Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/517

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ներ։ Ձեռքով պատվող օդային պտուտակ– ներով կառավարելի օդապարիկի առաջին նախագիծը 1784-ին առաջարկել է ֆրանս․ ռազմ, ինժեներ ժ․ Մենիեն։ XIX դ․ 40- ական թթ․ կառավարելի օդապարիկների (մասնավորապես, հրթիռային շարժիչով) նախագծեր են առաջարկել ռուս ռազմ, ինժեներ ի․ ի․ Տրետեսսկին և ուրիշներ։ 1852-ի սեպտ․ 24-ին ֆրանսիացի Ա․ ժի– ֆարը կատարել է շոգեշարժիչավոր օդա– պարիկով առաջին կառավարելի թռիչքը՝ մինչե 11 կմ/ժ արագությամբ (անհողմ եղանակին)։ 1869-ին Ռուսաստանում կազմակերպվել է Ռազմ, նպատակնե– րով Օ–յան օգտագործման մշտական հանձ– նաժողով։ 1875-ին Դ․ Ի․ Մենդեչեեը առաջ է քաշել սարաաոաուսաի գաղափարը։ 1885-ին Մ․ Ա․ Ռիկաչովի ղեկավարած Գլխ․ ֆիզիկ, աստղադիտարանում մշակ– վել են օդապարիկ–զոնդերով և օդապա– րուկներով օդ բարձրացող ինքնագրիչ օդերևութաբանական սարքեր։ 1887-ի օգոստ․ 19-ին Մենդելեեը ռազմ․ օդապա– րիկով 3 ժ 36 ր տևողության և 3350 մ բարձրության թռիչք է կատարել Արևի խավարումը դիտելու համար։ Կատարվել են ազատ օդապարիկները (ավելի ուշ՝ դիրիժաբչները) դժվարամատչելի տե– ղանքների հետազոտման համար օգտա– գործելու փորձեր։ 1897-ին շվեդ օդագնաց Ս․ Անդրեն երկու ուղեկիցների հետ 5000 մ3 ծավալ ունեցող օդապարիկով դուրս է եկել Շպիցբերգեն կղզուց և փորձել հաս– նել Հս․ բևեռ, սակայն՝ ապարդյուն։ 1887-ին Կ․ է․ Ցիոչկովսկին առաջարկել է լրիվ մետաղական անկմախք դիրիժաբ– լի նախագիծ՝ թռիչքի ընթացքում վւոփոխ– վող ծավալով և գազի տաքացումով։ Դի– րիժաբլով 22–25 կմ/ժ արագությամբ առա– ջին հաջող թռիչքը կատարել է ֆրանսիա– ցի օդագնաց Ա․ Սանտոս–Դյումոնը, որը 1899-ի նոյեմբ․ 13-ին, պտույտ կատարե– լով էյֆելյան աշտարակի շուրջը, բարե– հաջող վերադարձել է մեկնատեղ։ 1900-ին Գերմանիայում առաջին թռիչքն է կատա– րել Ֆ․ Ցեպելինի՝ կոշտ համակարգի դի– րիժաբլը, որի կոնստրուկցիան հիմք հան– դիսացավ Գերմանիայում, Անգլիայում և ԱՄՆ–ում կառուցվող դիրիժաբլների հա– մար։ Գերմանիայի և մյուս իմպեր․ պե– տությունների ագրեսիվ ձգտումների պատ– ճառով Օ․ առաջին հերթին սկսեց օգտա– գործվել ռազմ, նպատակներով։ Հոկտեմբերյան մեծ հեղափոխության հաղթանակից հետո Վ․ Ի․ Լենինի նախա– ձեռնությամբ 1917-ի դեկտեմբերից սկսե– ցին կազմակերպվել «սոցիալիստ, օդա– գնացային ջոկատներ» Պետրոգրադում, Մոսկվայում, Սարատովում և այլուր։ 1920-ի հուլիսի 27-ին 3-րդ Ինտերնացիո– նալի 2-րդ կոնգրեսի պատվին Մոսկվայի Կարմիր հրապարակից կազմակերպվել է ազատ օդապարիկի թռիչք (բարձրությու– նը մոտ 5000 մ)։ 1921-ից օդապարիկներով կանոնավոր թռիչքներ են սկսվել ուսում– նական, վարժական և գիտական նպա– տակներով։ 1922-ի նոյեմբ․ 8–9-ին Ն․ Դ․ Անոշչենկոն, Ի․ ի․ Մեյսները և Ն․ Գ․ Ստոբ– րովսկին ազատ օդապարիկով 22 ժ 10 ր տևողությամբ թռիչք են կատարել