Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/603

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Գ․ Կ․ Օրշոնիկիձե է ՌՍԴԲ(բ)կ VI համագումարի պատգա– մավոր, որտեղ հանդես է եկել հակահեղա– փոխ․ ժամանակավոր կառավարության դատին Վ․ Ւ․ Լենինի ներկայանալու ան– թույլատրելիության մասին զեկուցումով։ Կուսակցության Կենտկոմի հանձնարա– րությամբ 0․ 1917-ի հունիս–օգոստոսին աշխատել է Պետրոգրադում, սեպտեմ– բեր–հոկտեմբերին՝ Անդրկովկասում։ 1917-ի հոկ4․ 24 (նոյեմբ․ 6)-ին վերադառ– նալով Պետրոգրադ, մասնակցել է զինված ապստամբությանը, ապա Կերենսկու– Կրասնովի զորքերի դեմ մարտերին։ 1917-ի դեկտեմբերին նշանակվել է Ուկ– րաինայի ժամանակավոր արտակարգ կո– միսար, պարենժողկոմատի լիազոր վե– րահսկիչ երկրի հվ–ում։ 1918-ի ապրիլին գլխավորել է Հվ․ շրջանի ժամանակավոր արտակարգ կոմիսարիատը։ Քաղաքա– ցիական պատերազմի տարիներին (1918– 19,20) 0․ եղել է քաղ․ ղեկավար աշխատող կարմիր բանակի զորամասերում։ 1918-ին՝ Դոնի հանրապետության Կենտգործկոմի անդամ, Ցարիցինի (այժմ՝ Վոլգոգրադ) պաշտպանության կազմակերպիչներից մեկը, Հս․ Կովկասի պաշտպանության խորհրդի նախագահ։ 1919-ին՝ Արմ․ ռազ– մաճակատի 16-րդ բանակի, այնուհետև Հվ․ ռազմաճակատի 14-րդ բանակի Ռազմ– հեղխորհրդի (ՌՀԽ) անդամ, Օրյոլի տակ Դենիկինի զորքերի ջախջախման, Դոն– բասի, Իաւրկովի, Ձախափնյա Ուկրաինա– յի ազատագրման ղեկավարներից մեկը։ 1920-ից՝ Կովկասյան ռազմաճակատի ՌՀԽ–ի անդամ և Հյուսիս–Կովկասյան հեղկոմի նախագահ, Հս․ Կովկասում սո– վետական իշխանության վերականգնման բյուրոյի նախագահ։ 1920-ի ապրիլից Օ, եղել է ՌԿ(բ)Կ Կենտկոմի Կովկասյան բյուրոյի նախագահ, Ադրբեջանում, Հա– յաստանում և Վրաստանում սովետական իշխանության հաստատման ակտիվ մաս– նակից։ 1922–26-ին եղել է կուսակցու– թյան Անդրերկրկոմի առաջին քարտու– ղարը, ՀամԿ(բ)Կ Հյուսիս–Կովկասյան եր– կըրկոմի առաջին քարտուղարը։ 1926– 1930-ին Օ․ ՀամԿ(բ)Կ Կենտր․ վերստու– գիչ հանձնաժողովի նախագահն էր և բանգյուղտեսչության ժողկոմը, ՍՍՀՄ ժողկոմխորհի նախագահի, Աշխատանքի ու պաշտպանության խորհրդի (ԱՊԻ>) նա– խագահի տեղակալը, 1924-ից՝ ՍՍՀՄ Ռազմ, հեղխորհրդի անդամ։ 1930-ի նո– յեմբերից՝ Համամիութենական ԺՏԲԽ–ի նախագահը, այնուհետև ՍՍՀՄ ծանր արդ– յունաբերության ժողկոմը։ Մեծ է Օ–ի ծառայությունը սովետական երկրի սո– ցիալիստ, ինդուստրացման գործում։ Օ․ եղել է կուսակցության XI–XVII համագու– մարների պատգամավոր, 1921-ից՝ կու– սակցության Կենտկոմի անդամ, 1926-ից՝ Կենտկոմի քաղբյուրոյի անդամության թեկնածու, 1930-ի դեկտեմբերից՝ ՀամԿ(բ)Կ ԿԿ քաղբյուրոյի անդամ։ Օ․ եղել է ՍՍՀՄ ԿԳԿ անդամ։ Պարգևատրվել է Լենինի և 2 այլ շքանշաններով։ Թաղված է Մոսկվայի Կարմիր հրապարակում, Կրեմլի պատի մոտ։ Ի հավերժումն Օ–ի հիշատակի Մովետական Միության տար– բեր վայրերում մի շարք քաղաքներ, քա– ղաքային և գյուղական շրջաններ, ավան– ներ, ուսումնական հաստատություններ, գործարաններ, փողոցներ և հրապարակ– ներ կոչվում են Օ–ի անունով։ Օ․ եղել է Հայաստանի, հայ ժողովրդի լավագույն բարեկամներից և իր գործունեության ողջ ընթացքում նպաստել է նրա ազգ․ ուսո– ցիալ․ ազատագրության գործին, ՀՍՍՀ քաղ․ և տնտ․ վերելքին։ Երկ․ Ընտիր հոդվածներ և ճառեր 1918– 1937, Ե․, 1950։ Статьи и речи, т․ 1–2, М․, 1956-57․ Գրկ․ Ա I ի խ ա ն յ ա ն U․S․, Գ․Կ․Օր– ջոնիկիձեն․ Սովետական իշխանության հաս– տատումը Հայաստանում, Ե․, 1974։ Кирил– лов В․ С․ иСвердлов А․ Я․, Григорий Константинович Орджоникидзе (Серго)․ Биография, М․, 1962; Орджоникид– зе 3․ Г․, Путь большевика․ Страницы из жизни, М․, 1967; О Серго Орджоникидзе։ Воспоминания, очерки, статьи современни– ков, М․, 1981․

