Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/607

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ

րին։ 1906–07-ին հրատարակել և պատկերազարդել է Պետերբուրգում լույս տեսնող «Սափրիչ» երգիծական ամսագիրը։ 1908-ին կազմակերպել է «Շրշիկ ցուցահանդեսների նոր միություն» ընկերությունը, յոթ տաիի եղել նրա նախագահը, ցուցահանդեսներ բացել Պյատիգորսկում, Բաքվում և այլուր։ Նույն թվականին մասնակցել է նաև Պետերբուրգում, Մոսկվայում, արտասահմանում կազմակերպված ցուցահանդեսների։ 1918–21-ին աշխատել է Պետրոգրադի հեղափոխության թանգարանում։ 1921-ին Օդեսայում ղեկավարել է Քաղլուսվարի Գեղարվեստականպլակատայրն արվեստնոցները, կազմակերպել «Գեղարվեստից ակադեմիա», եղել նրա վեկտորն ու գեղանկարչության պրոֆեսորը։ 1922-ին ստեղծել է «Այլ քաղաքների նկարիչների ընկերություն» և ագիտ–գնացք, աշխատել տեղի կինոստուդիայում, մասնակցել օպերային թատրոնի վերականգնմանը։ 1929-ից կրկին ապրել է Լենինգրադում։ Գործերից են՝ «Սահակ կաթողիկոսի վերջին կամքը» (1909) կոմպոզիցիան, «Պատմող Արինան», դերասան Սաղյովնիկով–Ռոստովսկու (1909), կոմպոզիտորներ Ռ․ Մելիքյանի (1913), Ս․ Դեմուրյանի, Կ․ Մարքսի, Վ․ Ի․ Լենինի (երկուսն էլ՝ 1920) դիմանկարները են (բոլորը՝ Հայաստանի պետ․ պատկերասրահում, Երեան)։ Գրկ․ Ս ա ր գ ս յ ա ն Մ․, Հայկական և ռուսական կերպարվեստի կապերը XIX–XX դարերում, Ե․, 1953։ Մարտիկյան Ե․, Հայկական կերպարվեստի պատմություն, գիրք 3, Ե․, 1983։

ՕՖԵՆԲԱԽ (Offenbach, իսկ․ ազգանունը՝ է բ և ր շ տ, Eberscht) ժակ (Ցակոբ) (20․6․1819, Քյոլն –4․10․1880, Փարիզ), ֆրանս․ կոմպոզիտոր։ Ծնվել է սինագոգի կանտորի (երգչի) ընտանիքում։ 1833-ից ապրել է Փարիզում։ Կոմպոզիցիայի դասեր է առել ժ․ Ֆ․ Հալևիից։ Ստեղծագործական գործունեությունը ըսկըսել է որպես թատեր․ կոմպոզիտոր (1839)։ 1849-ից՝ «Կոմեդի ֆրանսեզ» թատրոնի կոմպոզիտոր և դիրիժոր։ 1855-ին բացել է սեփական թատրոն՝ «Բուֆֆ Փարիզիեն» (ղեկավարել է մինչև 1861-ը)։ Օ–ին ճանաչում է բերել «Օրփեոսը դժոխքում» պարոդիական օպերետը (1858, 2-րդ խմբ․ 1874)։ Հաջողությունը ամրապնդել են «Գեղեցկուհի Հեղինեն» (1864), «Կապույտ Մորուք» (1866), «Փարիզյան կյանք» (1866), «Պերիկոլա» (1868), «Ավազակները» (1869) օպերետները։ Այդ ստեղծագործությունները, անկախ սյուժեից (դիցաբանական, հեքիաթային, ֆելիետոնաանեկդոտքսյին), Երկրորդ կայսրության բուրժ․ հասարակության երգիծական արտացոլումն են։ Գրանցում մեծ դեր է խաղում պարոդիան։ Օ–ի կյանքի վերջին տարիների նշանավորվել են ստեղծագործական նոր վերելքով, ստեղծել է «Մադամ Ֆավար» (1878), «Տամբուր–մաժորի դուստրը» (1879) օպերետները, քնարաֆանտաստիկ) «Հոֆմանի հեքիաթները» (1880, բեմ․ 18811, է․ Գիրոյի խմբ․) օպերան։ Օ․ ֆրանս․ Օպերետի հիմնադիրն է և խոշորագույն ներկայացուցիչներից մեկը։ Գրել է 100-ից ավելի օպերետ։ Նրա երաժշտությունը դեմոկրատական է՝ ներթափանցված Փարիզի քաղաքային բանահյուսության ինտոնացիաներով, կենց․ պարերի ռիթմերով։

