Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/744

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

1915-ին հանգեցրին շարժման պառակտ– ման։ 20-ական թթ․ նրա որոշ մասնակից– ներ դարձան ֆաշիստ, վարչակարգի ջա– տագովներ, մյուսները՝ ընդհանրապես հրաժարվեցին Ֆ–ի սկզբունքներից։ Ֆ․ արմատապես վերափոխել է բանար– վեստը։ Չափածո խոսքի կառուցվււծքն ու գրաֆիկան դարձել են ազատ ու շար– ժուն։ Փոխվել են գեղարվեստ, մտածողու– թյան սկզբունքները։ Վերանայվել է գե– ղարվեստի լեզուն, որի մեջ տեղ են գտել հնչյունների քմահաճ զուգորդումով հո– րինված անիմաստ բառեր ու հնչյոնա– խմբեր։ Քնարական հերոսին փոխարինել է գաղափարական ձայնափողը՝ մեխ․ հե– րոսը։ Ֆ–ի երկրորդ խոշոր կենտրոնը Ռու– սաստանն էր։ Հայ իրականության մեջ Ֆ․ թափանցել է երկու կենտրոնից․ Կախ՝ Իտալիայից [Հ․ Նազարյանցի «Ֆ․ Թ․ Մա– ռինեթթի և ապագայապաշտությունը» (1910) գիրքը], ապա՝ Ռուսաստանից։ 1913-ին Դ․ Բուրլյուկի, Վ․ Խլեբնիէովի, Վ․ Մայակովսկու և Ա․ Կրուչոնիխի* ււտո– րագրությամբ Մոսկվայում լույս է աեսել «Ապտակ հասարակական ճաշակին» դեկ– լարացիան։ Ռուսաստանում Ֆ․ ունեցել է մի քանի խմբավորում՝ կուբոֆուտուր ^զմ, Էգոֆուտուրիզմ, ցենտրիֆուգա։ Ֆ–ի գա– ղափարները ինչ–որ չափով արտահայտ– վել են Վ․ Տերյանի «Հայ գրականության գալիք օրը» զեկուցման մեջ, Շիրվաււզա– դեի «Նամակներ Մոսկվայից» հոդվածա– շարում, Կարա–Դարվիշի «Ի՜՛նչ է ֆո թու– րիզմը» (1914) գրքում։ Ֆ–ի սկզբունք ււերի քննությամբ հանդես է եկել Հ․ Սուրխաթ– յանը՝ «Ի՞նչ է ֆուտուրիզմը», «Ո՞րն է ռուսական ֆուտուրիզմը» («Մշակ», ՚ 914, JSPJSP 50, 57), «Ֆուտուրիզմը և հեղափո– խությունը» («Նոր խոսք», 1920, JP 8)։ Ռուսաստանում և Հայաստանում Ֆ․ նոր բովանդակություն է ստացել հեղա– փոխությունից հետո։ Դա ըստ ամենայնի դրսևորվել է Վ․ Մայակովսկու ու նրա համախոհների գրական քաղ–յան մեշ («իՄկւաատվո կոմունի», «Լեֆ», «Նովի լեֆ»), պրոլետկուլտականների գրական ծրագրերում, Ե․ Չարենցի, Ա․ Վշտունու, Գ․ Աբովի ստորագրած «Երեքի դեկլարա– ցիայի» (1922), այնուհետև՝ Ե․ Չարենցի, Կ․ Հալաբյանի, Մ․ Մազմանյանի հրատա– րակած «Standart» (1924) ծրագրի ս յըգ– բունքներում։ Ֆ–ի տեսական դրույթները այս կամ այն չափով իրենց զգացնել են տվել նաև հայ պրոլետկուլտականների գրական քաղաքականության մեջ (ւոես <Պրոչետկոււտ>)։ Ֆ․ դրսևորվել է Կսրա– Դարվիշի, Ե․ Չարենցի, Ա․ Վշտունու, Վ․ Ալազանի որոշ գործերում։ Դ, Գասէկաւ]1սն Ֆ․ կերպարվեստում հանգեցրել է պատ– կերումից հրաժարվելուն, գեղարվեստա– կան ձևի կազմալուծմանը։ Ֆուտուրք ստ– ճարտարապետները (Ա․ Սանտ’է իա, Մ․ Կյատտոնե) կազմել են անիրա! ան, երևակայական նախագծեր։ Դեղան1 ար– չության ասպարեզում ֆուտուրիստներն Իտալիայում հանդես են եկել 191 )-ին [Ու․ Բոչչոնի (նաև քանդակագործ), Ջ․ Սե– վերինի, Կ․ Կառա, Զ․ Բալլա, Լ․ Ռոււսո– լո], քանդակագործության՝ 1912-ին, ճարտարապետության՝ 1914-ին։ Ռուս, արվեստում Ֆ․ կազմավորվել է 1910-ա յան թթ․ (Դ․ Դ․ Բուռլյուկ, Մ․ Ֆ․ Լարիոնով և ուրիշներ)։ 1917-ից հետո ֆոտուրիստնե– րը հավակնել են սովետական արվես– տում կատարելու ամենահեղափոխական ուժի դեր, սակայն նրանց շինծու արվես– տը մերժվել է ժողովրդի կողմից։ Գբկ․ Կարինյան Ա․, «Հին» և «Նոր» գեղարվեստը, Մ․, 1920։ Աղա բտբյան Ս․, Եղիշե Չարենց, գիրք 1, Ե․, 1973։ Գաս– պ արյան Դ․, Եղիշե Չարենցը և 1920- ական թվականների սովետահայ պոեզիան․ Ե․, 1983։ Литературные манифесты․․․, 2 изд․,М․, 1929; Перцов В․, Маяковский․ Жизнь и творчество, 3 изд․, т․ 1–3, М․, 1976․

