Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/707

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս


րիկ․ գաղութների մեծ մասը անկախու– թյուն ձեռք բերեց։ 1959-ին ֆրանս․ կա– ռավարությունը ընդունեց Ալժիրի ինք– նորոշման իրավունքը։ Դա հանգեցրեց ծայրահեղ գաղութատիրական ուժերի խռովությանը Ալժիրում (1960-ի հունվար), որը ճնշեցին կառավարությանը հավա– տարիմ զորքերը։ 1962-ի էվիանի համա– ձայնագրերով Ֆ․ փաստորեն ճանաչեց Ալժիրի անկախությունը։ 1960-ական թթ․ կեսին աշխարհում ստեղծված ուժերի նոր հարաբերակցության սթափ գնահատումը, միջիմպեր․ հակասությունների սրումը էական տեղաշարժեր առաջացրին Ֆ–ի արտաքին քաղաքականության մեջ։ Ֆ․ արտահայտվեց ԳՖՀ–ի մասնակցությամբ բազմակողմ «միջուկային ուժերի» ստեղծ– ման դեմ, 1966-ին դուրս եկավ ՆԱՏՕ–ի ռազմ, կազմակերպությունից և վերացրեց իր տարածքում եղած ամեր․ բազաները, դատապարտեց ԱՄՆ–ի ագրեսիան Վիետ– նամում, 1967-ին՝ Իսրայելի ագրեսիան արաբ, երկրների դեմ։ Միաժամանակ բա– րելավվեցին Ֆ–ի հարաբերությունները սոցիալիստ, համագործակցության երկըր– ների հետ (1966-ին Շ․ դը Գոլի ՄՍՀՄ կատարած այցելությանը հաջորդեցին սո– վետա–ֆրանս․ քաղ․ մերձեցում, տնտ․, գիտատեխ․, մշակութ․ համագործակցու– թյան աշխուժացում են)։ Դը Գոլի արտա– քին քաղ․ կուրսը շարունակեցին ժ․ Պոմ– ւցիդուն և ժիսկւսր Դ՝Էսաենը։ 1980-ական թթ․ սկզբին Ֆ–ում սկսված տնտ․ ճգնա– ժամը, աճող գործազրկությունը և դասա– կարգային հակասությունների սրումը նը– պաստավոր պայմաններ ստեղծեցին ձախ ուժերի (կոմունիստներ, սոցիալիստներ ևն) հաղթանակի համար։ 1981-ին պրե– զիդենտ դարձավ Ֆ․ Միտերանը (սոցիա– լիստ), Պ․ Մորուայի կառավարության մեջ մտան (մինչև 1984-ի հունիսը) 4 կոմու– նիստ մինիստրներ, ազգայնացվեցին մի շարք մասնավոր բանկեր, արդ․ որոշ ընկերություններ, բարձրացվեցին նվա– զագույն աշխատավարձը, կենսաթոշակ– ները, նպաստները, ստեղծվեցին նոր աշ– խատատեղեր։ 1984-ի հունիսին կայացած եվրոպ․ պառլամենտի ընտրություննե– րում սոցիալիստները ստացան ընդամենը ձայների 20,8%։ Մորուայի կառավարու– թյունը հրաժարական տվեց, պրեմիեր մինիստր նշանակվեց Լ․ Ֆաբիուսը (սո– ցիալիստ)։ ՖԿԿ որոշեց չմասնակցել նրա կառավարությանը՝ վճռականորեն սահ– մանազատվելով սոցիալիստների «խիստ տնտեսման» և նրա հակաբանվորական կուրսից։ 1986-ի մարտի պառլամենտա– կան ընտրություններում սոցիալիստները կորցրին Ազգ․ ժողովում ունեցած բացար– ձակ մեծամասնությունը, աջ օպոզիցիան (Հանրապետությանը աջակցող միավո– րում, Հանուն ֆրանս․ դեմոկրատիայի միասնության) շահեց 289 տեղ։ Պրեմիեր մինիստր դարձավ աջերի ներկայացուցիչ ժ․ Շիրակը։ Ֆ․ փոխշահավետ կապեր ու շփումներ է զարգացնում սոցիալիստ, երկրների հետ։ 1960–70-ական թթ․ Ֆ–ի և ՄՍՀՄ–ի միջև կնքվեցին մի շարք հիմնարար փաստա– թղթեր, որոնցից՝ ՄՍՀՄ–ի և Ֆ–ի միջև հա– մագործակցության և բարեկամության հետագա զարգացման մասին դեկլարա– ցիան (1975), ՄՍՀՄ–ի և Ֆ–ի միջև տնտ․, արդ․ և տեխ․ համագործակցության եր– կարաժամկետ (1980–90) ծրագիրը (1979) ևն (տես նաև Սովեաա– ֆրանսիական հա– ւէաձայնագրեր)։ Պաշտպանելով հասարա– կական տարբեր կարգ ունեցող պետու– թյունների խաղաղ գոյակցության սկըզ– բունքը, ֆրանս․ կառավարությունը միա– ժամանակ սերտացնում է կապերը ՆԱՏՕ–ի հետ, տուրք է տալիս սպառազինություն– ների մրցավազքին, հավանություն տալիս ամեր․ միջուկային հրթիռների տեղադըր– մանը Արմ․ Եվրոպայում։ Ֆ․ 1945-ից ՄԱԿ–ի, 1957-ից՝ Եվրոպական տնտեսա– կան համագործակցության անդամ է։

