Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/177

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

գյուղատնտեսության տեխ․ զինվածու– թյունը գերազանցել էր նախապատերազմ– յան մակարդակը։ 4-րդ հնգամյակի վեր– ջում ծավալվեց կոլտնտեսությունների խո– շորացման կամպանիան, որը առաջա– դիմական երևույթ էր։ Հանրապետության լեռնային բնույթի (տեղանքի կտրտվա– ծության) և այլ պատճառներով կոլտնտե– սությունների խոշորացումը Հայաստա– նում կատարվեց սահմանափակ ծավալով և մեծ նշանակություն չունեցավ կոլտնտ․ արտադրության զարգացման տեսակետից։ Գյուղի աշխատավորների ջանքերով հիմնականում կատարվեց 4-րդ հնգամյա պլանը։ Նախապատերազմյան ցուցանիշ– ները գերազանցվեցին ցանքատարածու– թյունների, մանր եղջերավոր անասուն– ների գլխաքանակի և գյուղատնտեսու– թյան համախառն արտադրանքի գծով։ Գյուղատնտեսությունը, այնուամենայնիվ, ետ էր մնում, որը պայմանավորված էր մի շարք պատճառներով, և որոնք բնորոշ էին ամբողջ երկրի համար։ Ցածր էր գյու– ղատնտեսության աշխատողների նյութա– կան շահագրգռվածությունը, թույլ էր տեխ․ բազան, կոլտնտեսությունների ու սով– խոզների ղեկավարումը, մեծ էր կադրերի պակասը ևն։ Այդ պատճառների վերացու– մը դարձավ կոմունիստական կուսակցու– թյան և սովետական պետության կարևո– րագույն խնդիրը հետագա տարիներին։ ժող․ տնտեսության վերականգնման և հետագա զարգացման 4-րդ հնգամյա պլա– նը կատարելու շնորհիվ կոմունիստական կուսակցությունը ծրագրեց սոցիալիզմի կառուցումն ավարտելու նոր, ավելի բարդ խնդիրներ, որոնց լուծումով 1950-ական թթ․ սովետական ժողովուրդը նվաճեց սո– ցիալ–տնտ․ և կուլտուրական զարգաց– ման նոր բնագծեր։ 1952-ին կայացած ՍՄԿԿ XIX համագումարը հաստատեց երկրի զարգացման 5-րդ հնգամյա պլանի դիրեկտիվները։ 1951–55-ի համար նա– խատեսվում էր սոցիալիստ, էկոնոմիկա– յի հետագա վերելք՝ ծանր արդյունաբե– րության առաջանցիկ զարգացման հի– ման վրա։ Համապատասխան վերելք էր ապրելու գյուղատնտեսությունը, բարձ– րանալու էր ժողովրդի կենսամակարդա– կը։ Իսկ կուսակցության XX համագումարը (1956) սահմանեց 1950-ական– թթ․ 2-րդ կեսի ՍՍՀՄ զարգացման հիմնական սո– ցիալ–տնտ․ խնդիրները։ Համագումարը դիրեկտիվ տվեց՝ հենվելով տնտեսության սոցիալիստ, սիստեմի առավելություննե– րի վրա, ամենայն հետևողականությամբ շարունակել պայքարը խաղաղ տնտ․ մըր– ցության պայմաններում, պատմ․ կարճա– տև ժամկետում, ՍՍՀՄ հիմնական տնտ․ խնդիրը (բնակչության մեկ շնչին ընկնող արտադրանքի արտադրությամբ հասնել և անցնել առավել զարգացած կապիտ․ երկրներից) լուծելու ուղղությամբ։ Այդ ստրատեգիական նպատակից էր բխում և 6-րդ հնգամյա պլանը, որի գլխ․ խնդիրն էր ծանր արդյունաբերության գե– րապատիվ զարգացման, տեխ․ անընդմեջ առաջադիմության և աշխատանքի արտա– դրողականության բարձրացման հիման վրա ժող․ տնտեսության բոլոր ճյուղերի հետագա վերելքը ապահովելը, այդ հի– ման վրա սովետական ժողովրդի նյութա– կան բարեկեցության և կուլտուրական մա– կարդակի զգալի բարձրացման հասնելը։ 1950-ական թթ,մեծ առաջադիմություն ու– նեցավ հանրապետության էլեկտրիֆիկա– ցիան։ Շարունակվում էր Սևան–Հրազդան կասկադի հէկերի շինարարությունը։ Կա– ռուցվեցին և ամբողջ կարողությամբ գոր– ծարկվեցին Գյումուշի, Արգնիի և Աթար– բ եկ յանի կայանները։ Հանրապետության բոլոր էլեկտրակայանները միավորվեցին մեկ ընդհանուր էներգահամակարգում, իսկ 1960-ին Աթարբեկյանհէկ–Աղստաֆա բարձրավոլտ գծի գործարկումով ստեղծ– վեց Անդրկովկասի ընդհանուր էներգա– համակարգ։ 1959-ին յուրաքանչյուր 16 ժամում արտադրվում էր ավելի շատ էլեկ– տրաէներգիա, քան ամբողջ 1913-ին։ Նույն ժամանակամիջոցում էլեկտրական էներ– գիայի արտադրությունն ավելացավ 527 անգամ։ Նախապատրաստական աշխա– տանք էր տարվում Որոտան գետի հիդրո– էներգետիկ կարողությունները յուրացնե– լու ուղղությամբ։ Հայաստանի էներգետիկ բազայի ամրապնդման գործում կարևոր նշանակություն ունեցավ Ղարադաղ–Ղա– զախ–Երևան «Բարեկամություն» գազա– մուղի անցկացումը։ 1960-ին Ադրբեջանի գազը հասավ Երևան։ Հետագայում հան– րապետությունը հարստացավ գազի ըս– տացման նոր աղբյուրներով։ Գործարկ– վեց (1952) Քաջարանի պղնձամոլիբդենա– յին կոմբինատը, որի շնորհիվ ավելի բարձրացավ Հայաստանի տեսակարար կշիռը ՍՍՀՄ գունավոր մետալուրգիայի արդ․ մեջ։ Արագ տեմպերով էին զար– գանում մեքենաշին․, գործիքաշինական, թեթև ու սննդի և արդյունաբերության այլ ճյուղեր։ Շահագործման հանձըն– վեցին Երևանի ռելեի, սարքաշինական, կիսահաղորդչ․ տեխնիկայի, գեղարվես– տական ժամացույցների, էլեկտրաապա– րատների, Լենինականի անալիտիկ սար– քավորումների , էլեկտրատեխնիկական, հղկող հաստոցների,Փոքր էլեկտրաշար– ժիչների, Կիրովականի «Ավտոմատիկա», գործիքաշինական, Նոր Հաճընի ճշգրիտ տեխ․ քարերի, Լուսավանի գործիքաշին․, Գորիսի Փոքր էլեկտրաշարժիչների և տասնյակ այլ գործարաններ, ինչպես նաև Սովետաշենի տրիկոտաժի, Կամոյի կարի, կոշիկի, Երևանի Չկալովի անվ․ կոշիկի ֆաբրիկաները։ Գորգագործական ֆաբրիկաներ հիմնվեցին Բասարգեչա– րում, Մարտունիում, Կրասնոսելսկում, Ստեփանավանում, Կամոյում և Եղեգնա– ձորում։ Շրջաններում ստեղծվեցին կաթի վերամշակման և սննդի արդյունաբերու– թյան մի շարք այլ ձեռնարկություններ։ 1956–59-ի ընթացքում հանրապետության արդյունաբերությունը համալրվեց 118 խո– շոր ձեռնարկություններով։ Այդ ընթաց– քում պետ․ և կոոպերատիվ կազմակերպու– թյունների կողմից (առանց կոլտնտեսու– թյունների) կատարված կապիտալ ներ– դրումների և շինմոնտաժային աշխատանք– ների գումարը ավելի քան 3 անգամ գերա– զանցեց նախորդ 25 տարվա համապա– տասխան ցուցանիշը։ Ամբողջ ժողտնտե– սության կապիտալ ներդրումների գու– մարն ավելացավ մոտ 4 անգամ, իսկ յու– րաքանչյուր տարվա հաշվով՝ 6,5 անգամ։ Արդյունաբերության զարգացումը ավե– լի մոտեցավ հումքի աղբյուրներին, թա– Փանցելով հանրապետության գրեթե բո– լոր շրջանները։ Դա կարևոր գրավական էր գյուղական բնակչության զբաղվածու– թյան հարցը լուծելու, ինչպես նաև նրա սոցիալ․ և կուլտուրական պայմանները բարելավելու տեսակետից։ Ձևավորվեցին արդ․ նոր կենտրոններ՝ Արտաշատը, Հոկ– տեմբերյանը, էջմիածինը, Քաջարանը ևն։ Միաժամանակ մեծացավ Երևան, Լենինա– կան, Կիրովական, Ալավերդի, Ղափան քաղաքների տեղը արդ․ արտադրության մեջ։ Գյուղատնտեսության զարգացման պայմաններում բարձրացավ արդյունաբե– րության տեսակարար կշիռը ժող․ տնտե– սության մեջ։ 1960-ի տվյալներով համա– խառն հասարակական արդյունքի մեջ արդյունաբերության (շինարարության, տրանսպորտի և կապի հետ) բաժինը կազ– մում էր 80,4%։ 1960-ին ամբողջ արդյու– նաբերության համախառն արտադրանքը աճել էր 1940-ի համեմատությամբ 14 անգամ։ Աստիճանաբար մեծանում էր գիտատեխ․ հեղափոխության դերը արդյունաբերու– թյան, ինչպես նաև ամբողջ ժող․ տնտե– սության զարգացման, նրա արդյունավե– տությունը բարձրացնելու գործում։ Փո– փոխություններ տեղի ունեցան արդյունա– բերության կառավարման մեջ։ 1957-ին կազմակերպվեց Հայկ․ ՍՍՀ ժող․ տնտե– սության խորհուրդը (ԺՏխ), որի մեջ միա– վորվեց հանրապետության ավելի քան 500 խոշոր արդ․ ձեռնարկությունների ու կոմբինատների մեծ մասը (աշխատավոր– ների և արտադրության ծավալի առումով)։ ԺՏխ–ի ստեղծումը նշանակում էր արդյու– նաբերության ճյուղային կառավարման Փոխարինումը տերիտորիալ արտադրա– կան կառավարման սկզբունքով։ Արդյու– նաբերության տերիտորիալ կառավարու– մըն ուներ մի շարք դրական կողմեր։ Սակայն աստիճանաբար դրսևորվեցին նրա թերությունները, ուստի հետագայում (1965) ժողտնտխորհները վերացվեցին և արդյունաբերության կառավարումը վերա– կառուցվեց դարձյալ ճյուղային սկզբուն– քով (ըստ մինիստրությունների)։ Հայաստանի արդյունաբերության շատ արտադրատեսակներ լայն ճանաչման են արժանացել Սովետական Միությունում և նրա սահմաններից դուրս։ Սոցիալիստ, և կապիտ․ 32 պետություններ (ԳԴՀ, Լեհաստան, Բուլղարիա, Հարավսլավիա, Կուբա, ՉԺՀ, Հնդկաստան, Իտալիա, Եգիպտոս, Հունաստան, Թուրքիա, Ֆին– լանդիա, Մեքսիկա, Արգենտինա, Լիբա– նան ևն) Հայաստանը առաքում էր արդ– յունաբերության 104 անուն արտադրա– տեսակ։ Բարձրացավ ՀՍՍՀ–ի տեսակա– րար կշիռը ՍՍՀՄ տնտ․ համակարգում։ Պղնձի, մոլիբդենի, կոնյակի և արդյունա– բերության այլ արտադրատեսակներով Հայաստանը աչքի ընկնող տեղ էր գրա– վում միութենական հանրապետություննե– րի մեջ։ 1950-ական թթ․ նշանակալից են նաե գյուղատնտեսության արտադրող, ուժերի զարգացման և արտադր․ հարաբերու– թյունների ամրապնդման համար։ Կոմ– կուսակցությունը և սովետական կառավա– րությունը մշակեցին և իրականացրին մի