Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/185

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

մեծացավ, երբ XVI դ․ կեսին Ռուսաստա– նին միացվեցին Կսպանի ու Աստրախանի խանությունները և հնարավորություն ըս– տեղծվեց անմիջական կապեր հաստատել Անդրկովկասի հետ։ Այս շրջանում հա– յերի այցելությունը Մոսկ՞վա այնքան հա– ճախակի էր, որ Կրեմլից ոչ հեռու հիմնվեց հայկ․ իջևանատուն։ XVII դ․ 2-րդ կեսին Մոսկվայում մշտական բնակություն էին հաստատում ոչ միայն առևտրականներ ու արհեստավորներ, այլև մտավորական– ներ՝ թարգմանիչներ, դիվանագետներ և այլք։ 1666-ին Մոսկվա են եկել Ջուղայի հայկ․ առևտր․ ընկերության 40 ներկայա– ցուցիչներ և 1667-ին պայմանագիր կնքել ռուս, կառավարության հետ, որով նրանց Ասիայի և Եվրոպայի միջև տարանցիկ առևտրի իրավունք էր տրվում (1660-ին Մոսկվա էին եկել Նոր Ջուղայի նշանավոր վաճառականները՝ Խոջա Զաքարի գլխա– վորությամբ և ցարին հանձնել հայտնի «Ալմաստե գահը», որն այսօր էւ զարդա– րում է Կրեմլի Զինապալատը)։ Պայմա– նագրի շնորհիվ Մոսկվան դարձավ հայ վաճառականների, արհեստավորների, դի– վանագիտական ծառայողների համար կա– րևոր հանգրվան, այդ տեսակետից հատ– կանշական է Ստեփան Ռոմողամսկու և Գրիգոր Լուսիկովի դիվանագիտ․ գործու– նեությունը։ Մոսկվայում մշտական բնակություն հաստատած հայ վաճառականների, առևտ– րականների ու արհեստավորների կող– քին հանդես են գալիս վաշխառուներ, հո– ղատերեր, գործարանատերեր, վարպետ– ներ, բանվորներ։ 1721-ին Իգնատի Շերի– մանը ռուս գործընկերների հետ հիմնել է մետաքսի առաջին գործարանը։ Հայերի հոսքը Մոսկվա ուժեղացել է XVIII դ․ կեսին։ Մոսկվայում է հաստատ– վել և Լազարյանների մեծահարուստ ըն– տանիքը։ Նրանք կարճ ժամանակում կա– պեր են հաստատում բարձրաստիճան պաշտոնյաների հետ, 1774-ին ստանում ռուս, ազնվականական տիտղոս։ Նշանա– վոր հայ վաճառական Բարսեղ Ւոսստtu– rn ովը (որը Մոսկվայում ուներ մետաքսա– գործական ֆաբրիկա) 1755-ին Դոնի գե– տաբերանում հիմնեց ռուս, առաջին բաժ– նետիրական ընկերությունը։ XVII դ․ Պրեսնյայում կառուցվել է հայկ․ առաջին եկեղեցին՝ Ս․ Աստվածածին, իսկ 1779-ին՝ երկրորդը՝ Ս․ Խաչ։ Մեծ էր Մոսկվայի հայ համայնքի հա– սարակական–քաղ․ և կուլտուր–կրթական դերն արևելահայության համար։ Առանձ– նապես մեծ դեր խաղաց 1815-ին Մոսկվա– յում հիմնադրված Լազարյան ճեմարանը, որը ավելի քան մեկդարյա գոյության ըն– թացքում կրթեց բազմաթիվ հայ պատանի– ների, և որոնք ազգ․ լուսավորական արդ– յունավետ գործհւնեություն ծավալեցին ռուսահայ և, առհասարակ, հայ իրակա– նության մեջ, ճեմարանը միաժամանակ դարձավ արևելագիտության ու հայագի– տության զարգացման կարևոր կենտրոն։ Մոսկվայում հայերը ստեղծել են հա– սարակական–քաղ․, մշակութային տարբեր կազմակերպություններ ու ընկերություն– ներ, հրատարակել