Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/552

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Ա․ Ի․ Չպարին ուսումնասիրության միջազգային ընկե– րության պրեզիդենտն էր (1970-ից)։ Այդ ընկերությունը 1977-ին սահմանել է Օ–ի անվ․ ոսկե մեդալ։ Օ․ արտասահմանյան հինգ երկրների ԴԱ պատվավոր անդամ էր, սովետական կենսաքիմիկոսների ազ– գային կոմիտեի նախագահը (1952-ից)։ Լենինյան (1974), Ա․ Բախի անվ․, Քա– լինգի (6ՈԻՆԵՍԿՕ, 1976), Մ․ Լոմոնոսո– վի անվ․ (1980) մրցանակներ և Ա․ Մեչ– նիկովի անվ․ ոսկե մեդալ։ Պարգևատըր– վել է Լենինի 5, Աշխատանքային կար– միր դրոշի և Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշաններով։ Երկ․ Изменение действия энзимов в расти– тельной клетке под влиянием внешних воз– действий, М․, 1952; Возникновение жизни на Земле, 3 изд․, М․, 1957; Жизнь, её природа, происхождение и развитие, 2 изд․, М․, 1968; Материя–>жизнь–>интеллект, М․, 1977․ Գրկ․ Александр Иванович Опарин, 3 изд․, доп․, М․, 1979․ « ՕՊ–ԱՐՏ» (անգլ․ op art, < optical art – օպտիկական արվեստ բառերի կրճատու– մից), նեոավանգարդիստական հոսանք կերպարվեստում, աբստրակտ արվեստի ուշ կերպափոխումներից։ Սկզբնավորվել է, այսպես կոչված, երկրաչափական աբստ– րակցիոնիզմից, որի ներկայացուցիչը, սկզբում նաև «0․»-ի հիմնադիրը, 1930-ից Ֆրանսիայում ստեդծագործող հունգար ւԼ․ ՎաշարհնյՆ էր (4ա զարն լի, ծն․ 1908)։ «0․>-ի բնագավառում Վաշարհեյի առաշին փորձերը վերաբերում են 1940–50-ական թթ․։ Որպես հոսանք «0> տարածվել է 1960-ական թթ․։ «0․»-ի ստեղծագործու– ժ․ Ա լ բ և ր․ «Ֆուգա», փորագրանկար ապա– կու վրա (1925, Արվեստի թանգարան, Բազել) թյունների հիմքում բազմիցս կրկնվող, մեկը մյուսին ներառնող, միմյանց միջե գծային, տարածական և գունային հարա– բերակցության բնույթը փոխող և այդպի– սով միաժամանակ դինամիկ կերպով հե– ռացող ու մոտեցող պլանների, ինչպես և գունաբծերի տեղափոխության օպտիկա– կան պատրանք ստեղծող պարզագույն երկրաչափական պատկերների ռիթմիկ զուգակցումն է։ <0․»-ի միջոցներով ստեղծ– ված օպտիկական և դեկորատիվ էֆեկտնե– րը կիրառվում են արդ․ գրաֆիկայում, պլակատում, դեկորատիվ–կիրառական ե ձևավորման արվեստներում (պոլիգրա– ֆիա, գովազդ, մանածագործվածքների, ցուցափեղկերի, ինտերիերների ձևավո– րում ևն)։ ՕՊ ԵԼ Վլադիմիր Անդրեևիչ (1872–1932), սովետական վիրաբույժ, պրոֆեսոր (1908), սովետական վիրաբուժ․ ներզա– տաբանության և ռազմադաշտային վիրա– բուժ, հիմնադիրներից։ 1896-ին ավարտել է ռազմաբժշկ․ ակադեմիան։ Աշխատել է Ռ․ վիրխովի և Ի․ Մեչնիկովի լաբորատո– րիաներում։ 1908-ից ղեկավարել է ռազմա– բժշկ․ ակադեմիայի վիրաբուժ․ ախտաբա– նության և թերապիայի (1917-ից՝ ընդհա– նուր վիրաբուժ․) ամբիոնը, 1918-ից՝ նույ– նի վիրաբուժ․ կլինիկան, միաժամանակ (1919–27)՝ ռադիոռենտգենաբանության (այժմ՝ ռենտգենռադիոլոգիական կենտր․ ԳՀԻ) ինստ–ի վիրաբուժ․ բաժանմունքը։ 1927-ից եղել է Մոսկվայի ի․ Մեչնիկովի անվ․ հիվանդանոցի դիրեկտոր, 1931-ից՝ ՍՍՀՄ ռազմաբժշկ․ ակադեմիայի ռազմա– դաշտային վիրաբուժության ամբիոնի վա– րիչ։ Մշակել է ռազմադաշտում վիրավոր– ների փուլային բուժման, անհապաղ վի– րաբուժ․ օգնության կազմակերպման ուս– մունքը։ Նա առաջինն է կատարել կե– րակրափողի պարանոցային բաժնի մաս– նահատումը քաղցկեղի ժամանակ, առա– ջարկել է որոշ վիրահատությունների ձևափոխություններ։ Օ․ ռազմաբժշկ․ ա– կադեմիայի պրեզիդենտն էր (1917), Ն․ Պիրոգովի անվ․ վիրաբույժների ընկե– րության նախագահը (Լենինգրադ), վի– րաբույժների ռուս, ընկերության (Մոսկ–՜ վա) պատվ․ անդամ, Անգլիայի թագավո– րական բժշկավիրաբուժական ընկերու– թյան պատվ․ անդամ։

