Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/483

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

սիմետրիկ դասավորված երկու կամ ավելի ամպերից։ Ք–ի օպտիկական սպեկտրնե– րում առաքման գծերից բացի դիտվում են նաե կլանման գծեր, որոնց կարմիր շե– ղումը սովորաբար փոքր է առաքման գծե– րի կարմիր շեղումից։ Հետնաբար, այն միջավայրը, որտեղ առաջանում են կլան– ման գծերը, շարժվում է քվազարից դե– պի դիտողը մի քանի հգ․ կմ/վրկ արագու– թյամբ։ Դա վկայում է այն մասին, որ Ք–ից մեծ արագություններով նյութ է արտա– նետվում։ Որոշ Ք–ում հայտնաբերվել է նաև աստղային բնակչություն, դա հիմք է տալիս ենթադրելու, որ Ք․ հավանաբար այնպիսի գալակտիկաներ են, որոնց կո– րիզներում ընթանում են Ք–ի հզոր ռադիո– ճառագայթումը, մեծ լուսատվությունը հսկայական քանակությամբ նյութի արտա– վիժումը պայմանավորող վիթխարի հզո– րության ակտիվ երևույթներ։ Գրկ․ Թովմասյան Հ․ Մ․, Մոլեգին գալակտիկաներ, Ե․, 1974։ Бербидж Д ж․ и Бербидж М․, Квазары, пер․ с англ․, М․, 1969․ Հ․ Թովմասյան

ՔՎԱԶԻ ՄԱՍՆԻԿՆԵՐ (< լատ․ quasi – ասես թե, իբրե թե, համարյա), կոնդեն– սացված միջավայրերի (պինդ մարմին, հեղուկ հելիում) թույլ գրգռված վիճակ– ները նկարագրող քվանտային մասնիկ– ներ։ Մեծ թվով մասնիկներից բաղկացած համակարգի գրգռված վիճակը ուժեղ փո– խազդեցության հետևանքով տարածվում է միջավայրով որպես ալիք։ Այդ ալիքների, այսպես կոչված՝ տարրական գրգռումնե– րի ձևավորմանը փաստորեն մասնակցում են համակարգի բոլոր մասնիկները։ Մաս– նիկ–ալիքային երկվության համաձայն, տարածականորեն անընդհատ այդպիսի վիճակներին համապատասխանության մեջ են դրվում իմպուլսաէներգիական վի– ճակներ, իսկ տարրական գրգռումներին՝ p=frk իմպուլսով և £=frco(k) էներ– գիայով Ք․ (k-ն ալիքային վեկտորն է, co-ն՝ հաճախականությունը)։ Համակարգի մասնիկների կազմից և փոխազդեցության բնույթից կախված՝ կոնդենսացված միջա– վայրերում հնարավոր են տարբեր բնույ– թի գրգռումներ, հետևաբար և Ք․։ Ատոմ– ների (իոնների) տատանումներն իրենց հավասարակշռության դիրքի շուրջը տա– րածվում են բյուրեղով որպես ալիքներ, համապատասխան Ք․ կոչվում ^ն ֆոնոն– ներ։ Դերհոսուն հելիումում խտության տատանումների ալիքներին համապա– տասխանում են ֆոնոններ և ռ ո տ ո ն– ն և ր։ Ատոմների մագնիսական մոմենտ– ների տատանումները մագնիսակարգա– վորված համակարգերում հանգեցնում են սպինային ալիքների առաջացմանը, հա– մապատասխան Ք․ մագնոններն են։ Վերը հիշատակված բոլոր Ք․բոզոններ են։ Կի– սահաղորդիչներում Ք․ են հաղորդակա– նության էլեկտրոնները և խոռոչները (եր– կուսն էլ՝ ֆերմիոններ)։ Դինամիկական հատկությունների տե– սանկյուններից Ք․ նման են սովորական մասնիկներին, սակայն ի տարբերություն դրանց, չեն կարող ծնվել վակուումից (տես Վակուում ֆիզիկայում)։ Ք․ իրենց առաջացման և գոյության համար պահան– ջում են ինչ–որ միջավայր կամ ֆոն, այ– սինքն՝ լինելով շարժման կրողներ, Ք․ միջավայրը կազմող մասնիկներ չեն։ Հաստատված է, որ կոնդենսացված մի– ջավայրի ֆիզիկայի արդյունքների զգա– լի մասը կարելի է նկարագրել միմյանց հետ շատ թույլ փոխազդող Ք–ի լեզվով։ Որպեսզի տարրական գրգռման՝ քվազի– մասնիկի գաղափարն ունենա ճշգրիտ իմաստ, նրա կյանքի տևողությունը պետք է լինի շատ մեծ։ Ք–ի մարման հնարավոր ճանապարհները երկուսն են․ 1» ցրում այլ գրգռումներից, 2․ ցրում ֆոնի մասնիկ– ներից։ Ցածր ջերմաստիճաններում, երբ Ք–ի թիվը քիչ է, առաջին պատճառով տեղի ունեցող մարումը դառնում է ոչ էական։ Երկրորդ տեսակի ցրման պատճառով Ք–ի մարումը փոքրանալու բավականաչափ պարզ պայմաններ դժվար է նշել։ Սակայն մի շարք դեպքերում կան որոշակի գոր– ծոններ, որոնք խիստ սահմանավւակում են մարման ֆազային տարածությունը։ Այդպիսի գործոններից է Պւսա–ւիի սկըզ– բունքը։ Ք–ի խտության մեծացմանը զուգընթաց մեծանում է նաև փոխազդեցությունը հիմ– նական վիճակից ծնված Ք–ի միջև, որն իր հերթին կարող է նոր տարրական գրգռում– ների (բիէքսիտոններ, պոլյարոններ, ֆա– զոններ, ֆլուկտուոններ) ստեղծման պատ– ճառ դառնալ։ Օրինակ, Էքսիտոնների մեծ խտությունների դեպքում դրանց փոխազ– դեցությունը դառնում է էական, դրանով իսկ ստեղծվում է կապված էքսիտոնա– յին զույգի՝ այսպես կոչված բիէքսիտոնի գոյության հնարավորություն։ Գրկ․ Каганов М․ И․, Лифшиц И․ М․, Квазичастицы, М․, 1976․ է․ Ղազարյան

