Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/54

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԳՀԻ–ներ։ Ունի 6 բուհ (այդ թվում՝ Սիբիրի համալսարանը` հիմնադրված 1888-ին), 15 գրադարան, 2 թատրոն, հայրենագիտական թանգարան, Սիբիրի բուսաբանական այգին, 3 մանկական սանատորիա։ Հիմնադրվել է 1604-ին։ՏՈՄՍԿԻ Նիկոլայ Վասիլևիչ (1900-1984), սովետական քանդակագործ։ ՍՍՀՄ ժող․ նկարիչ (1960)։ ՍՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ (1949, պրեզիենտ՝ 1968-ից)։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1970)։ ՍՄԿԿ անդամ 1950-ից։ Սովորել է Լենինգրադի Գեղարվեստաարդյունաբերական տեխնիկումում (1923–27)։ Տ–ու վաղ շրջանի ստեղծագործության մեջ կարևոր տեղ է գրավել Մ․ Մ․ Կիրովի կերպարի վրա աշխատանքը։ 1930-ական թթ․ նրա լավագույն գործերում սոցիալիստ. ռեալիզմի սկզբունքների կիրառումը եղել է օրգանական։ Համադրելով անհատականը և տիպականը, բնորոշ ժեստը և ավարտուն, մանրազնին մոդելավորված ձևերը՝ Տ․ ստեղծել է հերոսական պաթոսով տոգորված կերպարներ (Ս․ Մ․ Կիրովի հուշարձանը Լենինգրադում, բրոնզ, գրանիտ, բացվել է 1938-ին, ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1941, «Ա․ Բուսիգին» արձանը, գիպս, 1937, Վ․ Ի․ Լենինի հուշարձանը Վորոնեժում, բրոնզ, գրանիտ, բացվել է 1940-ին)։ Տ-ու ստեղծագործության վերոհիշյալ գծերը դրսևորվել են նաև Հայրենական մեծ պատերազմի հերոսներին նվիրված դիմաքանդակներում («Ի. Դ․ Չեռնյախովսկի», մարմար, 1947, ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1948, «Մ. Գ․ Գարեև», բազալտ, 1947, «Պ․ Ա․ Պոկրիշև» և «Ա․ Ս. Սմիռնով», երկուսն էլ՝ մարմար, 1948, բոլորը՝ Տրետյակովյան պատկերասրահում, Մոսկվա, «Ի․ Ն․ Կոժեդուբ», բրոնզ, 1948, Ռուս. թանգարան, Լենինգրադ, բոլորը՝ ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1949) և հուշարձաններում («Ի․ Ռ․ Ապանասենկո», բրոնզ, 1944–49, Բելգորոդում ևն)։ Ապանասենկոյի հուշարձանի, պատմահեղափոխական թեմայով ռելիեֆների (գիպս, համահեղինակների հետ, 1949), Ս․ Մ․ Կիրովի դիմաքանդակի (մարմար, 1949, Տրետյակովյան պատկերասրահ) համար Տ․ 1950-ին արժանացել է ՍՍՀՄ պետ․ մրցանակի։ 1951-ին կերտել է Ն․ Վ․ Գոգոլի դիմաքանդակը (մարմար, Տրետյակովյան պատկերասրահ, ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1952), իսկ 1952-ին՝ գրողի հուշարձանը Մոսկվայում (բրոնզ, գրանիտ)։ Տ․ երկար տարիներ աշխատել է Վ․ Ի․ Լենինի կերպարի վրա [հուշարձաններ Օրյոլում (1949–61), Վիլնյուսում (1952), Վոլոգդայում (1958, բոլորը` բրոնզ, գրանիտ) և այլ քաղաքներում]։ 1950-ական թթ․ 2-րդ կեսից մոնումենտալ կոմպոզիցիաներում Տ․ դիմել է առավել ակտիվ և արտահայտիչ ձևերի որոնումների (Վ․ Ի․ Լենինի հուշարձանը Բեռլինում, գրանիտ, 1970, լենինյան մրցանակ, 1972), ընդգծել բնորդի անհատական բնութագիրը (Դ․ Ռիվերայի դիմաքանդակը, բրոնզ, 1956–57, Տրետյակովյան պատկերասրահ)։ Դասավանդել է Մոսկվայի Վ․ Ի․ Սուրիկովի անվ․ գեղարվեստական ինստում (1948-ից, պրոֆեսոր՝ 1949-ից, ռեկտոր՝ 1964–70-ին)։ Մոսկվայի նկարիչների միության նախագահ (1951–56)։ ՌՍՖՍՀ III և VI–IX գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ ՍՄԿԿ XXIV–XXY համագումարների պատգամավոր։ Պարգևատրվել է Լենինի 2, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։