VI. Քաղաքական կուսակցությունները, արհմիությունները և հասարակական կազմակերպությունները

Ֆրանսիական սոցիալիստական կուսակցություն (ՖՄԿ)։ Ստեղծվել է 1905-ին, 1969–71-ին վերակառուցվել է, մտնում է Սոցինտերնի մեջ, ունի 220 հզ․ անդամ։ Ձախ ռադիկալների շարժում (ԶՌՇ)։ Ստեղծվել է 1972-ին, ունի մոտ 30 հզ․ անդամ։ Միացյալ սոցիալիստական կուսակցություն (ՄՄԿ)։ Հիմնվել է 1960-ին, ունի մոտ 10 հզ․ անդամ։

Ֆրանսիայի կոմունիստական կուսակցություն (ՖԿԿ)։ Ստեղծվել է 1920-ին, ունի մոտ 700 հզ․ անդամ։

Հանրապետությանը աջակ– ցող միավոր ու մ (ՀԱՄ)։ Բուրժ․ կուսակցություն է, հիմնվել է 1958-ին, ունի մոտ 800 հզ, անդամ։ Հանրապետա– կան կուսակցություն (ՀԿ)։ Ար– տահայտում է խոշոր բուրժուազիայի շա– հերը, ստեղծվել է 1966-ին, ունի մոտ 160 հզ․ անդամ։ Անկախների և գյուղացիների ազգային կենտրոն (ԱԳԱԿ)։ Արդյունաբերող– ների և խոշոր հողատերերի կուսակցու– թյուն է։ Ռադիկալների ևռադի– կալ –սոցիալիստների կ ու– ս ա կ ց ու թ յ ու ն (ՌՌՄԿ)։ Ներկայաց– նում է մանր և միջին բուրժուազիայի շա– հերը, ձևավորվել է 1901-ին, ունի մոտ 20 հզ․ անդամ։ Մոցիալական դե– մոկրատների կենտրոն (ՄԴԿ)։ Աջ ցենտրիստական բուրժ․ կու– սակցություն է, կազմվել է 1976-ին, ունի մոտ 30 հզ․ անդամ։ Հանրապետական կու– սակցությունը, Ռադիկալների և ռադիկալ– սոցիալիստների կուսակցությունը և Սո– ցիալական դեմոկրատների կենտրոնը 1978-ից կազմել են ֆեդերացիա՝ Հա– նուն ֆրանսիական դեմո– կրատիայի միությունը (ՀՖԴՄ)։ Աշխատանքի համընդհա– նուր կոնֆեդերացիա ( ԱՀԿ), ունի 1,9 մլն անդամ, մտնում է ԱՀՖ–ի մեջ։ Աշխատանքի ֆրանսիա– կան դեմոկրատական կոն– ֆեդերացիա (ԱՖԴԿ), ունի 1,1 մլն անդամ։ «Ֆորս ո ւ վ ր ի և ր», մտնում է ԱԱՄԿ–ի մեջ, ունի մոտ 1 մլն անդամ։ Քրիստոնյա աշխատավոր– ների ֆրանսիական կոն– ֆեդերացիա (ՔԱՖԿ), ունի մոտ 200 հզ․ անդամ, մտնում է Աշխատանքի համաշխարհային կոնֆեդերացիայի մեջ։ Ազգային կրթության ֆեդե– րացիա, ունի մոտ 550 հզ․ անդամ։ Կադրերի համընդհանուր կոնֆեդերացիա, ունի մոտ 350 հզ․ անդամ։ Ֆրանսիական ձեռնարկա– տերերի ազգային խորհ ու ր դ (ՖԶԱՒՕ («ֆրանսիական պատրոնատ»), միավորում է ձեռնարկատերերի 130 ճյա> դային ֆեդերացիաներ (մոտ 900 հզ․ արդ․ և առևտրական ձեռնարկություն– ներ)։

