<Սսաունցի Դավիթ» տանկային շարասյունը աեմբերին։ Հետագայում նա դարձավ Սո– վետական Միության կրկնակի հերոս։ Մոսկվայի ճակատամարտում հրաձգա– յին դիվիզիաների հրամանատարներ էին Սարգիս Մարտիրոսյանը, Հայկ Մարտի– րոսյանը և Ստեփան Դինոսյանը։ Նրանց դիվիզիաները ջախջախիչ հարվածներ հասցրին ֆաշիստներին և ազատագրեցին Մոսկվայի ու Տուլայի մարզերի բազմա– թիվ քաղաքներ ու բնակավայրեր։ Մոսկ– վայի հակաօդային պաշտպանությունը գլխավորում էր ավիացիայի գեն․-մայոր Սերգեյ խուդյակովը (Արմենակ Իոսնփեր– յանցը)։ Լենինգրադի պաշտպանության ղեկավարներից էր նավատորմի ծովակալ Հովհաննես Իսակովը, պաշտպաններից էր դիվիզիայի զինկոմ, ապա բանակի ռազմ, խորհրդի անդամ Բենիամին Դա– լըստյանը, որը քաջաբար զոհվեց 1942-ի վերջին։ 1942-ին, երբ մարտերի մեջ մտան հայկ․ դիվիզիաները, հայ ժողովրդի զավակնե– րի մասնակցությունն ընդունեց մասսա– յական բնույթ։ Նրանցից առաջինը մար– տերի մեջ մտավ 390-րդ դիվիզիան, որը մի քանի ամիս շարունակ ծանր մարտեր էր մղում Կերչի թերակղզում։ 1942-ի մա– յիսին սովետական զորքերը ստիպված էին թողնել Կերչը։ Դիվիզիան, որը մեծ կորուստներ էր ունեցել (զոհվել էին նաե նրա հրամանատար գնդապետ Սիմոն Զաքյանը և զինկոմ Թորգոմ Շահինյանը), վերակազմվեց, նրա հայ մարտիկները շարունակեցին կռվել Սեաստոպոլի պաշտ– պանների շարքերում։ Այստեղ, «Սևաստո– պոլ» հածանավում և այլ ռազմանավերում կային տասնյակ հայ նավաստիներ, հա– ծանավի հրետանու պետն էր կապիտան Միհրան Պետրոսյանը։ Ստալինգրադի և Կովկասի պաշտպանու– թյան ծանր օրերին, 1942-ի օգոստ․ 23-ին Թբիլիսիում տեղի ունեցավ Անդրկովկասի և Հս․ Կովկասի ժողովուրդների հակա– ֆաշիստ․ միտինգ, որտեղ ընդունվեց Կով– կասի ժողովուրդներին ուղղված դիմում, որով կոչ էր արվում ամրապնդել սովետա– կան ժողովուրդների բարեկամությունը, Կովկասյան լեռները դարձնել ամուր սահ– մանագիծ թշնամու համար։ Նույն թվակա– նի աշնանը հայ ժողովուրդը նամակով (որի տակ ստորագրել էին 335316 մարդ) դիմեց ռազմաճակատում կռվող իր զա– վակներին, կոչ անելով արիաբար մար– տնչել ֆաշիստների դեմ՝ հանուն հաղ– թանակի, հանուն սոցիալիստ, հայրենի– քի։ Ստալինգրադի պաշտպաններից էր 76-րդ լեռնահրաձգային դիվիզիան, որ մինչ այդ մասնակցել էր սովետական զոր– քերի պաշտպանական մարտերին Ձա– խափնյա Ուկրաինայում և այլ վայրերում։ Մարտական բարձր վարպետության հա– մար 1942-ի նոյեմբերին այն վերակազմ– վեց 51-րդ գվարդիական դիվիզիայի, որ– տեղ հայերի թիվը ես բավական մեծ էր։ Դիվիզիան աչքի ընկավ Կլետսկայա եր– կաթուղային հանգույցի համար մղված կռիվներում (1942)։ Նույն թվականի օգոս– տոս–նոյեմբերին նա ոչնչացրեց թշնամու 8 հզ․, իսկ ամբողջ պատերազմի ընթաց– քում՝ 35 հզ․ զինվոր ու սպա և մեծ քանա– կությամբ ռազմ, տեխնիկա։ Վոլգայի անա– ռիկ ամրոցի շրջանում ֆաշիստ, խմբավոր– ման շրջապատմանը և ջախջախմանը ակ– տիվ մասնակցություն ունենալու համար դիվիզիան պարգևատրվեց Լենինի շքա– նշանով։ Կուրսկի ճակատամարտում այն մարտնչեց Բելգորոդի ուղղությամբ, այ– նուհետև ֆաշիստներին ջախջախեց Վի– տեբսկի շրջանում, Կուռլտնդական թերա– կղզում, ազատագրեց Բելոռուսիայի և Մերձբալթիկայի բազմաթիվ քաղաքներ ու շրջաններ։ Շատ կռիվներում աչքի ըն– կավ նրա «Լորիյսկի» կարմրադրոշ գուն– դը։ 408-րդ դիվիզիան մարտական մկըր– տություն ստացավ 1942-ի սեպտեմբերին, Նովոռոսիյսկի շրջանում, այնուհետև ամուր պաշտպանում էր Տուապսեի բնա– գծերը։ Սովետական մարտիկները խա– փանեցին այդտեղից Անդրկովկաս ներ– խուժելու ֆաշիստ, պլանները։ 1942-ի նո– յեմբերին դիվիզիան վերակազմվեց 7-րդ հետևակային բրիգադի։ Մինչև պատե– րազմի