Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/577

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

կորպուսը Գ․ Կորգանովի հրամանատա– րությամբ հունիսի 17-ին պարտության մատնեց զավթիչներին և ետ շպրտեց դե– պի Գյանջա։ Վ․ Ի․ Լենինի ցուցումով հունիսին Բաքու ուղարկվեց 7 զրահա– մեքենա, 13 ինքնաթիռ, 80 թնդանոթ, 160 գնդացիր, 10 հզ․ հրացան, ռազմա– մթերք, հաց։ Սակայն հուլիսի վերջին իրավիճակը վատացավ Բաքվի կոմունա– յի անկումով։ Օգոստ․ 1-ին հաստատվեց կոալիցիոն «Ցենտրոկասպիի դիկտատու– րան»։ Օգոստ․ 4-ին Բաքու սկսեցին ժա– մանել անգլ․ զորքերը։ Թուրք, զորքերը պաշարեցին Բաքուն։ Բաքվի, 26 կոմիսար– ները Ստ․ Շահումյանի գլխավորությամբ օգոստ․ 17-ին ձերբակալվեցին, տեղափոխ– վեցին Կրասնովոդսկ և սեպտ․ 20-ին գըն– դակահարվեցին տեղական էսէռական կա– ռավարության և անգլ․ ռազմ, միսիայի կողմից։ Սեպտ․ 15-ին թուրքերը գրավեցին Բաքուն։ Անգլ․ զորամասերը հեռացան Էնգելի։ Առաջին համաշխարհային պատերազ– մում գերմ․ խմբավորման պարտության հետևանքով գերմ․ և թուրք, զորքերը էվակուացվեցին Անդրկովկասից։ Նրանց փոխարինեցին անգլ․ զորքերը, որոնք 1918-ի նոյեմբ․ 17-ին գրավեցին Բաքուն, դեկտ․ 15-ին՝ Բաթումը, դեկա․ 25-ին մը– տան Թիֆլիս՝ դառնալով լիիրավ տերեր Վրաստանում և Ադրբեջանում։ Հայաս– տանում բոլոր գործերը ղեկավարում էր դաշնակիցների գերագույն հրամանա– տար, ամեր․ գնդապետ Հասկելը։ Ինտերվենտների և բուրժուա–ազգայ– նականների դեմ ժող․ զանգվածները՝ բոլշևիկների ղեկավարությամբ հեղափոխ․ պայքար ծավալեցին։ 1918-ի ամռանը Վրաստանում լայն թափ ստացավ ապս– տամբական շարժումը, որոշ շրջաններում հռչակվեց սովետական իշխանություն։ 1918-ի դեկտեմբերին, 1919-ի մայիսին, հունիսին և օգոստոսին գործադուլներ և քաղ․ ցույցեր եղան Բաքվում։ 1919-ի ապրիլին սովետական իշխանություն հաս– տատվեց Սուղանում։ 1919-ի դեկտեմբե– րին զինված ապստամբություն բռնկեց Վրաստանում։ 1919-ի ամռանը միջազգա– յին ընդհանուր իրադրությունը և ներքին դրությունը ստիպեցին ինտերվենտներին բացահայտ ինտերվենցիայից անցնել քո– ղարկված գործունեության։ Անգլ․ զոր– քերը 1919-ի օգոստ․ 26-ին թողեցին Բա– քուն, բայց մինչև 1920-ի հուլիսի 7-ը իրենց ձեռքում պահեցին Բաթումը, խոշոր կենտ– րոններում՝ ուժեղացված ռազմ, ներկա– յացուցչություններ։ Հս․ Կովկասում Ա․ Դե– նիկինի պարտությունից հետո, կարմիր բանակը մոտեցավ Անդրկովկասին, որը և հնարավորություն ստեղծեց պաշտպա– նելու 1920-ի ապրիլի 27-ին բոլշևիկների ղեկավարությամբ Բաքվում բռնկած ապս– տամբությունը (տես Բաքվի օպերացիա 1920)։ Ապրիլ–մայիսին 11-րդ բանակը (հրամանատար Մ․ Կ․ Լևանդովսկի) օգ– նեց Ադրբեջանի աշխատավորներին ջախ– ջախելու մուսավաթականներին և ամրա– պնդելու աւվետական իշխանությունը։ Ադրբեջանում սովետական իշխանության հաղթանակը աշխուժացրեց հեղափոխ․ շարժումը Վրաստանում և Հայաստանում (տես Մայիսյան ապստամբություն 1920)։ Հայաստանում դաշնակցականներին հա– ջողվեց ճնշել Մայիսյան ապստամբությու– նը։ Մուսավաթականները փորձեցին վե– րականգնել իրենց իշխանությունը Ադըր– բեշանում։ Մայիսի 25–26-ին սկսվեց Գյանչայի (Գանձակի) խռովություն 1920-ը։ Խռովություններ եղան Ղարաբա– ղում, Զաքաթալայի շրջանում, հուլիսի կեսին խռովությունները ջախջախվեցին։ Մայիսի 7-ին՝ Վրաստանը, օգոստ․ 10-ին Հայաստանը հաշտության պայմանագիր կնքեցին ՌՍՖՍՀ–ի հետ (տես Լեգրանի պատվիրակություն)։ Սակայն թուրք, բա– նակի առաջխաղացումը (տես Հայ –թուր– քական պատերազմ 1920) խանգարեց պայ– մանագրի վավերացմանը, և այն ուժի մեջ չմտավ։ Դաշնակցականները մերժե– ցին ՌՍՖՍՀ միջնորդության առաջարկը։ Նոյեմբ․ կեսին Հայաստանում դաշնակ– ցական իշխանության դեմ սկսվեցին ապստամբություններ (Դիլիջանի և Ղա– զախի շրջաններում)։ Նոյեմբ․ 29-ին ըս– տեղծվեց Հայաստանի Հեղկոմը, որը Հա– յաստանը հռչակեց սովետական սոցիա– լիստ․ հանրապետություն (տես Սովետա– կան կարգերի հաստատումը Հայաստա– նում)։ Դեկտ․ 2-ին դաշնակցական կառա– վարությունը Թուրքիայի հետ շուտափույթ կնքեց պայմանագիր (տես Աչեքսանդրա– սիսի պայմանագիր 1920), որով նրան էր զիջում Հայաստանի տարածքի մեծ մասը, հրաժարվեց ճանաչել սովետական իշխա– նությունը Զանգեզուրում, ուր հաստատ– վեցին դաշնակցականները՝ հայտարարե– լով այն «ինքնավար հանրապետություն» (տես Լեռնահայաստանի Հանրապետու– թյուն)։ 1920-ի վերջին –1921-ի սկզբին 11-րդ կարմիր բանակը ջախջախեց վրաց մեն– շևիկների մասնակցությամբ նախապատ– րաստված Դաղստանում․ սկսված խոշոր ապստամբությունը։ Վրաստանում ծպտը– վել էին սպիտակ բանդաներ, որոնք այն– տեղից հարձակումներ էին գործում Կու– բանի, Թերեքի վրա։ Վրաստանում աճում էր ժողովրդի դժգոհությունը մենշևիկյան կառավարության քաղաքականությունից։ 1921-ի փետր․ սկզբին Լոռու <Չեզոք գո– տում կենտրոնացել էին վրաց․ ապստամ– բական ջոկատներ (շուրջ 7 հզ․ մարդ)։ Հայաստանում սովետական կարգերի հաղթանակը նպաստավոր պայմաններ ստեղծեց «Չեզոք գոտում» զինված ապս– տամբության նախապատրաստման և անց– կացման համար։ Փետր․ 16-ին ապստամ– բությունը հաղթանակեց։ Լոռին միացավ Սովետական Հայաստանին։ 1921-ի Փետր․ 11-ի լույս 12-ի գիշերը Բորչալուի գավա– ռում սկսված ապստամբությունը տարած– վեց ամբողջ Վրաստանում։ 1921-ի փետր․ 16-ին կազմվեց Հեղկոմ, որը վրաստանը հայտարարեց սովետական սոցիալիստա– կան հանրապետություն։ Փետր․ 25-ին 11-րդ կարմիր բանակի զորամասերը և վրաց․ ապստամբական ջոկատները մտան Թիֆլիս, տապալեցին մենշևիկյան կառա– վարությունը և հաստատեցին սովետա– կան կարգեր (տես Թիֆւիսի օպերացիա 1921)։ Այդ նույն ժամանակ Զանգեզուրից դաշնակցականներն անցան հարձակման և Փետր․ 18-ին գրավեցին Երևանը (տես Փետրվարյան խռովություն 1921)։ Շարու– նակվում էր 11-րդ բանակի հարձակումը Վրաստանում, վճռական մարտեր ծավալ– վեցին Քութայիսի, Բաթումի, Երևանի ուղ– ղություններով։ Թուրք, զավթիչները փոր– ձում էին պահել Ախալցխայի և Բաթումի շրջանները։ Մարտի 18-ի գիշերը մենշևիկ– յան կառավարության անդամները, թալա– նելով պետ․ գանձարանը, Բաթումից իտալ․ նավով Փախան արտասահման։ Բաթումում իշխանությունն անցավ Հեղ– կոմին, որի կողմն անցան քաղաքում գտնվող վրաց․ զորքերը։ Թուրք, զորքե– րը դուրս շպրտվեցին քաղաքից։ Մարտի 18-ի երեկոյան Բաթում մտան սովետական զորքերը։ Մարտի 28-ին սկսվեց սովետական զոր– քերի հարձակումը Հայաստանում, և ապ– րիլի 2-ին նրանք մտան Երևան։ Զանգե– զուրը դաշնակցականներից ազատել հա– ջողվեց միայն հուլիսին։ 1921-ի հոկտ․ 13-ին ընդհանուր հաշտության պայմա– նագիր կնքվեց Թուրքիայի և Անդրկով– կասյան հանրապետությունների միջև (տես Սովետա–թուրքական պայմանա– գրեր 1921, 1925 և Կարսի պայմանագիր 1921)։ Գրկ․ Արզումանյան Մ․ Վ․է Արհա– վիրքից վերածնունդ, Ե․է 1973։ Кадишев А․ Б․, Интервенция и гражданская война в Закавказье, М․, 1960․