VII. Տնտեսաաշխարհագրական ակնարկ

Տնտեսության ընդհանուր բնութագիրը։ Ֆ․ բարձր զարգացած ինդուստրիալ երկիր է, կապիտ․ համաշխարհային տըն– տեսության համակարգում գլխ․ տնտե– սություններից մեկը։ Զարգացած կապիտ․ պետությունների մեջ արդ․ արտադրանքի ծավալով, գյուղատնտ․ արտադրանքի չա– փերով, արտաքին առևտր․ շրջանառու– թյան արժեքով, կապիտալի արտահա– նությամբ, ոսկու–վալյուտայի պաշարնե– րով զբաղեցնում է առաջատար տեղ։ Հա– մախառն ներքին արտադրանքում (1981) արտադրությանը բաժին էր ընկնում 27,8, գյուղատնտեսությանը՝ 4,7, առևտրին և սպասարկման ոլորտին՝ 11,9, տրանս– պորտին և կապին՝ 44%։ Ֆ–ի տնտեսու– թյանը բնորոշ են արտադրության և կա– պիտալի համակենտրոնացման բարձր աստիճանը, միաժամանակ տնտ․ մի շարք ճյուղերում (գյուղատնտ․, առևտուր, թեթև արդյունաբերություն) լայն տարածում ունի մանր և միջին արտադրությունը։ Տնտեսության մեջ գլխ․ դեր են խաղում մոնոպոլիստական միավորումներն ու ֆի– նանսա–արդ․ հզոր խմբերը։ 1980-ին ավ– տոմոբիլների արտադրության ավելի քան 80% –ը կենտրոնացած էր «Պեժո Սիտրոեն» և «Ռենո» մոնոպոլիստական խմբերի ձեռ– քում։ Ալյումինի արտադրությունն ամ– բողջովին կենտրոնացած է «Պեշինե– Ցուժին–Կյուլման» մոնոպոլիայի ձեռ– քում։ «Ռոն–Պուլենկ» մոնոպոլիան տալիս է սինթետիկ մանրաթելի ավելի քան 80%–ը։ Տասը ֆինանս, խոշոր խմբեր (Լա– զարովներ, Ռոտշիլդներ, Սյուեզ և ուրիշ– ներ) վերահսկում են ամբողջ մասնավոր կապիտալի կեսը։ Միևնույն ժամանակ երկրում նշանակալիորեն զարգացել է պետ․ մոնոպոլիստական կապիտալը։ Ազ– գայնացվել ՝են (մասնակիորեն կամ լիո– վին) բանկերը, ածխի, գազի, ատոմային, ավիացիոն, ավտոմոբիլային արդյունա– բերությունը, խոշոր էլեկտրակայանները, երկաթուղային և օդային տրանսպորտը, կապի ձեռնարկությունները։ Կան շատ խառը ձեռնարկություններ, ուր ներդըր– ված է պետ․ և մասնավոր կապիտալը։ Ֆրանս, մի շարք մոնոպոլիաներ միա– վորվել են այլ երկրների մոնոպոլիաների հետ։ Արտադրության կենտրոնացման ին– տենսիվ պրոցեսն ու կապիտալի կենտրո– նացումը առաջացնում են մանր և միջին ձեռնարկատերերի մասսայական սնանկա– ցում։ Զգալիորեն աճել է գործազուրկ– ների թիվը (2,5 մլն, 1985)։ Արդյունաբերությունը։ Ետպատերազմյան շրջանում արդյունաբերության կա–