Գրկ․ Б а л т у н П․ К․, Н․ В․ Томский, М․, 1974․

Ն.Վ. Տ ո մ ս կ ի Ս.Մ. Կիրովի դիմաքանդակը, բրոնզ (1952, Հայաստանի պետ․ պատկերասրահ, Երևան)

ՏՈՄՍԿԻ ՄԱՐԶ կազմում։ Կազմավորվել է 1944-ի օգոստ․ 13-ին։ Տարածությունը 316,9 հզ․ կմ2 է, բն․՝ 957 հզ․ (1985)։ Բաժանվում է 16 վարչական շրջանի, ունի 4 քաղաք, 11 քտա։ Վարչական կենտրոնը՝ Տոմսկ։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով (1967)։

Բնությունը։ Տ․ մ․ գտնվում է Արևմտա-Սիբիրական հարթավայրի հվ-արլ-ում, Օբի միջին հոսանքի շրջանում։ Տիրապետում են հարթ, մինչև 200 մ բարձրությամբ, ուժեղ ճահճացած տարածությունները։ Օգտակար հանածոներից կան նավթ, բնական գազ, տորֆ, ոչ մետաղային հանածոներ, հանքային ջրեր։ Կլիման ցամաքային է, ձմեռը խստաշունչ է, երկարատև։ Հունվարի միջին ջերմաստիճանը 19°C–ից մինչև 21°C է, հուլիսինը՝ 17–18°С։ Տարեկան տեղումները 400– 550 մմ են, վեգետացիոն շրջանը՝ 135 – 150 օր։ Գլխավոր գետը Օբն է՝ Տոմ, Չուլիմ, Պարաբել, Վասյուգան, Կետ և այլ վտակներով։ Ճահիճները կազմում են Տ․ մի տարածքի մոտ 30%-ը, ջրավազանները՝ 2,5%-ը։ Գլխավորապես տարածված են ճմապոդզոլային, տորֆաճահճային, գորշանտառային սև հողերը։ Անտառները գրավում են տարածքի մոտ 56%-ը։ Կենդանիներից կան գայլ, աղվես, հս․ եղջերու, որմզդեղն, այծյամ ևն։ Արդյունագործական նշանակություն ունեն սամույրը, մշկամուկը, սկյուռը։ Շատ կան թռչուններ, ջրամբարներում՝ ձկներ։

Բնակչությունը։ Բնակվում են ռուսներ (մոտ 89%-ը), ուկրաինացիներ, թաթարներ և այլք։ Բնակչության միջին խտությունը 1 կմ2 վրա 2,9 մարդ է (1985), քաղաքային բնակչությունը՝ 67%։ Քաղաքներն են Տոմսկը, Ասինոն, Կոլպաշևոն։

Տնտեսությունը։ Տնտեսությունը զարգանում է գլխավորապես սեփական հումքի ու ռեսուրսների հիման վրա։ Մարզի նոր ձևավորվող նավթի և գազի արդյունաբերությունն օգտագործում է Արևմտա-Սիբիրական նավթագազային շրջանի շարունակություն հանդիսացող Սոսնինսկ Սովետսկի, Մալորեչինսկու նավթը, Միլչինի, Ուստ-Սիլգինսկու գազը։ Ձևավորվում է նավթագործների քաղաք Ստրեժեվոյը։ Կառուցվել է Տոմսկի նավթաքիմ․ խոշոր համալիրը։ Մարզով են անցնում