Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/78

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ձևանմուշներ։ 3․ Գլոցման արատդրության մեջ, երկու կցորդված գրտնակների կտրուքներով առաջացած բացվածք, որի միջով անցկացնում են շրշասեղմվող մետաղը՝ գլոցվող շինվածքին անհրաժեշտ ձև տալու համար:

ՏՐԱՄԱՊԱՏԿԵՐ, դիորամա, 1․ գեղանկարչության տեսակ, երբ պատկերը ստեղծվում է լուսաթափանցիկ, հատուկ լուսավորվող նյութի վրա։ 2․ ժամանակակից իմաստով՝ գեղանկարչության տեսակ, երբ կտրվածքում կիսաշրջանաձև ենթաշրջանակի ներսակողմում ձգված ժապավենակերպ նկարը համադրվում է նրա առջև տեղադրված «առարկայական» պլանի հետ (շինծու և իրական առարկաներ, կառույցներ ևն)։ Տ–ի համար նախատեսվում է արհեստական լուսավորություն, խոշոր Տ–ները տեղադրվում են հատուկ կառուցված շինություններում։ Բնականից կատարված նկարը (հիմնականում ճակատամարտի տեսարաններ) Տ–ում, ինչպես և համայնապատկերում, դիտողի մեջ իրականի մեծ պատրանք է ստեղծում։ Ի տարբերություն համայնապատկերի՝ Տ․ ընդգրկում է հորիզոնի միայն մի մասը։ Առաջին Տ․ ստեղծել է Լ․ ժ․ Դագերը, 1822-ին, Փարիզում։ Տ–ները տարածքում են գտել XIX դ․։ Սովետական Տ–ներից առավել նշանակալի է «Սապուն գորայի գրոհը 1944 թվականի մայիսի 7-ին» [1959, նկարիչ Պ․ Տ․ Մալցև (Գ․ Ի․ Մարչենկոյի և Ն․ Ս․ Պրիսեկինի մասնակցությամբ), Սապուն գորա, Սևաստոպոլի մոտ). այլ Տ–ներից են՝ «Պերեկոպի գրոհը» (1961, նկարիչներ՝ Մ․ Ի․ Սամսոնով, Մ․ Ա․ Անանև, Վ․ Պ․ Ֆելդման, ՍՍՀՄ զինված ուժերի կենտրոնական թանգարան, Մոսկվա), «Օչակով ամրոցի գրոհը ռուսական զորքերի կողմից 1788 թվականին» (1970, նկարիչ Մ․ Ի․ Սամսոնով, Ա. Վ․ Սուվորովի անվ․ ռազմապատմ․ թանգարան, Օչակով) ևն։ Գրկ․ Петропавловский В., Искусство панорам и диорам, Киев, 1965․