ժ․ Օֆենբախ

Գրկ․ Соллертинский И․, Жак Оффенбах, Л․, 1933; Decaux A․, Offenbach, roi du Second Empire, P․, 1958․

ՕՖԹԱԼՄՈՊԼԵԳԻԱ (<հուն․οφθαλμός – աչք և πληγή – հարված, ախտահարում), աչքի մկանները նյարդավորող գլխուղեղային մեկ կամ մի քանի նյարդերի լուծանքը։ Կարող է լինել բնածին (ակնաշարժ նյարդի կորիզների թերզարգացման հետևանքով) և ձեռքբերովի (գլխուղեղի բորբոքային, վնասվածքային ախտահարման և թունավորումներից առաջացած), մեկ կամ երկկողմանի։ Տարբերում են արտաքին (արտաքին ակնաշարժ մկանների լուծանք), ներքին (աչքի ներքին մկանների ախտահարում) և լրիվ (երկու խմբի մկանների միաժամանակյա ախտահարում) Օ․։ Արտաքին Օ–ի դեպքում ակնագունդը չի շարժվում, բայց պահպանվում է բբի ռեակցիան լույսի նկատմամբ, ներքին Օ–ի դեպքում ակնագնդի շարժումները պահպանվում են, բայց բացակայում է բբի ռեակցիան լույսի նկատմամբ, խանգարվում են ակոմոդացիան և կոնվերգենցիան։ Բ ու ժ ու մ ը․ պատճառների վերացում։

ՕՖԻՈԼԻԹ (< հուն․ όφις – օձ և ․․․լիթ), գերհիմքային և հիմքային ինտրուզիվ, էֆուգիվ և նստվածքային ապարների կոմպլեքս։ «Օ․» տերմինն առաջին անգամ կիրառել է շվեյցարացի գիտնական Գ․ Շտայնմանը (G․ Steinmann), 1905-ին։ Մովորաբար Օ–ների առաջացումը կապում են գեոսինկւինաչների ձևավորման նախնական փուլերի ընթացքում մագմատիզմի դրսևորման հետ։ Օ–ների ուսումնասիրությունը կարևոր է մի շարք օգտակար հանածոների (քրոմ, նիկել, պլատին, ոսկի, սնդիկ ևն) հանքավայրերի բացահայտման նպատակով։

