Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/647

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Ֆիզկուլտուրային շարժումը հիմնված է պետ․ և հասարակական կազմակերպու– թյունների (բազմակողմանի գործունեու– թյան վրա աՍՀՄ–ում՝ ֆիզկուլտուրայի և սպորտի միութենական, հանրապետա– կան, մարասյին h այլ կոմիտեներ, արհ– միություններ, կոմերիտմիություն, կամա– վոր մսազական ընկերություններ,

ԴՕՍԱԱՖ, մարզական ֆեդերացիաներ ևն)։ ժամանակակից փուլում ՍՍՀՄ–ում լուծվում է մասսայական ֆիզկուլտուրա– յին շարժումը գիտականորեն հիմնավոր– ված ֆիզ․ դաստիարակության համակար– գի վրա հիմնված համաժող․ շարժման վե– րածելու խնդիրը, որը պետք է ընդգրկի հասարակության սոցիալ․ բոլոր խավերը։ Գոյություն ունի բնակչության տարիքա– յին խմբերի ֆիզ․ զարգացման ու պատ– րաստականության ծրագրային գնահատ– ման պահանջների ու նորմատիվների պետ․ համակարգ (ՍՍՀՄ–ում՝ ՊԱՊ հա– մալիրը)։ tb․ կ–ի պարտադիր պարապ– մունքները պետ․ ծրագրով անց են կաց– վում նախադպրոցական հիմնարկներում, ուս․ հաստատություններում, բանակում։ Հիմնարկ–ձեռնարկությունների աշխա– տանքային օրվա մասն են կազմում ար– տադրական մարմնամարզությունն ու ֆիզ– կուլտդադարները։ Մասսայական ֆիզկուլ– տուրային–առողջւսրարական աշխատանք– ների կազմակերպման համար մարզական ընկերությունները ձեռնարկություննե– րում, հիմնարկություններում, կոլեկտիվ և պետ․ ս!նտեսություններում, ուս․ հաս– տատություններում ստեղծում են ֆիզ– կուլտուրային կոլեկտիվներ։ Սպորտ (Ս․), Ֆ․ կ–ի բաղկացուցիչ մասը, ․ինչպես նաև ֆիզ․ դաստիարակու– թյան միջոց և մեթոդ, ֆիզ․ վարժություն– ների և ուսումնամարզական պարապ– մունքների տարբեր համալիրներից մըր– ցումների նախապատրաստման և անց– կացման համակարգ։ Պատմականորեն ձևավորվել է որպես մարդկանց ֆիզ․ զար– գացման մակարդակի, ֆիզ․ վարժանքնե– րի որոշակի ձևերից նրանց նվաճումների բացահայտման ու համեմատման հա– տուկ ոլորտ։ Լայն առումով Ս․ ընդգըր– կում է բյուն մրցակցական գործունեու– թյունը, դրան նախապատրաստվելը (մար– զումներ), այդ գործունեության ոլորտում ծագած յուրահատուկ սոցիալ․ հարաբե– րությունները, դրա հասարակական կա– րևոր նշանակություն ունեցող արդյունք– ները։ Ս․ Ֆ․ կ–ով զբաղվելու առանձնա– հատուկ խթանիչ գործոն է, օժանդակում է անհատի բարոյական, գեղագիտական դաստիարակությանը, ժողուիսրդների բա– րեկամական կապերի ամրապնդմանը։ Գոյություն ունի Ս–ի 3 հիմնական փոխ– կապակցված կազմակերպական ձև․ 1․ մասսայաէյան–ինքնագործ Ս․, 2․ Ս․ որ– պես ուս․ առարկա, 3․ բարձրագույն նվա– ճումների Ս․ (կամ այսպես կոչված մեծ Ս․)։ Առածին երկու ձևերը հասարակու– թյան ֆիգ դաստիարակության օրգանա– կան մասն են։ Մասսայական Ս․ միայն հարաբերականորեն է սահմանափակ– վում մարդկանց տարիքով, առողջությամբ և ֆիզ․ զարգացման