Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/550

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Բնակչությունը։ 52%–ը կիրգիզներ են։ Բնակվում են նաև ուզբեկներ, ռուսներ, թաթարներ, ուկրաինացիներ, տաջիկներ և այլք։ Միջին խտությունը 1 կմ2 վրա 26,0 մարդ է, քաղաքային բնակչությունը՝ 30% (1985)։ խոշոր քաղաքներն են Օշը, Զալալաբադը․։ ․Տնտեսությունը։ Օ․ մ–ում կենտրոնա– ցած է հանրապետության նավթի և գազի ամբողջ արդյունահանությունը, ածխի արդյունահանության 95%–ը։ Կան գունա– վոր մետալուրգիայի, մետաղամշակման և մեքենաշինական ձեռնարկություններ, էլեկտրալամպերի գործարան (խոշորա– գույնը Միջին Ասիայում)։ Զարգացած է թեթե, սննդի արդյունաբերությունը։ Նա– րին գետի վրա գործում է Ուչկուրգանի հէկը։ Օ․ մ․ տալիս է Կիրգիզ․ ՍՍՀ գյուղատնտեսության համախառն արտա– դրանքի ավելի քան 1/3-ը։ Մարզը տեխ․ կուլտուրաների արտադրության և արո– տային անասնապահության կարեոր շրջան է։ 1984-ին մարզում կար 64 կոլ– տնտեսություն և 88 սովետական տնտե– սություն։ Գյուղատնտ․ հողահանդակնե– րը կազմել են 2719 հզ․ հա, որից 394,2 հզ․ հաՀ վարելահողեր, 2167 հզ․ հա՝ արոտավայրեր։ 1984-ին ցանքատարածու– թյունները կազմել են 356,4 հզ․ Лш, որից 136,9 հզ․ հաՀ հացահատիկային, 68,4 հզ․ հա՝ տեխ․ և 152,5 հզ․ հա՝ կերային կուլ– տուրաներ։ Տեխ․ կուլտուրաներից հիմ– նականում մշակում են բամբակենի, ծխա– խոտ, հացահատիկային կուլտուրաներից՝ ցորեն, գարի, եգիպտացորեն, բրինձ։ Մերձֆերգանայի հովտում զարգացած է այգեգործությունը (ծիրան, խնձոր, սեր– կեիլ են), խաղողագործությունը։ Լեռնե– րում զարգացած է արոտային մսաբըր– դատու ոչխարաբուծությունը։ Զբաղվում են նաև խոշոր եղջերավոր անասնապահու– թյամբ, յակաբուծությամբ, ձիաբուծու– թյամբ, թռչնաբուծությամբ, շերամապա– հությամբ։ 1984-ին մարզում կար 229,8 հզ․ խոշոր, 2459,4 հզ․ մանր եղջերավոր անա– սուն, 12,4 հզ․ խոզ, 66 հզ․ ձի։ Տրանսպոր– տի հիմնական ձևը ավտոմոբիլայինն է (9736 կմ, 1984)։ Երկաթուղիները մոտ 100 կմ են։ Զարգացած է ավիատրանսպորտը։ 1983–84 ուսումնական տարում մար– զում կար 827 հանրակրթական դպրոց, 40 պրոֆտեխ․ ուսումնարան, 16 միջնա– կարգ մասնագիտական ուս․ հաստատու– թյուն, մանկավարժ, ինստ․ և Ֆրունզեի երեկոյան պոլիտեխ․ ինստ–ի մասնաճյու– ղը։ 1984-ին գործում էին 713 մասսայա– կան գրադարան, 527 նւսխադպրոցական հիմնարկ, 491 կինոսարք։ Լույս էtտես– նում մարզային 2 թերթ։ 1984-ին մարզում աշխատում էին 3213 բժիշկ։ Մարզում կան առողջարաններ, 2 տուրիստական բազա։ ՕՇԻՆ (ծն․ թ․ անհտ․–1329), Կիլիկիայի Հայոց սպարապետ, Կոռիկոսի բերդա– պետ իշխան, 1320-ից՝ Հայոց պայլ («թա– գավորահայր»)։ Հեթում պատմիչի որդին, Օշին Ա–ի տիկնոջ՝ Զաբլուն թագուհու եղբայրը։ 1318-ին երկիրն ազատագրել է Եգիպտոսի մամլուքներից և նրանց միա– ցած թուրքմեն կարամաններից։ Օշին Ա–ի մահից (1320) հետո ստանձնել է նրա 10-ամյա գահաժառանգ Լևոն ծ–ի խնամա– կալությունը և կառավարել երկիրը։ 1321–22-ին Օ․ և նրա եղբայր Կոս– տանդին սպարապետը համառ կռիվներ են մղել երկիրն ասպատակող մամլուքնե– րի ու թուրքմեն կարամանների դեմ։ 1323-ին Օ․ Կահիրեում Եգիպտոսի սուլ– թանության հետ կնքել է հաշտության պայ– մանագիր, որով պարտավորվել է հակա– ռակորդին վճարել Այաս նավահանգստի եկամտի կեսը և տարեկան հարկագումար (1 մլն 100 հզ․ դիրհեմ), խոստացել է չդաշ– նակցել Արևմուտքի պետություններին։ իսկ Եգիպտոսի սուլթանությունը պարտա– վորվել է իր միջոցներով վերակառուցել Կիլիկյան Հայաստանի ավերված բերդերն ու ամրոցները։ 1329-ին, չափահաս դար– ձած Լևոն Ե–ի հրամանով, սպանվել են նրա լատինամետ քաղաքականությանն ընդդիմացող Օ․, Ալիս թագուհին և Կոս– տանդին սպարապետը (արքունի բերդեր յուրացնելու մեղադրանքով), բռնագրավ– վել նրանց կալվածքները։ ՕՇԻՆ U (ծն․ թ․ անհտ․–1320), Կիլիկիա– յի Հայոց թագավոր 1308-ից։ Հեթում Я-ի եղբայրը։ Հաջորդել է Լևոն Դ–ին։ Ազգ․ ուժերի պահանջով Օ․ Ա առժամանակ դա– դարեցրել է կրոն, վեճերը, զբաղվել երկրի սահմանների ամրապնդմամբ ու շինարար, աշխատանքներով։ Մահմեդական պետու– թյունների նոր սպառնալիքի և Հովհաննես XXII պապի ճնշման ներքո՝ Օ․ Ա և լա– տինամետ կաթողիկոս Կոստանդին Գ Կեսարացին Ադանայի ժողովում (1316) ընդունել են կաթոլիկ եկեղեցուն միանա– լու որոշում։ Սակայն ժողովրդի դիմա– դրությամբ չի իրագործվել այդ որոշումը։ Օ․ Ա–ի արևմտամոլ վարքագիծը սրել է պառակտումները երկրում, թուլացրել կենտր․ իշխանությունը։ 1318-ին Եգիպ– տոսի սուլթանության զորքերը ներխուժել են Կիլիկիա։ Հայկ․ զորքերը՝ Կոռիկոսի տեր Օշինի հրամանատարությամբ, թըշ– նամուն դուրս են մղել զգալի կորուստ– ների գնով։ Հանկարծամահ եղած Օ․ Ա–ին հաջորդել է նրա մանկահասակ որդի Լևոն Ե՝․ Մ․ Կա ավաչ յան

ՕՇԻՆԴՐ (Artemisia), բարդածաղկավոր– ների ընտանիքի երկամյա, բազմամյա, հազվադեպ նաև միամյա խոտաբույսերի կամ կիսաթփերի ցեղ։ Հայտնի է Օ–ի շուրջ 400 (ՍՍՀՄ–ում՝ 174, ՀՍՍՀ–ում՝ 13) տեսակ, տարածված Եվրոպայի, Ասիայի բարեխառը գոտում, Հս․ Ամերիկայում և Աֆրիկայում։ Աճում է անապատներում, կիսաանապատներում, տափաստաննե– րում, մերձալպյան և ալպյան մարգագե– տիններում, գետերի, լճերի ու ճանապարհ– ների եզրերին, աղբոտ վայրերում ևն։ Ցողունները սովորաբար բազմաթիվ են, թավոտ, կանգուն կամ տարբեր ուղղու– թյուններով ցրված, վերջանում են գլխի– կավոր