Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/143

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

րակությունը, վաղեմի բարքերն ու ավան– դությունները, հայրենասիրական գործե– րը, ժողովրդի լուսավորությունը հայա– դավան եկեղեցու հեա ազգի հարատևու– թյան և հայկ․ պետականության վերա– կանգնման գրավականն են։ Արևելահայ ազգ․ պահպանողականները ցարիզմի գա– ղութային քաղաքականությունը դիտում էին իբրև վտանգ հայ ազգի և եկեղեցու արլ․ հատվածի գոյության համար։ Տե– ղական առևտրի և արդյունագործության շահերի պաշտպանությունը համարելով իրենց գլխ․ խնդիրներից մեկը, նրանք հանդես եկան արևելահայ համքարու– թյունների պաշտպանությամբ։ Ե՝վ արև– մտահայ, և՝ արևելահայ ազգային–պահ– պանողականները ողջունեցին Զեյթունի 1862-ի հերոսամարտը և միջոցներ էին հանգանակում հօգուտ զեյթունցիների, դիմում օտարերկրյա միջամտության։ համքարների ելույթը Թիֆլիսում 1865 թ․ (ըստ նկ․ Գ․ Սմբատյանի և Ա․ Պարսամյանի) Պ․ Սիմոնյանը «Մեղու Հայաստանի» լրա– գրում ընդարձակ նյութեր տպագրեց Զեյ– թունի ապստամբության և 1863-ի լեհ․ ապստամբության մասին։ Կ․ Շահնազար– յանը երազում էր հայ ժողովրդին տեսնել ազատ ու ինքնիշխան, այդ նպատակին հասնելու գործում նա կարևոր տեղ էր հատկացնում արևմտաեվրոպ․ տերու– թյունների միջամտությանը։ Գ․ Պատկան– յանը քարոզում էր հայրենադարձություն, օտարության մեջ գտնվող մեծահարուստ– ները պետք է վերադառնան հայրենիք, հայրենի հողում պետք է ստեղծվի հավա– քականություն, մշակվի ընդհանուր նպա– տակ միասնական ազգ ստեղծելու համար։ Նա անհրաժեշտ էր համարում զարկ տալ մեքենաշինությանը, նոր ձևերով կազմա– կերպել վաճառականությունը, Հայաս– տանի տնտ․ զարգացման հեռանկարները կապում էր ազգ․ լուսավորության հետ։ Արևմտահայ ազգային–պահպանողա– կան հոսանքի ներկայացուցիչները, որոնք հիմնականում գավառահայ մտավորական– ներն էին, սկզբնապես հույսեր էին կա– պում թանզիմաթի հետ, որ բարենորոգում– ների միջոցով կբարելավվի արևմտահա– յության վիճակը, վերջ կտրվի թուրքերի ու քրդերի սանձարձակությանը։ Մակայն հետագա իրադարձությունները ցույց տը– վեցին, որ Թուրքիայում անհնար էր հայ– րենասիրական գաղափարների քարոզ– չությամբ կամ բարեփոխումների միջո– ցով գոնե ազգ․ զարգացման տանելի պայմաններ ստեղծել, և արևմտահայ ազ– գային–պահպանողականների զգալի մա– սը հանգեց զինված պայքարի անհրաժեշ– տության գիտակցությանը։ Լ ի բ և ր ա լ–բ ու ր ժ ու ա կ ա ն հո– սանքի ներկայացուցիչները հանդես էին գալիս կղերաաղայական և կղերա– ամիրայական հոսանքի դեմ՝ հայ հասա– րակական–քաղ․ կյանքի բուրժուականաց– ման նշանաբանով, հին