Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/608

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Ա․ Ցոռնը (Շվեդիա), Ցա․ P․ Ցոնգկինդը (Հոլանդիա), Զ․ Մ․ Ուիսթլերը (ԱՄՆ), Ի․ Ի․ Շիշկինը, Վ․ Վ․ Մատեն, Վ․ Ա․ Մե– րովը (Ռուսաստան)։ XX դ․ շարունակվում են Օ–ի նոր արտահայտչականության հա– մառ որոնումները։ Օ–ին դիմել են Պ․ Պի– կասսոն (Ֆրանսիա), Ֆ․ Բրենգվինը (Մեծ Բրիտանիա), Կ․ Կոլվիցը (Գերմանւա), Զ․ Մորանդին (Իտալիա)։ Օ–ի սովետս]կան նշանավոր վարպետներից են Ի․ Ա․ Ֆո– մինը, Ի․ Ի․ Նիվինսկին, Ա․ Ի․ Կրաւչեն–* կոն, Դ․ Ա․ Վերեյսկին, Դ․ Ի․ Միտրոխքւնը, Դ․ Ֆ․ Զախարովը, Մ․ Գ․ Դերեգուսը, Г*․ Մ․ Գիբավիչյուսը, Է․ Օկասը, Ա․ Կյուս ը և ուրիշներ։ Հայ կերպարվեստում առաջին Օ–ներն ստեղծել է Հ․ Շամշինյանը, XIX դ․ վերջերին։ Միջազգային առումով նշանա– կալից է Ա․ Շապանյանի՝ մասնավորա– պես գունավոր Օ–ի ասպարեզում կատա– րած աշխատանքը։ Նա ֆրանս․ գունավոր Օ–ի ընկերության հիմնադիրներից Էր։ Հայ և համաշխարհային Օ–ի ամենս ւխո– շոր վարպետներից է Է․ Շահինը։ Նշանա– վոր օֆորտիստ է Շահինի աշակերւո և գործընկեր Տ․Պոլատը։ Արժեքավոր Օ–ներ են ստեղծել հայ սովետական նկարիչներ Մ․ Աբեղյանը, Ա․ Ղարիբյանը, Վ․ Այ– վազյանը և ուրիշներ։ Պատկերազարդումը տես 704–705-րդ Էջերի միջև՝ ներդիրում, աղ․ XVII։ Գրկ․ Звонцов В․, Шистко В․, Офорт, М․, 1971․ Կ․ Կուրղինյան

ՕՖՈՐՏ, խոր տպագրության պատկերա– զարդումների տպաձևերի պատրաստումը ձեռքով։ Օ–ի պատրաստման ժամանակ տպաձևի մետաղական թիթեղը պատում են թթվահեստ գրունտով, որի վրա պողպատե ասեղով խազում են վերարտա– դրվող պատկերին համապատասխանող գծերը։ Խազված տեղերը տարբեր խորու– թյամբ խածատում են ազոտական թթվով։ խածատված թիթեղը պատում են ներկով (բացատային տարրերից ներկը հեռաց– նում են ձեռքով)։ Օ․ են անվանում նաև այդ եղանակով պատրաստված տպաձե– վերից ստացված տպվածքները։

ՕՖՍԵԹ ՏՊԱԳՐՈՒԹՅՈՒՆ, օֆսեթ (անգլ․ offset–բառացի՝ ճյուղավորում), հարթ տպագրության եղանակ, որի դեպ– քում ներկը տպագրական տպաձևից թղթի վրա փոխադրվում է միջանկյալ Էլաստիկ (ռետինե) շերտի միջոցով (նկ․ )։ Օ․ տ–յան սկզբունքն առաջադրվել է ԱՄՆ–ում, 1905-ին, երբ ստեղծվել է առաջին օֆսեթ տպագրական մեքենան։ Տեքստը և գրա– ֆիկական տարբեր բարդության պատկե– րազարդումները վերարտադրվում են մեկ լրիվ չափսի տպագրական տպաձևից (ըս– տացվում է մինչև 1 մլն տպվածք)։ Օ․ տ․ Օֆսեթ տ щ ui- գրության սխե– մա․ /․ տպագրա– կան տպաձև, 2, ռե– տինե կտավ, 3․ թուղթ լայնորեն կիրառվում է բազմագույն հրա– տարակությունների (պլակատներ, հան– դեսներ, մանկական գրքեր, աշխարհա– գրական քարտեզներ, բացիկներ, վերար– տադրանկարներ ևն) համար, օպերատիվ պոլիգրաֆիայում (ինֆորմացիոն նյութե– րի, փաստաթղթերի, համեմատաբար ոչ մեծ տպաքանակներով արագ բազմաց– ման պոլիգրաֆիական տեխնիկայի պայ– մանական անվանումը), հազվադեպ՝ թեր– թերի համար։ ՀՍՍՀ–ում Օ․ պ* ներդըր– վել է 1950-ին, Հակոբ Մեղապարտի անվ․ պոլիգրաֆկոմբինատում։ Օ․ տ–յան եղա– նակով են տպագրվում նաև Հայկական սովետական հանրագիտարանի տեքստը և գունավոր ներդիրների մի մասը։