պարբերականներ։ Պ և տ և ր բ ու ր գ։tXVIII դ․ սկզբին Նևայի ափին հիմնադրված ռուս, նոր մայ– րաքաղաք Պետերբուրգը կարևոր դեր էր կատարում Բալթիկ ծովի վրայով Ասիա– յի և Եվրոպայի միջև կատարվող տարան– ցիկ սանտրում։ Պետերբուրգում հայկ․ գաղութը սկսել է կազմավորվել Վասիլևյան կղզում (հա– յերից առաջինն այնտեղ հողամաս է ձեռք բերել նշանավոր վաճառական Շիրվանո– վը)։ XVIII դ․ կեսին Պետերբուրգի կենտ– րոնում հայ վաճառականները կառուցել են իրենց տներն ու արդյունագործական հաս– տատությունները։ 1758-ին այնտեղ հաս– տատված նորջուղայեցի Իսախանյան (Իսախանով) եղբայրները հիմնել են Ռու– սաստանի առաջին Փայատիրական ըն– կերություններից մեկը՝ Պարսկաստանի հետ առևտուր կատարելու համար։ XVIII դ․ կեսին Ա․ Մանուիլովը, Բ․ Ախվերդովը, Մանուչարյան եղբայրները հիմնել են մետաքսագործական ֆաբրիկաներ, 1760- ական թթ․ Պետերբուրգում են հաստատ– վել ու իրենց առևտր․ գրասենյակը հիմնել Լագարյանները։ Նրանք, կապված լինե– լով ռուս, բարձրաստիճան շրջանների հետ, կարևոր դեր էին կատարում հայ–ռուս․ հարաբերություններում, ռուսահայ կյան– քում։ Հայ գաղութը XVIII դ․ վերջին այն– քան է ստվարացել, որ կառուցել է երկու եկեղեցի (1770 և 1791-ին)։ Պետերբուրգի հայկ․ գաղութը Մոսկվա– յի գաղութի հետ դառնում է հայ հասարա– կական–քաղ․ ու մշակութ․ նշանավոր կենտրոն։ Այստեղ կրթված կամ հաստատ– ված հայ մտավորականները, կապված լինելով ու կրելով ռուս դեմոկրատական շրջանների ազդեցությունը, կարևոր դեր են կատարել հայ իրականության մեջ, հայ հասարակական մտքի զարգացման գործում։ Նոր Նախիջևան։ Ռուսաստանի հվ․ երկրամասը՝ Նովոռոսիան, բնակեց– նելու, տնտեսապես յուրացնելու, ինչպես նաև Ղրիմի խանությունը թուլացնելու և այն կայսրությանը միացնելու նպատակով ցարական կառավարությունը կազմակեր– պեց Ղրիմի թերակղզու հույն և հայ բնակ– չության արտագաղթ։ 1778-ին գեն․ Ա․ Մու– վորովի գլխավորությամբ 12 600 հայ գաղ– թեցվեց դեպի կայսրության հվ․ սահման– ները։ Ղրիմահայերը Մ․ Դմիտրի Ռոս– տովսկի ամրոցի մոտակայքում, Դոն գե– տի աջ ափին, 1779-ին հիմնեցին Նոր Նա– խիջևան հայկ․ քաղաքը, իսկ նրա շրջա– կայքում Չալթր, Մեծ Սալա, Սուլթան Սա– լա և Նեսվիտա հայկ․ գյուղերը։ Եկատե– րինա II կայսրուհու 1779-ի նոյեմբ․ 14-ի հրովարտակով հայերին շնորհվեցին տնտ․ և իրավաքաղ․ նշանակալի արտոնություն– ներ։ Կայսերական հրովարտակի հիման վրա ձևավորվեց գաղութի ինքնավարու– թյունը։ Կազմակերպվեց հայկ․ մագիս– տրատը, որն իրականացնում էր քաղաքի և գյուղերի դատաստանական, ոստիկա– նական և գործադիր իշխանության ֆունկ– ցիաները։ Դատաւիսրությունն ու գործա– վարությունը կատարվում էին հայերենով, պետության կողմից ընդունված «Աաորա– խանի հայոց դատաստանագրքի» հիման վրա։ Հայերին տրվեց 87 հզ․ դեսյատին հողատարածություն, առևտրի, արդյունա– բերության