Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/612

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

նյութն անցնում է նոր ֆազի։ Կրիտիկա– կան չափի սաղմի առաջացումը քի; հա– վանական է, բայց այդ հավանականու– թյունը մեծանում է, եթե նյութում կան կողմնակի մարմիններ (օրինակ, փոշե– հատիկներ հեղուկում)։ Երկրորդ սեռի Ֆ․ ui-ման դեպ– քում խտությունը և թերմոդինամիկական ֆունկցիաներն անընդհատ են՝ թոիյքաձև փոխվում են այդ ֆունկցիաների ածանց– յալները, իսկ ֆազային փոխակերպման ջերմությունը հավասար է զրոյի։ Երկրորդ սեոի Ֆ․ ա–ման օրինակներ են ջերմաս– տիճանի փոփոխությամբ պայմանավոր– ված մագնիսական մոմենտի առաջացումը՝ պարամագնիսական ֆազից ֆեոոմււգնի– սականի անցնելիս, հակաֆեռոմագնիսա– կան կարգավորումը, գերհաղորւյակա– նության առաջացումը մետաղներում, հա– մաձուլվածքների կարգավորումը, ինք– նակամ բևեռացման առաջացումը սեգնե– տոէլեկտրիկներում ևն։ Լ․ Դ․ Լանդաուն (1937) առաջարկել է երկրորդ սեոի բոլոր Ֆ․ ա–ները մեկնաբա– նել որպես սիմետրիայի ՓոՓոխմաս կե– տեր․ անցման կետից (կրիտիկական շեր՜ մաստիճանից) բարձր վիճակներոս հա– մակարգի սիմետրիան ավելի բարկւ է, քան այդ կետից ցածր։ Օրինակ, մագնի– սական նյութերում մասնիկների տարրա– կան մագնիսական մոմենտների (ւււցին– ների) ուղղություններն անցման կետից բարձր բաշխված են քաոսայնորեն, հե– տևաբար, միևնույն անկյունով նայն ա– ռանցքի շուրջը բոլոր սպինների պտույտի դեպքում համակարգի հատկությունները չեն փոխվում։ Անցման կետից ցածր ւ պին– ներն ունեն գերակշռող կողմնորոշւււմ, և դրանց միաժամանակյա պտույտը փոխում է համակարգի մագնիսական մոԱենտի ուղղությունը։ Քանի որ երկրորդ սեոի Ֆ․ ա–ման կետի if run ֆէււզերԱ բքլչ հէւ սէսրբերվու․ք մի Jjuiti- ցքւց, ապա հնարավոր է մի ֆազհ մեշ մյուսի մեծ սաղմերի առաջացում (Հվուկ– ւոուացիաներ)։ Նույնը տեղի է ունենում նաև առաջին սեոի Ֆ․ ա–ման ժամանակ՝ այսպես կոչված կրիտիկական կետի շըր– ջակայքում։ Դա հանգեցնում է Ֆ․ ա–ման ժամանակ մի շարք կրիտիկական երե– վույթների առաջացման, մագնիսական ըն– կալունակության (ֆեռոմագնիսական նյու– թերում) և դիէլեկտրիկ հաստատունի (սեգ– նետոէլեկտրիկներում) անվերջ աճի, էլեկ– տրամագնիսական ալիքների անոմալ ցըր– ման, ջերմունակության անվերջ սճի։ 9*․ Մայիչյան

ՖԱԶԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ, վսրչու– ծական քիմիայի բաժին, որի խնդիրն է տարասեռ համակարգերի ֆազերլ մի– մյանցից բաժանելն ու դրանց քիմ․ վեր– լուծությունը։ Ֆ․ վ–ով որոշում եէ։, թե նմուշում այս կամ այն տարրը ինչ քիմ․ միացությունների ձևով, որ ֆազեր ււմ և ինչպիսի բաղադրություններով է դտնը– վում։ Ֆ․ վ․ իրականացվում է քիմ , ֆի– գիկաքիմ․ կամ ֆիզիկ, եղանակներով։

