Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/56

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Համաժողովրդական տոներ

Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության տարեդարձը` 7 և 8 նոյեմբ․
Վ․ Ի․ Լենինի ծննդյան օրը` 22 ապրիլի
Աշխատավորների միջազգային համերաշխության օրը` 1 և 2 մայիսի
1941–45-ին Հայրենական մեծ պատերազմում սովետական ժողովրդի տարած հաղթանակի տոնը` 9 մայիսի
ՍՍՀՄ սահմանադրության օրը` 7 հոկտ․
ՍՍՀ Միության կազմավորման Օրը` 30 դեկտ․
Սովետական բանակի և ռազմածովային նավատորմի օրը` 23 փետր․
Կանանց միջազգային օրը` 8 մարտի
Գիտելիքի օրը` 1 սեպտ․

Նշվում են նաև՝

Նոր տարվա տոնը` 1 հունվ․
Ռուս. առաջին հեղափոխության սկիզբը, ցարական զորքերի կողմից 1905-ի հունվ․ 9-ին (22) Պետերբուրգում բանվորների խաղաղ ցույցի գնդակոծման տարեդարձը` 22 հունվ․
Մամուլի օրը` 5 մայիսի
Տիեզերագնացության օրը` 12 ապրիլի

Ի նշան ժողտնտեսության համապատասխան ճյուղերի և գործունեության համապատասխան ոլորտների աշխատավորների ծառայությունների, նշվում են՝

Աերոֆլոտի օրը` փետրվարի երկրորդ կիրակին
Կոմունալ–կենցաղային տնտեսության և բնակչության կենցաղային սպասարկման աշխատողների օրը` մարտի երրորդ կիրակին
Երկրաբանի օրը` ապրիլի առաջին կիրակին
Սովետական գիտության օրը` ապրիլի երրորդ կիրակին Ռադիոյի օրը, կապի բոլոր ճյուղերի աշխատողնեոհ տոնը` 7 մայիսի
Քիմիագործի օրը` մայիսի վերջին կիրակին
Մելիորատորի օրը` հունիսի առաջին կիրակին
Թեթև արդյունաբերության աշխատողների օրը` հունիսի երկրորդ կիրակին
Բուժաշխատողի օրը` հունիսի երրորդ կիրակին
Գյուտարարի և ռացիոնալիզատորի օրը` հունիսի վերջին շաբաթ օրը
Ծովային և գետային նավատորմի աշխատողների օրը` հուլիսի առաջին կիրակին
Ձկնորսի օրը` հուլիսի երկրորդ կիրակին
Մետալուրգի օրը` հուլիսի երրորդ կիրակին
Առևտրի աշխատողների օրը` հուլիսի չորրորդ կիրակին
Երկաթուղայինի օրը` օգոստ․ առաջին կիրակին
Շինարարի օրը` օգոստ․ երկրորդ կիրակին
Ածխահատի օրը` օգոստ․ վերջին կիրակին
Սովետական կինոյի օրը` 27 օգոստ․
Նավթի և գազի արդյունաբերության աշխատողների օրը` սեպտ․ առաջին կիրակին
Անտառի աշխատողների օրը` սեպտ․ երրորդ կիրակին
Մեքենաշինարարի օրը` սեպտ․ վերջին կիրակին
Ուսուցչի օրը` հոկտ․ առաջին կիրակին
Գյուղատնտեսության և ագրոարդյունաբերական համալիրի վերամշակող արդյունաբերության աշխատողների օր` նոյեմբերի երրորդ կիրակին
Ավտոմոբիլային տրանսպորտի աշխատողների օրը` հոկտ․ վերջին կիրակին
Սովետական միլիցիայի օրը` 10 նոյեմբ․
էներգետիկի օրը` 22 դեկտ․

Ի նշանավորումն Հայրենական մեծ պատերազմում ՍՍՀՄ զինված ուժերի զորատեսակների մատուցած ակնառու ծառայությունների և, հաշվի առնելով սովետական ժողովրդի խաղաղ աշխատանքի պահպանության բնագավառում նրանց կողմից կատարվող հատկապես կարևոր խնդիրները, ինչպես նաև պաշտպանական արդյունաբերության աշխատողների ծառայությունները, նշվում են՝

Երկրի հակաօդային պաշտպանության զորքերի օրը` ապրիլի երկրորդ կիրակին
Սահմանապահի օրը` 28 մայիսի
ՍՍՀՄ ռազմածովային նավատորմի օրը` հուլիսի վերջին կիրակին
Տանկիստների օրը` սեպտ․ երկրորդ կիրակին
Հրթիռային զորքերի և հրետանու օրը` 19 նոյեմբ․
ՍՍՀՄ օդային նավատորմի օրը (Ավիացիայի օրը)` օգոստ․ երրորդ կիրակին
Սովետական երիտասարդության օրը` հունիսի վերջին կիրակին
Ֆիզկուլտուրնիկի օրը` օգոստ․ երկրորդ շաբաթ օրը

Պետ․ և հասարակական համապատասխան մարմինների որոշմամբ, ՍՍՀՄ–ում նշվում են նաև այլ Տ․ և հ․ օ․, այդ թվում նաև այնպիսիք, որոնք անցկացվում են միջազգային կազմակերպությունների ակտերի կապակցությամբ․

Առողջապահության համաշխարհային օրը` 7 ապրիլի
Տուրիզմի համաշխարհային օրը` 27 սեպտ․
Երիտասարդության համաշխարհային օրը` 10 նոյեմբ․
Շրջակա միջավայրի պահպանության համաշխարհային օրը` 5 հունիսի
Բարեկամացած քաղաքների համաշխարհային օրը` ապրիլի վերջին կիրակին
Չմիացման շարժման օրը` 1 սեպտ․
Աֆրիկայի ազատագրության օրը` 25 մայիսի
Փարիզի կոմունայի օրը` 18 մարտի
Ռասայական խտրականության վերացման համար պայքարի միջազգային օրը` 21 մարտի
Մանկական գրքի միջազգային օրը` 2 ապրիլի
Երեխաների պաշտպանության միջազգային օրը` 1 հունիսի
Կոոպերացիայի միջազգային օրը` հուլիսի առաջին շաբաթ օրը
Երաժշտության միջազգային օրը` 2 հոկտ․
ՄԱԿ–ի միջազգային օրը` 24 հոկտ․
ժուռնալիստների համերաշխության միջազգային օրը` 8 սեպտ․
Երիտասարդության համերաշխության միջազգային օրը` 24 ապրիլի
Ուսանողների միջազգային օրը` 17 նոյեմբ․
Թատրոնի միջազգային օրը` 27 մարտի
Շախմատի միջազգային օրը` 20 հուլիսի