Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/194

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


նակներից։ Եթովպիայի հայ համայնքը կազմավորվել է VII դ․, երբ արաբները, նվաճելով Ասորիքը, Պաղեսաինն ու Եգիպ– տոսը, սկսել են հալածել տեղի քրիստոն– յաներին, և մեծ թվով հայեր գաղթել են մերձակա քրիստոնյա երկիրը՝ Եթով– պիա։ Եթովպահայ համայնքը ստվարա– ցել է XIX դ․ վերջին –XX դ․ սկզբին։ 1930–50-ական թթ․ հայերի թիվը հասել է 1500-ի։ 1970-ական թթ․ սկզբին Եթով– պիայում բնակվում էր շուրջ 1000 հայ, որոնք հիմնականում կենտրոնացած էին Աղիս Աբեբայում։ Զբաղվում են արհեստ– ներով, սանտրով, մտավորականներ են և ծառայողներ։ Համայնքում գործում են Ս․ Գևորգ հայկ․ եկեղեցին, Ազգ․ Գևորգով վարժարանը, ՀԲԸՄ Եթովպիայի մասնա– ճյուղը (1908-ից)․ Եկեղեցասեր տիկնանց միությունը (1965-ից), Բարեսեր տիկնանց միությունը, «Արարատ» մարզական միու– թյունը (1943-ից), «Արարատ» երգի–պարի խումբը, «Մուրադյան» երգչախումբը, «Հայ բեմ» թատերախումբը։ 1974-ի հեղափոխու– թյունից հետո մեծ թվով հայեր գաղթեցին ԱՄՆ, Ավստրալիա, Կանադա, և համայն– քը խիստ նվազեց։ Եվրոպա մայրցամաքում հայեր բնակվում են շատ երկրներում․ Անգլիա, Ավստրիա, Բելգիա, Բուլղարիա, ԳՖՀ, Դանիա, Իտալիա, Իսպանիա, Հունաս– տան, Հունգարի ա, Նիդերլանդներ, Շվե– դիա, Շվեյցարիա, Ֆրանսիա են։ Անգլիա (Մեծ Բրիտանի ա)։ Անգլիայում առաջին հայ համայնքները ստեղծվել են XIX դ․ 30-ական թթ․, երբ Լոնդոնում և Մանչեստրում բնակություն են հաստատել պոլսեցի հայ վաճառա– կաններ։ Հայերի թիվը ավելացել է առա– ջին համաշխարհային պատերազմից հե– տո, ինչպես նաև 1960–70-ական թթ․, երբ Մեծ Բրիտանիայում հաստատվել են Կիպ– րոսից, Լիբանանից, Սիրիայից, Հնդկաս– տանից, Իրաքից, Իրանից եկած հայեր։ 1986-ին Անգլիայում բնակվում էր շուրջ 12 հզ․ հայ, որոնց գերակշիռ մասը, շուրջ 10 հզ–ը՝ Լոնդոնում, մնացածը՝ Մանչեստ– րում, Լիվերպուլում և այլուր։ Հայերը հիմնականում ծառայողներ են, բանվոր– ներ, արհեստավորներ ու մանր առևտրա– կաններ, կան մեծահարուստներ և խոշոր արդյունաբերողներ, ինչպես նաև մտավո– րականներ (գիտնականներ, բժիշկներ, արվեստագետներ են)։ Գործում են Ման– չեստրի Ս․ Երրորդություն (առաջին հայկ․ եկեղեցին Անգլիայում, 1870-ից), Լոնդո– նի Ս․ Սարգիս և Ս․ Պետրոս եկեղե– ցիները, որոնց կից՝ դպրոցներ, Լոնդո– նահայ համայնքային եկեղեցական խոր– հուրդը, ՀԲԸՄ մասնաճյուղը (1907-ից), «Նոր սերունդ», Թեքեյան, Համազգային մշակութային միությունները, ՀՕՄ և ՀՄԸՄ մասնաճյուղերը, Տիկնանց «Անա– հիտ» միությունը, «Արարատ» երգչա– խումբը են։ Գործում է «էրեբունի» տպա– րանը (որտեղ լույս է տեսնում նույնա– նուն ամսաթերթը)։ Օքսֆորդի համալսա– րանում կա հայագիտ․ բաժին։ Բ ու լ ղ ա ր ի ա։ Բուլղարիայի հայ համայնքը առաջացել է դեռես V դ․ կեսին։ Տարբեր դարերում զանազան