ՔՎԱԶԻՍՏԱՑԻՈՆԱՐ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐ, սահմանափակ համակարգում ընթացող այնպիսի երևույթներ կամ պրոցեսներ, որոնց տարածման ժամանակ համակար– գի վիճակը նկարագրող մեծությունները չեն հասցնում էապես փոփոխվել։ Օրի– նակ, փոփոխական էլշու պարունակող շղթայում լարման և հոսանքի փոփոխու– թյունները կարելի է համարել Ք․ ե․, եթե շղթայի կամայական երկու կետերի միջև փոփոխական էլեկտրամագնիսական դաշ– տի տարածման ընթացքում էլշոփ մեծու– թյունը չի հասցնում նկատելիորեն Փո– փոխվել։ Այս դեպքում շղթայում առկա փոփոխական էլեկտրական և մագնիսա– կան դաշտերի լարվածությունները ժամա– նակի կամայական պահին համարյա չեն տարբերվում լիցքերի և հոսանքների ստա– ցիոնար բաշխմամբ պայմանավորված դաշ– տերի լարվածություններից՝ տվյալ պա– հին։ Ք․ ե–ի դեպքում էլեկտրական շղթա– ների համար կիրառելի են Կիրխհոֆի կա– նոնները։ Քվազիստացիոնարության պայ– մաններն առավել պարզ ձևակերպվում են պարբերական պրոցեսների համար։ Պրոցեսը կարելի է համարել քվազիստա– ցիոնար այն դեպքում, երբ դիտարկվող համակարգի ամենահեռու կետերի միջե պրոցեսի տարածման ժամանակամիջոցը փոքր է իր պարբերությունից, կամ որ նույնն է՝ երբ նշված կետերի հեռավորու– թյունը փոքր է համապատասխան ալիքի երկարությունից։ Ք․ ե․ հասկացությունը կարելի է կիրառել նաև մեխանիկական, թերմոդինամիկական համակարգերի հա– մար։ Ա․ Ավեաիպան

