Ալեքսանդրովսկոյե-Տոմսկ-Անժերով-Սուջենսկ նավթամուղը, Նիժնեվարտովսկ-Տոմսկ-Կուզբաս գազամուղը։ Տ․ մ․ էլեկտրաէներգիա ստանում է «Տոմսկէներգո» էներգետիկական համալիրից։
Ծանր արդյունաբերության զարգացած ճյուղերից է մեքենաշինությունը և մետաղամշակությունը։ Արդյունաբերության առաջատար ճյուղերից է անտառանյութի մթերումը, որը աստիճանաբար հվ․ շրջաններից մղվում է դեպի Տիմ գետի հովիտը։ Մարզում գործում են 22 անտառտնտեսություն, բազմաթիվ սղոցարաններ, անտառանյութի տեղափոխման հենակետեր։ Անտառարդ․ կոմպլեքսներ են կառուցվում Ասինոյում, Կոլպաշևոյում U Բելի Ցարում։ Մարզում զարգացած է նաև սննդի արդյունաբերությունը (մսի, ձկնային, յուղապանրագործական, ալրաղացաձավարեղենի, կաթի ևն)։ Ձկան պահածոների գործարաններ կան Ալեքսանդրովսկոյեում և Կարգասոկում։
Գյուղատնտեսությունը ունի մսա-կաթնային ուղղություն։ 1983-ին ցանքատարածությունները կազմել են 632950 հա, ոռոգովի հողերը՝ 7641 հա։ Զբաղվում են հացահատիկային (ցորեն), տեխ․ (վուշ), բանջարանոցային և կերային կուլտուրաների, կարտոֆիլի մշակությամբ։ Տրանսպորտի գլխավոր տեսակներն են ջրայինը և ավտոմոբիլայինը։ Նավարկելի են Օբը և նրա խոշոր վտակները (Տոմ, Չուլիմ, Կետ, Չայա, Պարաբել, Վասյուգան)։ Երկաթուղիների երկարությունը 344,5 կմ է (1983)։ 1982–83 ուս․ տարում մարզում գործում էին 485 հանրակրթական դպրոց, 42 պրոֆտեխ․ ուսումնարան, 20 միջնակարգ մասնագիտական ուս․ հաստատություն, 6 բուհ։ 1983-ին Տ․ մ-ում կար 490 գրադարան, 5 թանգարան, 2 թատրոն, 567 ակումբային հիմնարկ, 718 կինոսարք։ 1983-ին մարզի 99 հիվանդանոցային հիմնարկներում աշխատում էին 4465 բժիշկ։ Տ․ մ-ում կա 5 առողջարան, 20 հանգստյան տուն և բազա։ Լույս է տեսնում մարզային 2 թերթ։
ՏՈՄՍՈՆ Ալեքսանդր Իվանովիչ (1860935), ռուս լեզվաբան, հայագետ։ Պետերբուրգի ԳԱ թղթակից անդամ (1910)։ Ավարտել է Պետերբուրգի համալսարանը (1882)։ Օդեսայի Նովոռոսիյսկյան համասարանի պրոֆեսոր (1897–1931)։ Հետազոտել է հնդեվրոպական, հատկապես սլավոնական լեզուները, գրել ընդհանուր լեզվաբանության դասընթաց («Ընդհանուր լեզվաբանություն», 1906)։ Տ․ ուսումնասիրել է Ախալցխայի (1887) և լեհահայոց բարբառները (1899)։ Մեծ արժեք ունի <Թիֆլիս քաղաքի ժամանակակից հայոց լեզվի պատմական քերականություն» (1890) աշխատությունը, որտեղ Տ. քննել է Թիֆլիսի բարբառը, ցույց տվել նրա առնչությունները դասական գրաբարի հետ` ուշադրությունը կենտրոնացնելով հայերենի գիտական հնչյունաբանության վրա։ Տ․ զբաղվել է նաև ռուսաց լեզվի ուղղագրության տեսության ու մեթոդիկայի հարցերով։ Կ․ Դուրգարյան
ՏՈՅՈՏԱ ՄՈԹՈՐ», ճապոնական ավտոմոբիլաշինական ընկերություն։ Տես Մոնոպոլիա կապիտալիստական հոդվածի Արդյունաբերական մոնոպոլիաներ բաժինը:
