Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/669

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

միայի, ծծմբական թթվի արտադրությու նը։ Զարգացած է նաև տեքստիլ, կարի, կաշվի–կոշիէի, ապակու, հախճապակու և սննդի արդյունաբերությունը, շինանյութե րի արտադրությունը։ Գյուղատնտեսությունը։ Անտառային տնտեսության և գյուղատնտեսության մեջ զբաղված է տնտեսապես ակտիվ բնակ չության ավելի քան 10%-ը։ Առաջատար ճյուղը կաթնատու անասնապահությունն է, ուը տալիս է գյուղատնտ․ արտադրան քի ինքնարժեքի 3/4-ը։ Մշակվում է տա րածքի 7%-յ։ 1984-ին կար 1658 հզ․ խո շոր եղջերավոր անասուն (այդ թվում կովեր՝ 660 հզ․), 1382 հզ․ խոզ, 6 մլն հավ։ Հվ․ և կենտրոնական շրջաններում անաս նապահության հետ մեկտեղ զարգացած է հացահատիկային տնտեսությունը։ Մշակում ե1 գարի, վարսակ, ցորեն, տա րեկան, կաքտոֆիլ։ Հս․ շրջաններում զար գացած է եղջերվաբուծությունը։ Անտառային տնտեսությունը Ֆ–ի տնտ․ հնագույն ճ․ուղերից է։ Անտառները (հիմ նականում փշատերև) զբաղեցնում են տա րածքի 69%–ը։ Ամեն տարի մթերվում է մոտ 40 մլ1 մ3 փայտանյութ։ Զարգացած է ձկնորսությունը։ Տրանսպորտը։ Երկաթուղիների երկա րությունը 6 հզ․ կմ է (որից 0,4 հզ․ կմ Էլեկ տրիֆիկացված), ավտոճանապարհների– նը՝ 74 հզ․ կմ (1983)։ Կարևոր նշանակու թյուն ունք նավարկությունը լճերով և Սայմենի ջրանցքով։ Ծովային նավատոր մի տոննաժը 2067 հզ․ բրուտտո ռեգիստ րային m tj (1984)։ Գլխավոր նավահան գիստներն 1են Հելսինկին, Տուրկուն, Կոա– կան, Համենան։ Արտաքին առևտուրը։ Արտահանում է թաղանթանյութի–թղթի, փայտամշակման, քիմ․, տեքստիլ, կարի արդյունաբերու թյան, գյուղատնտ․ և անտառային տնտե սության Արտադրանք, մեքենաներ, սար քավորումներ։ Ներմուծում է հումք, մե քենաներ, սարքավորումներ, վառելիք, քսանյութե^ ևն։ Արտաքին առևտրի շըր– ջանառության ավելի քան 2/3-ը բաժին է ընկնում զարգացած կապիտ․ երկրներին։ Առևտրական հիմնական գործընկերներն են ԱԱՀՄ, Շվեդիան, ԳՖՀ, Մեծ Բրիտա– նիան։ Ֆ․ տնտ․ և մշակութային սերտ կապերի մեջ է ՍՍՀՄ հետ։ 1977-ից գործում է առևտ– րատնտ․, արդ․ և գիտատեխ․ համագոր ծակցության զարգացման երկարաժամ կետ (մինչև 1990) ծրագիրը։ Դրամաբան միավորը ֆինլանդ․ մարկն է։ 100 մարկը =13 ռ․ 71 կոպ․ (1986, օգոս տոս)։


VIII, Զինված ուժերը ԶՈլ (տ նվանում են պաշտպանական ուժեր) կւվզմված են ցամաքային զորքե րից, ՌՕՈԻ–ից և ՌԾՈԻ–ից։ Գերագույն գ|խ․ հրամանատարը պրեզիդենտն է, ան միջական ղեկավարությունն իրականաց նում է պաշտպանական ուժերի հրամանա տարը գլխ․ շտաբի միջոցով։ Զորակոչ վում են 18էը լրացրած տղամարդիկ, ծառա յության ժամկետը 8–11 ամիս է։ ԶՈւ–ի ընդհանուր թիվը շուրջ 40 հզ․ է։ Ցամաքա յին զորքերն (ավելի քան 34 հզ․ մարդ) ունեն հետևակային 6, զրահատանկային 1 բրիգադ, 8 առանձին գումարտակ, դաշ տային հրետանու 3 գունդ և 2 առանձին դիվիզիոն, առափնյա հրետանու 2 գունդ և 3 առանձին դիվիզիոն, զենիթային հրե տանու 4 առանձին դիվիզիոն, արտասահ մանյան արտադրության տանկեր, զրա– հատրանսպորտյորներ։ ՌՕՕւ (3 հզ․ մարդ) ունեն շուրջ 50 մարտական ինքնա թիռ, ՌԾՈւ (2,5 հզ․ մարդ)՝ ավելի քան 60 մարտական և օժանդակ նավեր։ ԶՈւ–ի բոլոր տեսակների պահեստային ուժը շուրջ 700 հզ․ մարդ է։


