Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/551

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

համապատասխանում են ավանդատնե– րին։ Դեկորատիվ սյունակամարաշարով է պատված նաև գմբեթի թմբուկը։ Շինու– թյան ներսի հարդարանքը իրականացվել է XI դ․ սկզբներին։ Օ․ վ․ թուրք, իշխա– նությունը վերածել է մզկիթի։ ՝ Գրկ․ Սարգսյան Ն․, ՏեղագրւսթիւնՔ ի Փոքր եւ ի Մեծ Հայս, Վնա․, 1864։ Հ ա կ ո բ Կ ա ր ն և ց ի, Տեղագիր Վերին Հայոց, Վաղ– պատ, 1903։ Մար ու թյան Տ․, Ի»որագույն Հայք, Ե․, 1978։ Такайшвили Е․, Ар– хеологическая экспедиция 1917 г․ в южные провинции Грузии, Тб․, 1952․ Տ․ Մարության

ՕՈԳԱՄԻԱ (< հուն, cpov– ձուև7ճ^օց– ամուսնություն), սեռական պրոցեսի տիպ, երբ բեղմնավորման ժամանակ միաձուլ– վում և զիգոա են առաջացնում չափերով, ձևով ու վարքով իրարից խիստ տարբեր– վող սեռական բջիջները, գամետները։ Իգական գամետը՝ ձվաբջիջը, խոշոր է, անշարժ, առանց մտրակիկների, արակա– նը զգալիորեն փոքր է, սովորաբար շար– ժուն [մեկ կամ մի քանի մտրակիկ ունե– ցողները կոչվում են սպերմատոզոիդներ (տես Սերմնաբջիջ), ավելի հազվադեպ հանդիպում են մտրակիկներ չունեցող ձեեր՝ որոշ ստորակարգ բույսերի սպեր– մացիումը, բազմաթիվ մերկասերմ և բո– լոր ծածկասերմ բույսերի սպերմիումը]։ Օ․ բնորոշ է բոլոր բազմաբջիջ կենդանի– ներին, բազմաթիվ ստորակարգ և բոլոր բարձրակարգ բույսերին։

ՕՈԳԵՆեձ (< հուն, cpov – ձու և yeve– oig – ծագում) կենդանիների, իգական սեռական բջջի՝ ձվաբշջի առա– ջացումը։ Ընդգրկում է ձվաբջջի բազմաց– ման, աճման և հասունացման փուլերը, որոնց տևողությունը տարբեր կենդանի– ների համար տարբեր է։ Միաուլի ճանա– պարհով բազմացման ժամանակ ավելա– նում է սեռական բջիջների՝ օոգո– նիումների թիվը։ Միտոզի ավար– տից հետո նշված բջիջներն անցնում են աճման փուլի և կոչվում 1-ին կարգի օոցիտներ։ Սկզբնական շրջանում օոցիտը մեծանում է աննշան չափով, սա– կայն կորիզում տեղի են ունենում գենե– տիկական նյութի ռեդուկցիան նախա– պատրաստող պրոցեսներ (տես Մեյոզ)։ Հասունացման կամ մեյոզի շրջանն ընդ– գրկում է 2 հաջորդական բաժանում, որի հետևանքով քրոմոսոմների թիվը երկու անգամ պակասում է։ Ա՛ռաջին բաժան– ման հետևանքով առաջանում են 2-րդ կարգի օոցիտներ և առաջին բևեռային մարմնիկը, երկրորդից4 հա– սուն, հետագա զարգացման ընդունակ ձվաբջիջներ՝ քրոմոսոմների հապլոիդ հավաքով, և ) երկրորդային բևեռային մարմնիկը։ Տարբերում են դ ի ֆ ու զ Օ․, երբ ձվա– բջիջները կարող են գոյանալ մարմնի ցանկացած մասում (սպունգներ, որոշ տափակ որդեր) և տեղակայված Օ․, երբ ձվաբջիջներն առաջանում են միայն ձվարաններում (մնացած բոլոր կենդանիները)։ Երկու դեպքում էլ օոցիտ– ների աճումը կարող է ընթանալ ս ո լ ի– տ ա ր (առանց օժանդակ բջիջների մաս– նակցության) կամ ալիմենտար ձե– վով։ Վերջինս միավորում է նուտրիմեն– տար և ֆոլիկուլային 0․։Նուտրիմեն– տար Օ–ի ժամանակ լինում են օոգո– նիումներից զարգացող սնող բջիջներ (տրոֆոցիտներ), որոնք առավելագույն զարգացման են հասնում վիտելոգենեզի սկզբում, ապա կազմաՓոխվում են։ Դը– րանք առկա են շատ միջատների և որոշ որդերի ձվարաններում։ Ֆ ո լ ի կ ու լ ա– յ ի ն Օ–ի (բնորոշ է շատ անողնաշարա– վորների և բոլոր ողնաշարավորներին) դեպքում օժանդակ բջիջները զարգանում են ձվարանի մարմնական (սոմատիկ) բջիջներից։ Р ու յ ս և ր ի Օ․ տեղի է ունենում օո– գոնիումներում, արքեգոնիումներում կամ սաղմնային պարկում։