ՏՐԱՄՊԼԻՆ (ֆրանս․ tremplin, < իտալ․ trampolino, < trampolo-ից՝ ոտնափայ տեր), ցատկահարթակ, մարզական կառույց (սարք)՝ դահուկացատկերի, շրացատկերի և մարմնամարզական ցատկերի ժամանակ մարզիկի թռիչքի ուղին և բարձրությունը ավելացնելու համար։ Տ․ դահուկացատկերի կամ թռիչքների համար, կառույց արհեստա կան բարձունքի տեսքով՝ կազմված մեկ նարկի հրապարակից, թափառքի բարձունքից (թեքությունը՝ 27–38°), ոստնահարթակից, վայրէջքի լանջից և արգելակման հրապարակից։ Ըստ հզորության (թռիչքի հաշվարկային երկարություն) լինում են ուսումնական (մինչև 20 մ), փոքր (20–50 մ), միջին (50-70 մ), մեծ (70–90 մ) և դահուկներով թռիչքների համար՝ 120 մ և ավելի։ Տ․ ջրային դահուկներով ցատկերի համար, սահուն մակերեսով զառիկող հարթակ է, որի վերին եզրը ջրից պետք է բարձր լինի 1,5–1,8 մ։ Ջրում ամրակայվում է խարսխային 4 ճոպանների միջոցով։ Տ․ ջրացատկերի համար, դյուրալյումինի ծալովի առաձգականհարթակ (տախտակ)։ Տեղադրվում է ջրի մակերեսից 1, 3, 5, 7, 5, 10 մ բարձրության վրա։ Տ․ մարմնամարզական, գետնին թեք դրված, ամուր հիմքով զսպանակավոր տախտակ, որը մարմնամարզական և ակրոբատիկական վարժությունների, թեթևաթլետիկական մարզումների ժամանակ ավելացնում է թռիչքի բարձրությունը։ ՏՐԱՄՎԱՅ (անգլ․ tramway, < tram – վագոն, սայլակ և way 4- ուղի), քաղաքային ռելսային տրանսպորտի միջոց, բաղ կացած է մեկ կամ մի քանի վագոններից, որոնցից մեկը (մոտորայինը) շարժման մեջ է դրվում 30–70 կվա հզորությամբ քարշային էլեկտրաշարժիչով։ Տ․ էներ գիա է ստանում 500–600 վ լարման հաս տատուն հոսանքի ցանցից՝ 5,5–6 մ բարձրության վրա կախված կոնտակտա յին հաղորդալարի միջոցով։ Ռելսերը ծառայում են որպես ետադարձ հաղորդա լար։ Տ․ ռելսուղիով շարժվում է մինչև 40 կմ/ժ արագությամբ։ Աղմուկը պակա սեցնելու նպատակով առանցքատուփե– րում և զսպաններում դնում են հատուկ միջադիրներ, իսկ անիվները պատում են ռետինով։ Տ–ի նախատիպը 1876-ին ռուս գյուտա րար Տ․ Ա․ Պիրոցկու առաշարկած՝ էլեկ– տրաշարժիչով «ռելսային կառքն» էր։ Ռու– սաստանում (Կիևում, Նովգորոդում, Մոսկվայում) Տ–ների կանոնավոր շահա գործումն սկսվել է XIX դ․ 90-ական թթ․։ Երևանում առաջին Տ–ները գործել են 1933-ից․ Տ–ի ցանցի երկարությունը 7,5 կմ էր։ 1985-ին այն եղել է 96 կմ, իսկ երթու ղիների թիվը՝ 11։ ՏՐԱՅԱՆՈՍ Մարկոս Ուլպիոս (Marcus Ulpius Traianus) (53–117), հռոմ․ կայսր 98-ից։ Անաոնինոսների դինաստիայից։ Հաջորդել է Ներվային։ Նրա օրոք Հռոմ․ կայսրությունը հասել է իր սահմանների առավելագույն ընդարձակմանը։ 101 – 102 և 105–106-ի ընթացքում նվաճել է դակերի երկիրը (կազմվել է Դակիա պրովինցիան), 106-ին՝ Նաբատեայի թագավորությունը (կազմվել է Արաբիա պրովինցիան), 117-ին՝ Միջագեաքը (Տ–ի մահից հետո նրա նվաճած տարածքները, բացի Դակիայից և Արաբիայից, անջատվել են կայսրությունից)։ Կառավարել է ծերակույտի հետ համաձայնեցված, լայնորեն հռոմ․ քաղաքացիության իրավունք է շնորհել պրովինցիաների բնակչությանը։ Միջին և մանր հողատերերի ու քաղաքացիների քայքայման ընթացքը կասեցնելու նպատակով տարածել է ալիմենտացիայի (չունևոր ծնողների անչափահաս զավակներին դրամ, օգնություն պետ․ միջոցներից) համակարգը։ Ծավալել է լայն շինարարություն Հռոմում (Տ–ի ֆորումը) և պրովին ցիաներում։ Տ․ 114-ին գրավել է Հայաստանը և հայ տարարել պրովինցիա, սակայն նրա հաջորդ Ադրիանոս (Հադրիանոս) կայսրը, չկարողանալով պահպանել հռոմ․ գերիշ խանությունը, հարկադրված ընդունել է (117) Հայաստանի անկախությունը և թագավոր ճանաչել Վաղարշ Ա–ին։ 1966-ին ՀՍՍՀ տարածքում, Փոքր Վեդի գյուղում, հայտնաբերվել է Տ–ի լատիներեն արձանագրությունը, որը նա թողել է Արտաշատում: ՏՐԱՆԶԻՍՏՈՐ (< անգլ, tran [sfer]–փո խանցել և [re]sistor – Դիմադրություն), կիսահաղորդչային բյուրեղի հիմքով էլեկտրոնային սարք, որը նախատեսված է էլեկտրական տատանումների գեներացման և փոխակերպման համար։ Տ․ ժամանակակից միկրոէլեկտրոնային սարքավորումների հիմնական տարրն է։ Հայտնագործել են Ու․ Շոկչին, Ու․ Բրաաեյնը և Ջ․ Բարդինը (նոբելյան մրցանակ,․ 1956), 1948-ին։ Տ–ները բաժանվում են 2 հիմնա կան խոշոր դասերի, միաբևեռ (ունիպոլյար) և երկբևեռ (բիպոլյար)։ Միաբևեռ կամ դաշտով կառավարվող Տ–ներում լիցքակիրնե րի հոսքը կարգավորվում է փականի նկաամամբ կիրառված լարման փոփոխմամբ։ Բխիչից դուրս եկած լիցքակիրները, անցնելով ո տիպի հաղորդականություն ունեցող անցուղով, հասնում են կլանիչին և վերջինի շղթայում ստեղծում հոսանք։ Հոսանքի մեծությունը կախված է միավոր ժամանակում կլանիչին հասած լիցքակիրների քանակից։ 1, ա նկարում բերված է p–ո անցումով կառավարվող միաբևեռ Տ–ի պարզագույն կառուցվածքը։ Հոսանքի ստեղծմանը մասնակցում են միայն մի տիպի լիցքակիրներ (ո անցուղու դեպքում՝ էլեկտրոնային, p անցուղու դեպքում՝ խոռոչային), որտեղից էլ գալիս է սարքի միաբևեռ անվանումը։ Ներկայումս լայնորեն կիրառվում են մեկու