մակարդակով։ Ս․ որպես ուս․ առարկա ընդգրկված է ուս․ հաստատությունների U բանակի ռազմա– ֆիզ․ պատրաստության ծրագրերում։ Մեծ Ս, մարզական բարձրագույն նվաճումների հիմքն է, աճող սերնդի ֆիզ․ կատարելու– թյան նախապայմանը։ Բարձրագույն նվա– ճումների Ս․ թույլ է տալիս մարդու ան– հատական ընդունակությունների և հնա– րավորությունների հիման վրա հասնել մարզական առավելագույն, ռեկորդային արդյունքների։ Միջազգային, ազգ․ և այլ պաշտոն, մրցումները հանդիսանում են մասսայական Ս–ի զարգացման լավա– գույն բարոյական խթանիչներ։ ժամանակակից Ս․ բաղկացած է բազ– մաթիվ ձևերից, որոնցից յուրաքանչյուրը բնութագրվում է մարզական գործիքով կամ առարկայով, հատուկ կազմով և մար– զական պայքարի մեթոդներով (որպես կանոն կամային և բարոյական հատ– կությունների առավելագույն դրսևոր– մամբ)։ Միջազգային համարում ձեռք բե– րած Ս–ի ձևերն ըստ մարզիկների գործու– նեության բնույթի, պայմանականորեն բաժանվում են 5 հիմնական խմբի․ 1․ հիմքում ակտիվ շարժողական գործու– նեությունն է (թեթև աթլետիկա, ծանր աթ– լետիկա, լող, թիավարություն, չմշկա– վազք, դահուկային սպորտ, ըմբշամարտ, բռնցքամարտ, սուսերամարտ, մարզա– կան խաղեր ևն), 2․ հիմքը շարժման մի– ջոցներ՝ մարզական սարքեր (մոտոցիկլ, ավտոմեքենա, ինքնաթիռ, պլաներ, նավ ևն) վարելու վարպետությունն է, 3․ կապ– ված է թիրախը խոցոկ հատուկ զենքերի գործածության հետ (հրաձգության ձևե– րը, նետաձգություն ևն), 4․ մոդելային կոնստրուկտորական գործունեության արդյունքների համադրումը/ ստեղծված մոդելները վւորձարկման ժամանակ վա– րելու կարողություններն ու հմտություն– ները (ավիա–, ավտո–, նավամոդելային մարզաձևեր), 5․ խաղային մենամարտեր, որոնցում բացահայտվում է մրցակիցների վերացական–կոմպոզիցիոն մտածողու– թյունը (շախմատ, շաշկի, տամա ևն)։ Ս–ի ժամանակակից ձևերի մեծ մասի ծրագրե– րը և մրցումների պաշտոն, կանոնները ձևավորվել են XIX դ․ 2-րդ կամ XX դ․ 1-ին կեսին, երբ կազմակերպվել են միջազգա– յին և պաշտոն, մրցումներ ու մրցաշարեր, առաջացել են ազգ․ և միջազգային մար– զական միավորումներ, մարզական ակումբներ, ընկերություններ ևն։ Միջազ– գային խոշորագույն մրցումների՝ Օչիմ– պիական խաղերի հաստատումով (1896) ժամանակակից Ս–ի գրեթե բոլոր ձևերը տարածում են գտել երկրների մեծ մասում։ XIX դ․ կեսերից պրոֆեսիոնալս, սկսում է զարգանալ որպես բիզնեսի ձև, դառնում շահույթի աղբյուր ձեռնարկատերերի և գոյության միջոց՝ մարգիկ–պրոֆեսիոնալ– ների համար։ Սոցիալիստ․ երկրներում Ս–ի հիմքը մասսայական ֆիզկուլտուրային շարժումն է։ Մշտապես ավելանում է Ս–ի տարբեր ձևերով զբաղվողների թիվը, ընդլայնվում մարզական դպրոցների ու կառույցների ցանցը։ Պետ․ և հասարակական կազմա– կերպությունները պլանավորում են Ս–ի զարգացումը, դրա համար առանձնացնում զգալի միջոցներ։ ՍՍՀՄ–ում տարածված են 