Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/706

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

բանվոր դասակարգի առաշին զինված ելույթներն էին բուրժուազիայի տիրա– պետության դեմ։ 1840-ական թթ․ հանդես ենան մանրբուրժ․ սոցիալիզմի գաղա– փարախոսներ Լ․ Բչանը և Պ․ ժ․ Պրուդոնը, ուժեղացավ բուրժուա–հանրապետական շարժումը (Ա․ 0․ Լեդրյու, Ռոլեն և ուրիշ– ներ)։ 1848-ի Փետրվարյան հեղափոխու– թյունը (տես Ֆրանսիական բուրժուա– դեմոկրատական հեղափոխություն 1848) տապալեց միապետությունը և հաստատեց՝ Երկրորդ հանրապետությունը (1848–52)։ Հեղափոխության գագաթնակետը Փարի– զի բանվորների հունիսյան ապստամբու– թյուն 1848-ն էր, որի դաժան ճնշումից հետո հեղափոխությունը աստիճանաբար մարեց, հանրապետ․ բուրժուազիան, զի– ջումներ կատարելով միապետականնե– րին, ուղի հարթեց միապետության վերա– կանգնման համար։ 1851-ի դեկտ․ 2-ի պետ․ հեղաշրջման հետևանքով Ֆ–ում հաստատվեց Լուի Նապոլեոն Բոնապար– տի (1852-ից՝ Նապոչեոն III կայսր) ռազ– մաբուրժ․ դիկտատուրան, այսպես կոչ– ված Երկրորդ կայսրությունը (1852–70), որը մի շարք արտաքին քաղ․ պարտու– թյուններից և ներքին տնտ․ անհաջողու– թյուններից հետո տապալվեց 1870-ի Սեպ– տեմբերյան հեղափոխության հետևան– քով, ֆրանս–պ բուսական պատերազմ 1870–7/-ում Ֆ–ի կրած պարտության պայ– մաններում։ Ֆ․ նորից հռչակվեց հանրա– պետություն։ «Ազգ․ պաշտպանության» բուրժ․ կառավարությունը փաստորեն վա– րում էր կապիտուլյանտական քաղաքա– կանություն, և Փարիզի բանվորներին զինաթափ անելու կառավարության փոր– ձին բանվոր դասակարգը պատասխանեց 1871 ի մարտի 18-ի ապստամբությամբ, որը հանգեցրեց Փարիզի կոմունա 1871-ի ստեղծմանը։ Փարիզի կոմունան, որը պատմության մեջ պրոլետարական դիկ– տատուրայի առաջին փորձն էր, տապալ– վեց վերսաչցիների (գերմ․ օկուպանտնե– րի օգնությամբ) կողմից (մայիսի 28-ին)։ 1871-ի Ֆրանկֆուրտի հաշտության պայ– մանագրով Ֆ․ զրկվեց էլզասից և Լոթա– րինգիայի մեծ մասից։ 1875-ին ընդուն– վեց Երրորդ հանրապետության (1870– 1940) սահմանադրությունը։ XIX դ․ 70- ական թթ–ից բանվ․ շարժումը վերելք ապ– րեց Ֆ–ում։ 1880-ին ձևավորվեց Ֆ–ի բանվ․ կուսակցությունը։ 1895-ին ստեղծվեց Ֆ–ի Աշխատանքի համընդհանուր կոնֆեդե– րացիան, 1903-ին4 Ֆ–ի Սոցիալիստ, կու– սակցությունը։ XIX դ․ վերջին հիմնակա– նում ավարտվեց ֆրանս․ գաղութային կայսրության ստեղծումը, որը Բրիտ․ կայսրությունից հետո երկրորդն էր իր չափերով ու տնտ․ նշանակությամբ։ XIX դ․ վերջին –XX դ․ սկզբին Ֆ․ վարում էր ակտիվ նվաճողական քաղաքականու– թյուն, և այդ հողի վրա նա մերձեցավ Ռուսաստանի հետ՝ 1891–93-ին նրա հետ կնքելով դաշինք (տես Ֆրանս–ռուսական դաշինք), որը Անգչո– ֆրանսիական հա– մաձայնագիր 1904-ի և Անգչո–ռուսական համաձայնագիր , 1907-ի հետ կարևոր օղակ հանդիսացավ Անտանտի կազմա– վորման համար։ 1914–18-ին