ՖԱԶԱՅԻՆ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆ, դասա– կան մեխանիկայում և վիճա– կագրական ֆ ի զ ի կ ա յ ու մ, ազա– տության N աստիճան ունեցող մեխաէւիկա– կան համակարգի բոլոր qi ընդհանրաց– ված կոորդինատների, և pi ընդհանրաց– ված իմպուլսների (i= 1,2,․․․․, N) բազմա– չափ տարածություն։ Այսպիսով, Ֆ․ տ․ ունի 2 N չավւայնություն։ Համակարգի վիճակը Ֆ․ տ–յան մեջ պատկերվում է վւ․ pi,․․․, 4n, qw կոորդինատներ ունեցող կետով, իսկ համակարգի վիճակի փոփո– խությունը՝ կետի շարժման կորով՝ ֆա– զային հետագծով։ Մեծ թվով մասնիկների համակարգի վիճակի նկա– րագրման համար մուծում են ֆազա– յին ծավալի և բաշխման ֆունկցիա– յի (տես Բաշխում) հասկացությունները։

ՖԱԶԱՁԱՓ, Էլեկտրական լարման և հո– սանքի կամ երկու լարումների վեկտոր– ների միջև եղած ֆազերի շեղման անկյու– նը չափելու սարք (ցույց տվող կամ ինք– նագրիչ)։ Ֆ–երը լինում են Էլեկտրա– և ֆեոոդինամիկական, Էլեկտրամագնիսա– կան, մագնիսաէլեկտրական (չափիչ շըղ– թաներում ուղղիչներ ունեցող) և էլեկտրո– նային։ Բոլոր Ֆ–երում (բացի էլեկտրոնա– յիններից) որպես չափիչ մեխանիզմ օգ– տագործում են համապատասխան համա– կարգի լոգոմետր։ Ըստ նշանակման տար– բերում են․ միա– և եռաֆազ, օօտփ–ի ար– ժեքներով աստիճանավորված սանդղա– կով տեխ․ վահանային, coscp-ի արժեքնե– րով կամ աստիճաններով աստիճանավոր– ված սանդղակով փոխադրովի լաբորա– տոր Ֆ–եր։

ՖԱԶԱՏՐՈՆ (< ֆազ և ․․․տրոն), նույնն է, ինչ Սինխրոցիկչոտրոն։

ՖԱԶԱՓՈԻԱԿԵՐՊԻՁ, հատուկ տեսակի տրանսֆորմատոր, որը հնարավորություն է տալիս երկրորդային լարման ֆազը պտտել առաջնայինի նկատմամբ կամա– յական անկյունով (Օ–ից մինչև 360°)։ Ֆ–նե– րը սովորաբար լինում են եռաֆազ, կա– ոուցվածքով նման են ֆազային ռոտորովդ ասինխրոն էլեկտրական մեքենայի։ Ֆ–ի առաջնային փաթույթը տեղակայվում է ստատորի (ոուոորի), իսկ երկրորդայինը՝ ռոտորի (սաաաորի վրա)։ Երկրորդային լարման ֆազի փոփոխությունն առաջնա– յինի նկատմամբ իրականացվում է ռո– տորի համապատասխան պտույտով։ Ֆ․ գլխավորապես կիրառում են լաբորատոր տեղակայանքներում։

ՖԱԶԵՐԻ ԿԱՆՈՆ, թերմոդինամիկական կապակցություն, համաձայն որի ցանկա– ցած հավասարակշռված համակարգում ֆազերի թվի (փ) և ազատության աստի– ճանների (տարբերակների) թվի (v) գու– մարը հավասար է բաղադրիչների թվի (к) և վիճակի հավասարակշռությունը որո– շող պարամետրերի թվի (ո) գումարին՝ cp-fv=k+n։ Եթե համակարգի հավա– սարակշռության վրա ջերմաստիճանից և ճնշումից բացի այլ պարամետրեր չեն ազդում, ապա հավասարման մեջ ո=2, իսկ եթե ճնշման ազդեցությունն էլ է ան– նշան՝ ո=1։ Եթե միաբաղադրիչ համա– կարգը (k=l) գտնվում է մեկ ֆազում (Փ=1), ապա այն Ֆ․ կ–ի համաձայն երկ– տարբերակ (երկվարիանտ) է (v=l+2– – 1), այսինքն, լայն տիրույթում կարելի է փոփոխել և ջերմաստիճանը, և ճնշումը՝ առանց նոր ֆազ առաջացնելու։ Եթե k= = 1 և փ=2 (օրինակ, ջուր–գոլորշի) համա– կարգը միատարբերակ է (v= 1~Ւ2–2), ազատորեն կարելի է Փովւոխել միայն մեկ պարամետր՝ ջերմաստիճանը կմւմ ճնշումը։ Իսկ եթե k= 1, փ=3 (սաոույց–^ուր–գոլոր– շի) համակարգը տարբերակ չունի, այն կարող է գոյություն ունենալ միայն որո– շակի ջերմաստիճանի և ճնշմակ տակ (ջրի համար՝ 0,0076°C և 4,58 մմ սնդ․ ս․)։ Ջրից և աղից բաղկացած երկբաղադրիչ (k=2) համակարգը տարբերակ չունի, եթե հավասարակշռության մեջ գտնվում են 4 ֆազ (աղ–սաոույց–լուծույթ–գոլորշի), միատարբերակ է 3 ֆազի դեսքում (օրի– նակ, աղ–լուծույթ–գոլորշի), Արկտարբե– րակ՝ 2 ֆազի դեպքում ևն։ Եթե համակար– գի բաղադրիչների միջև տերի ունեն քիմ․ ռեակցիաներ, ապա բաղադրիչների թիվը հավասար է նյութերի թվից հանած այդ ռեակցիաների թիվը։ Ֆ․ կ․ մեծ նշանա– կություն ունի տարասեռ համակարգերի ուսումնասիրման համար։ U․ Խաչատրյան