IX․ Բժշկաաշխարհագրական բնութա– գԻրօ 1980-ի տվյալներով ծնունդը կազմել է 1000 բնակչին 13,1, մահացությունը՝ 9,4, մանկական մահացությունը 1000 ողջ ծըն– վածին՝ 7,6։ Կյանքի միջին տևողությունը՝ տղամարդկանցը՝ 69,0 տարի, կանանցը՝ 77,7։ Մահացության հիմնական պատճառ ները սիրտ–անոթային համակարգի հի վանդություններն են, չարորակ նորագո յացությունները և տրավմատիզմը։ Առա վել տարածված են մանկական, շնչառա կան համակարգի վարակիչ, վեներական հիվանդությունները։ 1980-ին գործում էին 680 հիվանդանոց՝ 74,3 հզ․ մահճակալով (1 հզ․ բնակչին՝ 15,6 մահճակալ)։ 1981-ին աշխատում էին ավելի քան 9,5 հզ․ բժիշկ (690 բնակչին՝ 1 բժիշկ), 4,1 հզ․ ատամնաբույժ, 5,1 հզ․ դեղագործ և ավելի քան 45,6 հզ․ միջին բուժաշխատող։ Բժիշկներ են պատրաստում Հելսինկիի, Տուրկուի և Օուլուի համալսարանների բժշկ․ ֆակուլտետները։


X․ Լուսավորությունը 1686-ի օրենքը յուրաքանչյուր քաղա քացու պարտավորեցրել է 7 տարեկանից կարդալ սովորել։ 1866-ի դպրոց, ռեֆոր մով երկրում գործող հոգևոր–ծխա կան տարրական դպրոցները դարձել են ժողո– վըրդ․ և հանձնվել տեղական համայնքնե րի տնօրինությանը։ 1921-ին ընդունվել է 7–15 տարեկան երեխաների պարտադիր 8-ամյա կրթության մասին օրենք։ ժող– կրթության ընդհանուր ղեկավարությունն երկրում իրականացնում է լուսավորու թյան մինիստրությունը։ Ուսուցումը դըպ– րոցներում տարվում է ֆինլ․ կամ շվեդ․։ Պետական դպրոցներից բացի գործում են նաև մասնավոր դպրոցներ։ 1968-ի օրենքով երկրում գործում է 9- ամյա միասնական (հիմնական) դպրոց, որն սկսած 1986-ից ընդգրկում է համա պատասխան տարիքի բոլոր երեխաներին։ Պրոֆ․ կրթություն են տալիս պետ․, մունի ցիպալ և մասնավոր պրոֆ․ ուսումնարան ներն ու դպրոցները, միջնակարգ մասնա– գիտ․ կրթություն՝ այսպես կոչված տեխ․, մանկավարժ․, առևտրի ինստ–ները։ Բու– հական համակարգում են Հելսինկիի, Տուրկուի, Տամպերեի, Շվեդական (Աբո ակադեմիա, Տուրկու) և այլ համալսարան ներ, բարձրագույն տեխ․ դպրոցներ (Հել– սինկիում, Տամպերեում, Լապենրանաա– յիում), առևւոր․ բարձրագույն դպրոցներ (Հելսինկիի ֆիննական ու շվեդական, Տուրկուի շվեդական, Տուրկուի և Վաասա– յի ֆինն․), Հելսինկիի անասնաբուժ․ դըպ– րոցը։ Կան նաև մր շարք մասնագիտական ուս․ հաստատություններ՝ 6ա․ Միբելիու– սի անվ․ երաժշտ․ ակադեմիան, ռազմ․ ակադեմիան, օտար լեզուների 4 մանկա վարժ․ ինստ–ները ևն։ խոշոր գրադարաններից են․ Հելսինկիի համաւսարանի (հիմն, է 1640-ին, 1,6 մլն ԳԻՐՔ), Հելսինկիի քաղաքային (I860, 873 հ<լ․ գիրք)։ Հելսինկիում են գտնվում ազգա ին, Հելսինկիի համալսարանի Կեն– դանա ւանական թանգարանները, բուսա բանս! յան այգին․ Տուրկուում՝ պատմու թյան, կերպարվեստի, Ցա․ Սիբելիուսի թանգարանները, Մարիանհամինայում՝ նավագնացության թանգարանը ևն։


