Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/19

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

զուրի գավառը Գորիս կենտրոնով։ Հե– տագա որոշ ՓոՓոխություններից հետո, 1922-ին ՀՍխՀ վարչատարածքային բա– ժանումն ուներ հետևյալ պատկերը․ Երևանի գավառ Կոտայքի գավառամաս Հրագդանիt> Ղամարլուիt> Բաշ–Գյառնիիt> Ն․ Ախտայիt> Վեդիբասարի (Բասարի) գավառամաս Ալեքսանդրապոլի գավառ Դուզքենդի գավառամաս Քաֆթարլիիt> Ղայղուլիի (Ղազանչիի) > Մոլլագեոքչայիt» Աղբաբայիt> Թալինիt» Հաջի Ւ^ալիլիt> էջմիածնի գավառ Սամաղարի գավառամաս Աշտարակիt> Զանգիբասարիt> Ղուրդուղուլիիt> Ապարանիt> Նոր Բայագետի գավառ Ելենովկայի գավառամաս Նոր Բայագետիt» Մարտունու (Ղարանլուղի) > Բասարգեչարիt> Դիլիշանի գավառ Դիլիշանի գավառամաս Իջևանիt» Կարմիր Գեղիt> Շամշադինիt> Բարանայիt» Զանգեգուրի գավառ Սիսիանի գավառամաս Տաթևիt> Գորիսիt> Տեղիt> Ղավւանիt» Լոռ ու գավառ Ջալալօղլիի գավառամաս Վորոնցովկայիt» Դսեղիt> Ալավերդիիt> Դարալագյազի կամ Վայոց ձորի գավառ Քեշիշքենդի գավառամաս Դնդեվագիt> Ղարաքիլիսայի գավառ Ղարաքիւիսայի գավառամաս Համամլուիt> Մեղրիի գավառ Ներքին բաժանում չուներ։ Այս բաժանումը որոշ փոփոխություննե– րով պահպանվեց մինչև 1929-ը։ 1929-ի հուլիսի 26-ին ՀԱԽՀ Կենտգործկոմի նա– խագահությունը որոշում է ընդունում հան– րապետության տարածքի շրջանացման մասին, ըստ որի վերանում է մինչ այդ գո– յություն ունեցող վարչ․ բաժանումը, և ՀԱիյՀ ամբողջ տարածքը բաժանվում է 5 գավառի կամ օկրուգի (Երևանի, Լենի– նականի, Լոռու, Սևանի, Զանգեգուրի), 33 շրջանի և 2 քաղաքի (Երևան, Լենինա– կան), բայց ՀՍԽՀ Կենտգործկոմի և ժող– կոմխորհի 1930-ի օգոստ․ 5-ի որոշմամբ գավառները (օկրուգները) վերացվում են։ Վարչատարածքային բաժանման եռաս– տիճան (գյուղ, շրջան, գավառ) համակար– գի փոխարեն հաստատվում է երկաստի– ճան (գյուղ, շրջան) համակարգ, որը գործում է մինչև հիմա։ 1930-ի սեպտ․ 9-ին ՀՍԽՀ Կենտգործկոմի նախագահությունը որոշում է ընդունում նոր շրջաններ կազ– մավորելու մասին, որի համաձայն Սո– վետական Հայաստանը բաժանվում է 25 շրջանի՝ Աբարանի, Ալավերդիի, Աղբա– բայի, Աշտարակի, Արթիկի, Բասարգե– չարի, Դարալագյազի (որը 1931-ի հոկտ․ 15-ի հրամանով բաժանվեց Եղեգնաձորի և Ազիզբեկովի շրջանների), Գորիսի, Դի– լիջանի, Թալինի, Իջևանի, Կոտայքի, Ղա– մարլուի, Ղարաքիլիսայի, Ղափանի, Ղուր– դուղուլիի, Մարտունիի, Մոլլագյոգչայի, Մեղրիի, Նոր Բայագետի, Շամշադինի, Սիսիանի, Ստեփանավանի, Վաղարշա– պատի, Վեդիի։ 1937-ի դեկտ․ 31-ին ՀՍԽՀ Կենտգործկոմի նախագահությունը որո– շում է ՀՍԽՀ գոյություն ունեցող շրջան– ներից առանձնացնել և կազմել 11 նոր շրջան՝ Աղինի, Ալագյազի, Դուզքենդի, Զանգիբասարի, Կալինինոյի, Կրասնո– սելսկի, Ղարաբաղլարի, Ղուկասյանի, Նո– յեմբերյանի, Սևանի և Սպիտակի։ ՀՍխՀ Գերագույն սովետի Նախագահության հրամանագրով 1969-ի հունվ․ 14-ին կազ– մավորվում է Մասիսի շրջանը, 1972-ի մարտի 15-ին՝ Արագածի և Նաիրիի շրջան– ները, 1983-ի մայիսի 6-ին՝ Բաղրամյանի շրջանը։ 