Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/610

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

կություն, որը հիմնվում է մեքենււների համակարգի կիրառման վրա, խոշոր մե– քենայական արտադրության ձե։ Քաւլանտ․ իմաստով «Ֆ․» և «գործարան» հաս1 ացու– թյունները նույնացվում են։ Սովորաբար Ֆ․ են կոչվում թեթե և արդյունահանող արդյունաբերության ձեռնարկություննե– րը։ Պատմականորեն Ֆ․ հաջորդել է մա– նուֆակւռուրայ ին, առաջացել XVIII դ․ վերջին երրորդի և XIX դ․ 1-ին քաւորդի արդյունաբերական հեղաշրջման ւետե– վանքով։ Մանուֆակտուրային արհեստա– նոցից Ֆ–ին անցնելու ելակետ է ծառայել բանող մեքենայի առաջացումն ու մեքե– նաների համակարգի զարգացումը։Մանու– ֆակտուրայից Ֆ–ի անցման հետ կապիտ․ արդյունաբերությունը թեակոխում է խո– շոր մեքենայական արտադրության փուլը։ Ֆաբրիկային արտադրությունն Աշխա– տանքի միջոցների կատարելագործման հետ անընդհատ ձևափոխվում է։ Նր սնում խոշոր տեղաշարժեր կատարվեցին արդի գիտատեխ․ առաջընթացի պայմաններում։ Որպես ձեռնարկության ավանդակսն ձե, Ֆ․ (գործարանը) իր տեղն ավելի ու ավե– լի է զիջում ձեռնարկությունների համա– լիրին և դառնում դրա տեխնոլոգիական օղակը։ Սոցիալիստ․ Ֆ․ հիմնվում է հասայ ա կա– կան սեփականության ու շահագործումից ազատ աշխատողների աշխատանք ւ կո– ոպերացիայի վրա։

ՖԱԲՐԻԿԱ–ԳՈՐԾԱՐԱՆԱՅԻՆ ԱՇԱԿԵՐ–

ՏՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑ, սովետական պրոֆե– սիոնալ–տեխնիկական դպրոցի հիմնա– կան ձե։ 1920–40-ին բացվել է խոշոր ձեռնարկություններին կից 14–18 տա– րեկան տարրական կրթություն ոււեցող երիտասարդներից որակավորված բան– վորներ պատրաստելու համար։ Սովորող– ները պրոֆ․ ուսուցմանը զուգընթաց ստա– ցել են նաև հանրակրթական կրթություն։ Ուս․ ոն․ողությունը՝ 3–4 աարի ։ 1930– 1939-ին ուսուցումը տարվել է 7-ամյա դպրոցի հիման վրա․ ուս․ տևողութ ունը՝ 1,5–2 տարի։ Դպրոցները երկրին տվել են 2,5 մլն որակավորված բանվոր։ 1940-ից Ֆ–գ․ ա․ դ․ հիմնականում պահ– պանվել է թեթե և սննդի արդյունաբերու– թյան ոլորտում, 1959–63-ին փոխակերպ– վել է պրոֆտեխ․ տարրական ուսումնա– րանի (տես Պրոֆեսիոնաւ–էոեխնիկսկան կրթության)։

ՖԱԲՐԻԿԱ -ԳՈՐԾԱՐԱՆԱՅԻՆ ՏԵՂԱԿԱՆ

ԿՈՄԻՏԵ (արհմիության ֆաբրիկ ւսյին– գործարանային տեղական կոմիտե, ՖԳՏԿ), 1982-ից՝ ձե ռնարկության, հիմնարկ ու թյան, կա ( մա– կերպության արհմիութէնա– կան կոմիտե (արհկոմ), արհ– միության 15 և ավելի անդամ ունեցող սկզբնական կազմակերպության գործա– դիր ընտրովի մարմին։ Ընտրվում է գաղտ– նի քվեարկությամբ, արհմիության սաԳԲ՜ նական կազմակերպության ժողւվում (կոնֆերանսում)՝ մեկ տարի ժամկէ տով։ Արհմիության 300 և ավելի անդամ միա– վորող սկզբնական կազմակերպության արհկոմն ընտրվում է 2–3 տարի ժամկե– տով։ Արհկոմի քանակական կազմը սահ– մանում է ընդհանուր ժողովը (կոնֆէրան– սը)։ Նրա կազմից ընտրվում է նախագահ, նախագահի տեղակալ և գանձապահ։ Արտադր․ միավորումների (կոմբինատ– ների), գիտաարտադր․ միավորումների, խոշոր արհմիությունների արհկոմներին, հաշվի առնելով դրանց արտադր․ առանձ– նահատկություններն ու տեղաբաշխումը,

