նակությունը։ 1050–53–ին Գրիգոր Մա– գիստրոս Պահլավունու զորքն ավերել է Թոնդրակը, Կաշեն, Թուլայլը, Խնուսը և այլ բնակավայրեր, թոնդրակեցիներին արտաքսել երկրից։ XI դ․ 2-րդ կեսից Թոնդրակյան շարժումն անկում է ապրել և աստիճանաբար վերացել։ Քարտեզը տես 97-րդ էշից առաջ՝ ներ– դիրում։ Սելջուկյան թուրքերի տիրապե– տության ժամանակաշրջան Թյուրքախոս օդուզ ցեղախմբին պատ– կանող Մելշուկի տոհմը, X դ․ վերջին ըն– դունելով մահմեդականություն, 1030– 1040-ական թթ․ նվաճել է ամբողշ Միշին Ասիան և Իրան, բարձրավանդակը։ Սել– ջուկի թոռ Տողրուլը (հայկ․ աղբյուրնե– րում՝ Տուղրիլ), հռչակվելով սուլթան, շա– րունակել է իր նախորդների նվաճող, քա– ղաքականությունը։ 1016-ին ներխուժելով Հայաստան, սելջուկյան թուրքերը մեծ ավերածություն են գործել Վասպուրակա– նում։ Վերջինիս թագավոր Սենեքերիմ Արծրունին հարկադրված իր երկիրը հանձնել է Բյուզանդիային ն փոխարե– նը ստացել Սեբաստիան՝ շրջակայքով։ 1021-ին սելջուկյան թուրքերը Դվին– Նախճավան ուղղությամբ խուժել են Նիգ գավառը, բայց այնտեղ նրանց հակահար– ված է հասցրել Բջնիի իշխան Վասակ Պահ– լավունին։ XI դ․ 1-ին կեսին սելջուկյան հրոսակները բազմիցս ասպատակել են Հայաստանի հվ–արլ․ գավառները։ 1042/ /1043-ին կրկին Նիգ գավառը ներխուժած սելջուկյան թուրքերին Հուրաստանի (Հրազդան) ձորում պարտության է մատ– նել Գրիգոր Մագիստրոս Պահլավունին։ Սելջուկյան թուրքերի արշավանքները հայ ժողովրդի համար ավեւի աղետաբեր են դարձել 1045-ից հետո, երբ Բյուզ․ կայս– րությունը կործանել է Անիի թագավորու– թյունը, թողացրԵւ երկրի պաշտպանունա– կությունը։ 1047-ին սելջուկյան թուրքերը Վասպուրականով մտել են Բասեն, ա վե– րել Վաղարշավանը, իսկ 1048-ին մեծ ջարդ կազմակերպել Սմբատաբերդ լե– ռան վրա, ապա կործանել Արծն քաղաքը։ Հայաստանի բյուզ․ զորքերը սեպտ․ 18-ին ջախջախվել են Կապուտռու բերդի (Բա– սեն) մոտ տեղի ունեցած ճակատամար– տում։ 1054-ին ավարառության ն կոտո– րածի են ենթարկվել Տարոնը, Խորձյան– քը, Անձիտը, Տայքը են։ Տողրուլի զորքե– րին հերոսաբար դիմադրել են Մանազ– կերւո քաղաքի և Վանանդ գավառի հա– յերը։ Բյուզ․ կայսրության նենգ քաղաքա– կանության և սելջուկյան թուրքերի աս– պատակությունների հետևանքով տասն– յակ հազարավոր հայեր արտագաղթել են հայրենի երկրից։ Ջլատված Հայաստանն անկարող է եղել 1064-ին դիմակայել սել– ջուկյան սուլթան Ալփ–Արսլանի 180 հզ–ա– նոց բանակին։ 1064-ի օգոստ․ 16-ին նվաճ– վել է Անին։ Սյունիքի Գրիգոր Ա, Լոռու Կյուրիկե Ա և Կարսի Գագիկ Աբասյան թագավորները ստիպված ենթարկվել են Ալփ–Արսլանի գերիշխանությանը։ Գագիկ Աբասյանը 1065-ին Կարսի թագավորու– թյան տարածքը հանձնել է Բյուզ․ կայս– րությանը և տեղափոխվել Փոքր Ասիա (Ծամնդավ)։ Սելջուկյան առաջխաղացու– մը կանխելու