կարգերը խաղաղ ճանապարհով վերափոխելու և եվրոպ․ առաջադիմական ուղու վրա դնելու օգ– տին։ Կողմնակից լինելով հայ ժողո– վըրդի ազգ․ ազատագրությանն ու առա– ջադիմությանը, դրա միջոցը համարում էին ոչ թե հեղափոխությունը, այլ բարե– փոխումները։ Նրանք կարևոր տեղ էին հատկացնում լուսավորությանը, դըպ– րոցի, լեզվի, գրականության և գիտու– թյան զարգացմանը։ Արևելահայ իրա– կանության մեջ լիբերալ–բուրժ․ հոսանքի ներկայացուցիչներն էին Մ․ Նազարյանը, Դ․ Արծրունին և ուրիշներ, արևմտահայ իրականության մեջ՝ Ն․ Զորայանը, Դ․ Օտ– յանը, Ն․ Ռուսինյանը, Սերովբե Վիչեն– յանը (Մերվիչենը) և ուրիշներ։ 1858-ին Ս․ Նազարյանը Մոսկվայում սկսեց հրա– տարակել «Հյուսիսափայլ» առաջադիմա– կան հանդեսը, որի նպատակն էր ծառա– յել ժողովրդին, լինել ազգի ինքնապահ– պանության զենք։ Ըստ Ս․ Նազարյանի, հայ ազգի ընդհանուր բարեկեցության, համախմբման ու ինքնաապահովման կա– րելի է հասնել կապիտալիզմի զարգաց– ման շնորհիվ։ Լինելով խաղաղ վերափո– խումների կողմնակից, ողջունել է ճորտա– տիրության վերացումը Ռուսաստանում և արևմտահայերի Ազգ․ սահմանադրությու– նը։ Նրա հայացքներում նշմարվում էր ազգ․ պետականության վերականգնման գաղաՓարից հրաժարվելը և ազգ ․-հոգևոր անկախության անորոշ գաղափարին հա– րելը, որը նրան տանում էր կրոնաբարո– յական ազատամտության ոլորտները։ Դա արդյունք էր այն բանի, որ արևելահայ լիբերալիզմը (որի ներկայացուցիչները հիմնականում լինելով Ռուսաստանի հայ գաղթավայրերի ծնունդ) կտրված էր բուն Հայաստանից։ Դ․ Արծրունին հայ ժողո– վըրդի ազատագրության հարցի լուծում էր համարում հայ և ռուս զինակցության միջոցով թուրք, բռնատիրության դեմ հա– մատեղ պայքարը։ Արևմտահայերը քաղ․ ազատագրություն կստանային Ռուսաս– տանի օգնությամբ և ժող․ ապստամբու– թյան միջոցով։ Արևմտահայ լիբերալ– բուրժուազիայի ներկայացուցիչների մեծ մասը կրթություն էր ստացել Եվրոպայում և մեծապես ազդվել 1848–49-ի եվրոպ․ հեղափոխություններից։ ժողովրդի լու– սավորությունը համարելով տնտ․ հետա– մնացությունը հաղթահարելու միջոցնե– րից մեկը, պայքարում էին հանուն աշ– խարհաբարի, կազմեցին ու մշակեցին արևմտահայ աշխարհաբարի քերականու– թյուն և 1853-ին Կ․ Պոլսում հիմնված «Ուսումնական խորհրդի» միջոցով նրա դասավանդումը ներմուծեցին դպրոց։ Կա– պիտալիզմի զարգացման կողմնակիցներ լինելով, 1860-ին նրանք ստեղծեցին «Բա– րեգործական ընկերություն», որի նպա– տակն էր ապահովել երկրի տնտ․ անկա– խությունը, զարկ տալ երկրագործության զարգացմանը։ Ն․ Ռուսինյանը, Դ․ Օւո– յանը և ուրիշներ պայքար ծավալեցին ազգ․ գործերում բարձր հոգևորականության և ամիրաների