ՕՈԳՌՆԻՈՒՄ (< հուն, cpov – ձու և 70VT1 – ծնունդ), օոգամիայով բազմա– ցող բազմաթիվ ստորակարգ բույսերի իգական սեռական օրգան։ Օ–ում առաջա– նում է մեկ, հազվադեպ՝ մի քանի (օրի– նակ, ցիկլոսպորավոր գորշ ջրիմուռներ) ձվաբջիջ։ Սովորաբար Օ․ միաբջիջ է, հազվադեպ՝ բազմաբջիջ։

ՕՈԼԻԹՆԷՐ (< հուն, cpov – ձու և ․․․ չիթ), գնդաձև կամ էլիպսոիդանման գոյացումներ ածխաթթվական կրից, Fe-ի և Mn-ի օքսիդներից, լեպտոքլորիտներից, որոնք օժտված են կոնցենտրիկ–շերտա– վոր, երբեմն ճառագայթային կառուցված– քով (կենտրոնական միջուկի շուրջը)։ ՕՈՐՏ (Oert) Յան Հենդրիկ (ծն․ 1900), նիդերլանդացի աստղագետ, Նիդերլան– դական ԳԱ անդամ։ Լեյդենի համալսա– րանի պրոֆ․ (1935), Լեյդենի աստղա– դիտարանի դիրեկտոր (1945–70)։ Հիմ– նական աշխատանքները վերաբերում են Գալակտիկայի կառուցվածքի ու դինա– միկայի ուսումնասիրմանը, ինչպես նաև երկնային մարմինների առաջացման հար– ցերին։ 1927-ին առաջարկել է կենտրոնի նկատմամբ Գալակտիկայի պտույտն ապացուցող բանաձևեր։ Ուսումնասիրել է նաև ռադիոաստղագիտության մի շարք հարցեր։ Միջազգային աստղագիտական միության պրեզիդենտ (1958–61), ՍՍՀՄ ԳԱ արտասահմանյան անդամ (1966)։ ՕՊԱԼ (սանսկրիտերեն՝ upala – թանկար– ժեք քար, (լատ․ opalus), միներալ։ Քիմ․ կազմը՝ Si02 nH20։ Օ․ ամորֆ պինդ հիդրոգել է։ Պարունակում է 1–9% H20, սակավ՝ մինչև 34%։ Խառնուրդների ձևով սովորաբար առկա են Fe-ի, Al-ի, Mn-ի հիդրօքսիդները, երբեմն՝ MgO, CaO։ Առաջացնում է մակածված, շերտավոր, ծակոտկեն ագրեգատներ։ Անգույն է, բայց հեշտությամբ ներկվում է զանա– զան քրոմոֆորներով։ Տարբերում են՝ ազնիվ Օ․ (թափանցիկ), հրա– յին Օ․ (դեղինից՝ շագանակագույն կարմիր), կաթնագույն Օ․ (կաթի սպիտակ), հասպիսային Օ․ (կար– միրից՝ շագանակագույն), մ ո մ այ ի ն Օ․ (դեղին)։ Կարծրությունը՝ 5–6, խը– տությունը՝ 1900–2500 կգ/մ3։ Օ․ ժա– մանակի ընթացքում ջրազրկվում է և փոխակերպվում խալցեդոնի կամ քվարցի։ Մի շարք ապարներ (գեյզերիտ, դիատո– միտ, տրեպել) կազմված են Օ–ից։ Օ–ները կիրառվում են որպես զարդաքար, ազ– նիվ Օ․ թանկարժեք քար է։ ՍՍՀՄ–ում Օ–ի կուտակումներ կան Ուկրաինայում, Ղա– զախստանում, արտասահմանում՝ Հուն– գարիայում, Չեխոսլովակիայում, Մեքսի– կայում, Ավստրալիայում։

