Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/578

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

վող հանքավայրի անվամբ], միներալ ուրանային փայլարների խմբից։ Քիմ․ կազմը՝ Ca(U02)2[P04]2*8H20։ Պա– րունակում է 62,7%Ս03։ Բյուրեղագիաա– կան համակարգը աեարագոնային է։ Գույ– նը՝ դեղին, կանաչավուն։ Կարծրությու– նը՝ 2–2,5, խտությունը՝3050–3190 կգ/մ3։

ՕՏԵՉԵՍՏՎԵՆՆԻԵ ԶԱՊԻՍԿԻ» («Оте– чественные записки», «Հայրենի նո– թեր»)։ 1․ Ամսագիր։ Հրատարակել է Պ․ Պ․ Սվինինը, 1820–30-ին, Պետերբուր– գում։ Տպագրել է նյութեր ռուս, արդյունա– բերության, ազգագրության, պատմության վերաբերյալ, ընթերցողին ծանոթացրել ժողովրդից ելած գրողների (Ե․ Ի․ Ալիպա– նով, Ֆ․ Ն․ Սլեպուշկին և ուրիշներ) ստեղ– ծագործություններին ։2․ Դրական հասարակական–քաղ․ ամ– սագիր։ Հրատարակել է Ա․ Ա․ Կրաեսկին, 1839–67-ին, Պետերբուրգում։ Հեղինակ– ներից էին Մ․ Ցու․ Լերմոնտովը, վ․ Ֆ․ Օդոեսկին, Ա․ Վ․ Կոլցովը, Ա․ Ի․ Դերցե– նը, Ն․ Ա․ Նեկրասովը, Ֆ․ Մ․ Դոստոևս– կին, Ի․ Ս․ Տուրգենևը։ Ամսագրի աշխա– տակիցներից շատերը 40-ական թթ․ սկըզ– Բին հարել են արևմտականներին։ Այստեղ են տպագրվել ձևավորվող հեղափոխա– կան–դեմոկրատ քննադատների ու հրա– պարակախոսների հոդվածները, «նա– տուրալ դպրոցի» գրողների ստեղծագոր– ծությունները։ Հանդեսում կարևոր դեր է կատարել Վ․ Դ․ Բելինսկին, որը ղեկավա– րել է քննադատության ու մատենագրու– թյան բաժինը։ Ուտոպիական սոցիալիզմի գաղափարներ պրոպագանդող նրա հոդ– վածներում ու գրախոսություններում քննա– դատվել է ոչ միայն ֆեոդալիզմը, այլև կապիտալիզմը։ 1846-ի ապրիլին Բելինս– կին կապերը խզել է Կրաևսկու հետ և անցել <Մովըեմեննիկ>։ 1848-ի Ֆրանս, հեղափոխությունից հետո Ռուսաստանում տիրող քաղ․ ռեակցիան հանդեսին հա– ղորդել է դժգույն երանգ, իսկ 60-ական թթ․ «Օ․ գ․> ունեցել է չավւավոր պահպա– նողական դիրքորոշում։ 1868-ին բաժա– նորդների թվի խիստ կրճատման պատ– ճառով Կրաևսկին ստիպված էր պարբե– րականը հանձնել Նեկրասովին։ 3․ Դրական և հասարակական–քաղ․ ամսագիր։ Հրատարակել են Ն․ Ա․ Նեկ– րասովը (որից հետո, 1877-ից, խմբագրա– կան կազմ է ընդգրկվել Ն․ Կ․ Միխայլովս– կին), Մ․ Ե․ Սալտիկով–Շչեդրինը, Դ․ Զ․ Ելիսեևը, 1868–84-ին։ ՕՏձՈՎԻԶՄ, տես Օտզովիստներ։