մենաշնորհի դեմ, մշակեցին Ազգ․ սահմանադրությունը։ Երբ ուժեղա– ցավ դեմոկրատ, ուժերի պայքարը սահ– մանադրության հաստատման համար, լի– բերալ–բուրժուազիայի շրջանում տարըն– թացություն առաջացավ։ Սերվիչենը և ուրիշներ հակադրվեցին դեմոկրատներին և ետ կանգնեցին առաջադիմական գա– ղափարներից։ Դ․ Օտյանը և ուրիշներ հետևում էին չափավոր հայացքների՝ գըտ– նելով, որ վերանորոգչական ձեռնարկում– ները պետք է կատարվեն աստիճանական զարգացման ուղիով։ Ն․ Ռուսինյանը, առավել ձախ հայացքներ ունենալով, չա– փավոր վերափոխումների ու ծրագրերի իրականացումը կապում էր ժողովրդի հետ, նա ուզում էր Հայաստանը տեսնել ազատ ու ինքնավար։ Ընդհանուր առմամբ հայ լիբերալ–բուրժուազիան հեռու էր կանգնած ժող․ շարժումներից և սոցիալ․ պայքարից։ Հեղափոխական– դեմոկրա– տական հոսանքը հանդես եկավ և ձևավորվեց XIX դ․ կեսին, ներքին և արտաքին կեղեքիչների դեմ հայ ժողո– վըրդի մղած սոցիալ․ և ազգ․–ազատագր․ պայքարի պայմաններում։ Հոսանքի ձևա– վորումը արդյունք էր հայ հասարակական մտքի հետագա զարգացման և Արմ․ Եվրո– պայի ու Ռուսաստանի ազատագր․, հեղա– փոխ․–դեմոկրատ․ շարժման ազդեցության։ XIX դ․ 50–60-ական թթ․ հայ հասարակա– կան մտքի խոշորագույն ներկայացուցիչը հեղափոխ․-դեմոկրատ Միքայել Նալբանդ– յանն էր։ Արևմտահայ իրականության մեջ, որտեղ պատմ․ պայմաններից ելնելով հո– սանքը կրում էր առավել ազգ․-դեմոկրատ․ բնույթ, դեմոկրատիայի հայտնի ներկա– յացուցիչներն էին Ս․ Ոսկանյանը, Հ․ Մվաճյանը, Ս․ Թագվորյանը, Մ․ Մա– մուրյանը և ուրիշներ։ Միքայել Նալբանդ– յանը ձգտում էր հայ դեմոկրատիայի ազգ․- ազատագր․ պայքարը կապել ռուս, գյու– ղացիական հեղափոխության և Արմ․ Եվ– րոպայի մի շարք երկրներում ծավալված ազգ․ –ազատագր․ հեղափոխությունների հետ, դուրս էր գալիս ազգ․ շրջանակներից և կարևորում ամեն տեսակի բռնատիրու– թյան դեմ պայքարի ընդհանուր ճակատ կազմելու խնդիրը։ Մ․ Նալբանդյանը, հայ ժողովրդին դիտելով իբրև մեկ ամբողջու– թյուն, ձգտում էր շաղկապել արևելահայ և արևմտահայ դեմոկրատ, ուժերը, համ– ընդհանուր միասնական մղումներ ու նը– պատակներ հաղորդել հայ ժողովրդի ազատագր․ պայքարին։ Նա հավասարա– պես պայքարում էր և՝ արևելահայ, և՝ արևմտահայ հետադիմական ուժերի դեմ։ Մ․ Նալբանդյանը ժողովրդի ազգ․ ազատա– գրության հարցի լուծումը տեսնում էր առաջին հերթին նրա սոցիալ․ ազատա– գրության մեջ։ Դեմ էր հողի մասնավոր սեփականությանը, գտնելով, որ այն պետք է լինի համայնքի սեփականությունը, և ազգի մեծագույն մասը պետք է զբաղվի երկրագործությամբ, իսկ մյուս մասը մշա– կի ստացված արդյունքը։ Մ․ Նալբանդյա– նը գտնում էր, որ գոյություն ունեցող