Մոսկ– վայից մինչև Հս․ Կարելիայի Լիեկսա լիճը (1273 կմ)։ Դա ռեկորդային նվաճում էր։ 1924-ի հոկտ․ 12–ին կատարված թռիչքի առավելագույն բարձրությունը կազմում էր 2485 մ, իսկ տևողությունը՝ 23 ժ 10 ր։ Առաջին համաշխարհային պատերազ– մից հետո ԱՄՆ–ում, Ֆրանսիայում, Իտա– լիայում, Գերմանիայում և այլ երկրներում շարունակվում էր դիրիժաբլների կատա– րելագործումը։ 1926-ի մայիսին նորվե– գացի Ռ․ Ամունդսենը կիսակոշտ համա– կարգի եռաշարժիչ դիրիժաբլով 71 ժ տևողությամբ անվայրէջք թռիչք է կատա– րել Շպիցբերգեն կղզուց (Հս․ բևեռով) դեպի Ալյասկա։ 1929-ին գերմ․ դիրիժաբլը կատարել է 3 միջանկյալ վայրէջքներով 21-օրանոց շուրջերկրյա թռիչք, անցնե– լով 35 հզ․ կմ՝ 177 կմ/ժ միջին արագու– թյամբ։ 30-ական թթ․ սկսվել է ստրատոսֆերա– յի ուսումնասիրությունը ստրատոստատ– ներով։ Ավտոմատ ռադիոհաղորդիչներով ստրատոստատների և օդապարիկ–զոնդե– րի թռիչքները (մինչև 40 կմ բարձրության) զգալիորեն ընդլայնեցին գիտական նպա– տակներով Օ–յան միջոցների կիրառումը։ ՍՍՀՄ–ում Օ․ զարգացում է ստացել նաև որպես մարզաձև։ Հայրենական մեծ պատերազմից առաջ Օ–յան բնագավառում պաշտոնապես սահմանված 24 համաշ– խարհային ռեկորդներից 17-ը նվաճել էին սովետական օդագնացները։ Օ․ լայն կիրառություն է գտել Հայրենական մեծ պատերազմի տարիներին (1941–45)։ Կա– պովի օդապարիկներից բացի, պատե– րազմի ժամանակ կիրառվել է նաև փա– փուկ համակարգի՝ 3 հզ․ մ3 ծավալով «Վ–12» դիրիժաբլը։ Նախագծվել և կառուց– վել է 5 հզ․ մ3 ծավալով «Պոբեդա» դիրի– ժաբլը, որն օգտագործվել է Սև ծովում՝ ականային դաշտերի և խորտակված նա– վերի հայտնաբերման համար։ Պատե– րազմի՛ց հետո ՍՍՀՄ–ում շարունակվում էր Օ–յան զարգացումը գիտական և մար– զական նպատակներով։ Ռադիոտեխնիկայի, էլեկտրոնիկայի, ավտոմատիկայի, ճշգրիտ սարքաշինու– թյան նվաճումները հնարավորություն ըն– ձեռեցին ստեղծելու հետազոտական բարդ ծրագրեր կատարող հուսալի օդապարիկ– ներ (ավտոմատ օդապարիկ)։ Դրանք ծա– ռայում են մթնոլորտային, աշխարհագրա– կան, բժշկակենսաբանական ուսումնա– սիրությունների համար, որպես մեկնա– հրապարակներ՝ օդերևութաբանական հրթիռների արձակման և դիտակների բարձրացման համար։ Գրկ․ Жуковский Н․ Е․, Теорети– ческие основы воздухоплавания, кн․ 1–3, М․, 1911–12; Молчанов П․ А․, Полеты в стратосферу, М․–Д․, 1935; С т о б р о в- ский Н․ Г․, Воздухоплавание, М․, 1949; Ն ու յ ն ի, Наша страна–родина воздухо– плавания, М․, 1954; Анощенко Н․ Д․, Воздухоплаватели, М․, 1960․

ՕԴԱԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ԱՊԱՐԱՏ, ավ– տոմատիկայի և էլեկտրոնիկայի տարրե– րով օպտիկա–մեխանիկական սարք, որը նախատեսված է ինքնաթիռից կամ թռչող այլ ապարատից երկրի մակերևույթի օդա– լուսանկարներ ստանալու համար։ Ըստ նշանակման տարբերում են տեղագրա– կան և հետախուզական Օ․ ա–ներ։ Հիմ– նական բնութագրերն են․ կիզակետա– յին հեռավորությունը, կադրի չափսը, պահաժամի նվազագույն տևողությունը։ ՍՍՀՄ–ում ընդունված են կադրի 18X 18 սմ, իսկ արտասահմանում՝ առավելապես 23Х X23 սմ չափսերը։ ՄՍՀՄ–ում արտադրվող Օ․ ա–ներն ունեն 50–500 մմ (առավել կիրառելի են 70, 100, 140, 200 մմ)։ իսկ արտասահմանյան ապարատները՝ 88 մմ և ավելի կիզակետային հեռավորություն։

ՕԴԱՅԻՆ ԱՎԱձԱՆ, օդային տարածու– թյուն՝ քաղաքի (ավանի, գյուղի) կամ արդ․ ձեռնարկության տարածքի սահմաննե– րում։ Պայմանականորեն ընդունված է, որ Օ․ ա–ի վերին սահմանը գտնվում է տեղա– կան ամենաբարձր շենքից կամ կառույցից վերև։ Օ․ ա․ մարդու, կենդանիների և բույսերի կյանքի համար անհրաժեշտ, ինչպես նաև տարբեր տեխնոլոգիական պրոցեսների, օդափոխման, ջեռուցման և այլ համակարգերի համար օգտագործվող օդի աղբյուր է։ Օ․ ա․ անընդհատ աղտոտ– վում է արդ․ ձեռնարկությունների, օդա– փոխման և ջեռուցման տեղակայանքների արտանետվածքներով, ինչպես նաև մար– դու և կենդանիների կենսագործունեու– թյան արգասիքների քայքայումից առա– ջացող տհաճ հոտերով։ ՄՄՀՄ–ում մեծ նշանակություն է տըր– վում Օ․ ա–ի աղտոտվածության դեմ պայ– քարին։ Ըստ ՄՍՀՄ–ում սահմանված սան․ նոր– մաների՝ վնասակար արտանետվածքնե– րով արդ․ ձեռնարկությունները մերձակա բնակելի շրջանի նկատմամբ կառուցում են այնպիսի վայրերում, որ քամու հո– սանքը չնպաստի տվյալ շրջանի օդի աղտոտմանը։ Օ․ ա–ի աղտոտման դեմ պայքարի միջոցառումներ սահմանելիս ելնում են այն բանից, որ բնակելի վայ– րերում օդի մեջ վնասակար նյութերի պա– րունակությունը չպետք է անցնի սահմա– նային թույլատրելի կոնցենտրացիայից։ Տես նաև Մթնոչորտի սանիտարական պահպանություն։ Գրկ․ Санитарные нормы проектирования промышленных предприятий (СН 245–63), М․, 1963; Б а т т а н JI․ Д․, Загрязненное небо, пер․ с англ․, М․, 1967․

ՕԴԱՅԻՆ ԳԾԵՐ ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴԱԱՆ, էլեկտրաէներգիան հաղորդելու կամ բաշ– խելու համար նախատեսված բացօթյա տեղակայանք, որը բաղկացած է հաղոր– դալարերից, մեկուսիչներից և հենարան– ներից։ Օ․ գ․ է․ Էներգահամակարգի հիմ– նական օղակներից են և էլեկտրական են– թակայանների հետ կազմում են է չեկ տրա– կան ցանցեր։ Օգտագործում են պղնձե, ալյումինե, պողպատալյումինե, երբեմն՝ պողպատե չմեկուսացված հաղորդալա– րեր (միալար, բազմալար, սնամեջ և տրոհված)։ Միալար հաղորդալարերն օգ– տագործում են մինչև 1000 վ լարման գծե– րում։ Միևնույն մետաղից բազմալար հա– ղորդալարերը հյուսում են միևնույն հատ– վածքի հաղորդալարերից։ Երկմետաղ բազմալար հաղորդալարերում զուգակց– վում են պողպատե լարի մեխանիկական և մյուս լարի էլեկտրահաղորդման բարձր հատկությունները։ Դրանք կիրառում են 35 կվ–ից, իսկ սնամեջ հաղորդալարերը՝ 220 կվ՜ից բարձր լարման գծերում։ Տրոհ– ված սնամեջ հաղորդալարեըը կիրառում են գերբարձր (500, 750 կվ և ավելի) լար–