ՀԱՄԿԽ–ի թույլտվությամբ կարող են տըր– վել արհմիության շրջկոմի իրավունքներ։

ՖԱԲՐԻԿԱ–ԳՈՐԾԱՐԱՆԱՅԻՆ ՈՒՍՈՒՑ– ՄԱՆ ԴՊՐՈՑՆԵՐ, պրոֆեսիոնալ–տեխնի– կական ուսուցման տարրական ձե։ Գո– յություն է ունեցել 1940–63-ին արդ․ ձեռ– նարկությունների և շինարարություննե– րի հիման վրա՝ ԱՄՀՄ պետ․ աշխատան– քային ռեզերվների համակարգում։ Ըն– դունում էին ցանկացած հանրակրթական պատրաստություն ունեցող (1955-ից՝ տար– րական և բարձր) 16–18 տարեկաններին, ուս․ տևողությունը՝ 6–10 ամիս, 1957-ից՝ շինարարական աոանձին մասնագիտու– թյունների գծով՝ մինչե 2 տարի։ 1963-ին Ֆ–գ․ ու․ դ․ Փոխակերպվել են պրոֆտեխ․ ուսումնարանների։ Իրենց գոյության ըն– թացքում պատրաստել են մոտ 6 մլն բան– վոր (տես Պրոֆեսիոնաչ–ւոեխնիկական կրթություն)։

ՖԱԲՐԻՑԻՈՒՍ (Fabritius) Կարել (իսկակա– նը՝ Կարել Պիտերս, 1622–1654), հոլան– դացի նկարիչ։ Ամստերդամում սովորել է Ռեմբրանդի մոտ (1641–43)։ Աշխատել է Միդդեն–Բեմստերում (1643-ից) և Դելֆտում (1650-ից, 1652-ից՝ վարպետ)։ Ուշ շրջանի գործերում Ֆ․ Ռեմբրանդի 1640-ական թվականների ստեղծագործություններին մոտ երփնագրումից անցել է սառը գունա– շարին և լուսավոր ֆոնին հակադրված մուգ ֆիգուրի առանձնացումով յուրօրի– նակ նկարելաձևին։ Մեզ հասած սակավա– թիվ գործերի թվում (մոտ 10) գերակշռում են բնութագրման նրբությամբ աչքի ընկ– նող դիմանկարները (սաղավարտով տղա– մարդու դիմանկարը, Գրոնինգենի թան– գարան)։ Բյուրգերների տներում կատա– րած բնության տեսարանների հեռապատ– կերով Ֆ–ի որմնանկարների (չեն պահ– պանվել) հետ է առնչվում «Երաժշտական գործիքներ վաճառողը» նկարը (1652, Ազգ․ պատկերասրահ, Լոնդոն)։ Ֆ–ի գլուխ– գործոցներից են նաև լուսաստվերի վիր– տուոզ լուծմամբ, բանաստեղծական «ժա– մապահը» կոմպոզիցիան (1654, Գեղար– վեստական թանգարան, Շվերին) և «Կար– մրակատարիկը» փոքրիկ նկարը (1654, Մաուրիցհյոյս, Հաագա)։