ՖԱԶԵՐԻ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՈՒԹՅՈՒՆ, թերմոդինամիկական հավասարակշռու– թյան մեջ գտնվող ֆազերի միաժամանակ– յա գոյությունը բազմաֆազ համակար– գում։ Օրինակ, հեղուկի հավասարակշռու– թյունն իր հագեցած գոլորշու հետ, ջրի և սառույցի հավասարակշռությունը հալման ջերմաստիճանում, մետաղի նորմալ և գերհաղորդիչ ֆազերի հավասարակշռու– թյունը արտաքին մագնիսական դաշտում ևն։ к բաղադրիչներից բաղկացած նյու– թում միաժամանակ կարող են գոյություն ունենալ ոչ ավելի, քան к+2 ֆազ (տես Ֆազերի կանոն)։ Պինդ մարմիններում դիֆուզիայի պրոցեսների դանդաղության հետևանքով կարող են առաջանալ նաև ոչ հավասարակշիռ ֆազեր։ Այդ դեպքում ֆազերի կանոնը չի գործում։ Ֆազային անցման ջերմաստիճանի փոփոխությունը ճնշման անվերջ Փոքր Փոփոխության դեպ– քում որոշվում է Կչաւցեյրոն–Կւաուզիուսի հավասարումով։ Գ․ Մայիւյան

ՖԱԶԵՐԻ ՇԵՂՈՒՄ, ф ՈԼ լ և ր ի 2 ե– ղ ու if, սինուսաձև Փոփոխվող երկու մեծությունների չհամընկնելն ըստ ժամա– նակի։ Ֆազերի համընկնելու դեպքում (օրինակ, լարման կ հոսանքի միջև՝ ակ– տիվ դիմադրություններից կազմված էլեկ– տրական շղթայում) Ֆ․ շ․ հավասար է զրո– յի։ Ֆ․ շ․ 90° է, եթե մեծություններից մեկը ստանում է առավելագույն արժեք, երբ երկրորդը հավասար է զրոյի (օրինակ, կոնդենսատորի շրջադիրների լարման և կոնդենսատորով անցնող հոսանքի միջև)։ Մեծությունները փոփոխվում են հակա– ֆազում, եթե Ֆ․ շ․ հավասար ]; 180°։

ՖԱԹԱԼԻ ԻԱՆ (1736-1789), Ղուբայի խանության կառավարիչ 1758-ից։ Ենթար– կելով Դերբենդի, Բաքվի, Շիրվանի ևն խանությունները՝ Ֆ․ խ․ Ղուբայի շուրջ համախմբել է մերձկասպյան հողերը մին– չև Արդաբիլ։ Ռուսաստանի hhkn մերձեց– ման կողմնակից էր։ Ֆ․ խ–ի մփհից հետո նրա ստեղծած պետությունը քայքայվել է։

ՖԱԹԻԱՅԱՆՆԵՐ, Ֆ ա թ ի մ ի, արաբ, խալիֆաների դինաստիա 909–1171-ին։ Իշխել են Հս․ Աֆրիկայում, Արաբ, թե– րակղզում, Ասորիքում։ Հիմնադիրը Ուբայ– դալլահն էր (իսմաիլական Ֆաթիմյան տոհմից, որի ծագումը կապվում էր Մու– համմադ մարգարեի դուստր Ֆաթիմայի հետ)։ Ֆ–ի խալիֆայությունը կազմավոր– վել է Հս․ Աֆրիկայի Իֆրիկիա (այժմ՝