿԿ անդամ 1947-ից։ Սովորել է Թիֆլիսի Գեղարվեստի ակադեմիայում (1925–30), Ե․ Ե․ Լանսերեի, Ի․ Ա․ Շառ– լեմանի և Գ․ Գաբաշվիլու մոտ, 1938-ից դասավանդել այնտեղ (1957-ից՝ պրոֆե– սոր)։ Ք–ի գրաֆիկական գործերին բնո– րոշ են հերոսական–ռոմանտիկական կեր– պարները, դրվագմամբ, քանդակայնո– րեն մեկնաբանված ձևերը, դրանցից են՝