պատճառնե– րով այստեղ են գաղթել զգալի թվով հա– յեր, վերջին զանգվածային գաղթը տեղի է ունեցել 1922-ին, երբ հույն–թուրք․ պա– տերազմի հետևանքով Արմ․ Հայաստա– նից շուրջ 22 հզ․ մարդ անցավ Բուլղա– րիա։ Այժմ Բուլղարիայում ապրում է շուրջ 25 հզ․ հայ՝ Սոֆիա, Պլովդիվ, Վառնա, Ռուսե, Բուրգաս, Իոսսկովո, Ստարա Զա– գորա, Ցամբոլ և այլ քաղաքներում։ 1944-ից գործում է «Երևան» մշակութային միությունը, որը ստեղծել են բուլղարա– հայ հակաֆաշիստները և առաջադիմա– կան ուժերը։ Այն Փոխարինեց համայն– քում մինչ այդ գործող բազմատեսակ միու– թյուններին և կազմակերպություններին։ 1944-ից Սոֆիայում լույս է տեսնում միու– թյան «Երևան» թերթը։ Հայաշատ քաղաք– ներում հայոց լեզվի, գրականության և պատմության ուսուցումը իրականացվում է հայաշատ թաղամասերում բուլղ․ դըպ– րոցներին կից հայազգի աշակերտների համար գործող հատուկ դասընթացնե– րում։ Իտալիա։ Հայերն Իտալիայի տա– րածքում հիշատակվում են (իբրև փոխար– քաներ, զորավարներ ևն) VI–VII դդ․։ Իտալիայում հայերի համեմատաբար կա– յուն համայնքներ կազմավորվել են XII դ․ կեսին, երբ 9 տարբեր քաղաքներում գոր– ծել են 10-ից ավեւի հայկ․ եկեղեցիներ։ 1512-ին Վենետիկում Հակոբ Մեղապարտը հրատարակել է առաջին հայերեն տպա– գիր գիրքը։ 1717-ից Վենետիկի Ս․ Ղազար կղզում հաստատվել է Մխիթարյան միա– բանությունը, որն առ այսօր ծավալում է գիտական, գրական ու կրթական լայն գործունեություն։ 1843-ից անընդմեջ հրա– տարակվում է «Բազմավեպ» գիտ․ ամսա– գիրը։ 1836-ից Վենետիկում գործում է Մուրւստ–Ռափայելյան վարժարանը, 1883-ից՝ Հռոմի Լեոնյան վարժարանը (կաթոլիկ․)։ 1986-ին ի–ում բնակվում էր շուրջ 2000 հայ, հիմնականում՝ Միլա– նում, Հռոմում, Վենետիկում, Ջենովա– յում, Բոլոնիայում, Թուրինում։ Գործում են Միլանի «Իտալիայի հայոց միությու– նը» և «Իտալիայի հայ մշակութային միությունը», Վենետիկի մշակութային կենտրոնը, Հայ մշակույթի ուսումնասիր– ման և վավերագրման կենտրոնը (նախա– գահ՝ Ա․ Ալպագո Նովելլո)։ 1968-ին Մի– լանի պոլիտեխնիկական ինստ–ում հիմնը– վել է Հայկ․ միջնադարյան ճարտարապե– տության ուսումնասիրության կենտրոն, հրատարակվում է «Հայ ճարտարապետու– թյան վավերագրեր» մատենաշարը։ Հայկ․ ճարտ․ են ուսումնասիրում Հռոմի համալ– սարանի գրականության և ժամանակակից արվեստի ինստ–ում, Բոլոնիայի և Վենե– տիկի համալսարաններում գործում են հայագիտական ամբիոններ։ Հրատարակ– վում են «Հայ ընտանիք» և «Զեյթուն» ամսագրերը։ Կ ի պ ր ո ս։ Կիպրոսում առանձին հայ պաշտոնյաներ, առևտրականներ, զին– վորականներ բնակություն են հաստատել դեռևս IV–V դդ․։ VI դ․ Կիպրոս են աքսոր– վել մեծ թվով հայ ապստամբներ։ IX– X դդ․ Կիպրոսում եղել են հայ կառավա– րիչներ։ Հայերի թիվը մեծացել է XII դ․ Կիլիկիայի հայկ․ պետության և Կիպրոսի թագավորության միջև սերտ հարաբերու– թյունների պայմաններում։ ժամանակա– կից