Ֆ․ մաս– նակցեց առաջին համաշխարհային պա– տերազմին, որը ավարտվեց նրա համար շահավետ Վերսալի 1919-ի հաշտությամբ։ Ֆ–ի իմպեր․ շրջանները մասնակցեցին սովետական հանրապետության դեմ ին– տերվենցիային։ Միաժամանակ նրանք Փարիզի հաշտության կոնֆերանս 1919– 7920-ում (տես նաև Վերսաչ–Վաշինգտոն– յան սիստեմ) շարունակեցին պայքարը Եվրոպայում Ֆ–ի հեգեմոնիան հաստա– տելու համար, որը հանդիպեց Անգլիա– յի, ինչպես նաև ԱՄՆ–ի դիմադրությանը։ Այդ պայքարը հատկապես սուր բնույթ ստացավ գերմ․ հարցում (ռազմատու– գանքներ, Ռուրի օկուպացիան Ֆ–ի կող– մից 1923-ին ևն) և ավարտվեց Ֆ–ի պարտու– թյամբ (Դաուեսի պւանի, Լոկառնոյի պայ– մանագրեր 1925-ի ընդունումը)։Պատերազ– մի ժամանակ խիստ սրված սոցիալ․ հա– կասությունների պայմաններում և Հոկ– տեմբերյան սոցիալիստ, մեծ հեղափոխու– թյան ազդեցությամբ Ֆ–ում սկսվեց հե– ղափոխ․ շարժման վերելք․ 1920-ին հիմ– նադրվեց Ֆ–ի կոմկուսակցությունը (ՖԿԿ)։ 1924-ին է․ էրրիոյի կառավարությունը ղիվանագիւռ․ հարաբերություններ հաս– տատեց ՍՍՀՄ–ի հետ, 1932-ին կնքվեց սովետա–ֆրանս․ չհարձակման պակտը։ 1930-ական թթ․ Ֆ․ ապրեց տնտ․ ճգնա– ժամ։ Ա․ Բրիանի (1929), Ա․ Տարդիյոյի (1929–30, 1932), Պ․ Լավաի (1931–32, 1935–36) աջ կառավարությունները վա– րում էին ներքին և արտաքին հետադիմա– կան քաղաքականություն։ 1934-ին դեմո– կրատ․ ուժերը խափանեցին երկրում ֆա– շիստ․ վարչակարգ հաստատելու ծայրա– հեղ աջերի փորձը։ 1935-ին ստեղծվեց ժողովրդական ճակատը, որը պայքար ծավալեց ֆաշիզմի և պատերազմի դեմ։ Գերմ․ ագրեսիայի վտանգի դեմհանդի– ման և ժող․ մասսաների ճնշման տակ Ֆ․ համաձայնեց կնքել սովետաֆրանս․ չհարձակման պայմանագիր (1935-ի մա– յիսի 2)։ 1936-ի հունիսին կազմվեց ժող․ ճակատի վրա հենվող կառավարություն, որը մի շարք միջոցառումներ ձեռնարկեց աշխատավորների կենսամակարդակի բարձրացման ուղղությամբ։ 1938-ին ժող․ ճակատը կազմալուծվեց։ է․ Դաւադիեի կառավարությունը (1938–40) ստորա– գրեց Մյունխենի համաձայնագիր 1938-ը, ձախողեց Մոսկովյան բանակցություններ 1939-ը և դրանով նպաստեց ֆաշիստ, ագ– րեսիայի սանձազերծմանը Եվրոպայում։ 1939-ի սեպտ․ 26-ին ՖԿԿ հայտարարվեց օրենքից դուրս։ 1939-ի սեպտ․ 3-ին, Լե– հաստանի վրա հիտլերյան Գերմանիայի հարձակումից հետո, Ֆ․ պատերազմ հայ– տարարեց Գերմանիային։ Սակայն ֆրանս․ զինվ․ հրամանատարությունը ոչինչ չա– րեց ագրեսիային հակահարված տալու համար (այսպես կոչված «տարօրինակ պատերազմ»)։ 1940-ի մայիսին գերմ․ զոր– քերը հս–ից շրջանցեցին «Մաժինոյի գիծը> և ներխուժեցին Ֆ․։ Ֆրանս, զորքերի մի մասը էվակուացվեց Անգլիա (տես Դյուն– կերկի օպերացիա 1940), հունիսի 14-ին հիտլերականները առանց մարտի գրա– վեցին Փարիզը։ Հունիսի 22-ին Ա, Պետե– նի կառավարությունը ընդունեց կապիտու– լյացիայի պայմանները (տես Կոմպիենի զինադադար 1940), որոնցով Ֆ–ի տարած– քի 2/3-ը օկուպացվում