Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/149

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ե Աղասի Թուրսարգսյանի գլխավորու– թյամբ ապստամբեցին, զինաթափեցին անդի թուրք, կայազորը և ավելի քան եր– կու ամիս հերոսական մարտեր մղեցին Զեյթուն արշաված թուրք, տասնապատիկ գերազանց զորքերի դեմ։ Զեյթունը մնաց անառիկ։ 1896-ի հունվարին մեծ տերու– թյունների միջամտությամբ թուրք, զոր– քերը հեռացան գավառի սահմաններից, Զեյթունում նշանակվեց քրիստոնյա կա– ռավարիչ, բնակչությունը հինգ տարով ազատվեց հարկերից։ 1896-ի հունիսին Վանի հայ բնակչու– թյունը Մ․ Ավետիսյանի, Գ․ Պեոզիկյանի, Ա․ Տերոյանի, Ն․ Տեր–Հակոբյանի գլխա– վորությամբ դիմադրեց և ետ շպրտեց թուրք, զորքերին։ Չկարողանալով գրա– վել Վանը, թուրք, բանակը հրետակոծեց և հրդեհեց այն։ Մարտնչող հայերը դիմե– ցին անգլ․ հյուպատոսի միջնորդությանը և որոշեցին դադարեցնել կռիվն ու հեռա– նալ երկրից։ Թուրք, իշխանությունները խոստացան ապահովել նրանց մեկնու– մը Պարսկաստան, սակայն ճանապարհին նրանց վրա հարձակվեցին թուրք, զորքե– րը և քրդերը։ Հայերի մեծագույն մասը զոհվեց։ Քաղաքից ինքնապաշտպանու– թյան մարտիկների հեռանալուց անմի– ջապես հետո թուրք զինվորները, քրդ․ հրոսակները Հալիմ փաշայի առաջնոր– դությամբ խուժեցին հայկ․ թաղամասերը, թալանի և ավերի մատնեցին ամեն ինչ, սրի քաշեցին անզեն ու անմեղ մարդկանց։ 1896-ին Սասունի ինքնապաշտպանական մարտերին մասնակցեցին ազատագր․ շարժման գործիչներ Անդրանիկը (Օզան– յան Անդրանիկ), Աղբյուր Աերոբը, Ապա– ղանցի Մակարը։ 1896-ի օգոստ․ 14(26) հայկ․ կոտորած– ներից վրդովված մի խումբ զինված հայ երիտասարդներ գրավեցին Կ․ Պոլսի օսմ․ բանկը՝ եվրոպ․ պետությունների ուշա– դրությունը Հայկական հարցի վրա հրա– վիրելու և հայկ․ բարենորոգումների մա– յիսյան ծրագրի գործադրումն արագաց– նելու նպատակով («Բանկ օտոմանի» մի– ջադեպ)։ Եվրոպ․ դեսպաններին ուղղած իրենց հայտագրում նրանք սպառնում էին պայթեցնել բանկը։ Աուլթանական կառա– վարությունը հարկադրված դիմեց մեծ տերությունների դիվանագիտական միջ– նորդությանը։ Ռուս, դեսպանատան ներ– կայացուցիչ Մաքսիմովին 3-ժամյա բա– նակցություններից հետո հաջողվեց հա– մոզել բանկը գրավողներին թողնել այն և մեկնել արտասահման։ Սուլթանական կառավարությունը հա– յերի արդարացի գործողությունները առիթ դարձրեց մահմեդական բնակչության մեջ հակահայկ․ տրամադրություններ գրգը– ռելու համար։ Հատուկ նախապատրաստ– ված զինված ամբոխը երեք օր շարունակ անխնա կոտորում էր Կ․ Պոլսի անմեղ և անպաշտպան հայ բնակչությանը։ Զոհ– վեց մոտ 10 000 հայ։ 1894–1896-ի հայկ․ կոտորածների հե– տևանքով Օսմ․ կայսրությունում սպան– վեց շուրջ 300 հզ․ հայ, 100 հզ․ հայ բռնի մահմեդականություն ընդունեց, իսկ 100 հզ․ հայ տարագրվեց Ռուսաստան, աշխարհի տարբեր երկրներ։ Ա․ Կիբակոսյան Հայաստանը XIX դ․ վերջին– –XX դ․ սկզբին Սոցիալ–տնտեսական դրությունը։ Արլ․ Հայաստանը, գտնվելով Ռուսաստանի կազմում, ճնշվելով հանդերձ, ընդհանուր առմամբ կրում էր նրա