ՕՐՋՈՆԻԿԻՁԵ, հայաբնակ գյուղ Ադրբ․ ՍՍՀ Շամխորի շրջանում, շրջկենտրոնից 20 կմ հվ–արլ․։ Ունի ութամյա դպրոց, գրադարան, ակումբ, կինո։ Հիմնադրել են Բարում գյուղից եկած հայերը։ ՕՐձՈՆԻԿԻՁԵ (մինչև 1931-ը՝ Վ լ ա դ ի– կ Ш վ կ ա զ, 1944–54-ը՝ Զ Ш ՈԼ ջ ի– կ ա ու), Հյուսիս–Օսեթական ԻՍՍՀ մայ– րաքաղաքը։ Գտնվում է Թերեք գետի ափին։ 303 հզ․ բն․ (1985)։ Ունի երկաթու– ղային կայարան։ Ռազմավիրական ճա– նապարհի սկզբնակետն է։ Քաղաքի պատմությունը սերտորեն կապված է Գ․ Կ․ Օրշոնիկիձեի անվան հետ, որի պատվին և այն վերանվանվել է․ նա 1918-ին Հս․ Կովկասի պաշտպանու– թյան խորհրդի նախագահն էր։ 1921–24-ին Լեռնային ԻՍՍՀ մայրաքաղաքն էր, 1924– 1925-ին՝ ինքնուրույն վարյ․ միավոր՝ նա– հանգի իրավունքներով, 1925–36-ին Հս․ Կովկասյան երկրամասի կազմում էր (մին– Օրջոնիկիձե․ Ս․ Գրիգոր հայկական եկեղեցին (XVIII դ․ վերշ -XIX դ․ ււկիզբ) չև 1930-ը՝ որպես օկրուգ, մինչև 1933-ը գտնվե] է երկրգործկոմի ենթակայության ներքո)։ 1924-ի հուլիսի 7-ից՝ Հս–Օսեթա– կան ԻՄ կենտրոն, 1936-ի դեկա․ 5-ից՝ Հս–Օսեթական ԻՍՍՀ մայրաքաղաքը։ Միաժամանակ 1936-ի հունվ․ 10-ից մինչև 1937-ի մայիսի 26-ը Հս–կովկասյան (1937-ի մարտք 13-ից՝ Օրջոնիկիձեի) երկրամասի կենտրոնն էր։ 1941–45-ի Հայրենական մեծ ւյատերազմի ժամանակ Կովկասի համար ճակատամարտի ընթացքում, 1942-ի նոյեմբերին, Օ–ի մոտ կասեցվեց և ջախջախվեց գերմանա–ֆաշիստ․ զորա– խումբը։ Տնտեսության առաջատար ճյուղերն են մեքենաշինությունը, գունավոր մետալուր– գիան, քիմ․, ապակու, սիլիկատախեցե– գործական, շինանյութերի, հանքարդյու– նահանող, թեթև և սննդի արդյունաբերու– թյունը։ Ունի համալսարան, լեռնամետա– լուրգիական, բժշկ․, գյուղատնտ․ ինստ– ներ, j 12 միջնակարգ մասնագիտական ուս․ հաստատություն, 4 թատրոն, 4 թան– գարան։ Հս․ Կովկասի տուրիզմի կենտ– րոններից է։ Օ–ի կենտրոնում, Արմյանսկայա փողո– ցի վրա գտնվում է հայկ․ Մ․ Գրիգոր եկե– ղեցին (XVIII դ․ վերջ–XIX դ․ սկիզբ)։ Կառուցված է աղյուսից, քարի որմնա– խարսխի վրա և ունի հնգանավ գմբեթա– վոր բազիլիկի հորինվածք, որը բացառիկ է հայկ․ ճարտ–յան մեջ։ ՕՐ&ՈՆԻԿԻՁԵ, գյուղ ՀՍՍՀ Կրէսսնո– սելսկի շրջանում, Գետիկ գետի վերին հոսանքում, շրջկենտրոնից 5 կմ հվ–արլ․։ Կարտոֆիլաբուծական–անասնապահական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև հացահատիկի, կերային կուլ– տուրաների մշակությամբ։ Ունի միջնա– Օրշոնիկիձե կարգ դպրոց, մշակույթի տուն, գրադա– րան, մարտական փառքի թանգարան, կապի բաժանմունք, կենցաղի տուն, կի– նո, մսուր–մանկապարտեզ, բուժկայան։ Գազիֆիկացված Է։ Հիմնադրվել է 1925-ին։ Վերանվանվել է ի պատիվ Գ․ Օրջոնիկի– ձեի։ Գյուղից 7 կմ արլ․ կան կիկլոպյան ամրոցի (մ․ թ․ ա․ I հազարամյակ) մնա– ցորդներ։ ՕՐՍԿ, քաղաք (1865-ից) ՌՍՖՍՀ Օրեն– բուիգի մարզում, Ուրալ գետի ափին, Օր գետի գետաբերանի մոտ։ 266 հզ․ բն․ (1985)։ Երկաթուղային հանգույց Է։ Մինչև Հոկտեմբերյան հեղափոխությունը եղեւ է առևտրական քաղաք։ Մովետական իշ– խանության տարիներին դարձել է Ուրա– լի արդ․ խոշոր կենտրոն։ Ձեռնարկություն– ներս աշխատում են տեղական օգտակար հանածոների հարուստ հանքերի բազայի վրս ։ Արդ․ գլխավոր ճյուղերն են գունա– վոր մետալուրգիան, մեքենաշինությունը,