ՕՊԵԿՈհՇԻՆ Ալեքսանդր Միխայլովիչ (1838–1923), ռուս քանդակագործ։ Պե– Ա․ Օ պ և կ ու շ ի ն․ Ա․ Ս․ Պուշկինի հուշար– ձանը Մոսկվայում, բրոնզ, գրանիւո (բացումը՝ 1880-ին) տերբուրգի Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ (1895)։ Մասնակցել է Նովգորոդում «Ռուսաստանի հազարամ– յակի» (Մ․ Օ․ Միկեշինի նախագծով, բա– ցումը՝ 1862-ին) և Պետերբուրգում Եկա– տերինա 11-ի (բացումը՝ 1873-ին) հուշար– ձանների ստեղծմանը։ Օ–ի առավել նշա– նակալից գործը Մոսկվայում Ա․ Ս․ Պուշ– կինի հուշարձանն է (բրոնզ, գրանիտ, բացումը՝ 1880-ին), ուր բանաստեղծի վեհաշուք կերպարը զուգորդված է նրա պատմ․ կոնկրետությանն ու հավաստիու– թյանը։ Օ․ ստեղծել է նաև Պետերբուր– գում Ա․ Ս․ Պուշկինի (բացումը՝ 1884-ին), Տարտուում Կ․ Մ․ Բերի (բացումը՝ 1886-ին), Պյատիգորսկում Մ․ Ցու․ Լեր– մոնտովի (բացումը՝ 1889-ին) հուշարձան– ները (բոլորը բրոնզ, գրանիտ)։

ՕՊԵՐԱ (իտալ․ opera – բառացի՝ երկ, < լատ․ opera – աշխատանք, ստեղծա– գործություն), երաժշտական–դրամատի– կական արվեստի ժանր։ Օ–ի գրական հիմ– քը (չիբրետո) մարմնավորվում է երաժշտ․ դրամատուրգիայի և առաջին հերթին վո– կալ երաժշտության ձևերով։ Օ․ սինթե– տիկ ժանր է, որ միասնական թատեր․ գործողության մեջ միավորում է արվես– տի տարբեր տեսակներ՝ դրամատուրգիա, երաժշտություն, կերպարվեստ (դեկորա– ցիաներ, զգեստներ), խորեոգրաֆիա (բաչետ)։ Պատմականորեն ձևավորվել են օպերային երաժշտության տարբեր տա– րատեսակներ՝ պատմա–հերոսական, պատմա–ռոմանտիկ․, հերոսական–էպի– կական, երաժշտական դրամա, քնարա– կան, հեքիաթային–ֆանտաստիկ, կոմիկ․, ժող․–կենցաղային ևն։ Բազմազան են դա– սական Օ–ի վոկալ ձևերը։ Հերոսների բնութագրերը առավել ամբողջական են բացահայտվում մենակատարային հա– մարներում (արիա, արիոզո, արիետա, կավատինա, մոնոլոգ, բաչչադ, երգ)։ Օ–ում տարբեր ֆունկցիաներ ունի ոեչիաա աի– վը, այն հաճախ երաժշա․ դրամատուր– գիայի գործուն տարր է։ մնսամբւները [դուետ (տես Զուգերգ), տրիո, կվար– տետ, կվինտետ են] կոնֆլիկտային իրա– վիճակներ ստեղծելու, գործողության զարգացման, գաղափարների, բնավո– րությունների բախման հնարավորություն– ներ են ընձեռում։ Օ–ում տարբեր է երգչախմբի դերը (կարող է լինել ֆոն, տեղի ունեցածի յուրօրինակ մեկնաբան, պատկերել ժող․ կյանքի մոնումենտալ տեսարան՛ներ ևն)։ Օ–ի երաժշտ․ դրա– մատուրգիայում մեծ տեղ է հատկացվում նվագախմբին, որի արտահայտչամիջոց– ները ծառայում են կերպարների ավելի ամբողջական բացահայտմանը։ Օ–ում տեղ են գտնում նաև ինքնուրույն սիմ– ֆոնիկ էպիզոդներ՝ նախերգանք, ան– տրակտ (առանձին գործողությունների նախաբան)։ Որպես ինքնուրույն ժանր Օ․ ձևավոր– վել է XVI–XVII դդ․ սահմանագծին, Իտա– լիայում։ Առաջին Օ–ներն են՝ «Դափնե> (1597–98) և «էվրիդիկե» (1600), որոնց երաժշտությունը գրել է Յա․ Պերին, տեքս– տը՝ Օ․ Ռինուչչինին։ Օ–ի պատմության հաջորդ փուլը Կ․ Մոնտեվերդիի «Օր– փեոս»-ն է։ XVII դ․ 2-րդ կեսին ձևավորվել է ֆրանս․ օպերային դպրոցը, որի ներկա–