նպատակով՝ բյուզ․ կայսր Ռոմանոս IV Գիոգենեսը խոշոր բանակով մտել է Հայաստան։ 1071-ի օգոստ․ 19-ին Մանազկերտի մոտ տեղի ունեցած վճռա– կան ճակատամարտում բյուզ․ բանակը կրել է ծանր պարտություն։ Մելիքշահ I սուլթանի օրոք (1072–92) սելջուկյան թարքերը նոր հաղթանակներով Բյուզ․ կայսրությանը ստիպել են ճանաչել իրենց տիրապետությունը գրեթե ամբողջ Փոքր Ասիայի վրա։ Այնուհետև թուրք, տարրը սկսել է հաստատվել գրաված հայկ․ հո– ղերում։ 1080-ին գրավելով Կարսը, Կա– բինը, Ուղթիքը և հարակից շրջանները, սելջուկյան նվաճողները հիմնել են Սալ– դուխյան ամիրայությունը՝ Կարին կենտ– րոնով։ Անիում և Շիրակում իշխել են սելջուկյան թուրքերի գերիշխանությունն ընդունած քուրդ Շադդադյանները, Աղձ– նիքում՝ Արտուխյանները, Փոքր Հայքում՝ Գանիշմանյանները, Խլաթամ՝ Շահ–ի ար– մենները։ Հայաստանի առանձին շրջան– ներում իրենց գոյությունը պահպանեցին հայկ․ մի շարք ավատ, կազմավորումներ․ Լոռու Կյուրիկյան թագավորությունը (մին– չև XII դ․ սկիզբը), Սյունիքի թագավորու– թյունը (մինչև 1170), Սասանի թոռնիկյան– ների իշխանությունը (մինչև 1185), Վասպու– րականի Խեդենեկյանների իշխանությու– նը, Խաչենի իշխանությունը, Կիլիկյան Հայաստանում՝ Ռուբինյանների իշխա– նությունը։ 1118-ին սելջուկյան տերության վերջնական տրոհումից հետո Հայաստա– նի արլ․ գավառները ենթարկվեցին Իրա– քի, հս–արմ․ հատվածը՝ Իկոնիայի սուլ– թանությանը։ Հասարակական–տնտ․ և մշակութային ցածր մակարդակ ունեցող սելջուկյան թուրքերի տիրապետությունը խիստ բացա– սաբար է անդրադարձել Հայաստանի պատմ․ զարգացման ընթացքի վրա։ Հայ ավատատերերից բռնագրավված հողերը՝ որպես իքաա, արվել են սելջուկյան զին– վորականությանն ու պաշտոնեությանը, որոնք դրանք վերածել են արոտավայրե– րի։ Ծանր հարկերի, կողոպուտի և ավա– րառության հետևանքով խիստ աղքատա– ցել է հայ գյուղացիությունը։ Նրանցից շատերին նվաճողները բռնությամբ վա– ճառքի են հանել Փոքր Ասիայի և Իրանի ստրկաշուկաներում։ Հայրենիքից տեղա– հանված հայերին աշխատեցրել են հան– քերում, ճանապարհների, ռազմ․, պետ․ և այլ շինարարություններում, երբեմն օգ– տագործել որպես զինվորներ։ Սելջուկ– յան դաժան տիրապետությունից Փրկվե– լու համար մեծ թվով հայեր շարունակել են արտագաղթել երկրից։ Մելիքշահ I սուլթանի մահից (1092) հետո բռնի ուժով ստեղծված սելջուկյան ըն– դարձակ պետությունն սկսել է քայքայվել՝ տրոհվելով ինքնուրույն մի շարք իշխա– նությունների։ Այդ պայմաններում Հա– յաստանում իրենց անկախ են հռչակել Լոռու և Սյունիքի թագավորությՈւնները, ինչպես նաև հայ ֆեոդալ, մի շարք իշ– խանություններ (Խաչենում, Վասպուրա– կանում, Սասանում, Մոկսում և այլուր)։ Ի>․ Թորոսյան Հյուսիս–Արևելյան Հայաստանի ազատագրումը սելջուկյան թուր– քերի տիրապետությունից