զարգացման ազ– դեցությունը և անխզելիորեն կապվում այն առաջադիմական, հեղավւոխ․ շար– ժումների հետ, որոնք տանում էին դեպի ազատագրում, մինչդեռ արևմտահայությու– նը տառապում ու բնաջնջվում էր թուրք, բռնակալության դաժան վարչակարգի պայմաններում։ XIX–XX դդ․ սահմանագծին կապիտա– լիզմը թևակոխեց իր զարգացման վերջին վւուլը՝ իմպերիալիզմի դարաշրջանը։ Կա– պիտալիզմի զարգացումն արագացավ նաև Ռուս, կայսրության ծայրամասերում, այդ թվում՝ Անդրկովկասում։ Առաջացան արդ․ խոշոր կենտրոններ (Բաքու, Թիֆլիս, Բա– թում), ընդլայնվեց երկաթուղային շինա– րարությունը, աճեց քաղաքային բնակ– չությունը։ 1871 –1913-ին երկրամասում կառուցվեց շուրջ 2897 կմ երկաթուղագիծ, այդ թվում՝ Արլ․ Հայաստանում՝ 576 կմ։ Աոաջին գնացքի մուտքը Ալեքսանդրսայոլ (1899 թ․ Փետրվարի 7) 1899-ին ավարտվեցին Թիֆլիս–Կարս, 1902-ին՝ Ալեքսանդրապոլ–Երևան, 1908-ին՝ ուլուխանլու–Ջուլֆա, 1913-ին* Կարս–Աարիղամիշ–Կարաուրգան գծե– րը։ Աճեց խճուղային շինարարությունը, մասնավորապես ինտենսիվ էր գործում Երևան–Աղստաֆա ճանապարհը։ Այդ ամենը նպաստում էր ապրանքաշրջանա– ռության ուժեղացմանը։ Արլ․ Հայաստանում լայն թափ հաղորդ– վեց լեռնահանքային արդյունաբերությա– նը և մասնավորապես պղնձի արտադրու– թյանը, որի կարևորագույն կենտրոևներն էին Ալավերդին ու ՂաՓանը։ Ալավերդու պղնձահանքերում տիրապետող դիրք ունեին ֆրանս․ կապիտալիստները, իսկ Ղափանում՝ հայ և հույն կապիտալիստ– ները (Ա․ Մելիք–Ազարյան, P․ Տեր–Մելիք– յան, Կոնդուրով եղբայրներ և ուրիշներ)։ Պղնձագործների համքարության դրոշը (Ալեքսանդ– րապոլ) Գնալով աճում էր պղնձի արտադրությու– նը, որի կարիքը մեծ էր Ռուսաստանում, այդ ժամանակ Հայաստանը տալիս էր Ռուսաստանում արտադրվող պղնձի 23,35% –ը։ Աճեց նաև աղի արտադրությու– նը Կողբում, Նախիջևաևի գավառում և Կաղզվանում։ Արլ․ Հայաստանի տնտե– սության մեջ կարևոր տեղ էր գրավում կոնյակի, սպիրտի, օղու և գինու արտա– դրությունը, ուր իշխում էին ռուս և հայ կապիտալիստևերը (Շուստով, Սարաջև, Աֆրիկյան և ուրիշևեր)։ Որոշակի զար– գացում ապրեցին կաթնամշակությունը, պանրագործությունը, բամբակամշակու– թյունը, մետաքսագործությունը, կաշե– գործությունը , մետաղամշակությունը (Տեր–Ավետիքովի գործարանը Երևաևում, Հեքիմյան եղբայրների արհեստաևոցը Ալեքսանդրապոլում նն)։ Արլ․ Հայաստանն ուներ հիդրոէլեկտրա– էներգիայի արտադրության լայն հնարա– վորություններ, սակայն դրա օգտագործ– ման սկիզբը դրվեց միայն 1907-ին, երբ Երևանում կառուցվեց 2 փոքր էլեկտրա– կայան․ 1913-ին կար 10 փոքր էլեկտրա– կայան՝ 3,16 Մվւո հզորությամբ (արտա– դրվել է 5,5 մլն կվա՚ժ էլեկտրաէներ– գիա)։ Ընդհանուր առմամբ Արլ․ Հայաստանի արդյունաբերության մակարդակը ցածր էր։ Նրա համախառն արտադրանքի դրա– մական արժեքը 1913-ին կազմում էր 20,7 մլն ռ․, իսկ տեսակարար կշիռը ժող․ տնտեսության մեջ՝ 23,9%։ Կապիտալիզմի զարգացումն ուղեկց– վում էր քաղաքային բնակչության աճով, Ալեբսանդրապոլ (այժմ՝ Լենինական), համայնապատկեր (XIX դ․ վերջ -XX դ․ սկիզբ)