Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/644

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


կանությունը։ Կապվւմծ վայրի բարձրու– թյան, լայնական, (զոնայական) և երկայ– նական տեղադիրքի, լանջերի կողմնադը– րության հետ4 տարբեր լեռնային պրովին– ցիաներին ու շրջաններին հատուկ է բար– ձունքային գոտիների ինքնատիպությունը։ Ֆ․ շ․ օգտագործվում է գանււգան գործնական նպատակների համար (գյու– ղատնտեսության, ինժեներաշինայ արա– կան, տրանսպորտային, բժշկ․, ռե յրեա– ցիոն են), ինչպես նաև շրջանային պլա– նավորման ժամանակ։ Հայկ․ լեռնաշխարհի Ֆ․ շ–ման սխե– մաների հանդիպում ենք վաղ միջնսդարի հայ պատմիչների աշխատություններում (Մովսես Խորենացի, V դ․, «Աշիարհա ցույց», VII դ․)։ «Աշխարհները» և «գավառ– ները» առանձնացվել են լեռնաշիարհի լեռնագրական առանձնահատկություն– ների հիման վրա։ XIX դ․ վերջին և XX դ․ սկզբին էրևան եկան Հայկ․ լեռնաշխարհի բնության առանձին տարրերի (ռելիեֆի, կլիմայի, հողերի, բուսականության ևն) շրջանաց– ման սխեմաներ։ Սովետական կաւգերի հաստատումից հետո ՀՄՄՀ–ում ստէղծվել են շրջանացման բազմաթիվ սխեմաներ։ Փորձեր են արվել նաև համալիր շրջանաց– ման ուղղությամբ՝ ՍՍՀՄ Ֆ․ չ–ման ընդհանուր համակարգում (Լ․ Մ․ Բերգ, Բ․ Ֆ․ Դոբրինին,Ն․ Ա․ Գվոզդեցկի և ւսյլք)։ ՀՄԱՀ Ֆ․ շ–ման հարցերով զբաղվել են ՀՍՍՀ ԳԱ Երկրի մասին գիտությունների ինստ–ի աշխարհագրության բաժինը, Երե– վանի պետ․ համալսարանի ֆիզիկական աշխարհագրության ամբիոնը, Հայ1[․ աշ– խարհագրական ընկերությունը։ Գրկ․ Прокаев В․ И․, Основы методи– ки физико-географического райониро зания, Л․, 1967; Современные проблемы природ– ного районирования, М․, 1975․ ՖԻ&ԻԿԱԼԻ&Ս*, տես Նեուցոզիտիվքզէ!։

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁ, իրավունքի սուբ– յեկտ, որն օժաված է իրավունքներով Ա պարտականություններով։ Սովետական օրենսդրությունում «Ֆ․ ա․» տերմին ւ փո– խարինված է «քաղաքացի» տերմինով։ Տես նաև Անձ իրավաբանական։

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆ, գիտություն Երկրի աշխարհագրական թա– ղանթի և նրա բաղադրիչների մասին Բաղ– կացած է ընդհանուր երկրագիտությունից և չանդշաֆտագիտությունից։ Ֆ․ ա–յան մեջ մտնում է նաև հնէաաշխարհս գրու– թյունը։ Ֆիզիկաաշխարհագրական գիտու– թյունների խմբին են պատկանուս նաև բնական միջավայրի բաղադրիչներն ու– սումնասիրող գիտությունները, գեոմւրֆո– էոգիան, կչիմայագիտությունը, հիղրոչո– գիան, սառցադաշտաբանությունը, սառ– ցույթագիտությունը, հողերի աշխարհա– գրությունը, բույսերի աշխարհագրությու– նը և կենդանիների աշխարհագրությունը։ Դրանցից յուրաքանչյուրը միաժամ յսնակ պատկանում է նաև հարակից բնսկան գիտություններին։ Ֆ․ ա․ կապված 1 նաև քարտեզագրության և տնտեսական աշ– խարհագրության հետ։ Տեխնիկական, գյուղատնտ․, բժշկ․ և այլ գիտությունների