70-ից ավելի մարզաձևեր, ներառյալ տեխ․ և ազգ․ ձևերը։ ՍՍՀՄ–ում 1985-ին ֆիզկուլտուրային կադրտր են պատրաստել Ֆ․ կ–ի 23 ինստ․ և 29 տեխնիկում, համալսարանների և մանկսվարժ․ բուհերի 96 ֆակ․։ Ֆ․ կ․ և ս–ով զբաղվողների բուժսանիտարական և բժշլ․ հսկողությունը իրականացնում են 400-ի յ ավելի բուժֆիզկուլտուրային դիս– պանսերներ (1982)։ 1984-ին գործել են 3723 ստադիոն, 77882 մարզադահլիճ, 2305 ողավազան, 450 մարզահրապարակ, 107 հվ․ ֆուտբոլի դաշտ, ավելի քան 29 հզ․ հրաձգարան, 6,4 հզ․ դահուկային կայան, 21 հզ, չմշկուղի ևն։ Մարզական բարձրագույն նվաճումնե– րը, մարզադաստիարակչական հաջողու– թյունները ևն ՍՍՀՄ–ում խրախուսվում է պատվավոր մարզական կոչումների շնորհ մամբ և մարզական նշանների ու պարգևների հանձնմամբ։ Համամիութենական մարզական օրա– ցույցււվ տարեկան նախատեսվում են ավե– լի քպն 300 տարբեր մրցումներ (երկրի առաջնություններ, համամիութենական սպարտակիադաներ, երիտասարդական, ուսանողական խաղեր, մանկական մաս– սայական մրցումներ՝ «Կաշվե գնդակ», «Ոսկ1ւ տափօղակ» ևն)։ 1956-ից 4 տարին մեկ ււնց են կացվում ՍՍՀՄ ժողովուրդնե– րի սպարտակիադաներ (խոշորագույն մրցումները աշխարհում4 մարզիկների և մս^աձևերի․ընդգրկումով)։ Մինչև 1986-ը ՍՍՀՄ–ում անց է կացվել աշխարհի և Եվ– րոպայի մոտ 100 առաջնություն, բազմա– թիվ խոշորագույն այլ մրցումներ։ Ֆ․ կ․ և u-j մասսայական զարգացմանը նպաս– տող գործոններից են մարզական մամու– լը, համամիութենական ու հանրապետա– կան հեռուստատեսությունների ու ռադիո– յի մարզական ծրագրերը, կինոն։ 19Հ0-ական թթ․ վերջերից սովետական մարզիկները ակտիվորեն մասնակցում են միջազգային մարզական շարժմանը։ ՍՍՀՄ մշակութային բոլոր կապերի շուրջ 30%–ը մարզական են։ Սովետական Ս–ի զարգ ացման մակարդակի արժանի գնա– հատականն էր Միջազգային օլիմպիական կոմիտեի որոշմամբ 1980 թ․ Օլիմպիական 22-րւ․ խաղերի անցկացումը Մոսկվայում։ Ֆիզիկական կուլտուրան և սպււրտը Հայկական ՍՍ Հ–ում։ Հայաստանում Ֆ․ կ–ի առաջին խմբակը կազւ ակերպվել է 1921-ին, Ալեքսանդրա– պոլում (այժմ՝ Լենինական)։ 1923-ին ԿԳԿ ին առընթեր ստեղծվել․է Ֆիզկուլտ, խորհուրդը։ 1923-ին ՀՍՍՀ–ում գործել է ֆիզ1 ուլտուրային 36 կոլեկտիվ, Ֆ․ կ–ով զբաղվել 1500 մարդ։ 1926-ին Երևանում անցկացվել է Համահայաստանյան 1-ին սպարտակիադան։ Հանրապետության 40 մարզիկներ մասնակցել են Համամիութե– նական 1-ին սպարտակիադային (1928)։ Ֆիզկուլտուրային շարժմանը մեծապես նը– պաստել է հանրապետությունում պատա– նի կոմունարների (պատկոմ) կազմա– կերպությունների, ԿՄԸ–ների և ֆիզկուլ– տուրայի տեխնիկումի (1931) ստեղծումը։ Ֆիզկուլտուրային շարժմանը զուգընթաց աճել է նաև հանրապետության մարզիկ– ներ! ւ վարպետությունը։ Միութենական ասպարեզներում հաջողությունների են հաալ հանրապետության ծանրորդները, բռնցքամարտիկները, թեթև աթլետները։