և &ւս– քարյանների իշխանապետությունը XII դ․ Հայաստանում ուժեղացել է ազա– տագր․ պայքարը սելջուկյան թուրքերի տիրապետության դեմ։ Վրաց․ թագավորու– թյունում հաստատված հայկ․ զորագնդե– րը՝ Զաքարյանների գլխավորությամբ, աս– տիճանաբար ազատագրել են Հայաստա– նի հս–արլ․ հողերը և ստեղծել հայկ․ ան– կախ իշխանապետություն։ Հայ–վրաց․ ուժերը 1110-ին ազատագրել են Շամշուլ– դե բերդը, 1118-ին Լոռե բերդաքաղաքը, ապա՝ նախկին Կյուրիկյան թագավորու– թյան ամբողջ տարածքը, 1123-ին՝ Գու– գարքի արլ․ և Ուտիքի արմ․ շրջանները, Կայենը, Կայծոնը, Տավուշը, Մահկանա– բերդը և այլ բերդեր ու բնակավայրեր։ Նույն թվականին Անիի հայ բնակիչներն ապստամբել են Շադդադյանների դեմ և 1124-ին քաղաքը հանձնել վրաց․ Գավիթ Շինարարին։ Սակայն վերջինիս հաջոր– դած Դեմետրե I թագավորը (1125–1155/ /56) 1126-ին ստիպված է եղել Անին վերա– դարձնել այն պաշարած Շադդադյան ամի– րա Փատլունին։ 1161-ին տնեցիները կըր– կին ազատագրել են քաղաքը և այն հանձ– նել վրաց թագավոր Գեորգի 111-ին (1155 /56–1184)։ Վերջինս Անիի կառավարիչ է ճանաչել Իվանե Օրբելյանին (օգնական՝ Սարգիս Զաքարյան)։ Հայ–վրաց․ զորքե– րը 1161–ի օգոստոսին Անիի մոտ ջախջա– խել են Շադդադյաններին օգնության շտա– պած Շահ–ի արմենների ամիրա Միրանին և հարևան ամիրայությունների միացյալ ուժերին։ Զարգացնելով հաջողությունը, հայ–վրաց․ ուժերը 1162-ի օգոստոսին գրա– վել են նաև Դվինը։ Սակայն նույն թվա– կանի վերջին Ատրպատականի Ելտկուզ աթաբեկը խոշոր բանակով գրավել է Դվինը, ապա պաշարել Անին։ Պատերազմ․ գործողությունները Փովւոիւակի հաջողու– թյուններով տևել են շուրջ 3 տարի։ 1165-ին հայ–վրաց․ ուժերը ստիպված նահանջել են՝ կրկին Անին զիջելով Շադդադյաննե– րին։ 1177–78-ին վրաց․ գահի համար սկսած ներքին պայքարը դանդաղեցրել է հայկ․ հողերի ազատագրման ընթացքը։ Վրաց․ թագավոր Գեորգի III-ի դեմ երկ– րի խոշոր ավատատերերի ապստամբու– թյունը գլխավորել է Իվանե Օրբելյանը, որը փորձել է գահին հաստատել իր փեսա– յին՝ օրինական թագաժառանգ Դեմետ– րեին (Դեմնա)։ Սարգիս Զաքարյանի գըլ– խավորած հայկ․ զորագնդի աջակցությամբ հաղթել է Գեորգի III թագավորը։ Զաքար– յանները, որ մինչ այդ եղել են Օրբելյան– ների վասալները, վրաց․ արքունիքում ձեռք են բերել մեծ ազդեցություն ու հեղի– նակություն։ Վրաց․ Թամար թագուհին (1184–1213) Սարգիս Զաքարյանին նշա– նակել է (1185) ամիրսպասալար (զինված ուժերի գլխ․ հրամանատար) և նրան ճա– նաչել Լոռու ժառանգական տեր։ Սարգսի որդիներ Զաքարեն և Իվանեն վրաց․ բա– նակում վարել են հայկ․ զորքերի սպա– րապետությունը։ Հայկ․ զորքերը շարու– նակ համալրվել են Հայաստանի տար– բեր գավառներից Վրաստան անցնող հայ
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/110
Արտաքին տեսք