ՖԱԲՐԻՑԻՈՒՍ Ցան Ֆրիցևիչ (1877–1929), քաղաքացիական պատերազմի հերոս։ Ծնվել է լատիշ բատրակի ընտանիքում։ Կոմունիստական կուսակցության անդամ 1903-ից։ Ավարտել է գիմնազիա (1894)։ Հեղափոխ․ շարժմանը մասնակցել է 1891-ից։ 1904–07-ին եղել է տաժանավայ– րում, ապա աքսորվել է։ 1916-ից ծառայել է բանակում, մասնակցել 1914–18-ի աոա– ջին համաշխարհային պատերազմին։ 1917-ի հոկտեմբերից՝ գնդի կոմիտեի նախագահ։ 1918-ի հունվարից՝ Համա– ռուսաստանյան Կենտգործկոմի անդամ։ 1918-ին եղել է Գդով–Տորոշինի շրջանի զինկոմ, Պսկովի գավառի Ռազմահեղա– Փոխ․ կոմիտեի նախագահ, աչքի է ընկել գերմ․ զավթիչների և Բուլակ–Բալախովիչի բանդաների դեմ մղված մարտերում։ 1918-ի վերջին –1919-ի Սկզբին՝ Լատ– վիայի ազատագրման ժամանակ, 2-րդ և 10-րդ հրաձգ․ դիվիզիաների կոմիսար։ 1919-ի օգոստոսից իր ջոկատով կռվել է Մամոնտովի հեծելազորի դեմ։ 1919-ի հոկտեմբերից 48-րդ բրիգադի 16-րդ հրաձգ․ դիվիզիայի հրամանատար էր՝ Դենիկինի զորքերի ջախջախման և սովե– տա–լեհ․ պատերազմի ժամանակ։ 1921-ի Կրոնշտադտի հակասովետական խռովու– թյան ջախջախման մասնակից։ Պատերազ– մից հետո՝ դիվիզիայի, կորպուսի հրա– մանատար, 1928-ից՝ Կովկասյան բանակի հրամանատարի օգնական, 1927-ից՝ ՀամԿ(բ)Կ Կենտր․ վերահսկիչ հանձնա– ժողովի (ԿՎՀ) անդամ։ Զոհվել է ավիա– վթարի ժամանակ։ Պարգևատրվել է Կար– միր դրոշի 4 շքանշանով։

ՖԱԲՈՒԼԱ (< լատ․ fabula – պատմու– թյուն), գրականագիտ․ հասկացություն, որ սերտորեն առնչվում է սյ,Ղւժեի հետ և կարող է իմաստավորվել միէսյն վերջի– նիս հետ հարաբերակցվելով։ Չնայած Ֆ–ի և սյուժեի տեսական մշակման հարուստ պատմությանը, գրականագիտ–յան մեջ առ այսօր չկա դրանց ըմբռնման! և տարբե– րակման միասնական սկզբունք։ Այդ տեր– մինները երբեմն օգտագործվում են մեկը մյուսի Փոխարեն։ Անտիկ գրկ–յան մեջ «Ֆ․» իառով ան– վանում էին ոչ միայն պատմողական ար– ձակի ամենափոքր ժանրերը՝ առակ, պատմվածք, հեքիաթ, ավանդություն, այլև գրական ստեղծագործության պատումա– յին հիմքը։ Նոր ժամանակներում գրական երկում արտացոլված դեպքերի, գործո– ղությունների ողջ ընթացքը բնորոշելու համար առաջանում է «սյուժե» հասկացու– թյունը։ Ի տարբերություն դրԱւ՝ Ֆ․ սկը– սում է ընկալվել որպես այդ գոծողություն– ների հիմնական համակարգ իրադար– ձային միջուկ, սյուժետային գլխ․ հան– գույց։ Մեկ ուրիշ4 նույնքան էոարածված տեսակետի համաձայն, Ֆ․ դիտվում է որ– պես գործողությունների բնական պատ– ճաոա–հետևանքային ժամանակագրական կապ, իսկ սյուժեն՝ որպես Ֆ–ր ստեղծա– գործական մարմնավորում։ Ֆ․ անմիջա– կանորեն կապված է իրականության հետ և գրողի պատկերացումներում նախոր– դում է սյուժեի առաջացմանը! կամ ներ– կայացնում է վերջինիս վերապատումը (սյուժեի «եզերապատում»)։ Ֆ–ի այս սպեցիֆիկ իմաստները թույլ են տալիս հասկանալ ստեղծագործական պրոցեսի ընթացքն ու նպատպկը՝ ինչու" է գրողը խախտել գործողությունների ժա– մանակագրական կարգը, ընդգծել այս կամ այն դեպքը, ի՛նչ կոմպոզիցիոն հնա– րանքներով է վերամշակվել իրականու– թյան նյութը գեղարվեստական1 սյուժեում։ Ֆ․ սյուժեի և ընդհանրապես գեղարվես– տական տեքստի վերլուծությանը նպաս– տող անհրաժեշտ միջոց Է։ Գրկ․ Ջրբաշյան Է․, Գրականության տեսություն, 5 վերամշկ․ և լրց․ հրտ․, Ե․, 1980։ Գրական ստեղծագործություն։ Վերլու– ծության ուղիներն ու մեթոդները [ժող․], Էշ 164–173, Ե․, 1983։ Տես նաև Սյու}ե հոդվածի գրկ․։ <,․ Մարգունի ՖԱԳ, տես Բակւոերիաֆագերւ