Ֆ, ժամանակակից հայկական այբուբենի երեսունիններորդ և վերջին սառը։ Անունն է ֆե։ Հայոց այբուբեն է մուծվել XI դ․ (տես Ուղղագրություն)։ Գրատեսակնե– րում չի փոփոխվել՝ ՖՖ4Փ Ֆ նշանագրում է ժամանակակից գրա– կան հայերենի շրթնային (շրթնատամնա– յին) խուլ շփական պարզ բաղաձայն հըն– չյունը (հնչույթը)։ Գրաբարի տիրապետու– թյան շրջանում (մինչև XI դ․, ինչպես նաև որոշ դեպքերում մինչև XIX դ․) թարգմա– նությունների միջոցով կատարված փո– խառություններում ֆ հնչյունը Փոխարին– վել է փ–ոս (փայետոն, Փիլիպոս, Փա– սիան, Փիլիսոփա ևն)։ ժամանակակից մի քանի բարբառների հնչյունական հա– մակարգերում նույնպես ֆ բացակայում է (ֆուտբոլ–վհստրոլ, ֆիզիկա–վփզիկա ևն)։ Աէ Մաթևոսյան
ՖԱԲԻԱՆՆԷՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ (Fabian Society), ֆաբիականներ, անգլ․ բուրժ․ մտավորականության ռեֆորմիս– տական կազմակերպություն։ Ստեղծվել է 1884-ի հունվարին, Լոնդոնում։ Նպա– տակը աստիճանական բարենորոգումնե– րի միջոցով կապիտ․ հասարակարգը սո– ցիալիստականի վերափոխելու գաղափա– րի պրոպագանդումն էր։ Հիմնադիրներից էին Я․ Շոուն, Ս․ Վեբը, Ֆ․ Պոդմորը, է․ Պիզը։ Հետագայում Ֆ․ ը–յան անդամ են դարձել Я․ Վեբը, Հ․ Ուեչսը։ Ընկերու– թյունն իրեն կոչել է հռոմ․ զորավար Փաբիոս Մաքսիմոս (Ֆաբիոս) Կունկտա– տորի անունով։ Ֆ․ ը․, սոցիալիզմը հա– մարելով XIX դ․ տնտ․ միտումների ան– խուսափելի արգասիք, ընդունում էր զար– գացման սոսկ էվոլյուցիոն ուղին, ժխտում էր հեղափոխությունը, դեմ էր պրոլետա– րիատի դասակարգային պայքարին և ինքնուրույն քաղ․ կուսակցություն ստեղ– ծելուն։ Լէւնինը ֆաբիականներին բնու– թագրել է որպես «․․․ամենածայրահեղ օպորտունիստներ․․․» (Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 16, էջ 541)։ XIX դ․ վերջին և XX դ․ սկգբին լայն տա– րածում գտած անկախ բանվորական քա– ղաքականության պահանջները հանգեց– րին այն բանին, որ ֆաբիականները 1893-ին աջակցեցին անկախ բանվորա– կան կուսակցության, իսկ 1900-ին՝ բան– վորական ներկայացուցչական կոմիտեի (1906-ին վերանվանվել է լեյբորիստական կուսակցություն) ստեղծմանը։ Ֆ․ ը․ մտել է լեյբորիստական կուսակցության մեջ՝ պահպանելով իր կազմակերպությունը, դարձւլ է կուսակցության ծրագրային և տակտիկական հիմքերը մշակող գաղափա– րական կենտրոն։ Ֆ․ ը–յան առաջատար գործիչներ Ս․ և Я․ Վեբերը 1930-ական թթ․ իրենց աշխատություններում բարձր են գնա հատ ել ՍՍՀՄ–ում սոցիալիզմի կառուց– ման փորձը։
ՖԱԲԻԵՆ (Fabien) (իսկական անունը՝ Պիեո Ժ Ո ր Ժ) (1919–1944), ֆրանս․ Դիմադրության շարժման հերոս։ Բան– վոր, կոմունիստական երիտասարդական կազմակերպության (1933-ից) և ֆրանս․ կոմկուսի (1936-ից) անդամ։ 1936–38-ին մարտնչել է Իսպանիայում Ինւոերնացիո– նաչ բրիգադներում։ 1939-ին՝ Կոմունիս– տական երիտասարդության կազմակեր– պության քարտուղար Փարիզում։ 1939-ի վերջին ձերբակալվել է, 1940-ի մայիսին Փախել է բանտից և Ֆրանսիայի կապիտու– լյացիայից (1940-ի իունիս) հետո դարձել է ֆրանտի րյորների և պարտիզանների ջոկսփոների առաջին ղեկավարներից։ 1941-ի օգոստ․ 21-ին Փարիզի մետրոյի «Բարբես–Ռոշեշուար» կայարանում հիտ– լերյան սպայի դեմ կատարել է մահա– փորձ, որը դարձել է գերմանաֆաշիստ․ զավթիչների դեմ զինված լայն պայքարի ազդանշան։ Փարիզի ապստամբություն 1944-ի աչքի ընկնող մասնակիցներից էր։ ՖԱԲՐ (Fabre) ժան Անրի (1823–1915), ֆրանսիացի գիտնական–միջատաբան, գրող։ Հիմնականում զբաղվել է միջատ– ների, ինչպես նաև սարդերի ու կարիճների կենսյակերպի, բնազդների ուսումնասիրու– թյամբ։ Հատուկ ուշադրության է արժանի նրա «Միջատաբանական հուշեր» (1879– 1907] տասհատորյակը, որտեղ ամփոփ– ված ւն Ֆ–ի երկարամյա դիտողություննե– րի ս րդյունքները միջատների և այլ հոդ– վածոտանիների վերաբերյալ։ Լինելով էվոլյուցիոն տեսության հակառակորդ՝ Ֆ․ գտնում էր, որ կենսբ․ տեսակներն իրենց բնազդներով ու սովորություննե– րով անՓոփոխ են ստեղծման պահից ի վեր։ Ֆ․ դպրոցի ուսուցիչ էր, մի շարք դա– սագրքերի և գիտահանրամատչելի գրքե– րի հեղինակ։ Երif․ Жизнь насекомых, 2 изд․» М․–Л․, 1924․
ՖԱԲՐԻԿԱ (լատ․ fabrica – արհեստանոց, < f^ber –– արհեստավոր), արդ․ ձեռնար–