ՕՏԱՐՈՒՄ քաղաքացիական ի ր ա վ ու ն ք ու մ, սեփականության կամ օպերատիվ կառավարման իրավունքով գույքի հանձնումը այլ անձի։ Կատարվում է օրենքուլ սահմանված կարգով՝ հատուց– մամբ (օրինակ, առուծախ) կամ անհա– տույց (օրինակ, նվիրատվություն)։ Օ–ման իրավունքը պատկանում է սեփականատի– րոջը, իսկ օրենքով նախատեսված դեպ– քերում, նաև՝ ոչ սեփականատերերին; Օ–ման հարկադիր եղանակների մեջ են մտնում ազգայնացումը, բռնագրավումը ևն։ Հ․ Ներսիսյան

ՕՏԱՐՈՒՄ, փիլ․–սոցիոլոգիական հասկա– ցություն, որը բնութագրում է հակամարտ հասարակարգում մարդու գործունեության և դրա արդյունքների վերածումը նրան խորթ և նրա վրա իշխող ինքնուրույն ուժերի։ Օ–ման գիա․, դիալեկտիկական– մատերիալիստական տեսությունը տվել է Կ․ Մարքսը։ Օ–ման բուրժ․ մեկնաբանումներին բնո– րոշ են հակապատմականությունը (Օ–ման երևույթի տարածումը մարդկության ողջ պատմության վրա, դրա ներկայացումը իբրև մարդկային կեցության անհաղթա– հարելի ողբերգական հատկանիշի), հո– գեբանականացումը (Օ–ման օբյեկտիվ պատճառների Փոխարինումը սոսկ դրա սուբյեկտիվ ընկալմամբ՝ անզորության, ունայնության ևն զգացումներով), տեխ– նիկայի ֆետիշացումը (Օ–ման պատճառ– ների հանգեցումը լոկ աեխ․ գործոննե– րին, ինչպես նաե՝ Օ–ման հաղթահարման բխեցումը բացառապես գիտատեխ․ առաջ– ընթացից ևն)։ Մոցիալիգմի օրոք, երբ բա– ցառված է ուրիշի աշխատանքի շահագոր– ծումը, Օ–ման օբյեկտիվ սոցիալ–տնա․ հիմքերը վերացված են, սակայն բուն երևույթը դեռևս լրիվ հաղթահարված չէ։

ՕՏԵՆԻՏ, օ տ ու ն ի ա [Ֆրանսիայի Օտեն (Autun) բնակավայրի մոտ գտն£-