համայնքը ձևավորվել է 1920-ական թթ․։ 1960-ական թթ․ տեղի է ունեցել ար– տագաղթ դեպի Կանադա, Անգլիա, Ավս– տրալիա, ԱՄՆ, որի պատճառով կիպրո– սահայերի թիվը նվազել է։ 1986-ին Կ–ում բնակվում էր շուրջ 2 հզ․ հայ (Նիկոգիա– յում, Լառնակայում, Լիմասոլում)։ Հիմ– նականում արհեստավորներ են, մանր և խոշոր առևտրականներ, բժիշկներ, ուսու– ցիչներ, պետ․ ծառայողներ։ Գործում են ՀԲԸՄ, Թեքեյան մշակութային միության, ՀՕՄ–ի, Համազգային մշակութային միու– թյան մասնաճյուղերը, Հայ երիտասարդաց ընկերակցությունը ևն։ Գործում են երեք հայ առաքելական եկեղեցի․ Նիկոզիա– յում (Մ․ Աստվածածին), Լառնակայում (Մ․ Ստեփանոս), Լիմասոլում (Ս․ Գևորգ), դրանց կից՝ «Նարեկ» անունով նախա– կրթական դպրոցներ, 1924-ից՝ Մելգոն– յան (Մելքոնյան) կրթական հաստատու– թյունը։ 1955-ից Նիկոզիայում գործում է հայկ․ ռադիոժամ։ 1974-ին թուրք, զորքերի ներխուժումից և Կիպրոսի մի մասի բռնա– գրավումից հետո, այդ շրջանի հայերը տեղափոխվեցին հուն, գոտի, իսկ որոշ մասը արտագաղթեց երկրից։ Հ ու ն ա ս տ ա ն։ Հայերը Հունաստա– նում ապրում են հին ժամանակներից, սակայն զանգվածային ներգաղթը սկըս– վել է XIX դ․ վերջից, շարունակվել է առա– ջին համաշխարհային պատերազմի և հատ– կապես 1919–22-ի հույն–թուրք․ պատե– րազմների ժամանակ։ Այդ տարիներին Հունաստանում բնակվում էր շուրջ 70– 75 հզ․ հայ։ Հետագա տարիներին արտա– գաղթի և հատկապես հայրենադարձու– թյան հետևանքով նրանց թիվը նվազեց։ 1986-ին հայերի թիվը Հունաստանում կազմում էր շուրջ 10 հզ․, որոնց մի մասը (շուրջ 5 հզ․) բնակվում է Աթենքի եՊիրեա– յի շրջաններում, մյուս մասը Մակեդոնիա– յում, Թրակիայում և այլուր։ Համայնքում գործում են 2 եկեղեցի, 4 դպրոց (Գալփաք– յան վարժարան և ուր․), ՀԲԸՄ, հայ ազ– գային կուսակցությունների մասնաճյու– ղերը, «Արարատ» մշակութային–մարզա– կան միությունը, Հայ մարմնամարզական ընդհանուր կենտրոն և երիտասարդաց միությունը, «Արաքս» մշակութային միու– թյունը, գեղարվեստական տարբեր խըմ– բեր և մշակութային տներ, հրատարակ– վում են պարբերականներ («Նոր աշ– խարհ», «Ազատ օր», «Դրոշակ»)։ Հունգարիա։ Հունգ․ սկզբնաղ– բյուրների համաձայն հայերը Հունգա– րիայում սկսել են բնակություն հաստա– տել X-XI դդ․։ XV–XVI դդ․ շուրջ 1 հզ․ հայ ընտանիք ներգաղթել է Տրանսիլվա– նիա (մտնում էր Հունգարիայի կազմի մեջ)։ Հայերը հիմնել են Գեռլա, Եղիսա– բեթուպոլիս հայաքաղաքները (իրենց ներքին ինքնավարությամբ), կառուցել են եկեղեցիներ, հիմնել դպրոցներ են։ XIX դ․ 2-րդ կեսից հայերին սպառնում էր ձուլ– ման վտանգը։ Սակայն մի խումբ հայ մտա– վորականների ջանքերով գաղութն ապ– րեց մտավոր և հոգևոր զարթոնք, և ձուլ– ման ընթացքը դանդաղեց։ 1986-ին Հուն– գարիայում բնակվում էր հայկ․ ծագումով շուրջ 1000 մարդ (աշխատավորներ, գիտ– նականներ, բժիշկներ, ճարտարապետ– ներ, արվեստագետներ են)։