ՕՏԶՈՎԻՍՏՆԵՐ, 1908-ին Ա․ Ա․ Բոգդա– նովի գլխավորությամբ ՌՍԴԲԿ–ում կազ– մավորված ձախ օպորտունիստական խումբ [Դ․ Ա․ Ալեքսինսկի, Ա․ Վ․ Աոկոլով (Ս․ Վոլսկի), Ա․ Վ․ Լունաչարսկի, Մ․ Ն․ Լյադով, Մ․ Ն․ Պոկրովսկի և ուրիշներ]։ Օ․ արտահայտել են «․․․ բոլշևիզմի բո– լոր և ամեն տեսակ տհաս տարրերի» (Լենին Վ․ ի․, Երկ․ ւիակտ․ ժող․, հ․ 19, էշ 132) տրամադրությունները։ Օ․ պա– հանջում էին Պետ․ Դումայից ետ կանչել (отозвать – այստեղից էլ՝ անվանումը) ս–դ․ ֆրակցիան, հրաժարվել բանվոր դա– սակարգի լեգալ և կիսալեգալ կազմակեր– պություններում (արհմիություններ, ա– կումբներ ևն) կուսակցական աշխատան– քից, այն կենտրոնացնել անլեգալ կազմա– կերպություններում։ Անտեսելով 1908– 1910-ի ռեակցիայի պայմանները, երկրում հեղափոխ․ իրադրության բացակայու– թյունը, Օ․ շարունակում էին պաշտպանել զինված ապստամբության լոզունգը, կոչ անելով անհապաղ անցնել բացահայտ հեղափոխ․ գործողությունների։ Օ–ի սխալ տակտիկայի հիմքում ընկած էր կուսակցու– թյան խնդիրների որոշման դոգմատիկ մո– տեցումը։ Օ–ի տակտիկան Լենինը անվա– նեց ռուս, առաշին հեղափոխության ժա– մանակաշրջանի «․․․հեղափոխական խոս– քերը պահելու (պահածոների մեջ) տակ– տիկա․․․» (նույն տեղում, հ․ 47, էջ 269)։ Օ–ի գործունեությունը սպառնում էր կու– սակցության բուն գոյությանը։ Հրաժա– րումը աշխատանքի լեգալ ձևերից կհասց– ներ մասսաների հետ կուսակցության կապի խզմանը, առանց որի այն կվերած– վեր աղանդի և չէր կարողանա կատարել դասակարգի ղեկավարի իր դերը։ Մեն– շԿիկ–ւիկվիդատորները ուղղակի առաջար– կում էին լուծարքել անլեգալ կուսակցու– թյունը, օտզովիզմը, Լենինի բնութագրու– թյամբ, հանդիսացել է «լիկվիդատորու– թյուն, ձախից», «լիկվիդատորության սաղմ», «շուռ տված մենշևիզմ» (նույն տեղում, հ․ 17, էջ 442–43)։ ՌՍԴԲԿ V համառուսաստանյան կոնֆերանսը [1908-ի դեկտեմբեր (1909-ի հունվար)] դատապարտեց լիկվիդատորությունը և վճռականորեն սահմանազատվեց օտզո– վիզմից։ Հակահարված ստանալով կոն– ֆերանսում, Օ․ շարունակեցին ֆրակցիոն գործունեությունը։ 1909-ի հունիսին «Պրո– լետարի» թերթի (փաստորեն բոլշևիկյան կենտրոն) ընդլայնված խմբագրության խորհրդակցությունը հայտարարեց, որ բոլշևիզմը ընդհանուր ոչինչ չունի օտզո– վիզմի և ուլտիմատիզմի (Օ–ի տարատե– սակություն) հետ և կոչ արեց անզիջում պայքար մղել այդ թեքումների դեմ։ Օ–ի լիդեր Բոգդանովը վտարվեց բոլշևիկնե– րի շարքերից; 1909-ի դեկտեմբերին օ․ և ուլտիմատիստները ստեղծեցին հակա– կուսակցական <Վւցեըյոդ> խումբը։ Օ–ի մի մասը (Լունաչարսկի, Լյադով, Պոկ– րովսկի և ուրիշներ) հետագայում ըն– դունեցին իրենց սխալները։ Գրկ․ Լենին Վ․ Ի․, «Հերթական հարցե– րի շուրջը» հոդվածի առթիվ, Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 17։ Նույնի, Բոլշևիզմի ծաղրանկարը, նույն տեղում։ Ն ու յ ն ի, Օտզովիզմի և աստ– վածաշինարարության կողմնակիցների ֆրակ– ցիայի մասին, նույն տեղում, հ․ 19։ ՍՄԿԿ–ն համագումարների, կոնֆերանսների և Կենտ– կոմի պլենումների բանաձևերում և որոշում– ներում, հ․ 1, Ե․, 1985։ История КПСС, т․ 2, М-, 1966․ Գ․ Խաչատրյան