ՏՈՅՈՏՈՄԻ Հիդեյոսի (1536-1598), ճապոն․ պետ․ գործիչ, զորավար։ 159298-ին նվաճողական պատերազմ է մղել Կորեայի դեմ՝ խնդիր ունենալով այնուհետև գրավել Չինաստանը և Հեռավոր Արլ․ այլ երկրներ, սակայն պարտվել է։
ՏՈՆ Կոնստանտին Անդրեևիչ (1794–1881), ռուս ճարտարապետ։ Սովորել է Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայում (1803–15)։ 1819–28-ը գործուղվել է Իտալիա։ Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս (1830), պրոֆեսոր (1833), ճարտ․ մասի ռեկտոր (1854-ից)։ Ցարական կառավարության կողմից պաշտոնապես արմատավորած ռուս-բյուզ․ էկլեկտիկ ոճի հիմնադիրը։ Գործերից են՝ Կրեմլյան Մեծ պալատը (1839–49) և Զինապալատը (1844–51) Մոսկվայի Կրեմլում, Նիկոլաևյան կայարանները Մոսկվայում (այժմ` Լենինգրադյան, 1849) և Լենինգրադում (այժմ՝ Մոսկովյան, 1851, երկուսն էլ վերակառուցվել են 1960–70-ական թթ․՝ պահպանելով նախնական ճակատը), «Եկեղեցիների նախագծեր․․․» ալբոմը (1838)։
ՏՈՆ (< հուն, τόυος - լարվածություն, ձգվածություն, բազմաթիվ նշանակություններից են՝ քերականական շեշտ, բանաստեղծական չափ, երաժշտ․ հնչյուն, նաև հնչյունի բարձրություն, ռեգիստր, տոնայնություն, լադ ևն), երաժշտ․ ձայնագիտության մեջ՝ պարբերական տատանումներից գոյացող հնչյունային սպեկտրի որևէ բաղկացուցիչը, ամբողջական (ելակետային) տատանումների արդյունքը կոչվում է հ ի մ ն ա կ ա ն Տ․, պարզագույն, սինուսոիդային տատանումների արդյունքը՝ մ ա ս ն ա կ ի Տ-եր (տես նաև Օբերտոն)։ Հնչյունների փոխգործակցությունից գոյանում են հ ա մ ը ն կ ն մ ա ն և կ ո մ բ ի ն ա ց ի ո ն Տ-եր։ Որպես երաժշտատեսական տերմին գործածվում է բազմազան նշանակություններով․ 1․ որոշակի բարձրություն ունեցող բարդ (հիմնական և մասնակի Տ-երի խառնուրդը ներկայացնող) հնչյուն (տես Հնչյուն երաժշտական)։ 2․ Որևէ հնչյունաշարի առանձին, բնորոշ աստիճան, օրինակ, հայ ժող․ երաժշտության հնչյունաշարի միքսոլոդիական, էոլական և լոկրիական Տ-երը, լրիվ հնչյունաշարի դիատոնիկ և քրոմատիկ Տ-երը ևն։ 3․ Հնչյունային բարձրությունների հարաբերական չափման միավոր՝ հավասարաչափ տեմպերացված շարքում մաքուր օկտավայի 1/6 մասը, որ ամբողջ տոն է, հավասար 200 ցենտի։ 4․ Դիատոնիկ շարքում (տես Դիատոնիկա) հարևան աստիճանների հարաբերությունը։ 5․ Ակորդի ամեն մի առանձին հնչյունը, նաև՝ ակորդի կազմության մեջ չմտնող, բայց նրա հետ հնչող «ոչ ակորդային» հնչյունը։ 6․ միջնադարյան կաթոլիկ եկեղեցական երաժշտության լադերի ընդհանուի անվանում՝ հոնիական, փռյուգիական, դորիական Տ-եր (տես Լադ, Բնական լադեր և Միջնադարյան լադեր)։ 7․ Նվագարանի կամ երգչական ձայնի հնչողության որևէ մասնավոր հատկանիշը բնութագրող արտահայտություն՝ նուրբ, փափուկ, հստակ, պայծառ, կամ՝ կոշտ, կոպիտ, անմաքուր, խավար Տ․ ևն։