եզրագծում ձևավոր– վում են նաև Ֆ․ ա–յան կիրառական ուղ– ղությունները։ Ֆ․ ա․ հնագույն գիտություն Է։ Այն զար– գացել է երկրագնդի վերաբերյալ գիտե– լիքների կուտակմանն ու գիտությունների զարգացմանը համընթաց։ Երկրի վրա տե– ղի ունեցող բնական երևույթների նախ– նական՝ մտահայեցողական, բնափիլիսո– փայական գաղափարները ծագել են դեռևս անտիկ աշխարհում (Թալես Անաքսիման– դըր, մ․ թ․ ա․ VII–VI դդ․)։ Մ․ թ․ ա․ VI- V դդ․ սկզբնավորվել է երկրի գնդաձևու– թյան գաղափարը, առանձնացվել են երկ– րագնդի ջերմային գոտիները։ Հին հույ– ների Ֆ․ ա–յան գիտելիքները համեմատա– բար լրիվ շարադրված են Արիստոտելի (IV դ․ մ․ թ․ ա․) «Մետեորոլոգիա» աշխա– տության մեջ։ Ֆ․ ա–յան գիտության տար– րերը հանդիպում են Էրատոսթենեսի (մ․ թ․ ա․ Ill–II դդ․), Ստրաբոնի(մ․ թ․ ա․ I դ․) աշխատություններում։ Միջնադարում Երկիրը պատկերվել է հարթ և երևակա– յական արարածներով բնակեցված։ Եր– կար ժամանակ Ֆ․ ա–յան ուսումնասիրման օբյեկտը համարել են ամբողջ երկրա– գունդն ու նրա մակերևույթը։ Այդ կարծիքն է արտահայտել հոլանդացի Բ․ Վարենիու– սը իր «Geographia general is» (1650) աշ– խատության մեջ։ XIX դ․ վերջերին գերմ․ աշխարհագրագետ Ֆ․ Ռիխտհոֆենը Ֆ․ ա–յան ուսումնասիրության օբյեկտք հա– մարում էր միայն երկրի մակերևույթը (կոշտ կեղև, ջրային թաղանթ, մթնոլորտ, բուս, և կենդ, աշխարհ)։ Ֆ․ ա–յան զարգացման համար մեծ դեր ունեցավ բնական երևույթների ուսումնա– սիրման համար անհրաժեշտ սարքերի և գործիքների (բարոմետր, ջերմաչափ, խո– նավաչափ, հողմաչափ են) կիրառումը։ Աճեց հետաքրքրությունը ֆիզիկաաշխար– հագրական երևույթների նկատմամբ (Ի․ Նյուտոն, Դ․ Լայբնից, է․ Հալլեյ, ժ․ Բյուֆոն և ուրիշներ)։ Ֆիզիկայի հա– ջողությունները նպաստեցին բնական երևույթների փորձարարական ուսումնա– սիրություններին։ Աշխարհագրական մեծ հայտնագործությունների դարաշրջանում հիմք դրվեց միասնական աշխարհագրա– կան մտահորիզոնի ձևավորմանը, պարզ– վեց Համաշխարհային օվկիանոսի միաս– նությունը, ցամաքի և ծովի մոտավոր հա– րաբերակցությունը, հայտնաբերվեցին հաստատուն քամիների զոնաները, ծովա– յին կարևորագույն հոսանքները։ Ռուսաստանում ընդհանուր երկրագի– տության զարգացումը կապված է Մ․ Լո– մոնոսովի աշխատությունների հետ («Երկ– րի շերտերի մասին», 1763 են)։ XIX դ․ 1-ին կեսին կարևոր նշանակություն ունե– ցավ Ֆ․ ա–յան սերտ կապը ֆիզիկայի հետ։ Ֆ․ ա․ հաճախ դիտվել է որպես ֆիզիկայի մաս, և դրա մշակման գործում ակտիվ մասնակցություն են ունեցել ֆիզիկոսնե– րը (է․ Լենց), հետագայում՝ նաև կենսա– բանները (Չ․ Դարվինի ուսմունքի ազդե– ցության տակ)։ XIX դ․ 90-ական թթ․ Ֆ․ ա–յան հետագա ձևավորման գործում մեծ նշանակություն ունեցան Վ․ Դոկուչաևի գաղափարները։ Կարևոր նշանակություն ունեցավ նրա հայտնաբերած աշխարհագը– րական զոնայականության օրենքը, լեռնա– յին երկրներում՝ բարձունքային գոտիակա– նությունը (հիմնականում Հայկ․ լեռնաշ– խարհի ուսումնասիրությունների հիման իրա)։ XIX^ սկսեցին ձևավորվել Ֆ․ ա–յան ճյուղային գիտությունները, կլիմայագի– տությունը, գեոմորֆոլոգիան, հողագի– տությունը, ջրաբանությունը,] բույսերի աշխարհագրությունը և կենդանիների աշ– խարհագրությունը։ Դրանց ձևավորման գործում մեծ դեր ունեցավ գերմ․ բնագետ Ա․ Հումբոլդտը։ Ուժեղացավ հետաքրքրու– թյունը նաև բնության տարբեր բաղա– դրիչների կապերի ուսումնասիրության նկատմամբ («Տիեզերք», հ․ 1, 1845)։ XX դ․ 20-ական թթ․ ռուս աշխարհա– գրագետներ Ա․ Կրասնովը, Պ․ Բրոունովը, Դ․ Անուչինը, Ա․ Դրիգորեը, Լ․ Բերգը զարգացրին Վ․ Դոկուչաևի գաղափարնե– րը։ Ֆ․ ա–յան զարգացման գործում մեծ նշանակություն ունեցավ Վ․ Վերնադսկու ուսմունքը կենսոլորտի մասին։ Միջա– վայրի առանձին բաղադրիչների համա– լիր ուսումնասիրությամբ զբաղվել են Ա․ վոյեյկովը, Դ․ Տանֆիլովը, Դ․ Անուչի– նը և այլք։ Արտասահմանում, նույնիսկ XX դ․ սկըզ– բին, Ֆ․ ա․ դեռևս որպես ինքնուրույն գի– տություն չէր ձևավորվել, թեպետ ֆիզի– կաաշխարհագրական տեղեկություննե– րին զգալի տեղ էին տրվում երկրագիտա– կան նկարագրություններում (հատկապես <Մարդու աշխարհագրություն» ֆրանսիա– կան դպրոցի աշխատություններում)։ Մովետական իշխանության տարիներին ՄՍՀՄ–ում զարգացում ստացան ֆիզիկա– աշխարհագրական ճյուղային հետազո– տությունները։ Ա․ Դրիգորեը զարգացրեց երկրի ֆիզիկաաշխարհագրական թաղան– թի, նրա կառուցվածքի հիմնական գծերի գաղափարը, մշակեց ֆիզիկսյաշխարհա– գրական պրոցեսների լարվածության քա– նակական գնահատման սկզբունքները։ Լ․ Բերգը, Կ․ Մարկովի և Վ․ Դերասիմովի հետ համատեղ, զարգացրեց լանդշաֆտ– ների ուսմունքը, ինչպես նաև հնէաաշ– խարհագրությունը։ XX դ․ 2-րդ կեսին ակտիվացան լանդշաֆտային հետազոտու– թյունները և խոշոր մասշտաբի քարտեզա– գրությունը, մշակվեց բնական տարածա– կան համալիրների տաքսոնոմիան (Դ․ Սր– մանդ, Ն․ Դվոզդեցկի, Ա․ Իսաչենկո, Ս․ Կալեսնիկ և այլք)։ Ստեղծվեցին ՍՍՀՄ–ի և արտասահմանյան երկրների ու խոշոր շրջանների վերաբերյալ ֆիզի– կաաշխարհագրական մենագրություններ (Բ․ Դոբրինին, Ս․ Սուսլով, է․ Մուրզան, Մ․ Պետրով․ և այլք), ճառագայթային, ջեր– մային, նյութի և խոնավության հաշվե– կշիռների մասին աշխատություններ։ Հա– մրակից գիտությունների սահմանագծում զարգացան կենսացենոլոգիան (Վ․ Սու– կաչով), լանդշաֆտի երկրաքիմիան (Բ․ Պոլինով) են։ Ա․ Դրիգորեը մշակեց հաշվեկշիռների մեթոդը։ ԱՄՆ ում, Ֆրան– սիայում և Անգլիայում Ֆ․ ա․ համարվում է սոցիալական գիտություն, ժամանակա– կից առումով լայն զարգացում չի ստացել։ Ֆ․ ա–յան կարևորագույն խնդիրներից է միջավայրի և բնական ռեսուրսների ռա– ցիոնալ օգտագործման և միջավայրի պահպանման պրոբլեմը։ Ֆ․ ա․ ՍՄՀՄ–ում ձևավորվել է որպես սինթետիկ գիտություն՝ տարբեր մակար– դակների բնական համալիրների մասին, սկսած ամբողջական աշխարհագրական