ՖՈՒՏՈՒՐՈԼՈԳԻԱ (< լատ․ futurum – ապագա և ․․․չոգիէս), ա պ ա գա յ ա բ ա– ն ու թ յ ու ն, մարդկության ապագայի մասին պատկերացումներ, սոցիալ․ պրո– ցեսների հեռանկարներն ընդգրկող գի– տելիքների բնագավառ։ «Ֆ․» տերմինը 1943-ին մուծել է գերմ․ սոցիոլոգ Օ․ Ֆլեխտհայմը՝ նկատի ունենալով գա– ղափարախոսությանը և ուտոպիային հա– կադիր մի ինչ–որ վերդասակարգային «ապագայի փիլ–յուն»։ 60-ական թթ․ սկըզ– բին «Ֆ․» հասկացությունը տարածվել է Արևմուտքում «ապագայի պատմության», «ապագայի մասին գիտության» իմաստով, որը կոչված էր իր մենաշնորհը տարա– ծելու բոլոր գիտակարգերի պրոգնոստի– կական (կանխատեսման) ֆունկցիաների վրա։ 60-ական թթ․ վերջին տերմինը դուրս է մղվել «ապագայի հետազոտություն» տերմինի կողմից, որը ընդգրկում է պրոգ– նոզավորման տեսությունը և պրակտի– կան (տես Պրոգնոստիկա)։ 60-ական թթ․ գերիշխել է բուրժ․ Ֆ–ի ջատագովական հոսանքը, որը առաջադրել է <ւցոստին– դուստրիաւ հասարակ ութ յան> տեսու– թյունը։ Բուրժ․ Ֆ–ի ըմբռնումներին հակադրվում է մարդկության ապագայի մասին մարքս– լենինյան ուսմունքը, գիտ․ կանխատեսու– մը, որը հենվում է դիալեկտիկական և պաւոմ․ մատերիալիզմի դրույթների, գի– տական կոմունիզմի տեսության վրա։ Գբկ․ Косолапов В․ В․, Лисич– кин В․ А․, Критика буржуазных концеп– ций будущего, М․, 1978; Гарибджанян Б․ Г․, Кризис буржуазного общества и футу– рология в США (Критика «оптимистического» направления), Е․, 1980․

ՖՈՒՐԱՆ, ֆ ու ր ֆ ու ր ա ն, հետերո" ցիկլային միացություն։ Անգույն, քլորա– ֆորմի հոտով հեղուկ է, հալ․ ջերմաստի– ճանը՝–85,68°С, եռմանը՝ 31,83°С, խտու– թյունը՝ 936,6 կգ/մ3։ Վատ է լուծվում ջրում (մոտ 1 °% 25°С), խառնվում է օրգ․ լուծիչ– ների հետ։ Մտանում են հիմնականում ֆուրֆուրուից։ Օգտագործվում է տետրա– հիդրոֆուրանի, պիրոլի ստացման հա– մար։ Ունի թմրեցնող ազդեցություն։ Օդում սահմանային թույլատրելի կոն– ցենտրացիան 0,5 մգ/մ* է։