ծաղկաբույլերով։ Տերևները հեր– թադիր են, կտրտված, հազվադեպ ամբող– ջական։ Ծաղիկները Փոքր են, դեղնա– վուն կամ կարմրավուն, 2–15 կամ 30– 35-ական, հավաքված զամբյուղներում։ Սերմիկները փոքր են, առանց փուփու– լիկների։ ՀՍՍՀ կիսաանապատային գո– տու ամենատարածված բուսատեսակը հոտավետ Օ․ է կամ բարձվեն– յակը (A․ fragrans), որը 30–60 սմ բարձրությամբ, բազմաթիվ սպիտակա– թաղիքաթավ ցողուններով կիսաթուփ է։ ՀՍՍՀ տափաստանային գոտուն բնորոշ են երիցուկանման, դառը և ավստրիա– կան Օ–ները, ալպիական և մերձալպիա– կան գոտուն՝ փայլուն և երիցուկանման Օ–ները, անտառային բացատներում՝ սո– վորական Օ․։ Վայքի ժայռոտ լանջերին հանդիպում է էնդեմիկ ա ր ա ք ս ի Օ․ (А․ агахдпа)։ Օ–ի շատ տեսակներ օգ– տագործվում են որպես ներկատու, եթե– րայուղատու, դեկորատիվ և համեմուն– քային բույսեր։ ՀՍՍՀ–ում լայնորեն տա– րածված է և ամենուրեք մշակվում է թար– խունը (A․ dracunculoides)։ Բժշկության մեջ լայն կիրառում ունի ՀՍՍՀ–ում տա– րածված դառը Օ․ (A․ absinthium)։ Որոշ տեսակներ դեկորատիվ են։ Ա, Րարսեղյան ՕՇԿ ՎԱՆՔ, հայկ․ ճարտ․ հուշարձան Մեծ Հայքի Տայք նահանգի Ազորդաց փոր գավառի Օշկ գյուղում, Թորթում գե– աի միջին հոսանքում։ X դ․ 2-րդ կեսի սկզբներին կառուցել են իշխանաց իշ– [Նկ․ Օշկ վանքը (X դ․) հյուսիս–արևելքից] խան Բագրատն ու Դավիթ Կյուրապաղա– տը։ Օ․ վ․ եղել է հայ քաղկեդոնական հա– մայնքի գլխ․ եկեղեցին։ Իշխան ու Խախու տաճարների շարքում Օ․ վ․ նույնպես, իր հատակագծային ու ծավալատարածական հորինվածքով ներկայացնում է Տայքի X դ․ ճարտ․ դպրոցը, կենտրոնագմբեթ կառույց է, հատակագծում խաչաձև, արմ․ երկարավուն թևով։ Վերջինիս հս–ից կից են․ նեղ ու երկար մի սրահ, որ արլ–ում ունի կիսաշրջանաձև հատակագծով խորշ, իսկ հվ–ից՝ ճակտոններով, կամարակապ բաց սյունասրահ, որ կիսաշրջանաձև խոր– շեր ունի ոչ միայն արլ․ ծայրում, այլև երկար պատի վրա (երեք հատ)։ Հս․ և հվ․ խաչաթևերը կրկնում են արևելակողմի խորանն ու երկու կողմերի երկհարկ ավանդատները։ Տաճարի կոնաձև վեղա– րով ավարտվող քսանչորս նիստեր ունե– ցող գմբեթը բարձրանում է չորս հաստա– հեղույս մույթերն իրար կապող կամար– ների վրա։ Գմբեթատակ քառակուսուց անցումը գմբեթի շրջանաձև հիմքին իրա– կանացված է տրոմպի և առագաստի հա– մադրությամբ։ Օ․ վ․ կառուցված է դեղնա– կարմիր գույնի սրբատաշ քարից, կանո– նավոր շարքերով։ Արլ․, հս․, հվ․ թևերի ճակատները ձևավորված են դեկորատիվ սյունակամարաշարերով։ Հնգական որմ– նակամարներից կենտրոնականը բարձ– րանում, հասնում է ճակտոնի քիվին, մի– ջին բարձրության երկուսը շրջանակում են եռանկյունի հիմքով խորշերը, իսկ երկու եզրայինները, որ ավելի ցածր են,