և դավանանքի ազատություն։ 1811-ին հաստատվեց գաղութի գերբը (վրան պատկերված էին հայերի աշխա– տասիրությունը խորհրդանշող մեղուներ ու Փեթակներ)։ Սկսվեց Նոր Նախիջևանի կառուցումը հատուկ նախագծով։ Դոնի ավազանը տնտ․ կյանքի զարգաց– ման լավագույն հնարավորություններ էր ընձեռում․ արգավանդ հողատարածու– թյունները նպաստավոր էին առաջին հեր– թին գյուղատնտեսության, մասնավորա– պես, հացահատիկային կուլտուրաների մշակման համար։ Հայերը հաջողությամբ զբաղվում էին նաև այգեգործությամբ, շերամապահությամբ, անասնապահու– թյամբ։ Դոնի հայերը զգալի հաջողություն ունե– ցան նաև արհեստագործության և արդյու– նաբերության զարգացման մեջ։ Նրանք հմուտ ոսկերիչներ էին, արծաթագործ– ներ, դարբիններ, կաշեգործներ, թամբա– գործներ ևն։ Հայ արհեստավորները միա– վորված էին համքարությունների մեջ։ Գա– ղութում զարգանում էր նաև գերազանցա– պես գյուղատնտ․ մթերքները նախնական վերամշակման ենթարկող, բրդի, կաշվի, ծխախոտի, մետաքսի, աղյուսի, կղմինդրի, մոմի և հատկապես ճարպի արտադրու– թյունը։ Նոր Նախիջևանը, գտնվելով ցամաքա– յին և ջրային ուղիների հանգույցում (մի կողմից կապվում էր Կովկասի և Կենտր․ Ռուսաստանի նահանգների, մյուս կող– մից՝ Սև ծովի միջոցով արտասահմանյան երկրների հետ), նպաստավոր պայմաններ էր ստեղծում առևտրի համար։ Հայերն արտահանում էին հատկապես հացահա– տիկ, բուրդ, ճարպ, յուղ, ձկնկիթ, ներմու– ծում՝ բուսական յուղ, ծխախոտ, չոր մըր– գեր, ձիթապտուղ, համեմունքներ ևն։ Չնա– յած արտաքին առևտրում ունեցած հաջո– ղությանը, Նոր Նախիջևանն աչքի էր ընկնում առավելապես ներքին սանտրում։ Դոնի հայկ․ գաղութում առաջադիմեց կուլտուր–լուսավորական կյանքը, առհա– սարակ հայ մշակույթը։ Տակավին XVIII դ․ վերջին Նոր Նախիջևանում բացվեցին վարժարաններ, այնուհետև Նոր Նախի– ջևանի թեմական, Արհեստավորական և Գոգոյան օրիորդաց դպրոցները։ Պետեր– բուրգի, Նոր Նախիջևանի և Աստրախանի գաղութներում քսան տարի (1780–1800) գործեց Գ․ Ւոսլդարյանի տպարանը, որը կարևոր դեր կատարեց ձեռնարկներով ապահովելու, ժամանակի հուզող հարցե– րին արձագանքող աշխատություններ հրա– տարակելու (հայ և ռուս ժողովուրդների պատմ․ անցյալը վեր հանելու ևն) գործում։ 1830-ական թթ․ վերջին գաղութում սկըզբ– նավորվեց թատերական գործը, որը հե– տագայում առաջադիմեց ու լայն տարա– ծում գտավ։ XX դ․ սկզբից Նոր Նախիջևա– նում սկսել են հրատարակվել պարբերա– կաններ, մեծ առաջընթաց են ապրել գրա– կանությունն ու կերպարվեստը։ Մեծ էր Նոր Նախիջևանի նշանավոր զավակների՝ Մ․ Նալբանդյանի և․ Ռ․ Պտտկանյանի դերը, որոնք իրենց գործունեությամբ և ստեղծագործություններով մեծապես ազ– դել և ուղղություն են տվել գաղութի, և ոչ միայն գաղութի, հասարակական–քաղ․- մշակութային կյանքին։ Գրիգորի ու պոլիս։ 1787–91-ի ռուս–թուրք․ պատերազմից հետո Թուր–