Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/645

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

թաղանթից մինչև լանդշաֆտային ֆա– ցիաները։ Աշխարհագրական լանդշաֆտ– ները դիտվհւմ են՝ իրենց ծագման, մոր– ֆոլոգիայի, կաոուցվածքի և գործունեու– թյան (էներգիայի ձևափոխության, ծան– րության ուժի ազդեցության աակ նյութի տեղափոխության, ջրի շրջապտույտի, նյութերի միգրացիայի, կենսազանգվածի կազմավորման և կենսածին շրջապտույ– տի), դինամիկայի և զարգացման տեսան– կյունից։ РЬш տարածքային համալիրնե– րի բազմակողմանի հետազոտությունները պատճառ դարձան աշխարհագրական գի– տության հպմար ավանդական համեմա– տական, պատմ․ և քարտեզագրական մե– թոդների հետ երկրաքիմ․, երկրաֆիզիկ․, կենսաերկրաքիմ․ և այլ մեթոդների օգտա– գործման։ Հայաստփնում Ֆ․ ա–յան գիտություննե– րը զգալի զարգացում ապրեցին սովետա– կան իշխանության տարիներին։ Լեռնա– յին բարդ տարածքի բազմակողմանի հե– տազոտությունները հնարավորություն ընձեռեցին լուծելու տեսական կարևոր հարցեր գեոմորֆոլոգիայի, կլիմայագի– տության, ջրագրության, հողերի աշխար– հագրության և կենսաաշխարհագրության ասպարեզում։ 1950-ական թթ․ ՀՍՍՀ ԴԱ Երկրի մասին գիտությունների ինստ–ի կազմում աշխար– հագրական բաժնի ստեղծվելուց հետո զգալի աշխատանքներ ծավալվեցին լեռ– նային համակարգերի, ընդհանուր երկրա– գիտության, լանդշաֆտագիտության գը– ծով։ Տես նաև Աշխարհագրություն։ Գրկ․ Калесник С․ В․, Общие гео– графические закономерности Земли, М․, 1970; 3 а б е л и н И․ М․, Физическая гео– графия сегодня, М-, 1973; Введение в физи– ческую географию, М․, 1973․

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԴԱՇՏԵՐ, մատերիայի հա– տուկ ձև․ ազատության անվերջ մեծ թվով աստիճաններ ունեցող ֆիզիկ, համակար– գեր։ Ֆ․ դ4ի օրինակ են էլեկտրամագնի– սական և գրավիտացիոն դաշտերը, մի– ջուկային ուժերի դաշտերը, տարրական մասնիկների ալիքային (քվանտացած) դաշտերը։ «Դաշտ» հասկացությունը, որ մուծել են Մ․ Ֆարադեյը և Ջ․ Մաքսվեչը (XIX դ․ 30–60-ական թթ․)՝ էլեկտրական և մագնիսական ուժերի գործողության մեխանիզմը նկարագրելու համար, նոր ի– մաստ հաղորդեց մոտազդեցության պատ– կերացմանը։ Ըստ այդ պատկերացման, փոխազդեցության մեջ գտնվող մասնիկ– ներն իրենց շրջապատող տարածության յուրաքանչյուր կետում ստեղծում են հա– տուկ վիճակ՝ ուժերի դաշտ, որն ազդում է նույն տարածության որևէ այլ կետում տեղավորված մասնիկների վրա։ Մասնիկն իր դաշտով փոխում է շրջապատող տա– րածության հատկությունները, և այդ փո– փոխված տարածության յուրաքանչյուր կետ ընդունակ է դառնում ազդելու մի այլ մասնիկի վրա, այնպես որ դաշտը կատա– րում է մասնիկների փոխազդեցության միջնորդի դեր (տես Փոխազդեցություն ֆիզիկայում)։ Դաշտը տարածվում է լույսի արագությանը հավասար վերջա– վոր արագությամբ, այնպես որ մասնիկ– ները փոխազդում