1987-ի սեպտ․ 1-ի տվյալներով ՀՍՍՀ տարածքը տրոհված է 37 գյուղ, և 10 քաղ․ շրջանների, 22 հանրապետական, 5 շրջանային ենթակայության քաղաքնե– րի, 31 քաղաքատիպ ավանների և 479 գյուղ, սովետների։ Աղ․ 1, 2, 3, 4։ Քարտեզը տես 129-րդ էջից առաջ՝ ներ– դիրում։ Ղ․ Մուրադյան Հայաստանի վարչական բաժանման պատմությունից։ Հայաստանի հնագույն ցեղ․ միությունները՝ Միտանին, Հայասա– Ազզին և նաիրյան ցեղախմբերի գրաված տարածքները բաղկացած էին տասնյակ «ցեղագավառներից», որոնք սեպագիր ար– ձանագրություններում սովորաբար կոչ– ված են «երկրներ» (երկրամասեր)։ Հա– յասա–Ազզի ցեղային միությունն, օրինակ, իր մեջ միավորում էր Հայասա ու Ազգի երկրամասերն իրենց տասնյակ ց եղա գա– վառներով, Նաիրին բաղկացած էր մինչև 83 «երկրներից»։ Շատ կողմերով ցեղ․ միություն էր հի– շեցնում նաև Հայաստանի ստրկատիրա– կան հնագույն պետությունը՝ Ուրարտուն (Արարատյան թագավորությունը), որն իր մեջ ընդգրկում էր Հայկ․ լեռնաշխարհի մեծագույն մասը։ Այդ թագավորությունը վարչականորեն բաժանվում էր երկու մա– սի՝ կսնտր․ շրջանի և ծայրամասային ցե– ղագավառների։ Հայտնի են տասնյակ հնագույն հայկ․ այդպիսի երկիր–ցեղագա– վառներ՝ էնզիտի, Դայանի, Խուբուշկիա, ՀՍՍՀ վարչական շրջանները* Աղ․ 1 Շրշան Տարածու– թյունը, կմ2 Բնակչությու– նը, հզ․ մարդ (1987) Շրջանա– յին ենթա– կայու– թյան քա– ղաքներ Քտա–ներ Շրջկենտրոնը Աբովյանի 810,42 108,2 t 2 Աբովյան ք․ Ազիզբեկովի 1172,25 17,0 – 1 Ազիզբեկով քտա Ախուրյանի 576,9 39,5 – – Ախուրյան գ․ Ամասիայի 608,9 19,3 – – Ամասիա գ Անիի 429,1 19,7 – 2 Մարալիկ քտա Աշտարակի 691,8 36,4 – – Աշտարակ ք․ Ապարանի 591,48 19,9 – 1 Ապարան քտա Արագածի 382,37 14,1 – – Ծաղկահովիտ գ․ Արարատի 1399,25 85,1 – 1 Վեդի քտա Արթիկի 483,81 44,8 – 1 Արթիկ ք․ Արտաշատի 517,29 95,5 – •– Արտաշատ ք․ Րաղրամյանի 453,14 16,1 – – Րաղրամյան ավան Գորիսի 751,96 38,0 – – Դորիս ք․ Գուգարքի 770,41 31,0 – 1 Գուգարք գ․ Եղեգնաձորի 1134,06 35,4 – 1 Եղեգնաձոր քտա էջմիածնի 365,93 121,0 – – էջմիածին ք․ Թալինի 1090,64 35,1 2 Թալին քտա Թումանյանի 1120,67 58,2 – 3 Ալավերդի ք․ Իջևանի 1335,83 46,6 – 1 Իջեան ք․ Կալինինոյի 690,0 39,1 1 – Կալինինո ք․ Կամոյի 696,58 56,4 – – Կամո ք․ Կրասնոսելսկի 697,48 27,9 – 1 Կրասնոսելսկ քտա հոկտեմբերյանի 423,11 109,9 – 1 հոկտեմբերյան ք․ Հրազդանի 947,95 78,6 1 – Տրազդան ք․ Ղափանի 1371,03 61,5 1 – * Ղափան ք․ Ղուկասյանի 546,99 9,8 – , – Ղուկասյան գ․ Մասիսի 182,24 64,4 – 2 Մասիս քտա Մարտունու 1184,65 67,9 – 1 Մարտունի քտա Մեղրու 663,59 15,1 1 1 Մեղրի ք․ Նաիրիի 343,73 47,2 – 2 Եղվարդ ավան Նոյեմբերյանի 537,95 29,7 – 2 Նոյեմբերյան քտա Շամշադինի 824,42 34,2 – 1 Բերդ քտա Սնանի 392,65 42,7 – 1 Սևան ք․ Սիսիանի 1718,78 34,6 1 1 Աիսիան ք․ Սպիտակի 549,17 46,3 – – Սպիտակ ք․ Ստեփանավանի 636,51 36,5 – – Ստ եփանավան ք․ Վարդենիսի 1150,73 60,2 – 1 Վարդենիս քտա • Շրջանների և քաղաքների տարածությունն ու բնակչությունը տրված են միասին։