ՔՎԱԶԻՍՏԱՑԻՈՆԱՐ ՀՈՍԱՆՔ, դանդա– ղորեն փովւոխվող փոՓոխական հոսանք, որի ակնթարթային արժեքների համար բավարար ճշգրտությամբ կիրառելի են հաստատուն հոսանքի օրենքները՝ Օհմի օրենքը, Կիրխհոֆի կանոնները ևն։ Չճյու– ղավորված շղթայի բոլոր կտրվածքներում Ք․ հ․, հաստատուն հոսանքի նման, ունի միևնույն հոսանքի ուժը։ Սակայն Ք․ հ․ հաշվարկելիս անհրաժեշտ է հաշվի առնել հոսանքի փոփոխության դեպքում առա– ջացող էլեկտրամագնիսական ինդուկ– ցիայի էլշուն։ Տվյալ փոՓոխական հոսան– քը Ք․ հ․ համարելու համար պետք է բա– վարարվի քվազիստացիոնարության պայ– մանը, այսինքն՝ էլեկտրական շղթայի երկրաչափական չափերը պետք է փոքր լինեն դիտարկվող հոսանքի ալիքի երկա– րության համեմատությամբ։ Արդ․ հա– ճախականության հոսանքները, որպես կանոն, կարելի է համարել Ք․ հ․ (50 հց հաճախականությանը համապատասխա– նող ալիքի երկարությունը ^ 6000 կմ է)։

ՔՎԱԶԻ ՍՏԱՑԻՈՆԱՐ ՎԻՃԱԿ, նույնն է, ինչ մեաասաաբիչ վիճակը։

ՔՎԱԹՐՈՉԵՆՏՈ (իտալ․ quattrocento, բա– ռացի՝ չորս հարյուր), XV դ․ իտալերեն անվանումը։ Արվեստագիտության մեջ «Ք․» տերմինով պայմանականորեն նըշ– վում է Իտալիայի Վաղ Վերածննդի շըր– ջանը։

ՔՎԱՒՎՐԵԼԻ, գյուղ Վրաց․ ՍՍՀ Դորիի շրջանում, Կուր գետի աջ ափին, Ուվւչիս– ցիխե քաղաք–ամրոցի դիմաց։ Սկզբնաղ– բյուրներում հիշատակվում է X դ․ վերջից։ Երկար ժամանակ եղել է արքունի տիրույթ, իսկ 1467-ին Քարթլիի Կոստանդին P թա– գավորը այն Ուփլիսցիխեի և Կարալեթի հետ միասին, իբրև ժառանգական սեփա– կանություն, նվիրել է Զազա Փանակերտ– ցուն։ Մինչև XX դ․ սկզբները Ք․ կատարե– լապես հայաբնակ էր՝ հիմնականում վրա– ցախոս։ Գյուղի մերձակայքում գտնվող պաշտամունքային հուշարձաններից ար– ժեքավոր է Ս․ Նշան վիմափոր եկեղեցին, որի նախասրահի արլ․ պատը ծածկված է մեկ և երկշարք ժայռափոր խաչքարերով։ Նրանցից մի․քանիսն ունեն XVII դ․ սկըզ– բով թվագրվող հայերեն վիմագրեր։ Տե– ղական ավանդությունը եկեղեցու շինա– րարությունը վերագրում է Թամար թա– գուհու ժամանակներին, կառուցումը՝ զավ– թում թաղված հայ ճարտարապետի։ Քվախվրելիի Ս․ Նշան եկեղեցու նա– խասրահի հայերեն արձանագրություններով ժայուաիոր խաչքարերը