ՖՈՒՐԻԵ (Fourier) ժան Բատիստ ժոզեֆ (1768–1830), ֆրանսիացի մաթեմատի– կոս, Փարիզի ԴԱ անդամ (1817), Պետեր– բուրգի ԳԱ պատվավոր անդամ (1829)։ Ավարտել է Օսերի ռազմ, դպրոցը, որ– տեղ և անցել է դասախոսական աշխա– տանքի ։ 1796–98-ը դասավանդել է Պո– լիտեխնի կական դպրոցում։ ժ․ Բ․ Ֆուրիե Շ․ Ֆհւրիե Ֆ–ի առաջին աշխատանքները վերաբե– րում են հանրահաշվին։ 1796-փն արտա– ծել է որոշ սահմանափակումների դեպ– քում հանրահաշվական հավասարման իրական արմատների քանակի մասին մի թեորեմ (հրատ․ 1820-ին, կոչվում է․ իր անունով)։ Այս հարցի լրիվ լուծումը տվել է ժ․ Շ․ Ֆ․ Շտուրմը, 1829-ին։ Ֆ–ի աշխա– տանքները հիմնականում վերաբերում են մաթ․ ֆիզիկային, մասնավորապես պինդ մարմնում ջերմության տարածման տե– սությանը, որտեղ նրա ստացած արդ– յունքները, ամփոփված «^երմության անալիտիկ տեսություն» հանրպհայտ աշ– խատանքում (հրտ․ 1822-ին), ւյքեծ դեր են խաղացել մաթեմատիկայի հեսրագա զար– գացման գործում։ Տարբեր հատվածնե– րում տարբեր անալիտիկ արտահայտու– թյուններով ներկայացված ֆունկցիանե– րը եռանկյունաչափական շարքերի վեր– լուծելու վերաբերյալ աշխատանքներով Ֆ․ էապես նպաստել է ֆունկցիայի հաս– կացության ճշգրտմանը։ Թեև ցանկացած ֆունկցիաները եռանկյունաչափական շարքի վերածման հնարավյորությունն ապացուցելու նրա փորձերն անհաջող էին, այնուամենայնիվ այդ աշխատանք– ները հիմք հանդիսացան տվյալ պրոբ– լեմի մի ամբողջ շարք հետազոտություն– ների համար, որոնցով էլ նշանակալից չաւիով պայմանավորվեց բազւոէթյուննե– րի տեսության և իրական փոսոխականի ֆունկցիաների տեսության սկզբնավորու– մը։

ՖՈՒՐԻԵ (Fourier) Ֆրանսուա Մարի Շառլ (1772–-1837), ֆրանս․ ուտոպիստ սոցիա– լիստ։ Ծնվել է վաճառականի ընտանի– քում։ Համարյա ողջ կյանքի լւնթացքում ծառայել է առևտր․ տներում։ Ֆ–ի աշխար– հայացքում արտացոլվել է Ֆրանս, մեծ հեղաՓոխության արդյունքներից նրա խոր հիասթափությունը։ Իր պատմ․ և սոցիալ․ հայացքները առաջին անգամ շէսրադրել է «Համաշխարհային ներդաշնակություն» հոդվածում (1803), «Առևտրական շառլա– տանության մասին» անանուն Գրքույկում (1807) և «Չորս շարժումների U համընդ– հանուր ճակատագրի տեսություն» գըր– քում (1808)։ Ֆ․ ապագա հասարակության կազմակերպման պլանը մշակել է «Տրակ– տատ տնայնագործական–հողագործա– կան ասոցիացիայի մասին» (հ․ 1–2, 1822) և «Նոր տնտեսական սոցիետար աշ– խարհ» (1829) երկերում։ Ֆ․ ելնում Էր ֆրանս․ մատերիալիզմից, մերժհւմ իդեա– լիզմը, ագնոստիցիզմը և մետաֆիզիկան, տիրապետում էր դիալեկտիկային։ Սա– կայն նրա հայացքները մանրբուրժուա–