Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/639

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


րից) բաղկացած հավասարակշիռ թերմո– դինամիկական համակարգի քվանտային վիճակագրություն, որը կիրառելի է շաա ցածր ջերմաստիճանների* և համակարգի մեծ խտությունների դեպքում։ Առաջար– կել է է․ Ֆերմին 1926-ին։ Նույն թվակա– նին Պ․ Դիրւսկը պարզաբանել է դրա քվան– տամեխանիկական իմաստը։ Ֆ–Դ․ վ–յան հիմքում ըկկած է ֆերմիոնների աւիքա– յին ֆունկցիայի հակասիմետրիայի հատ– կությունը, որից, մասնավորապես, հե– տևում Է, ււր յուրաքանչյուր քվանտային միկրովիճպկում կարող է գտնվել մեկից ոչ ավելի ֆերմիոն (Պաուչիի սկզբունք)։ Այս սկզբունքի հաշվի առնելը հանգեց– նում է Ֆ և ր մ ի–Դ իրակի բա՚շխ– ման ֆունկցիային․ Ոյ= [ex․p / 8ւ – |i у –J" ՝l]–1t որտեղ Ու–ն 81 մակար– դակում գտնվող ֆերմիոնների միջին թիվն Է, i-ն՝ մասնիկի վիճակը բնութա– գրող քվանտային թվերի հավաքածուն, k-ն՝ Բոչցմանի հաստատունը, T-ն՝ գազի բացարձակ ջերմաստիճանը, ц-ն՝ քիմիա– կան պոտենցիաւը։ Պաուլիի սկզբունքի համաձայն, Ֆ–Դ․ վ–յանը ենթարկվող համակարգում՝ T= = 0К դեպքում զբաղված են Էներգիայի բոլոր մակարդակները ընդհուպ մինչև 8F սահմանային արժեք (Ֆերմիի Էներ– գիա), իւ|կ 8 >(?F մակարդակները ազատ են։ Ֆերմիոններից բաղկացած գազի (Ֆեր– մի–գազի) ներքին Էներգիան և ճնշումը ԳՐոյից Էապես տարբեր են նույնիսկ T= = 0К դեպքում։ Ըստ Ֆ+Դ․ վ–յան՝ ջերմունակության, ջերմահաղորդականության, Էլեկտրահա– ղորդականության, մագնիսացման և այլ մակրոերևույթներում ներդրում ունեն միայն այն ֆերմիոնները, որոնց Ֆերմիի Էներգիան գտնվում է kT հաստությամբ գնդային շերտի սահմաններում։ Ֆ–Դ․ վ․ կիրառելի է Ֆերմիի գազերի և Ֆերմիի հեղուկների (օրինակ, հեղուկ 3Не) նը– կատմամբ։ Ա․ Ավեաիսյան

ՖԵՐՄԻՈՆՆԵՐ, Ֆերմիի մասնիկ– ն և ր, կհսաւ/բոդշ սպինով (tT միավոր– ներով) մասնիկներ կամ շատ մասնիկների քվանտային համակարգի տարրական գըր– գըռումներ՝ քվազիմասնիկներ՝․ Ֆ․ են քվարկների և դրանցից բաղկացած բա– րիոնները(պրոտոն, նեյտրոն, հիպերոն ևն), չեւցԽոնները (Էլեկտրոն, մյուոն, նեյտրինո) և դրանց հակամասնիկները, ինչպես նաև այնպիսի քվազիմասնիկներ, ինչպիսիք են, օրինակ, Էլեկտրոնային և խոռոչային գրգռումները պինդ մարմին– ներում։ Կենտ թվովՖ–ից բաղկացած կապ– ված համակարգերը (կենա ատոմային համարով ատոմային միջուկները, ատո– մային համարի և Էլեկտրոնների թվի կենտ տարբերությամբ ատոմները) նույն– պես Ֆ․ եե։ Ֆ․ ենթարկվում են Պաուչիի սկզբունքին, իսկ նույնական Ֆ–ի համա– կարգերը՝ Ֆերմի–Դիրակի վիճակագրու– թյանը։