են հապաղումով։ Շարժ– վող մասնիկի էներգիայի մի մասը փո– խանցվում և պատկանում է դաշտին այն– քան ժամանակ, մինչև այդ մասնիկը հաս– նում է մյուսին։ Այսպիսով, Ֆ․ դ․ էներգիա– յի, ինչպես նաև իմպուլսի, շարժման քա– նակի մոմենտի, երբեմն և լիցքի կրողներ են, այսինքն՝ օժտված են մատերիական օբյեկտի բոլոր հատկություններով։ Ֆ․ դ․ ոչ միայն իրականացնում են մասնիկների փոխազդեցությունը, այլև կարող են հան– դես գալ մասնիկներից անկախ՝ որպես ազատ Ֆ․ դ․ (օրինակ, էլեկտրամագնի– սական կամ գրավիտացիոն ալիքները)։ Ֆ․ դ–ի նշված հատկություններից հետևում է, որ դաշտը մատերիայի հատուկ ձև է։ Բնության մեջ փոխազդեցության յու– րաքանչյուր տեսակի համապատասխա– նում է իր ֆիզիկ, դաշտը։ Փորձի համա– ձայն, դաշտի էներգիան, իմպուլսը, լիցքը փոփոխվում են ընդհատուն կերպով, այ– սինքն՝ յուրաքանչյուր ֆիզիկ, դաշտի կա– րելի է համապատասխանեցնել որոշակի մասնիկներ՝ այդ դաշտի քվանտներ (էլեկ– տրամագնիսական դաշտին՝ ֆոտոններ, գրավիտացիոն դաշտին՝ գրավիտոններ, թույլ դաշտին՝ W± և Z° միջանկյալ բո– զոններ, ուժեղ, գունային դաշտին՝ գլուոն– ներ)։ Սակայն, եթե յուրաքանչյուր ֆիզիկ, դաշտի համապատասխանում են որոշակի մասնիկներ, ապա բոլոր հայտնի մասնիկ– ներին էլ համապատասխանում են քվան– տացած Ֆ․ դ․ (մասնիկ–ալիքային երկվու– թյան դրսևորումներից մեկը, տես Քվան– տային մեխանիկա)։ Այսպիսով, տարրա– կան մասնիկների արդի տեսությունը փո– խազդող քվանտացած Ֆ․ դ–ի տեսություն է։ Հնարավոր է, որ ոչ բոլոր Ֆ․ դ․ են հա– վասարապես հիմնարար, ինչպիսիք են, օրինակ, էլեկտրամագնիսական և թույլ դաշտերը, որոնք, ինչպես արդեն ապա– ցուցված է, միասնական էլեկտրաթույլ փոխազդեցության տարբեր դրսևորում– ներն են։ Ս․ Մաաինյան

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, ընդհանուր դաստիարակության բաղկա– ցուցիչ մաս, սոցիալ–մանկավարժական պրոցես՝ նպատակամղված մարդու առող– ջության ամրապնդմանը, օրգանիզմի ներ– դաշնակ զարգացմանը, կենցաղում և աշ– խատանքում անհրաժեշտ շարժողական ունակությունների և հմտությունների ձևա– վորմանն ու կատարելագործմանը, ֆի– զիկական կատարելությանը։ Հիմնական միջոցներն ու ուղիներն են՝ ֆիզ․ վարժու– թյունները, սպորտի և տուրիզմի տարբեր ձևերը, բնական առողջարարական գոր– ծոնները (արև, ջուր, օդ), օրգանիզմի կո– փումը, աշխատանքում և կենցաղում հի– գիենիկ ռեժիմի պահպանումը, ֆիզ․ վար– ժությունների, կոփման միջոցների ևնի վերաբերյալ հատուկ գիտելիքների ձեռք– բերումը։ Ֆ․ դ–յան նպատակները, բովան– դակությունը, կազմակերպումը, մեթոդ– ները պատմականորեն պայմանավորված են հասարակարգի սոցիալ–տնտ․ կառուց– վածքով, նրա խնդիրներով ու շահերով։ Ֆ․ դ․ հատուկ է բոլոր հասարակական ֆոր– մացիաներին։ Ըստ Կոմենսկու Ֆ, դ․ ըն– տանեկան դաստիարակության և մանկա– վարժ․ պրոցեսի կարևոր մաս է։ Պեստա– ւոցցին մշակել է ֆիզ․ վարժությունների համակարգ և մարմնամարզական պա– րապմունքները մտցրել սկզբնական ուսուց/ան ծրագրի մեջ։ Ռուսաստանում Ֆ․ դ–յան պրոբլեմները արտացոլում են գտել Ի․ Ի․ Բեցկոյի, Ն․ Ի․ Նովիկովի, Ա․ Ն․ Ռադիշչևի աշխատություններում։ Վաղ հասակի երեխաների Ֆ․ դ–յան ան– հրաժեշտության մասին գրել է Վ․ Դ․ Ph- լինսկին։ Կ․ Դ․ Ուշինսկին Ֆ․ դ․ կապել է աշխատանքի, երեխայի մտավոր ու բա– րոյակյսն զարգացման հետ, հս/նդես եկել այն դպրոցական ծրագրերում մտցնելու առաջարկով։ Պ․ Լեսգաֆտը ստեղծել է Ֆ․ դ–քան համակարգ, որի մեթոդները հիմնված են մտավոր կրթության ընդհա– նուր ւկզբունքների վրա։ Հայերի մոտ հնում Ֆ․ դ–յան մասին վկայություններ կան հայկ․ և հուն, աղ– բյուրներում (Մովսես Ւարենացի, Եզնիկ Կողբացի, Եղիշե, Փավստոս Բուզանդ, Ագաթանգեղոս, Քսենոփոն, Հերոդոտոս, Ստրաթոն և ուրիշներ)։ Ըստ այդ աղբյուր– ների հայերը զբաղվել են ձիավարժու– թյամբ, նետաձգությամբ, նիզակահարու– թյամբ ևն։ Հայ անվանի դաստիարակները (Արշակ,Դնելև ուրիշներ) պատանիներին ու երիտասարդներին սովորեցրել են ֆիզ․ վարժություններ, ռազմ, խաղեր ու զինա– վարժություններ, որոնք ցուցադրվել են տոնահանդեսների և հատկապես ավան– դական Նավասարդյան խաղերի ժամա– նակ (տես Նավասարդ հոդվածը)։ XIX դ․ հայ իրականության մեջ դպրոցահասակ երեխաների Ֆ․ դ–յան համակարգ ստեղ– ծելու ջանքեր է գործադրել Iй․ Աբովյանը։ Դաստիարակության համակարգում նա Ֆ․ դ․ համարել է անհատի համակողմանի զարգացման պայմաններից մեկը։ Աբով– յանը դպրոցներում կազմակերպել է հայ– րենագիտական անկյուններ, տուրիստա– կան ւյսրշավներ, ուսուցանել է լող և շար– ժախաղեր։ Լ․ Տիգրանյանը Երևանի դըպ– րոցներում մտցրել է «ֆիզիկական կուլ– տուրա» առարկան, պրոպագանդել պարզ մարզահրապարակների ստեղծումը, դա– սերը բացօթյա կազմակերպելու անհրա– ժեշտությունը։ Մանկաբույժ Ա․ Բուդուղ– յանը մատաղ սերնդի Ֆ․ դ–յան հարցերին անդրադարձել է «Առողջ հոգին առողջ մարմնի մեջ», «Մարմնամարզություն» աշ– խատություններում, Պետերբուրգում հա– յերեն հրատարակել է 24 նկարից բաղկա– ցած ^Մարմնամարզություն» պլակատը։ ՍՍՀՄ–ում և սոցիալիստ, մյուս երկրնե– րում Ֆ․ դ․ կոմունիստական դաստիարա– կության անբաժանելի մասն է։ Նրա նպա– տակն է պատրաստել կոմունիստական հասարակարգի զարգացած, առողջ, ակ– տիվ կառուցողներ, բարձրարտադրողա– կան աշխատանքի և հայրենիքի պա՞տ– պանւ ւթյանն ընդունակ մարդիկ։ Ֆ․ դ–յան համակարգի զարգացման հիմնական ուղ– ղությունները սահմանվել են ՍՄԿԿ ԿԿ–ի մի շփրք որոշումներում։ Ֆ․ դ–յան սովե– տակսն համակարգի ծրագրային և նոր– մատիվային հիմքը <Պատրասա աշխա– տանքի և ԱԱՀՄ ւցաշտւցանության> (ՊԱՊ) համալիրն է, մարզական միասնական՜ համամիութենական դասակարգումը։ ՍՍՀՄ–ում Ֆ․ դ–յան պարապմունքները կազմակերպվում են պարտադիր և կա– մավոր ձևերով։ Պետ․ պարտադիր Ֆ․ դ–յան բնույթը հաստատված է ՍՍՀՄ և միութե– նական հանրապետությունների ժող․ կըր–