ՕՏՅԱՆ Դրիգոր Պողոսի [9(21)Л2․1834, Կ․ Պոլիս –6(18)․8․1887, Փարիզ], հայ հասարակական–քաղ, գործիչ, հրապարա– կախոս, արևմտահայ լիբերալ–բուրժ, հո– սանքի հիմնադիրներից։ Օտյանների ըն– տանիքից։ Սկզբնական կրթությունն ստա– ցել է հոր՝ Պողոս Օտյանի հիմնած դըպ– րոցում։ Ուսումը շարունակել է Փարիզում, ականատես եղել 1848-ի Ֆրանս, բուրժ․ հեղափոխությանը, որը զգալի ազդեցու– թյուն է գործել նրա գաղափարական ձևա– վորման վրա։ 1851-ին վերադարձել է Կ․ Պոլիս։ Թղթակցել է <Մեղու> պարբե– րականին, մինչև 1860-ը զգալի ազդեցու– թյուն ունեցել դրա խմբագիր Հ․ Սվաճ– յանի վրա։ Եղել է լուսավորական–սահ– մանադրական շարժման ղեկավարներից, մասնակցել Ազգային սահմանադրության մշակմանը։ 1861–64–ին Օ․ սահմանազատ– վել է դեմոկրատիզմի դիրքերում գտնվող Հ․ Սվաճյանից, ընդհանուր ճակատ կազ– մել պահպանողականների հետ և արտա– հայտվել սահմանադրական շարժումն ար– գելելու օգտին։ Հրապարակախոս, հոդ– վածներ է տպագրել «Մասիս», «Մասյաց աղավնի», «Մանզումեի էֆքյար», «Մա– մուլ», «Երկրագունտ» և այլ պարբերա– կաններում։ 1875 –76-ին Միդհաթ փաշա– յի հետ մասնակցել է 1876-ին Օսմանյան սահմանադրությանը։ 1878-ի Բեռլինի կոն– գրեսի նախօրեին Կ․ Պոլսի հայոց պատ– րիարքության հանձնարարությամբ մշակել է Արմ․ Հայաստանի բարենորոգումների ծրագրի նախագիծ («Ծրագիր կազմակեր– պական կանոնագրի Օսմանյան Հայաս– տանի»)։ Բացասաբար է գնահատել մի– ջազգային դիվանագիտության շահարկու– թյան առարկա դարձած Բեռլինի դաշնա– գրի 61-րդ հոդվածը։ Թուրք, սահմանա– դրության արգելումից հետո, սահմանա– դրականների նկատմամբ սուլթան Աբ– դուլ Համիդ II-ի ծավալած հալածանքների պայմաններում, Օ․ 1880-ին վտարանդվել է Փարիզ, որտեղ ապրել է մինչև կյանքի վերջը։ Մամուլում հանդես է եկել նաև «Վահրամ» կեղծանունով։ Թաղվել է Փա– րիզի Պերլաշեզ գերեզմանոցում։ Երկ․ Սահմանադրական խոսքեր ու ճա– ռեր․․․, ԿՊ, 1910։ Գրիգոր Օտյանի գոհար– ները, հ․ 1–2, ԿՊ, 1931։ Գրկ․ Ա ս ա տ ու ր Հ․, Դիմաստվերներ, ԿՊ, 1921։ Արփիարյան Ա․, Պատմու– թյուն ԺԹ դարու Թուրքիո հայոց գրականու– թյան, Կահիրե, 1943։ Ղազարյան Մ․, Սրևմտահայերի սոցիալ–տնտեսական և քա– ղաքական կացությունը 1800–1870 թթ․, Ե․, 1967։ Ղազարյան

ՕՏՏԱՆ Երվանդ խաչիկի (19․9․1869, Կ․ Պո– լիս –3․10․1926, Կահիրե), հայ գրող–եր– գիծաբան, լրագրող, հրապարակագիր։ 1882-ին ընդունվել է Կ․ Պոլսի Պերպերյան վարժարանը։ Մեկուկես տարի հետո ուսումը շարունակել է տանը՝ հրավիրված մանկավարժների ղեկավարությամբ։ Պա– տանի հասակից սովորել է լեզուներ, կարդացել է ընտանեկան հարուստ գրա– դարանի հայ․ և ֆրանս․ գրքերը, համակ– վել ընտանիքում տիրող գիտության, ար– վեստի, գրկ–յան պաշտամունքով։ Մամուլում տպագրվել է 1887-ից, Ա․ Ար– փիարյանի հրավերով ստանձնել է «Հայ– րենիք» օրաթերթի օգնական–խմբագրի (1892–95), ապա՝ խմբագրի (1896) պաշ– տոնը։ Նույն թերթում առաջին անգամ հանդես է եկել քրոնիկ–ֆելիետոններով, պատմվածքներով, նովելներով՝ «Սիրո նահատակ» (1892), «Վաշխառուն» (1893, 2-րդ հրտ․ 1956), «Կաղանդի վիպակ» (1895) և երգիծավեպով՝ «Գործ եփող մը» (1895, հետագայում՝ «Միջնորդ տեր պա– պան»)։ Օ–ի անունը եղել է թուրք, իշխա– նությունների համար «անբարեհույս ան– ձանց» ցուցակում։ 1896-ի օգոստոսին, երբ Կ․ Պոլսում սկսվել են հայկ․ ջարդերը, նա գաղտնի հեռացել է այնտեղից։ Օ․ եղել է Աթենքում, Կահիրեում, Փարիզում, Վիեննայում, Լոնդոնում, Բոմբեյում։