ՕՖՈՐՏ (< ֆրանս․ eau-forte – ազոտական թթու, բորակաթթու), մետաղի վրա փորագրության տեսակ, երբ տպաձևի խորացված, փորված տարրերը ստեղծվում են թթուներով մետաղը խածատելու միջոցով։ Հայտնի է XVI դ․ սկզբից։ Մետաղյա (ցինկ, պղինձ) թիթեղի («տախտակի») ողորկ մակերեսը պատում են թթվակայուն լաքով և, ըստ ապագա պատկերի գծերի, պողպատյա ասեղով քերծում լաքը։ Ասեղի ծայրը մերկացնում է մետաղի մակերեսը, որը իջեցնելով ազոտական թթվի [պղինձը՝ երկաթի (III) քլորիդի լուծույթի] մեջ՝ գծված մասերը ենթարկում են քայքայման։ Թթվի ներգործության հետևանքով առաջանում են փոսորակներ, խոռոչներ, որոնց մեջ լցված ներկը տպագրության ժամանակ առաջացնում է պատկերը։ Հանելով առաջին փորձնական նմուշը՝ մշակում են պատկերը, որոշ գծեր խորացնելով, ավելացնելով, փովւոխելով անհրաժեշտ մանրամս սներ։ Այն տեղերը, որոնք պատկերի լուսավոր մասերը պիտի լինեն՝ կըրկին պատում են լաքով ու նորից ենթարկում խածատման և, մի քանի անգամից հետո, ստանում տոների ցանկալի աստիճս նավորում։ Լայն առումով «Օ․» հասկացության մեջ են ներառնում խածատումով փորագրության նաև մյուս տեսակները աքվատինտան, լավիսը, փափուկ լաքը ևն, որոնք սովորաբար զուգակցվում են շարիխային Օ–ին։ Այդ բոլոր տեսակները (հատկապես աքվատինտան) կարող են, ինչպես և շտրիխային Օ․, կիրառվել գունսվոր տպագրության համար։ Օ–ի տեխնիկան բացի քանակից (մինչև 150 բարձրորակ թերթ–տպածո) նկարչին իմպրովիզացիայի մեծ հնարավորություններ է ընձեռում։ Ցուրաքանչյուր վարպետ նկարչի ինքնաստեղծ հնարքները, աքվատինտայի, «չոր ասեղի» և այլ տեխնիկաների բազմազան զուգորդումները, բազմակի խածատումներն ու տպելու այլազան ձևերը Օ–ին հաղորդում են փորագրության մյուս բոլոր տեսակներից առանձնացող յուրահատկություններ։ Մեզ հասած առաջին Օ–ները ստեղծել են գերմանացի վարպետներ Դ․ Հոպֆերը (1504-ին) և Ա․ Դյուրերը։ XVI դ․ Օ–ի համար կիրառվել են երկաթի «տախտակներ», XVII – XVIII դդ․՝ պղնձե, և միայն XIX դ․՝ ցինկի թիթեղներ։ Օ–ի արվեստը ծաղկում է ապրել XVII դ․։ Ֆրանսիացի ժ․ Կալլոն առաջիններից Է, որ կիրառել է կրկընվող խածատման տեխնիկան, հասել կատարման առանձնահատուկ վիրտուոզության։ Հոլանդացի Ռեմբրանդը, համադրելով դինամիկ շտրիխը, «չոր ասեղի» հյութեղ կամ հազիվ նկատելի գծերը, կրկնվող խածատումը, ձգտելով նրբագույն լուսաստվերի, բացահայտել է Օ–ի գեղարվեստական արտահայտչամիջոցների համարյա ողջ հարստությունը, ըստեղծելով արվեստի գլուխգործոցներ։ Հոլանդիա յում XVII դ․ աշխատել են նշանավոր օֆորտիստներ՝ Հ․ Մեգերսը, Ա․ վան Օստադեն, Պ․ Պոտտերը, Յա․ վան Ռյոյսդալը, Ֆլանդրիայում՝ Ա․ վան Դեյքը, Իտալիայում՝ Գ․ Ռենին և Ջ․ P․ Կաստիլիոնեն, Իսպանիայում՝ Խ, Ռիբերան։ XVIII դ․ կեսից Օ․ որոշակիորեն զարգանում է երկու ուղղությամբ՝ ստեղծագործական Օ․ և նկարների վերարտադրմանը ծառայող Օ․։ Ստեղծագործական Օ–ի փայլուն վարպետներ էին Զ․ Բ․ Տիեպոլոն, Կանալետւոոն և Զ․ Բ․ Պիրանեզին (Իտալիա), Ա․ Վատտոն, Ֆ․ Բուշեն և Օ․ Ֆրագոնարը (Ֆրանսիա), Ու․ Հոգարթը (Մեծ Բրիտանիա)։ XVIII դ․ է վերաբերում նաև գունավոր Օ–ի տարածումը։ XIX–XX դդ․ սահմանագծում իսպանացի Ֆ․ Դոյան Օ․, զուգորդելով աքվատինտայի հետ և օգտվելով նրա գեղանկարչական հատկություններից, հասել է իր կերպարների բարձր հուզական լարվածության։ XIX դ․ –XX դ․ ււկզբին նշանավոր Օ–ներ են ստեղծել Ժ․ Ֆ․ Միլլեն, Կ․ Կորոն, Շ․ Ֆ․ Դոբինյին, Է․ Մանեն, Թ․ Մտեյնլենը (Ֆրանսիա), Ա․ Մենցելը, Լ․ Կորինտը (Գերմանիա),