ՖԵՐՄԻՈՒՄ՛ (Fermium), Fm, տարրերի պարբերական համակարգի VII պարբե– րության, III խմբի քիմ․ տարր, կարգահա– մարը՝ I об։ Արհեստականորեն ստացված ռադիոակէոիվ տարր Է, պատկանում է ակտինիդների շարքին։ f տարր Է, ատոմի արտաքին Էլեկտրոնային թաղանթների կառուցվածքն է 5s2 5pe 5d10 5f12 5տ2 6pe 7տ2, К, Լ, М և N թաղանթները լրացված են։ Ստացվել են 244–258 զանգվածի թվերով 15 ռադիոակտիվ իզոտոպները, որոնցից ամենաերկարակյացը 2S7Fm(Ti/2=։ =94 օր, a-ճառագայթիչ) իզոտոպն Է։ Առաջինը հայտնաբերվել է 255Fm(Ti/2= = 20,1 ժամ) իզոտոպը՝ միջուկային պայ– թյունից հետո հավաքված փոշում (1952, ամերիկացի ֆիզիկոսներ Ա․ Գիորսո, Ս․ Թոմպսոն, Զ․ Հիգինս)։ Անվանվել է ի պատիվ Է․ Ֆերմիի։ Կշռելի քանակներով չի ստացվել։ Քիմ․ հատկություններով նման է եռարժեք ակտինոիդներին, միա– ցություններում ցուցաբերում է +3, եր– բեմն նաև +2 օքսիդացման աստիճան– ներ։ Ֆ–ի իզոտոպներն ստացվում են Th-ը, Ս–ը կամ Pu-ը նեոնի, թթվածնի կամ ածխածնի արագացված միջուկներով ռըմ– բակոծելիս, նաև cf-ը միջուկային ռեակ– տորում նեյտրոններով ճառագայթելիս։ Ֆ–ի ստացված հետքային քանակություն– ները խառնուրդներից անջատում են սորբ– ման և լուծահանման եղանակներով։

ՖԵՐԱՄԱՆ Ալեքսանդր Եվգենևիչ (1883– 1945), սովետական երկրաքիմիկոս և հան– քաբան։ ՍՍՀՄ ԴԱ ակադեմիկոս (1919)։ Վ․ Ի․ Վերնադսկու աշակերտը։ 1907-ին ավարտել է Մոսկվայի համալսարանը։ 1907–09-ին աշխատել է Փարիզում և Հայ– դելբերգում։ 1909-ից՝ Մոսկվայի համալ– սարանի դասախոս։ 1919–30-ին՝ ՍՍՀՄ ԴԱ միներալոգիական թանգարանի դի– րեկտոր։ Եղել է «Պրիրոդա» («Природа») հանդեսի կազմակերպիչներից (1912) և խմբագիրներից։ Ֆ․ մասնակցել է Կոլա թերակղզու, Տյան Շանի, Կզըլկումի և Կարակումի, Ուրալի, Անդրբայկալի և այլ շրջանների հետազոտություններին։ Առա– վել կարևոր կիրառական նշանակություն ունեցան Իփբինի տունդրայի (1920-ից) և Մոնչետունդրայի (1930-ից) ուսումնա– սիրությունները, ուր Ֆ–ի մասնակցու– թյամբ հայտնաբերվեցին ապատիտի և պղինձ–նիկելի հանքավայրեր։ Ֆ․ երկրա– քիմիայի հիմնադիրներից Է։ Նա զբաղվել է կլարկների պրոբլեմով և տարրերի միգ– րացիայով։ Ֆ–ի հետազոտությունների զգալի մասը վերաբերում է գրանիտային ւցեգմատիտների ուսումնասիրությանը։ Ֆ․ 1922–45-ին եղել է ԴԱ տարբեր ինստ–ների (ռադիումի, միներալոգիայի և երկրաքիմիայի, երկրբ, գիտություն– ների) դիրեկտորը։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ ստեղծել և ղե– կավարել է ՍՍՀՄ ԴԱ երկրաբանա–աշ– խարհագրական գիտությունների բաժան– մունքին առընթեր՝ սովետական բանա– կին գիտական օգնություն ցույց տվող հանձնաժողովը։ Լայն ճանաչում են ստա– ցել Ֆ–ի հանրամատչելի գրքերը և հոդված– ները («Հիշողություններ քարի մասին», 1940, «Հետաքրքրաշարժ միներալոգիա», «հետաքրքրաշարժ երկրաքիմիա», 1950 ևն)։ Վ․ Ի․ Լենինի անվ․ մրցանակ (1929), ՍՍՀՄ պետ․ մրցանակ (1942), Լոնդոնի երկրբ․ ընկերության Վոլաստոնի անվ․ պալլադիումե մեդալ (1943)։ Պարգևատըր– վել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։ Ֆ–ի անունն են կրում ֆ և ր ս– միտ ևֆերսմանիտ միներալնե– րը։ Երկ, Избр․ труды, т․ 1–7, М․, 1952–62; Երկրս քիմիա, հ․ 1-4, Ե․, 1933-39։ ՖԵՐՏ ԻԼՈՒԹՅՈՒՆ (< լատ․ fertilis – բեղուն, պտղաբեր), հասուն օրգանիզմի սերունդ տալու ունակություն։ ՖԵ52ԱՆ, Ֆ և զ զ ա ն, պատմ․ մարզ նիբիւււյի հվ–արմ–ում։ Ըստ Հերոդոտոսի Ֆ–ի տարածքում ապրել են գարամանտ– ներ, ումմիդիացիներ և այլ ցեղեր։ YII դ․, արագների ներխուժումից հետո, տարած– վել 1; մահմեդականությունը։ Միջնադա– րում գտնվել է արաբ, տարբեր պետու– թյունների կազմում։ XVI դ․ Ֆ․ նվաճել են օսման, թուրքերը։ 1838–42-ին Ֆ–ում տե– ղի է ունեցել հակաթուրք․ խոշոր ապստամ– բություն։ XIX դ․ 2-րդ կեսին Ֆ–ում զգա– լի ազդեցություն ունեին սենուսիտները։ 1930-ին Ֆ․ զավթել է Իտալիան, 1943-ին օկոււ յէսցրել են ֆրանս․ զորքերը (դուրս են եկել 1956-ին)։ 1951–63-ին Ֆ․ անկախ Լիբիայի երեք վարչ․ մարզերից մեկն Էր (Տրխցոչիտանիայի և Կիրենաիկայի հետ)։ 1963-ին որպես ինքնուրույն վարչ․ միա– վոր վերացվել Է, նրա տարածքում ստեղծ– վել է 2 մուհաֆազա (նահանգ)։