էր գերմ․ զորքերի կողմից, չգրավված տարածքում ստեղծ– վեց <Վիշի> ֆաշիստամետ վարչակարգը Պետենի և Լա վալի գլխավորությամբ։ 1942-ի նոյեմբերին Ֆ–ի այդ մասը նույն– պես օկուպացրին գերմ․ և իտալ․ զոր– քերը։ Ֆ–ում ծավալվեց Դիմադրության շարժումը, որը ղեկավարեցին կոմունիստ– ները։ Լոնդոնում կազմվեց Դիմադրու– թյան բուրժ․ կենտրոն <Ազատ Ֆրան– սիա>-ն․ (1942-ից՝ «Մարտնչող Ֆրանսիա») գեն․ Շառլ դը Գոլի ղեկավարությամբ, որը 1943-ից գլխավորեց Ազգ․ ազատագրու– թյան ֆրանս․ կոմիտեն (1944-ից՝ ժամա– նակավոր կառավարություն)։ 1944-ին, սո– վետական բանակի և դաշնակից զորքերի հաղթանակների պայմաններում, ֆրանս․ հայրենասերները դիմեցին համաժող․ ապստամբության, որի գագաթնակետը եղավ Փարիզի ապստամբություն 1944-ը։ 1944-ի վերջին Ֆ–ի ազատագրումը ֆրանս․ հայրենասերների (նրանք ազատագրել էին երկրի տարածքի կեսից ավելին) և անգլոամեր․ զորքերի կողմից, որոնք ափ էին իջել Ֆ–ում 1944-ի հունիս–օգոստո– սին (տես Երկրորդ ճակատ), ավարտվեց։ 1944-ի դեկտ․ 10-ին կնքվեց դաշինքի և փոխօգնության մասին սովետա–ֆրանս․ պայմանագիրը։ Ֆ–ի ետպատերազմյան առաջին կառա– վարությունները՝ Շ․ դը Գոլի (1945–46), Ֆ․ Գուենի, ժ․ Բիդոյի (1946), Պ․ Ռամա– դիեի (1947) ընդգրկում էին ՖԿԿ–ի, ֆրանս․ սոցիալիստ, կուսակցության և ժողովրդա–հանրապետ․ շարժում կուսակ– ցության ներկայացուցիչներին։ 1946-ին ընդունվեց Չորրորդ հանրապետության (1946–58) սահմանադրությունը։ Մի շարք միջոցառումներ անցկացվեցին հօգուտ աշխատավորների (արդ․ որոշ ճյուղերի և խոշոր բանկերի ազգայնացում ևն)։ 1947-ին ներքին և արտաքին հետադիմու– թյան ճնշման տակ կոմունիստները դուրս եկան կառավարությունից։ 1948-ին Ֆ․ միացավ <Մարշաւի պշանին>։ 1949-ին մտավ ՆԱՏՕ–ի մեջ, ստորագրեց Փարիզի համաձայնագրեր 1954-ը (ԳՖՀ–ի վերա– ռազմականացման վերաբերյալ), որը ի չիք դարձրեց 1944-ի սովետա–ֆրանս․ պայմանագիրը։ 1954-ին ժնևի խորհրդակ– ցության որոշմամբ վերջ դրվեց Ֆ–ի գա– ղութային պատերազմին Վիետնամում (տես ժնեի համաձայնագրեր 1954)։ Նույն տարին Ֆ–ի կառավարող շրջանները գա– ղութային պատերազմ սկսեցին Ալժիրում։ Այդ ժամանակաշրջանում Ֆ–ի կառավա– րությունը ԱՄՆ–ի, Մեծ Բրիտանիայի և կապիտ․ մի շարք այլ երկրների կառա– վարությունների հետ «սառը պատերազմ> սանձազերծեց ՍՍՀՄ–ի և նրա դաշնակից սոցիալիստ, երկրների դեմ։ 1956-ին Ֆ․ մասնակցեց Անգւո–ֆրանս–իսրայեչական ագրեսիային Եգիպտոսի դեմ։ Ալժիրում ստեղծված փակուղին, Մուեզի արկածա– խնդրության ձախողումը, ֆինանս, դըժ– վարությունները հանգեցրին Չորրորդ հանրապետության ճգնաժամին։ 1958-ին նորից իշխանության գլուխ անցավ Շ․ դը Գոլը (դեկտեմբերից՝ պրեզիդենտ), ըն– դունվեց Հինգերորդ հանրապետության սահմանադրությունը, որը մեծ լիազորու– թյուններ տվեց պրեզիդենտին։ 1960-ական թթ․, իմպերիալիզմի գաղութային սիստե– մի քայքայման պայմաններում, Ֆ–ի աֆ–