Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/176

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

բայկալյան ռազմաճակատ) հրամանա– տարն էր։ Սովետական Միության հերոս, գեն․- լեյտենանտ Միքայել Պարսեղովը Հեռա– վորարևելյան 2-րդ ռազմաճակատի հրե– տանու պետն էր։ Այս նույն ռազմաճակա– տում 10-րդ օդային բանակի թիկունքա– յին ծառայությունը ղեկավարում էր ավիա– ցիայի գեն․-մայոր Գրիգոր Տոլմաջևը։ Մո– վետական Միության հերոս, գեն․–մայոր Անդրանիկ Ղազարյանը, գնդապետ (հե– տագայում գեն․-մայոր) Կոնստանտին Լա– զարևը, փոխգնդապետ (հետագայում գեն․- մայոր) Առաքել Օգանեզովը հրաձգային դիվիզիաների, իսկ գվարդիայի գեն․–մա– յոր Տիմոֆեյ Դեդեօղլյանը հեծելազորա– յին դիվիզիայի հրամանատարներ էին։ Առաքել Օգանեզովի ղեկավարած 361-րդ դիվիզիան հաջողությամբ գետանցելով Ամուրը, երկշաբաթյա մարտերի ընթաց– քում, անցավ 550 կմ ճանապարհ, ազա– տագրելով բազմաթիվ քաղաքներ և բնա– կավայրեր (500)։ Ծանր ականանետների բրիգադի հրամանատար փոխգնդապետ Մամվել Հարությունյանը աչքի ընկավ թշնամու ամրությունները ճեղքելու և զոր– քերի առաջխաղացումը ապահովելու գոր– ծում։ Ավագ լեյտենանտ Հակոբ Հայրա– պետովի հրետանային դիվիզիոնը ոչըն– չացրեց ճապոնացիների բազմաթիվ կրա– կակետեր։ Ամուրը գետանցելու և նրա հակառակ ափին հենակետ գրավելու ժա– մանակ խիզախություն և արիություն ցու– ցաբերեց շարքային Անդրանիկ Փավւագ– յանը։ Կառավարական շքանշաններով և մե– դալներով պարգևատրվեցին ճապոնացի– ների դեմ մարտերում աչքի ընկած մեծ թվով հայ սպաներ ու շարքայիններ։ Հայրենական մեծ պատերազւքի ամբողջ ընթացքում հայ ժողովրդի զավակները պատվով կատարեցին իրենց հայրենասի– րական պարտքը, անձնուրաց կերպով մարտնչեցին թշնամու դեմ։ Տասնյակ հա– զարավոր հայ քաջորդիներ արժանացան շքանշանների ու մեդալների։ Հայաստա– նի 107 գավակների (38-ը հետմահու), այդ թվում 99 հայերի, շնորհվեց Մովետական Միության հերոսի կոչում։ Հայորդիներից առաջինը 1940-ին Սովետական Միության հերոսի կոչում շնորհվեց տանկիստ Կա– րապետ Միմոնյանին։ Հայրենական պա– տերազմի առաջին հայ հերոսը դարձավ օդաչու Լա զար Չափչախյանը (Չափչա– խով)։ Առաջիններից էին Հունան Ավետիս– յանը և Ապավեն Ռոստոմյանը, որոնք հետմահու արժանացան հերոսի կոչման։ Կրկնակի հերոսի կոչման արժանացան գնդապետ Նելսոն ՍտեՓանյանը և Սո– վետական Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանը։ Հերոսական սխրանքների համար 27 հայ քաջեր դարձան Փառքի շքանշանի երեք աստիճանների ասպետ– ներ։ 60-ից ավելի հայ գեներալներ պա– տերազմի ընթացքում ղեկավարեցին խո– շոր զորամիավորումներ։ Առանձնապես փայլեց Սովետական Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանի, ավիազիայի մարշալ Արմենաե ^անՓերրսնցի (Ս․ խուդ– յակով), զրահատա1ւկային զորբերի մար– շալ Համազասպ Բաբաջտնյանի, Սովե– տական Միության նավատորմի ծովակալ Հովհաննես Իսակովի զորավարական տա– ղանդը ։ՀՍՍՀ սոցիալիզմի ամրապնդման և հետագա զարգացման ժամա– նակաշրջանում (1946–1961 թթ․) Հայրենական մեծ պատերազմի հաղթա– կան ավարտից հետո սովետական ժողո– վուրդը վերադարձավ խաղաղ ստեղծա– գործական աշխատանքի։ Անհրաժեշտ էր վերականգնել ժող․ տնտեսությունը և գե– րազանցել նախապատերազմյան մակար– դակը, շարունակել պայքարը սոցիալիզ– մի կառուցումն ավարտելու համար։ Պատմ․ այդ ժամանակաշրջանն ընդ– գրկում է 4-րդ հնգամյակը (1946–50) և 1950-ական թթ․ (5-րդ հնգամյակ, 6-րդ հնգամյակ և 7-ամյակի սկիզբ), երբ տեղի ունեցավ արտադրող, ուժերի նոր վերելք, ամրապնդվեցին սոցիալիստ, արտադր․ հարաբերությունները, համահարթվեցին միութենական հանրապետությունների տնտ․ և կուլտուրական մակարդակները։ Պատերազմից հետո ՍՍՀՄ–ի զարգա– ցումը ընթանում էր միջազգային նոր իրա– դրության պայմաններում՝ ուժերի հարա– բերակցությունը փոխվեց հօգուտ սոցիա– լիզմի։ Ձևավորվեց սոցիալիզմի համաշ– խարհային սիստեմը, ուժեղացավ ազգ - ա զա տագր, պայքարը, գաղութային լու– ծը թոթափեցին բազմաթիվ ժողովուրդ– ներ, խորացավ կապիտ․ սիստեմի ճըգ– նաժամը։ Մյուս կողմից, իմպերիալիստ, պետությունները, ԱՄՆ–ի գլխավորու– թյամբ, զարկ տվեցին «սառը պատերազ– մի» քաղաքականությանը։ Սովետական Միությունը ակտիվ պայքար ծավալեց խաղաղությունն ու ժողովուրդների ան– վտանգությունն ապահովելու համար։ Հայրենական պատերազմում ձեռք բե– րած հաղթանակի շնորհիվ բարձրացավ Մովետական Միության միջազգային հե– ղինակությունը։ Պատերազմից նա դուրս եկավ քաղ․ տեսակետից ամրացած։ Սո– վետական ժողովուրդը կոմունիստական կուսակցության ղեկավարությամբ մո– բիլիզացրեց ուժերը պատերազմի հասց– րած վնասները վերացնելու, 4-րդ հնգամ– յա պլանի խնդիրները լուծելու համար։ Սովետական Հայաստանը, որը չէր գտնվել պատերազմական գոտում, այ– նուամենայնիվ տնտեսապես բավական տուժել էր։ 1945-ին արդյունաբերության համախառն արտադրանքը 7%–ով ցածր էր նախապատերազմյան մակարդակից։ Նվազել էր գյուղատնտ․ կուլտուրաների բերքատվությունը և համախառն արտա– դրանքը։ ՍՍՀՄ տնտ․ դրության վրա խիստ բացասաբար ազդեց 1946-ի երաշտը։ Հան– րապետության 4-րդ հնգամյա պլանի մա– սին օրենքն ընդունվեց Հայկ․ ՍՍՀ Գե– րագույն սովետի նստաշրջանում, 1946-ի հուլիսին։ 1946-ի ընթացքում հիմնականում ավարտվեց արդ․ արտադրության վերա– կառուցումը խաղաղ պայմաններին համա– պատասխան, իսկ արդեն հաջորդ տարում այն զգալի չափով գերազանցեց նախա– պատերազմյան մակարդակը։ Շարունա– կում էին զարգանալ քիմ․ և ավանդական այլ արդ․ ճյուղեր, հիմք դրվեց ծանր արդ– յունաբերության նոր ճյուղերի։ Արդյու– նաբերության արագ զարգացման վճռա– կան պայմանը էլեկտրաէներգիայի ար– տադրության ավելացումն էր։ Գործարկ– վեց Սևանի ստորգետնյա հէկը, որն իր տեսակի մեջ եզակի էր ՍՍՀՄ–ում։ Վերա– կառուցումների շնորհիվ մեծացավ Քա– նաքեռի և Զորագետի հէկերի հզորու– թյունը։ Ծավալվեց Գյումուշհէկի շինա– րարությունը։ Քիմ․ արդյունաբերության ձեռնարկությունների շարքը համալրեց Երևանի «Պոլիվինիլացետատ» գործարա– նը, ընդլայնվում էին գործող ձեռնարկու– թյունների կարողությունները։ Գունա– վոր մետալուրգիայի նորակառույցներից էր Քանաքեռի ալյումինի գործարանը (ԿանԱԶ)։ Արագ տեմպերով զարգացող արդ․ ճյուղերից էր մեքենաշինությունը։ Գործող ձեռնարկությունների շարքը մը– տան Երևանի կաբելի, մահուդի, Կիրո– վականի տրիկոտաժի, Լենինականի հրու– շակեղենի, Սպիտակի շաքարի գործա– րաններն ու ֆաբրիկաները, Կիրովականի ու Ղափանի մսի կոմբինատները և թեթև ու սննդի արդյունաբերության այլ ձեռ– նարկություններ։ 4-րդ հնգամյակի ըն– թացքում Հայաստանում կառուցվեց 220 գործարան, ֆաբրիկա, էլեկտրակայան, արդ․ արտադրամասեր ու այլ օբյեկտներ։ Ընդլայնվեց հանրապետության արդյունա– բերության աշխարհագրական տեղաբաշ– խումը։ Հանրապետության բանվոր դա– սակարգը ժամկետից շուտ կատարեց 4-րդ հնգամյա պլանը։ Արդյունաբերության համախառն արտադրանքը հինգ տարվա ընթացքում ավելացավ 2,7 անգամ։ 4-րդ հնգամյա պլանը կատարելու հա– մար շատ դժվարություններ հաղթահարե– ցին սոցիալիստ, գյուղի աշխատավորնե– րը՝ կոլտնտեսային գյուղացիությունը, ՄՏԿ–ների ու սովխոզների բանվոր–ծա– ռայողները։ Այդ դժվարությունները հաղ– թահարելու համար կոմկուսակցությունը և սովետական կառավարությունը մշա– կեցին մի շարք միջոցառումներ։ Կարևոր նշանակություն ունեցան ՍՄ^Մ Մինիս– աըրների խորհրդի և ՀամԿ(բ)Կ Կենտկո– մի 1946-ի սեպտ․ 19-ի «Կոլտնտեսություն– ներում գյուղատնտեսական արտելի կա– նոնադրության խախտումները վերացնելու միջոցառումների մասին» և ՀամԿ(բ)Կ Կենտկոմի 1947-ի փետրվարյան պլենու– մի «Հետպատերազմյան ժամանակաշըր– ջանում գյուղատնտեսության վերելքի մի– ջոցառումների մասին» որոշումները։ Պա– տերազմական պայմաններում ուժեղացել էին գյուղատնտ․ արտելի օրինակելի կա– նոնադրության խախտումները, շռայլվում էին աշխօրերը, հաճախացել էին հանրա– յին հողերի և կոլտնտեսային սեփակա– նության հափշտակումները, տեղի էին ունենում կոլտնտեսությունների կառա– վարման դեմոկրատական հիմունքների խախտումներ։ Հայաստանի կուսակցա– կան կազմակերպությունները մեծ աշխա– տանք տարան կոլտնտ․ կյանքում տեղ գտած այդ սխալներն ու խախտումները վերացնելու, կոլտնտեսություններից հափշտակված ունեցվածքը և հանրային հողերը նրանց վերադարձնելու համար։ Աստիճանաբար ամրապնդվում էր կոլ– տնտեսությունների նյութատեխ․ բազան, լուծվում էր կադրերի հարցը։ 1950-ին