ՖԸՆՏԸՃԱԴ, գյուղ Լեռնային Կիլիկիա– յում, Մարաշից մոտ 23 կմ հվ–արմ․, Ֆըն– տըճագ գետակի զույգ ափերին, անտա– ռապատ լեռների միջև։ Անառիկ դիրքի պատճառով կոչվել է նաև Փոքրիկ Զեյ– թուն Ֆ․ հիմնել են Հաճնից եկած հայերը, XVIII դ․ 2-րդ կեսին։ Առաջին համաշխար– հային պատերազմի նախօրեին ուներ մոտ 3 հզ․ (500 տուն) հայ բնակիչ։ Զբաղվում էին այգեգործությամբ ու պարտիզպանու– թյամբ (խաղող, նուշ, թուզ, պիստակ, խնձոր ևն), արհեստներով (որմնադիրու– թյուէ։, կոշկակարություն, դարբնություն, ջուլհակություն, ատաղձագործություն)։ Դյուզում կար երկու եկեղեցի (Ա․ Աստվա– ծածին և բողոքականների) և երեք դըպ– րոց։ Ս․ Աստվածածին եկեղեցուն կից արական երկհարկանի դպրոցում (մոտ 300 աշակերտ) սովորում էին նաև հարևան հայաբնակ գյուղերի երեխաներ։ 200 աշակերտուհի ուներ օրիորդաց դըպ– րոցը և մոտ 40 երեխաներ կային բողոքա– կանների դպրոցում։ Ֆ–ի բնակիչները 1909-ին՝ հայկ․ կոտորածների և 1915-ին՝ Մեծ եղեռնի ժամանակ, դիմել են ինքնա– պաշտպանության (տես Ֆընտըճագի ինք– նապաշտպանություն /9/5)։ Դ յուղն ավեր– վել Է, բնակչությունը՝ սրատվել։ Մակա– վաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։ Հետագայում նը– րանց մի մասը ներգաղթել է Սովետական Հայաստան։ Գրկ․ Ֆընտըճագ, Մոնտնվիդեո, 1949։ Ն ո– րաշխարհյան Լ․, Ջեյթունը 1914– 1921 թթ․, Ե․, 1984, Էջ 61–67։ Հ․ Աւէցոյաճյան

ՖԸՆՏԸՃԱԳԻ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒ–

ԹՅՈՒՆ 1915, Լեռնային Կիլիկիայի Ֆըն– տըճագ, Տերեքյոյ և Քեշիֆլի գյուղերի հայ բնակիչների գոյամարտը՝ ընդդեմ թուրք ջարդարարների։ Դեռևս 1909-ի Ադանայի ջարդի օրերին Ֆընտըճագի և մերձակա Տերեքյոյ գյուղի հայերը հերոսական դի– մադրությամբ փրկվել են կոտորածից։ 1915-ի գարնանը թուրք, բռնապետության