ՕՊԱԼԵՍՏԵՆՑԻԱ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ (< օւցաչ և լատ․ escentia – վերջածանց, որ նշա– նակում է թույլ ազդեցություն), չույսի ցրման կտրուկ ուժեղացումը մաքուր նյու– թերում՝ կրիաիկական վիճակներում, ինչ– պես նաև հեղուկների կամ գազերի լու– ծույթներում, երբ դրանք հասնում են լուծելիության կրիտիկա– կան կետերին։ Երևույթը բացա– տրել է լեհ ֆիզիկոս Մ․ Սմոլուխովսկին (M․ Smoluchowski, 1872–1917), 1908-ին։ Նա ցույց է տվել, որ կրիտիկական ջեր– մաստիճանում նյութի սեղմեւիությունը խիստ մեծանում է, որի հետևանքով մաս– նիկների ջերմային շարժման էներգիան բավարար է դառնում խտության ֆւուկ– աուացիաների թվի «հանկարծակի» կըտ– րուկ աճի համար։ Յուրաքանչյուր այդ– պիսի ֆլուկտուացիա նշանակում է միջա– վայրի օպտիկական համասեռության խախ– տում, այսինքն՝ տվյալ միկրոծավալում միջավայրի բեկման ցուցչի փոփոխություն։ Կրիտիկական օպալեսցենցիայի դեպքում ֆլուկտուացիաների թվի կտրուկ աճը գործ– նականում թափանցիկ միջավայրը դարձ– նում է պղտոր միջավայր։ ժ․ Նինոյան

ՕՊԱՐԻՆ Ալեքսանդր Իվանովիչ (1894– 1980), սովետական կենսաքիմիկոս, ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1946)։ Սոցիալիստա– կան աշխատանքի հերոս (1969)։ 1917-ին ավարտել է Մոսկվայի համալսարանը։ 1927–34-ին եղել է շաքարի արդյունաբե– րության կենտր․ ինստ–ի դիրեկտորի տե– ղակալ և կենսաքիմ․ լաբորատորիայի վարիչ, միաժամանակ (1929–31) Մոսկվա– յի Դ․ Մենդելեևի անվ․ քիմիա–տեխնոլո– գիական ինստ–ի պրոֆեսոր, 1942–60-ին՝ Մոսկվայի համալսարանի բույսերի կեն– սաքիմիայի ամբիոնի վարիչ, 1975-ից՝ մոլեկուլային կենսաբանության ամբիո– նի պրոֆեսոր։ 1935-ին Ա․ Բախ}ւ հետ մասնակցել է ՄՍՀՄ ԳԱ կենսաքիմիայի (այժմ՝ Ա․ Բախի անվ․) ինստ–ի կազմա– կերպմանը, եղել այդ ինստ–ի դիրեկտորի տեղակալ, 1946-ից՝ ոԻրեկտոր, 1948– 1955-ին՝ ՍՍՀՄ ԳԱ կենսաբանական գի– տությունների բաժանմունքի ակադեմի– կոս քարտուղար։ Գիտական աշխատանք– ները հիմնականում վերաբերում են բուս, հումքի վերամշակման, ֆերմենտաբանու– թյան և տեխն․ կենսաքիմիայի, Երկրի վրա կյանքի ծագման հարցերի ուսումնասիրու– թյանը։ Ցույց է տվել, որ մի շարք սննդա– նյութերի տեխն․ մշակման արտադրու– թյան հիմքում ընկած էկենսակատա– լիզի երևույթը։ Մշակել է տեխն․ կեն– սաքիմիայի հիմունքները ՍՍՀՄ–ում։ Երկ– րի վրա կյանքի ծագման հարցերի շուրջ Օ․ հանդես է եկել 1922-ին՝ Ռուսաստան– յան բուսաբանների ընկերության նիս– տում, ապա հրատարակել «Կյանքի ծա– գումը» գիրքը (1924)։ Ըստ Օ–ի կյանքը Երկրի վրա ստեղծվել է անօրգ․, անկեն– դան մատերիայից, որ Երկրի վրա երկա– րատև էվոլյուցիայի փուլերից մեկում ա– ռաջացել են այնպիսի պայմաններ, որոնց դեպքում կյանքի ծագումը դարձել է հնա– րավոր և անխուսափելի։ Օ–ի տեսու– թյան առանձին դրույթներ հաստատվեցին փորձնականորեն։ Օ․ կյանքի ծագման