Գրկ․ Ա թ ա յ ա ն Ռ․, Մ ա ր տ ի ր ո ս յ ա ն Տ․, Երաժշտության տարրական տեսություն, Ե․, 1980։ Музыкальная акустика (общая ред․ Н․ А․ Гарбузова), [2 изд․], М․, 1954; С п о с о б и н И. В., Элементарная теория музыки, 6 изд․, М․, 1973․
ՏՈՆ գ ու ն ա յ ի ն, գույնի հիմնական հատկանիշներից մեկը (նրա պայծառության և հագեցվածության հետ միասին), որով որոշվում է նրա երանգը և արտահայտվում «կարմիր», «կապույտ» և այլ բառերով, ներկերի անունների տարբերություններն առաջին հերթին ցույց են տալիս գունային Տ․ (օրինակ, «զմրուխտյա կանաչ», «լիմոնագույն», «դեղին» ևն)։ Գեղանկարչության մեջ Տ․ է անվանվում նաև այն հիմնական երանգը, որ ընդհանրացնում և իրեն է ենթարկում ստեղծագործության բոլոր գույները և կոլորիտին հաղորդում ամբողջականություն։ Տոնային գեղանկարչության մեջ ներկերն ընտրվում են ըստ ընդհանուր Տ-ի մեջ գույների համադրության։ Այս կամ այն գույների գերակշռությունից և նրանց հարաբերակցությունների միջև եղած տարբերություններից նկարում Տ․ կարող է լինել արծաթավուն, ոսկեգույն, տաք կամ սառը ևն։ Գեղանկարչության մեջ «Տ․» տերմինով բնորոշում են նաև գույնի պայծառությունը։
«ՏՈՆԱԿԱՆ», տեսակավոր կոնյակ։ Մշակվում է 1957-ից, Երևանի կոնյակի գործարանում։ Թնդությունը՝ 42 ծավ․ %, շաքարայնությունը՝ 8,2%։ «Տ․» ոսկեգույն է, հայկական տեսակավոր կոնյակներին բնորոշ բուրմունքով, վանիլի երանգով։ Հնացման ընդհանուր ժամկետը՝ 15 տարուց ավելի։ Համամիութենական և միջազգային մրցույթներում «Տ․»-ին շնորհվել են 9 ոսկե և 2 արծաթե մեդալներ։ Ս․ Սահրադյան
ՏՈՆԱԿԱՆ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ Ս Ս Հ Մ–ում, նշանավոր իրադարձություններին կամ ավանդական տոներին նվիրված հասարակական-քաղ․ նշանակություն ունեցող ամենամյա օրացուցային օրեր։ ՍՍՀՄ Գերագույն սովետի 1980-ի հոկտ․ 1-ի հրամանագրով (հետագա լրացումներով) նշվում են հետևյալ Տ․ և հ․ օ․։
ՍՍՀՄ օրենսդրությամբ հունվ․ 1-ի, մարտի 8-ի, մայիսի 1-ի և 2-ի, մայիսի 9-ի, հոկտ․ 7-ի, նոյեմբ․ 7-ի և 8-ի տոնական օրերը ոչ աշխատանքային օրեր են։ Տ․ և հ․ օ–ին բարձրացվում է ՍՍՀՄ պետ․ դրոշը։ Պետ․ մարմինների, հասարակական կազմակերպությունների և աշխատավորական կոլեկտիվների նախաձեռնությամբ Տ․ և հ․ օ–ին անց են կացվում հաս-քաղ․ միջոցառումներ։ Տոնական օրերին զորահանդեսների, հրետանային սալյուտների ու հրավառությունների կատարումն իրականացվում է ՍՍՀՄ օրենսդրությանը համապատասխան և ՍՍՀՄ պաշտպանության մինիստրի սահմանած կարգով։ Աղյուսակը տես հաջորդ էջում։
ՏՈՆԱԿԱՆՅԱՆ Լևոն Արամի (1911, Արդահան –1941), հայ սովետական նկարիչ։ 1927–30-ին սովորել է Երևանի գեղարվեստա-արդյունաբերական տեխնիկումում (այժմ՝ Փ․ Թերլեմեզյանի անվ․ գեղարվեստական ուսումնարան), ավարտել Լենինգրադի գեղանկարչության, ճարտարապետության և քանդակագործության