XI․ Գիտությունը ե․ գիտական հիմ նարկները 1․ Բնական և տեխնիկական գիտու թյունները Ֆ–ո մ գիտությունը կազմավորվել է Լուսավորականության և Ֆրանս, մեծ հե ղափոխության գաղավւարների ազդեցու թյան, զարգացող ռուս, գիտության ու եվրոպ․ գիտ․ այլ դպրոցների հետ ունե ցած կապերի շնորհիվ։ XVIII դ․ վերջին XIX I]․ սկզբին մեծ ճանաչում է գտել Հս․ Ամերիկայի բուսական /աշխարհի ուսում նասիրությանը նվիրված՝ բուսաբան Պ․ Կալմայի եռահատոր աշխատությունը (1753–61)։ Ազգ․ գիտության պատմու թյան զարգացման կարևոր Փուլ հանդի սացան քիմիայի և հանքաբանության վե րաբերյալ Ցու․ Գադոլինի (1811-ից՝ Պե– տերբհւրգի ԳԱթղթ․ անդամ) աշխատանք ները։ Ֆ․ Ռուսաստանին միավորվելուց հետո (1809) կատարելագործվեց կրթական հա մակարգը։ 1842-ին Հելսինկիում հիմնա դրվեց պոլիտեխ․, 1838-ին՝ ֆին․ օդերևու թաբանության ինստ–ները։ XIX դ․ 1-ին կեսին լայն ճանաչում ստացան մաթեմա տիկոս Ն․ Շուլտենի (1821-ից՝ Պետեր– բուրգի ԳԱ թղթ․ անդամ), ֆիզիկոսներ Յո․ Յա․ Ներվանդերի (1842-ից՝ Պետեր– բուրգի ԳԱ թղթ․ անդամ) և Գ․ Գ․ Հելստրյոմի, աստղագետ Ֆ․ Վ․ Ա․ Ար– գելանդերի (1826-ից՝ Պետերբուրգի ԳԱ թղթ․ անդամ) աշխատանքները։tXIXtդ․ 2-րդ կեսին զգալիորեն ընդարձակ վեցին բնագիտ․ հետազոտությունների շրջանակները։ Հրապարակվեցին է․ Ռ․ Նեու իուսի գծագրական և դիֆերենցիալ երկրաչափության, Ռ․ 6ա․ Մելինի ֆունկ ցիաների տեսության մասին աշխատու թյունները ևն։ Միջազգային բևեռային տարվա շրջանակներում Կ․ Մ․ Լեմստրյո– մի ղեկավարությամբ ֆին․ գիտնականնե րը իրականացրին (1882–83) օդերևու թաբանական դիտարկումների լայն ծրա գիր։ Ակտիվացավ Ֆ–ի տարածքի հետա– խոաումը։ Կ․ Վ․ Գյուլդենի ղեկավարու– թյսս՚բ 60-ական թթ․ վերջերին և 70-ական թթ․ ւկզբներին կազմվել է երկրի աշխար հագրական քարտեզը՝ 1։400000 մասշտա բով։ 1885-ին Ֆ–ում կազմակերպվեց Ֆ–ի երկւբ․ ծառայությունը։ Տեխնիկական բնագավառի խոշոր նվաճում էր Աեյմեն– յան ջրանցքի կառուցումը (1845–56)։ 1862-ին երկրում շահագործվեց առաջին երկսթուղին։ է․ Ելտը կազմեց առաջին ֆին․ դասա գիրքը (օրգ․ քիմիա) U գրեց քիմիայի պաււմության վերաբերյալ մի շարք աշ խատություններ։