հաղթական ավարտը թշնամու դեմ մարտնչում էին 89-րդ և 409-րդ հայկ․ հրաձգային դիվիզիաները։ 409-րդ դի– վիզիան անցել է հերոսական մարտական ուղի՝ Հս․ Կովկասի Մոզդոկի շրջանից մինչև Ավստրիա և Չեխոսլովակիա, ար– ժանացել Կիրովոգրադյան և Բրատիսլավ– յան անվանը, մասնակցել բազմաթիվ ծանր մարտերի Ցասսի–Քիշնևի, Դեբ– րեցենի, Բուդապեշտի, Տիսսա գետի ևն շրջաններում, պարգևատրվել Բոգդան Ւո/ելնիցկու շքանշանով։ Փառավոր մարտական ուղի անցավ 89-րդ դիվիզիան (3700 կմ), որը սկսվեց Դրոզնու մատույցներից և ավարտվեց Բեռլինում։ Դիվիզիայի այդ հաղթական ուղին անցել ԷՄալգոբեկով, Նովոռոսիյս– կով, Վերխնե–Բականսկով, Թամանով, Կերչով, մնաստոպոլով, ինչպես նաև Բե– լոռուսիայի ու Լեհաստանի բւսզմաթիվ շրջաններով, ազատագրելով 900 բնակա– վայր, գետանցել է Օդերը, մասնակցել Բեռլինի փողոցային մարտերին։ Ի նշա– նավորումն հաղթական մարտերի դիվի– զիային շնորհվել է Թամանյան, նրա եր– կու գնդերին՝ մնաստոպոլյան պատվա– վոր անունները, դիվիզիայի դրոշին ամ– րացվել են Կարմիր աստղի, Կարմիր դրո– շի ու Կուտուզովի II աստիճանի շքանշան– ները։ Զգալի թվով հայ մարտիկներ ու հրամա– նատարներ համալրել են դեռևս սովետա– ֆիննական պատերազմից հետո Հայաս– տանում տեղակայված 136-րդ (15-րդ գվարդիական) և 138-րդ (70-րդ գվարդիա– կան) դիվիզիաները, որոնք հատկապես աչքի ընկան Ստալինգրադի ճակատա– 89-րդ հայկ․ Թամանյան դիվիզիան Բեռլինի Բրանդենբուրգյան դարպասների մոա, 1945 թ․ մայիս մարտում, ինչպես նրա պաշտպանական կռիվների, այնպես էլ շրջապատված թըշ– նամուն ջախջախելու ընթացքում։ Ստալինգրադի ճակատամարտում գըն– դապետ (այնուհետև գեն․-մայոր) Ասքա– նազ Կարապետյանը մեքենայացված բրի– գադի հրամանատար էր, որը թշնամուն հետապնդեց դեպի Դոնի Ռոստով ու Դոն– բաս, իսկ Մելիտոպոլի ազատագրման ժա– մանակ Ասքանազ Կարապետյանը դի– վիզիայի հրամանատար էր։ Դնեպրը առա– ջին գետանցողներից էր գեն ․-մայոր Անդ– րանիկ Ղազարյանի դիվիզիան։ Դեն․- մայոր Մարգիս Մարտիրոսյանի կորպուսը մասնակցեց Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի ազատագրմանը, ապա հասավ մին– չև Պրագա։ Բեռլինը գրոհողների և աչքի ընկնողների մեջ էին նաև, բացի 89-րդ հայկ․ Թամանյան դիվիզիայից (հրամ․ Նվեր Սաֆարյան), գվարդիայի գեն․–մա– յոր Իսահակ Դասպարյանի, գվարդիայի գեն․–մայոր Սերգեյ Կարապետյանի հրա– ձգային և գնդապետ (հետագայում մար– շալ) Սովետական Միության հերոս Համա– զասպ Բաբաջանյանի տանկային դիվի– զիաները։ Մովետական վրիժառուների՝ պարտի– զանների ու ընդհատակայինների մեջ ևս կային զգալի թվով հայորդիներ, նրանց ընդհանուր թիվն անցնում էր 2 հզ–ից։ Թշնամու թիկունքում գործել են «Հաղ– թանակ», Միկոյանի անվան, 41-րդ, «Կար– միր աստղ» հայկ․ պարտիզանական ջո– կատները։ Շատ հայերի կարելի էր հան– դիպել նաև Դիմադրության շարժման շար– քերում՝ Ֆրանսիայում, Լեհաստանում, Չեխոսլովակիայոււք և այլ երկրներում, Մովետական առաջին պարտիզանական գնդում (Ֆրանսիա) կային հարյուրավոր հայեր։ Հայ ժողովրդի հազարավոր զավակներ մասնակցեցին նաև Մանջուրիայում ճա– պոնական Կվանտունյան բանակի ջախ– ջախման գործողություններին։ Ավիացիա– յի մարշալ Արմենակ Ւոսնփերյանցը (Սեր– գեյ խուդյակով), որը 1941–45-ին եղել էր Արմ․ ռազմաճակատի ռազմաօդային ուժե– րի շտաբի պետ, նույն ռազմաճակատի ռազմաօդային ուժերի բանակի հրամա– նատար և ռազմաօդային ուժերի հրամա– նատար, ապա սովետական բանակի ռազ– մաօդային ուժերի շտաբի պետ, միլիտա– րիստական ճապոնիայի դեմ պատերազմի ժամանակ 12-րդ օդային բանակի (Անդր–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/175
Արտաքին տեսք